Նյուպորտ (քաղաք, Ռոդ Այլենդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Նյուպորտ
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1639 թ.
Մակերես29,503412 կմ², 29,503416 կմ²
ԲԾՄ9±1 մետր
Բնակչություն25 163 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ401
Փոստային դասիչ02840–02841, 2840 և 2841
Պաշտոնական կայքcityofnewport.com(անգլ.)
Նյուպորտ (քաղաք, Ռոդ Այլենդ) (ԱՄՆ)##
Նյուպորտ (քաղաք, Ռոդ Այլենդ) (ԱՄՆ)

Նյուպորտ (անգլ.՝ Newport), նավահանգստային քաղաք ԱՄՆՌոդ Այլենդ նահանգում. նույնանուն շրջանի վարչական կենտրոնը։

Համառոտ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյուպորտը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի Նարագանսեթ ծովածոցի Աքվիդնեք կղզում (նախկին անվանումը՝ Ռոդ Այլենդ կղզի)[2], Բոստոնից մոտավորապես 75, Նյու Յորքից՝ 180 կիլոմետր հեռավորության վրա։ Համբավվել է որպես Նոր Անգլիա տարածաշրջանի առողջարանային քաղաք, հարուստ է գաղութային շրջանից պահպանված պատմական շինություններով[3], ունի ծովագնացային ուշագրավ պատմություն։ Նյուպորտում են անցկացվել թենիսի ու գոլֆի ԱՄՆ բաց առաջնությունները, իսկ 1930-1983 թվականներին՝ նաև Ամերիկայի գավաթի ամենամյա խաղարկությունները։ Այս քաղաքում են գտնվում Սալվե Ռեգինայի անվան համալսարանը, ԱՄՆ ռազմածովային նավատորմի հենակայանը, որի կազմում գործում են նաև ԱՄՆ ռազմածովային քոլեջը, ստորջրյա ռազմածովային կենտրոնը, ռազմածովային ուսումնավարժական կենտրոնը։

ԱՄՆ նախագահներ Դուայթ Էյզենհաուերի և Ջոն Քենեդու կառավարման տարիներին Նյուպորտում է գտնվել այսպես կոչված՝ «Ամառային Սպիտակ տունը»։

2019 թվականի տվյալներով Նյուպորտի բնակչության թվաքանակը եղել է 24,334[4]։ Քաղաքն զբաղեցնում է 29,47 քառակուսի կիլոմետր տարածք[5], որից 19.9 կմ2 ցամաքային, 9.6 կմ2 կամ 32.64%-ը՝ ջրային[6]։

Նյուպորտը համբավվել է նաև նրանով, որ այստեղ է գտնվում Նոր Անգլիա տարածաշրջանի ամենաերկար կամուրջը՝ Քլեյբորն Փել Նյուպորտը, որը նրան կապում է Ջեյմսթաուն քաղաքի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադվել է 1639 թվականին։ 1998-2009 թվականներին Նյուպորտում անց է կացվել միջազգային ամենամյա կինոփառատոն։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյուպորտ, Ռոդ Այլենդի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °F (°C) 38
(3)
39
(4)
46
(8)
54
(12)
64
(18)
72
(22)
78
(26)
77
(25)
71
(22)
62
(17)
52
(11)
43
(6)
58
(14.5)
Միջին ցածր °F (°C) 23
(−5)
23
(−5)
31
(−1)
39
(4)
48
(9)
58
(14)
64
(18)
65
(18)
58
(14)
48
(9)
38
(3)
29
(−2)
43.7
(6.3)
Տեղումներ դյույմ (մմ) 4.21
(106.9)
3.54
(89.9)
4.53
(115.1)
4.29
(109)
3.50
(88.9)
3.11
(79)
2.99
(75.9)
3.70
(94)
3.58
(90.9)
3.70
(94)
4.49
(114)
4.43
(112.5)
46,07
(1170,1)
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում Նյուպորտում են նկարահանվել High Society («Բարձր հասարակություն», 1956), The Great Gatsby («Մեծն Գեթսբին», 1974), Mr. North (1988), Wind («Քամի», 1992), Moonrise Kingdom (2012) գեղարվեստական կինոնկարները[7]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյուպորտը բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[8].

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bridenbaugh, Carl. Cities in the Wilderness-The First Century of Urban Life in America 1625-1742 (1938) online edition
  • Bridenbaugh, Carl. Cities in Revolt: Urban Life in America, 1743-1776 (1955)
  • Crane, Elaine Forman. A Dependent People: Newport, Rhode Island in the Revolutionary Era (New York: Fordham University Press, 1992)
  • Crane, Elaine Forman. The Poison Plot: A Tale of Adultery and Murder in Colonial Newport. (Ithaca, NY: Cornell University Press, 2018)
  • Crane, Elaine F. "’The first wheel of commerce’: Newport, Rhode Island and the slave trade, 1760–1776." Slavery and Abolition (1980) 1#2 pp: 178–198.
  • Downing, Antoinette Forrester, and Vincent Joseph Scully. The Architectural Heritage of Newport, Rhode Island: 1640-1915 (CN Potter, 1967)
  • Jefferys, C. P. B. Newport: A Short History (1992)
  • Withey, Lynne. Urban growth in colonial Rhode Island: Newport and providence in the eighteenth century (SUNY Press, 1984)
  • S. G. Arnold, History of the State of Rhode Island, (two volumes, New York, (1859–60)
  • G. C. Mason, Reminiscences of Newport, (Newport, 1884)
  • E. M. Stone, Our French Allies, (Providence, 1884)
  • Newport History, the journal of the Newport Historical Society
  • Newport Mansions: Postcards of the Gilded Age Արխիվացված 2008-10-16 Wayback Machine, Schiffer Publishing

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Aquidneck Island was called Rhode Island during Colonial times, and is still shown on nautical charts as Rhode Island. in Newport County, Rhode Island.
  3. James D. Kornwolf, Georgiana Wallis Kornwolf, Architecture and town planning in colonial North America, Volume 1 (JHU Press, 2002), pg. 1021 https://books.google.com/books?id=DA9_v6Ma1a8C&source=gbs_navlinks_s Արխիվացված 2015-03-24 Wayback Machine
  4. «Population and Housing Unit Estimates». United States Census Bureau. 2020 թ․ մայիսի 24. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  5. «2019 U.S. Gazetteer Files». United States Census Bureau. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  6. «Geographic Identifiers: 2010 Demographic Profile Data (G001): Newport city, Rhode Island». U.S. Census Bureau, American Factfinder. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 6-ին.
  7. Barth, Jack (1991). Roadside Hollywood: The Movie Lover's State-By-State Guide to Film Locations, Celebrity Hangouts, Celluloid Tourist Attractions, and More. Contemporary Books. Pages 256-257. 9780809243266.
  8. http://www.cityofnewport.com/visitors |titel=Vänorter på Newports nätsidor, läst 21.12.2015 |hämtdatum=2015-12-21 |arkivurl=https://web.archive.org/web/20151222145534/http://www.cityofnewport.com/visitors |arkivdatum=2015-12-22 }}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Նյուպորտ (քաղաք, Ռոդ Այլենդ)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյուպորտ (քաղաք, Ռոդ Այլենդ)» հոդվածին։