Մարվին Հեմլիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարվին Հեմլիշ
Official 2011 Marvin Hamlisch.jpg
Ծնվել էհունիսի 2, 1944(1944-06-02)[1][2]
Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 6, 2012(2012-08-06)[3][1] (68 տարեկան) կամ օգոստոսի 7, 2012(2012-08-07)[4] (68 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ժանրերսաունդթրեք
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, հեղինակ-կոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, դերասան և կինոպրոդյուսեր
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՔուինս քոլեջ
ՊարգևներԼավագույն դրամայի պուլիցերյան մրցանակ, Գրեմմի լավագույն նոր արտիստի համար, Փրայմթայմ Էմմի մրցանակ, Օսկար՝ դրամատիկական ֆիլմում լավագույն երաժշտության համար և Academy Award for Best Original Song Score?
Կայքmarvinhamlisch.us
Marvin Hamlisch Վիքիպահեստում

Մարվին Ֆրեդերիկ Հեմլիշ (անգլ.՝ Marvin Frederick Hamlisch, հունիսի 2, 1944(1944-06-02)[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 6, 2012(2012-08-06)[3][1] կամ օգոստոսի 7, 2012(2012-08-07)[4], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կոմպոզիտոր և դիրիժոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարվին Հեմլիշը ծնվել է Նյու Յորքում՝ ավստրիական արմատներով հրեական ընտանիքում։ Նրա ծնողները՝ Լիլի և Մաքս Հեմլիշը, ԱՄՆ են արտագաղթել Վիեննայից՝ նացիստների իշխանության գալուց անմիջապես հետո[5]։ Մարվինի հետաքրքրությունը երաժշտության նկատմամբ դրսևորվել է վաղ տարիքում, հնարավոր է՝ հիմնականում հոր շնորհիվ, որն ակորդեոնահար էր: Հինգ տարեկանում նա սկսել է դաշնամուր նվագել՝ ռադիոյով երաժշտություն լսելով։ Լինելով բավականին շնորհալի երեխա՝ նա արդեն յոթ տարեկանում ընդունվել է Ջուլյարդի դպրոց, որտեղ հետագա տասներեք տարիներն ուսումնասիրել է երաժշտություն[6]: 1964 թվականին այն ավարտելուց հետո նա աշխատանքի է ընդունվել որպես դաշնակահար՝ «Զվարճալի աղջիկ» ճանաչված բրոդվեյական մյուզիքլում՝ նկարահանվելով Բարբրա Ստրեյզանդի հետ՝ գլխավոր դերերում: Նույն թվականին նրա «Travelin’ Man» երգը ներառվել էԼայզա Մինելլիի դեբյուտային «Liza! Liza!» ալբոմում, իսկ մեկ տարի անց թողարկվել է նրա առաջին հիթը՝ «Sunshine, Lollipops and Rainbows», որը կատարում էր Լեսլի Գորը[7]։

Շուտով Հեմլիշին վարձել է հոլիվուդյան պրոդյուսեր Սեմ Շպիգելը՝ որպես իր երեկույթների դաշնակահար։ Շպիգելը տպավորված էր սկսնակ երաժշտի կատարմամբ և 1968 թվականի նրան որպես կոմպոզիտոր վերցրել է «Լողորդ» կինոնկարում, որը դարձել է Հեմլիշի առաջին աշխատանքը Հոլիվուդում[7]։ Հաջորդել է համագործակցությունը Վուդի Ալլենի հետ նրա երկու՝ «Վերցրու փողերն ու վազի» (1969) և «Բանաններ» (1971) կինոնկարներում, ինչպես նաև «Օսկարի» առաջին անվանակարգը և առաջին «Ոսկե գլոբուսը»՝ «Life Is What You Make It» երգի համար, որը Մարվին Հեմլիշը գրել է Ջոնի Մյորսերի համահեղինակությամբ՝ Ջեք Լեմոնի «Կոտչ» կատակերգության համար:

