Կլոդ Ռեյնս
Կլոդ Ռեյնս անգլ.՝ Claude Rains | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1889[1][2][3][…] |
Ծննդավայր | Քլեպհեմ, Լոնդոն, Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | մայիսի 30, 1967[1][2][3][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Laconia, Նյու Հեմփշիր, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | կինոդերասան, բնավորության դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և դերասան |
Աշխատավայր | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա |
Ամուսին | Իսաբել Ջինս, Marie Hemingway?, Beatrix Thomson?, Frances Propper?, Agi Jambor? և Rosemary Clark Schrode? |
Ծնողներ | հայր՝ Fred Rains? |
Պարգևներ և մրցանակներ | |
Claude Rains Վիքիպահեստում |
Ուիլյամ Կլոդ Ռեյնս (անգլ.՝ William Claude Rains, նոյեմբերի 10, 1889[1][2][3][…], Քլեպհեմ, Լոնդոն, Լոնդոն, Միացյալ Թագավորություն - մայիսի 30, 1967[1][2][3][…], Laconia, Նյու Հեմփշիր, ԱՄՆ), բրիտանացի դերասան, ում կարիերան տևել է գրեթե յոթ տասնամյակ։ «Անտեսանելի մարդը» (1933) ֆիլմում դոկտոր Ջեք Գրիֆինի դերում իր ամերիկյան դեբյուտից հետո նա նկարահանվել է այնպիսի մեծ հեղինակություն վայելող ֆիլմերում, ինչպիսիք են «Ռոբին Հուդի արկածները» (1938), «Միստր Սմիթը մեկնում է Վաշինգտոն» (1939), «Գայլը» (1941), «Կասաբլանկա» և «Քինգս Ռոու» (երկուսն էլ՝ 1942), «Տխրահռչակ» (1946), «Լոուրենս Արաբացի» (1962) և «Երբևէ պատմված ամենահոյակապ պատմությունը» (1965)։
Նա Թոնի մրցանակի դափնեկիր դերասան էր և չորս անգամ առաջադրվել է Օսկար մրցանակի համար՝ որպես լավագույն երկրորդ պլանի դերասան։ Ռեյնսը համարվում էր «լավագույն էկրանավորված հերոս աստղերից մեկը»[4]‚ ով, ըստ «All-Movie Guide»-ի, «բարեկիրթ չարագործների դերում լավագույնն էր»[5]։ Իր երկարատև կարիերայի ընթացքում նրանով հիանում էին իր դերասանական գործընկերներից շատերը, ինչպիսիք են Բեթ Դեյվիսը, Վինսենթ Շերմանը, Ռոնալդ Նիմը, Ալբերտ Դեկերը, Փիտեր Օ'Թուլը, Ջոն Գիլգադը, Չարլզ Լոութոնը և Ռիչարդ Չեմբերլենը։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամ Կլոդ Ռեյնսը ծնվել է 1889 թվականի նոյեմբերի 10-ին Լոնդոնի Կլապհեմ քաղաքում[6]։ Նրա ծնողներն էին Էմիլի Էլիզան և բեմական դերասան Ֆրեդերիկ Ուիլյամ Ռեյնսը[7]։ Նա ապրում էր Լոնդոնի տնակային ավաններում և, իր իսկ խոսքերով, «Թեմզա գետի սխալ կողմում»[8]։ Ռեյնսը տասներկու երեխաներից մեկն էր, բոլորը, բացի երեքից, նորածին ժամանակ մահացել են թերսնուցումից։ Ընտանիքը պահելու համար մայրը նրան գիշերօթիկ է ընդունել։ Նրա դստեր՝ Ջեսիկա Ռեյնսի խոսքերով, նա մեծացել է «շատ խիստ Քոքնիի առոգանությամբ և խոսքի խանգարումով»[9], որը վերածվել է կակազոցի, ինչի պատճառով նա իրեն անվանել է «Ուիլլի Ուեյնս»[10]։ Նրա առոգանությունն այնքան արտահայտիչ էր, որ դուստրը չէր կարողանում հասկանալ նրա ասածը, երբ երգում էր Քոքնիի հին երգերը կամ դիտավորյալ օգտագործում էր նրան զայրացնելու համար։ Ռեյնսը երրորդ տարում թողեց դպրոցը՝ թերթեր վաճառելու համար, որպեսզի կարողանար մոր համար գրոշներ տուն բերեր։ Նա երգում էր «Farm Street Church» երգչախմբում, որից մի քանի պենս էր ստանում՝ տուն տանելու համար։
