Բելա Բոնդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելա Բոնդի
Beulah Bondi in Back from Eternity trailer.jpg
դերասանուհի
ԱԱՀ՝ Բելա Բոնդի
Բնագիր
ԱԱՀ՝
Beulah Bondi
Ծննդյան օր՝ 1889 թ., մայիսի 3 (1889-05-03)
Ծննդավայր՝ Ինդիանա, ԱՄՆ
Վախճանի օր՝ հունվարի 11, 1981 (91 տարեկան)
Վախճանի վայր՝ Վուդլանդ Հիլզ, Լոս Անջելես, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Ազգություն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Պարգևներ և
մրցանակներ՝
Էմմի (1977)
Կայք՝ IMDb-ում էջ

Բելա Բոնդի ( անգլ.՝ Beulah Bondi, մայիսի 3, 1889 - հունվարի 11, 1981), ամերիկացի դերասանուհի։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել]

Բելա Բոնդին ծնվել է 1889 թվականին, ԱՄՆԻնդիանա նահանգի Վալպարաիսո քաղաքում` Ադոլֆա Բլոնդիի և Էվա Մերբլի ընտանիքում[1]։ Դերասանական կարիերան նա սկսել է մանուկ հասակից` արդեն 7 տարեկանում մասնակցելով իր հարազատ քաղաքի օպերային թատրոնում բեմադրված «Փոքրիկ լորդ Ֆաունտելրոյ» ներկայացմանը։ 1918 թվականին ավարտել է Վալպարաիոսի համալսարանը` ստանալով բակալավրի որակավորում բանախոսական արվեստի մասնագիտությամբ։

Կինոյում նորամուտը կայացել է 1931 թվականին «Փողոցային տեսարան» ֆիլմում։ 1936 թվականին Բելա Բոնդին դարձավ մեկն այն հինգ դերասանուհիներից, ովքեր ներկայացվեցին Օսկարի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի նոր ստեղծված անվանակարգում` «Թեթև վարքի տեր հիանալի կինը» ֆիլմի համար։ 2 տարի հետո մեկ անգամ ևս ներկայացվում է Օսկարի նույն անվանակարգում «Մարդկայի սրտերի համար» ֆիլմում խաղացած դերի համար։

Կինոյում հաճախ է մարմնավորել գլխավոր հերոսների մայրերին։ Այսպես օրինակ դերասան Ջեյմս Ստյուարտի մոր դերը նա խաղացել է հետևալ 4 ֆիլմերում` «Այս հրաշալի կյանքը», «Միստեր Սմիթը գնում է Վաշինգտոն», «Մարդկային սրտերի համար» և «Լեդիի կենդանացումը»:

Վերջին դերը մեծ էկրանին Մարտի Կորին Ուոլտոնի դերն էր «Ուոլտոնները» հեռուստատեսային սերիալում, որտեղ նա խաղացել է երկու դրվագներում` 1974 և 1976 թվականներին։ Իսկ 1977 թվականին այդ դերի համար ստացել է «Էմմի» մրցանակ, որպես դրամատիկ սերիալի լավագույն հրավիրված դերասանուհի։

Չնայած նրան, որ ֆիլմերում նա հաճախ է կերտել մոր դերեր, իրական կյանքում երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել։ Մահացել է 91 տարեկանում` թոքերի հիվանդությունից, որի պատճառ էր հանդիսացել իր կատվի վրա ընկնելը։

Կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար Բելա Բոնդին Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի։

Ֆիլմագրություն[խմբագրել]

Ընդհանուր թվով խաղացել է մոտ 80 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում։
Առավել նշանավոր ֆիլմերն են.

տարի ֆիլմ ռեժիսոր խաղընկերներ
1931 «Էռռոուսմիթ» Ջոն Ֆորդ Ռոնալդ Կոլման
Հելեն Հայս
1936 «Միայնակ սոճու արահետը» Հենրի Հաթաուեյ Հենրի Ֆոնդա
Սեմուել Հինդս
1936 «Թեթև վարքի տեր հիանալի կինը»
1937 «Սալեմի աղջիկը» Ֆրենկ Լլոյդ Կլոդետ Կոլբեր
1937 «Զիջիր տեղդ վաղվա օրվան» Լեո ՄակՔերի Թոմաս Միտչել
1938 «Լեդիի կենդանացումը» Ջորջ Սթիվենս Ջեյմս Ստյուարտ
Ջինջեր Ռոջերս
1938 «Մարդկային սրտերը» Կլարենս Բրոուն Ջեյմս Ստյուարտ
Չառլզ Քոբեռն
1938 «Քույրերը» Անատոլ Լիտվակ Բեթ Դևիս
Հենրի Տրևերս
1939 «Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն» Ֆրենկ Կապրա Ջեյմս Ստյուարտ
Ջին Արթուր
Կլոդ Ռեյնս
Թոմաս Միտչել
Կլոդ Ռեյնս
1943 «Պահակություն Հռենոսի վրա» Հերման Շումլին Բեթ Դևիս
1946 «Այս հրաշալի կյանքը» Ֆրենկ Կապրա Ջեյմս Ստյուարտ
Դոննա Ռիդ
Լայոնել Բերիմոր
Թոմաս Միտչել
Հենրի Տրևերս
Ուորդ Բոնդ
Գլորիա Գրեհեմ
Ֆրենկ Ֆայլեն
Սեմուել Հինդս

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]