Նրա հաղթարշավը տեղի է ունեցել 1973 թվականին, երբ Հեմլիշը երկրորդ մարդն է դարձել Բիլլի Ուայլդերից հետո, որը միանգամից երեք «Օսկար» է ստացել նույն թվականին: Առաջին մրցանակը նա ստացել է ֆիլմի համար երգերի լավագույն ձայնագրության, The Entertainer-ի պարտիտուրայի մշակման և Սքոթ Ջոպլինի այլ դասական ռեգթայմների մշակման համար, իսկ մյուս երկուսը՝ «Երկու սրտերի հանդիպում» մելոդրամի համար լավագույն երաժշտական նվագակցության և լավագույն երգի անվանակարգերում: Սիդնի Փոլաքի ֆիլմը նրան միանգամից երկու «Գրեմմի» մրցանակ է բերել։ Երկու տարի անց Մարվին Հեմլիշը դարձել է Պուլիցերյան մրցանակի և «Թոնի» արձանիկի դափնեկիր՝ բրոդվեյյան «Կորդեբալետ» մյուզիքլի երաժշտության համար, իսկ 1986 թվականին «Օսկարի» է առաջադրվել համանուն ֆիլմի երաժշտական նվագակցության համար:

1995 թվականին Մարվին Հեմլիշն արժանացել է «Էմմի» հեռուստատեսային մրցանակին՝ միաժամանակ դառնալով տասներկու հոգուց մեկը՝ ԱՄՆ-ի միանգամից չորս ամենահեղինակավոր ժամանցային մրցանակների՝ «Օսկար», «Գրեմմի», «Թոնի» և «Էմմի» տեր։ Այս մրցանակները նրան բերել են Բարբրա Սթրայզանդի հետ իր հաջորդ համագործակցությանը` «Barbra Streisand:The Concert» համերգի հեռուստատեսային տարբերակով: 1996 թվականին նրանք կրկին հանդիպել են «Հայելին ունի երկու դեմք» մելոդրամայի նկարահանման հրապարակ, որտեղ Հեմլիշը հանդես է եկռլ որպես կոմպոզիտոր և «I Finally Found Someone» հիմնական թեմայի հեղինակ, որը նրան բերել է ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի հերթական առաջադրւմ։ 1998 թվականին Մարվին Հեմլիշը նվագել է Սթրեյզանդի և Ջեյմս Բրոլինի հարսանիքին, իսկ 2001 թվականին կրկին արժանացել է «Էմմիի» երգչուհու՝ «Timeless: Live in Concert»-ի հերթական հեռուստահաղորդման համար։

2000-ական թվականներին Մարվին Հեմլիշը գրեթե չի աշխատել կինոյի և հեռուստատեսության համար երաժշտություն ստեղծելու ուղղությամբ՝ կենտրոնացած լինելով սիմֆոնիկ երաժշտության վրա։ Նա որպես դիրիժոր հանդես է եկել Սիեթլի, Բուֆֆալոյի, Փիթսբուրգի, Միլուոքիի, Սան Դիեգոյի և Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբերում։ 2009 թվականին նա վերադարձել է կինո՝ որպես Սթիվեն Սոդերբերգի «Տեղեկատու» քրեական կատակերգության կոմպոզիտոր։

1989 թվականի մայիսից մինչև իր մահը Մարվին Հոմլիշը ամուսնացած էր WTVN-ի նորությունների հաղորդավար Թեր Բլերի հետ[8]։ Նա մահացել է 2012 թվականի օգոստոսի 6-ին Լոս Անջելեսում՝ կարճատև հիվանդությունից հետո։ Օգոստոսի 8-ի երեկոյան քառասուն բրոդվեյական թատրոնների լույսերը մեկ րոպեով մարվել են՝ ի հիշատակ կոմպոզիտորի։

Արդեն կոմպոզիտորի մահից հետո՝ 2013 թվականին, տեղի է ունեցել նրա երաժշտությամբ ստեղծված վերջին՝ կրկին Սոդերբերգի «Ճյուղավոր աշտարակների հետևում» ֆիլմի պրեմիերան։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր չորս խոշորագույն կինոկոմպոզիտորական մրցանակների՝ «Էմմի» (երեք անգամ), «Գրեմմի», «Օսկար» (երեք անգամ), «Թոնի» դափնեկիր է (այսպես կոչված EGOT, աշխարհում նման ընդամենը 15 մարդ կա), ինչպես նաև Պուլիտցերյան մրցանակի (հինգ խոշորագույն պարգևների նման հավաքածու է ունեցել միայն աշխարհում մեկ այլ մարդ՝ կոմպոզիտոր Ռիչարդ Չարլզ Ռոջերսը) և, բացի այդ, «Ոսկե գլոբուս» մրցանակի կրկնակի դափնեկիր է. պարգևների նման հավաքածու ոչ ոք չունի:

Երաժշտություն ֆիլմերի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968․ «Լողորդ» (ռեժ․՝ Ֆրենկ Պերրի)
  • 1969․ «Ապրիլյան խենթություն»/ The April Fools (ռեժ․՝ Ստյուարտ Ռեզենբերգ)
  • 1969․ «Վերցրու փողերն ու վազի» (ռեժ․՝ Վուդի Ալլեն)
  • 1970․ «Շարժում» / Move (ռեժ՝ Ստյուարտ Ռեզենբերգ)
  • 1970․ «Վերջին զինվորը» / The Last Warrior (ռեժ․՝ Քերոլ Ռիդ)
  • 1971․ «Բանաններ» (ռեժ.՝ Վուդի Ալլեն)
  • 1971․ «Կոտչ» / Kotch (ռեժ.՝ Ջեք Լեմոն)
  • 1971․ «Ինչ-որ բան մեծ է» / Something Big (ռեժ․՝ Էնդրյու Մակալգեն)
  • 1972․ «Սեռերի պատերազմ» / The War Between Men and Women (ռեժ.՝ Մեվիլլ Շեվելսոն)
  • 1972․ «Ահռելի քաղաք» (ռեժ.՝ Ջոն Հյութոն)
  • 1973․ «Երկու սրտերի հանդիպում» (ռեժ.՝ Սիդնի Փոլաք)
  • 1973: «Փրկեք վագրին» (ռեժ.՝ Ջոն Հյուստոն)
  • 1973: «Աֆերա» (ռեժ.՝Ջորջ Ռոյ Հիլլ)
  • 1973․ «Մեծ մարզիկ» / The World’s Greatest Athlete (ռեժ.՝ Ռոբերտ Շիներ)
  • 1974․ «Մայրիկ և հայրիկ» / Ma and Pa (ՀԸ) (ռեժ.՝ Ջերի Լոնդոն)
  • 1974․ «Սեր՝ Ա-ից Ֆ» / Love from A to Z (ՀԸ) (ռեժ.՝ Մել Ստյուարտ)
  • 1975․ «Երկրորդ պողոտայի բանտարկյալը» / The Prisoner of Second Avenue (ռեժ.՝ Մելվին Ֆրանկ)
  • 1976․ «Ելույթավար» / The Entertainer (ՀԸ) (ռեժ.՝ Դոնալդ Ռայ)
  • 1977․ «Լրտեսը, որն ինձ սիրում էր» (ռեժ.՝ Լյուս Գիլբերտ)
  • 1977․ «Ցրված մատուցող»/ The Absent-Minded Waiter (ռեժ.՝ Կարլ Գոլտիբ)
  • 1978․ «Միևնույն ժամանակ, հաջորդ տարի» (ռեժ.՝ Ռոբերտ Միլագան)
  • 1978․ «Սառցե ամրոցներ» / Ice Castles (ռեժ.՝ Դոնալդ Ռայ)
  • 1979․ «Երկրորդ գլուխ» / Chapter Two (ռեժ.՝ Ռոբերտ Մուր)
  • 1979․ «Սկսել նորից» (ռեժ.՝ Ալան Պակուլա)
  • 1980․ «Հասարակ մարդիկ» (ռեժ.՝ Ռոբերթ Ռեթֆորդ)
  • 1980․ «Ջիլդան ուղիղ եթերում»/ Gilda Live (ռեժ.՝ Մայքլ Նիկոլս)
  • 1980․ «Ինչպես հին, բարի ժամանակները»/ Seems Like Old Times (ռեժ.՝ Ջեյ Սենդվիչ)
  • 1981․ «Գրոշներ երկրնքից» / Pennies from Heaven (ռեժ.՝ Հերբերտ Ռոս)
  • 1982․ «Ես պետք է նկարահանվեմ ֆիլմում»/ I Ought to Be in Pictures (ռեժ.՝ Նիլ Սայմոն)
  • 1982․ «Սոֆիի ընտրությունը» (ռեժ.՝ Ալլան Պակուլա)
  • 1983․ «Ռոմանտիկ կատակերգություն» / Romantic Comedy (ռեժ.՝ Արտուր Հիլլեր)
  • 1984․ «Ցանկության» տրամվայ / A Streetcar Named Desire (ՀԸ) (ռեժ.՝ Ջոն Էրման)
  • 1985․ «Դերիլ» / D.A.R.Y.L. (ռեժ.՝ Սայմոն Ուինսեր)
  • 1985․ «Կորդեբալետ» (ռեժ.՝ Ռիչարդ Ատտենբորո)
  • 1987․ «Երկու տիկին Գրենվիլներ» / The Two Mrs. Grenvilles (ՀԸ) (ռեժ.՝ Ջոն Էրման)
  • 1987․ «6 միլիոն դոլար արժողությամբ մարդու և բիոնիկ կնոջ վերադարձը» / The Return of the Six-Million-Dollar Man and the Bionic Woman (ТВ) (ռեժ.՝ Ռեյ Օստին)
  • 1987․ «Երեք տղամարդ և երեխա» / Three Men and a Baby (ռեժ.՝ Լեոնարդ Նիմոյ)
  • 1987․ «Երբ ժամանակը կգա» / When the Time Comes (ՀԸ) (ռեժ.՝ Ջոն Էրման)
  • 1988․ «Մեծ» (ռեժ.՝ Փեննի Մարշալ)
  • 1988․ «Փոքրիկ Նիկիտա» / Little Nikita (ռեժ.՝ Ռիչարդ Բանջամին)
  • 1988․ «Դևիդ» / David (ՀԸ) (ռեժ.՝ Ջոն Էրման)
  • 1989․ «Փորձագետնները» (ռեժ.՝ Դեյվ Թոմաս)
  • 1989․ «Շիրլի Վալենտայն» (ռեժ.՝ Լյուիմ Գիլբերտ)
  • 1989․ «Հունվարյան մարդ» (ռեժ.՝ Փեթ Օ՛Քոննոր)
  • 1990․ «Կանայք և տղամարդիկ. Գայթակղությունների պատմություններ»/ Women and Men: Stories of Seduction (ՀԸ) (ռեժ.՝ Ֆրեդերիկ Ռաֆայել, Թոնի Ռիչարդսոն, Քեն Ռասսել)
  • 1991․ «Բացակայող մասեր» (ռեժ.՝ Լեոնարդ Բ. Ստերն)
  • 1991․ «Արլինան և Քիմբերլին»/ Switched at Birth (ՀԸ) (ռեժ.՝ Ուորիս Խենսսեյ)
  • 1991․ «Ֆրենկին և Ջոնին» (ռեժ.՝ Հարրի Մարշալ)
  • 1993․ «Սրտի եղանակները» / Seasons of the Heart (ռեժ.՝ Լի Դրամաշնորհ)
  • 1995. «Եթերաշրջան բացում» / Open Season (ռեժ. ՝ Ռոբերտ Վուդ)
  • 1996․ «Հայելին ունի երկու դեմք» (ռեժ.՝ Բարբրա Ստրեյզանդ)
  • 1999. «Մարդասպան գեղեցկուհիները» (ռեժ.՝ Մայքլ Պատրիկ Ջենն)
  • 2009․ «Իրազեկիչ» (ռեժ․՝ Սթիվեն Սոդերբերգ)
  • 2013․ «Ճյուղավոր աշտարակների հետևում» (ռեժ․՝ Սթիվեն Սոդերբերգ)