Քանի որ հայրը դերասան էր, երիտասարդ Ռեյնսը ժամանակն անց էր կացնում թատրոններում և շրջապատված էր դերասաններով ու բեմի բանվորներով։ Այնտեղ նա հետևում էր դերասաններին, ինչպես նաև թատրոնի ամենօրյա վազքին։ Երբ տասը տարեկան էր, Ռեյնսը կատարեց իր դեբյուտը «Haymarket» թատրոնի «Sweet Nell of old Drury» պիեսում[11], որպեսզի կարողանար բեմ դուրս գալ բեմադրության մի մասին մասնակցելու համար։ Նա կամաց-կամաց բարելավեց իր դիրքերը թատրոնում՝ դառնալով սպասարկող տղա (դերասաններին տեղեկացնում էր, թե երբ պետք է բարձրանան բեմ) «Նորին Մեծության» թատրոնում, իսկ ավելի ուշ՝ հուշարար, բեմավար, կրկնորդիչ, իսկ հետո ավելի փոքր մասերից՝ լավ ակնարկներով անցում կատարեց ավելի մեծ և ավելի լավ մասերի։
Վաղ կարիերա և զինվորական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեյնսը տեղափոխվեց Ամերիկա 1913 թվականին, ի շնորհիվ Նյու Յորքի թատրոններում առաջարկվող հնարավորությունների։ Այնուամենայնիվ, հաջորդ տարի Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման ժամանակ նա վերադարձավ Անգլիա՝ ծառայելու Լոնդոնի շոտլանդական գնդում[12], գործընկեր-դերասաններ Բեզիլ Ռաթբոունի, Ռոնալդ Քոլմանի, Հերբերտ Մարշալի և Սեդրիկ Հարդվիկի կողքին[13]։ 1916 թվականի նոյեմբերին Ռեյնսը ընկավ գազային հարձակման մեջ Վիմիում, ինչը հանգեցրեց նրան, որ նա ընդմիշտ կորցրեց աջ աչքի տեսողության 90 տոկոսը, ինչպես նաև ձայնալարի վնասվածք ստացավ[14]։ Նա երբեք չվերադարձավ կռվի դաշտ, բայց շարունակեց ծառայել Բեդֆորդշիրի գնդում։ Պատերազմի ավարտին նա հասավ կապիտանի կոչման[14]։
Պատերազմի ավարտից հետո Ռեյնսը մնաց Անգլիայում և շարունակեց զարգացնել իր դերասանական տաղանդները։ Այս տաղանդները ճանաչվել են Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի հիմնադիր սըր Հերբերտ Բիրբոմ Թրիի կողմից։ Թրին ասաց Ռեյնսին, որ որպես դերասան հաջողության հասնելու համար նա պետք է ազատվի իր Քոքնիի առոգանությունից և խոսքի խանգարումից։ Դա նկատի ունենալով, Թրին վճարեց արտասանության գրքերի և դասերի համար, որոնք Ռեյնսին անհրաժեշտ էին, որպեսզի օգներ նրան փոխել ձայնը։ Ռեյնսն ամեն օր պարապելուց հետո‚ ի վերջո ազատվեց առոգանության ու խոսքի խանգարումից։
Նրա դուստր Ջեսիկան, նկարագրելով իր հոր ձայնը, ասել է. «Ինձ համար հետաքրքիրն այն էր, որ նա դարձավ այլ մարդ։ Նա դարձավ շատ էլեգանտ տղամարդ, իսկապես արտասովոր միջատլանտյան առոգանությամբ։ Դա «նրա» ձայնն էր, ոչ ոք այդպես չէր խոսում, կիսամերիկյան, կեսանգլիական և մի փոքր էլ Քոքնի առոգանությամբ[15]։ 29 տարեկանում նա խաղացել է Կլարկիսի դերը բրիտանական «Կառուցիր քո տունը» (1920) ֆիլմում, որն իր միակ համր ֆիլմն է։
Վաղ տարիքում Ռեյնսը դասավանդել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում (RADA): Ջոն Գիլգուդը և Չարլզ Լոութոնը նրա աշակերտներից էին։ «Turner Classic Movies»-ին տված հարցազրույցում Գիլգուդը սիրով հիշատակեց Ռեյսնին.