«Օսկարի» մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Կատեգորիա Առաջադրված աշխատանքներ Արդյունքներ
1972 Լավագույն երգ «Life Is What You Make It», Կոտչ Առաջադրված
1973 Լավագույն երաժշտություն Աֆերա Հաղթանակ
Լավագույն դրամատիկ երաժշտություն Երկու ստրտերի հանդիպում Հաղթանակ
Լավագույն երգ «The Way We Were», Երկու ստրտերի հանդիպում Հաղթանակ
1977 «Nobody Does It Better», Լրտեսը, որը սիրում էր ինձ Առաջադրված
1978 «The Last Time I Felt Like This», Միևնույն ժամանակ, հաջորդ տարի Առաջադրված
1979 «Through the Eyes of Love», Սառցե ամրոց Առաջադրված
1982 Լավագույն երաժշտություն Սոֆիի ընտրությունը Առաջադրված
1985 Լավագույն երգ «Surprise Surprise», Կորդեբալետ Առաջադրված
1989 «The Girl Who Used to Be Me» from Շիրլի Վալենտայն Առաջադրված
1996 «I Finally Found Someone» from Հայելին ունի երկու դեմք Առաջադրված

Ինքնակենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Marvin Hamlisch, Composed 'The Way We Were', Dies at 68
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119400960 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. «Marvin Hamlisch Biography»։ filmreference։ Վերցված է 2008-11-25 
  6. Marvin Hamlisch biography TurnerClassicMovies.com, Retrieved April 2, 2009.
  7. 7,0 7,1 Rob Hoerburger (August 7, 2012)։ «Marvin Hamlisch, Whose Notes Struck Gold, Dies at 68»։ The New York Times։ Վերցված է August 8, 2012 
  8. «Marvin Hamlisch to Marry Ms. Blair, Producer, in May» The New York Times, March 19, 1989.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]