«Ես շատ բան սովորեցի դերասանության մասին այս պարոնից։ Կլոդ Ռեյնսն իմ ուսուցիչներից մեկն էր ՌԱԴԱ-ում։ Իրականում նա այնտեղի լավագույն և ամենասիրված ուսուցիչներից մեկն էր։ Նա չափազանց գրավիչ էր և ավելորդ է ասել, որ իմ դասարանի բոլոր աղջիկները անհույս սիրահարված էին նրան։ Նա ուներ աչք զարնող մուգ աչքեր և գեղեցիկ կոկորդային ձայն, թեև նա, ինչպես Մառլեն Դիտրիխը, որոշ խնդիրներ ուներ «R» տառի հետ։ Նա ցածրահասակ էր,ուստի կոշիկների տակ տակացուներ էր կրում, որպեսզի բարձրահասակ լիներ։Կարճահասակ և ամրակազմ, բայց գեղեցկադեմ Ռեյնսն ուներ լայն ուսեր և խիտ շագանակագույն մազեր, որոնք սանրում էր մի աչքի ուղությամբ։ Բայց երբ ես առաջին անգամ հանդիպեցի նրան 1920-ական թվականներին, նա արդեն որպես դերասան մեծ պահանջարկ էր վայելում Լոնդոնում։ Ես հասկացա, որ բավականին օգտակար և խրախուսելի է աշխատել նրա հետ։ Սկզբնական տարիներին ես միշտ փորձում էի որպես դերասան նրան կրկնօրինակել‚ մինչև որ որոշեցի ընդօրինակել Նոել Քաուարդին»։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոնդոնի թատրոնում նա հաջողության հասավ Ջոն Դրինքուոթերի «Ուլիսես Ս. Գրանտ» պիեսի գլխավոր դերում, որը նույն դրամատուրգ Աբրահամ Լինքոլնի շարունակությունն էր։ Ռեյնսը Ֆոլքլենդին մարմնավորել է Ռիչարդ Բրինսլի Շերիդանի «Հակառակորդները» ֆիլմում, որը ներկայացվել է Լոնդոնի Լիրիկական թատրոնում 1925 թվականին։ 1927 թվականին նա վերադարձել է Նյու Յորք և նկարահանվել Բրոդվեյի մոտ 20 դերերում, որոնք ներառում են Ջորջ Բեռնարդ Շոուի «Խնձորի սայլը» և «Կոնստանտ Նիմֆ»-ի և Պերլ Ս. Բաքի «Լավ երկիր» վեպի դրամատիզացիաները (որպես չինացի ֆերմեր)։
Չնայած նա «Կառուցիր քո տունը» (1920)[4] համր ֆիլմում խաղացել է երկրորդական դեր, Ռեյնսը համեմատաբար ուշ հայտվեց կինոդերասանության մեջ։
1932 թվականին թատերական գիլդիայում աշխատելու ընթացքում նրան առաջարկեցին Universal Pictures-ի հետ էկրանի փորձարկում անցնել։ Նրա էկրանային թեստը A Bill of Divorcement-ի(1932) և Նյու-Յորքի RKO-ի ներկայացուցչի համար անհաջող էր, բայց, ըստ որոշ տվյալների, դա բերեց նրան որ, Ջեյմս Ուեյլի «Անտեսանելի մարդը» (1933թ.) ֆիլմում գլխավոր դերը խաղալուց հետո, նրա էկրանի փորձարկումն ու յուրահատուկ ձայնը ակամա լսվեցին կողքի սենյակից[9][16]։ Նրա գործակալը՝ Հարոլդ Ֆրիդմանը, Կարլ Լեմլի ընտանիքի ընկերն էր, ով այդ ժամանակ վերահսկում էր Universal Pictures-ը և Լոնդոնում ծանոթացել էր Ռեյնսի հետ և ձգտում էր նրան դեր տալ[17][18]։ Ըստ Ռեյնսի դստեր՝ սա իր ֆիլմերից միակն էր որ տեսել է։ Նա նաև չի գնացել տեսնելու օրվա նկարահանումի չմոնտաժված կադրերը «քանի որ նա ինձ ասում էր, որ ամեն անգամ գնալիս սարսափում էր հսկայական էկրանի վրա իր վիթխարի դեմքից, ուստի նա երբեք հետ չի վերադարձել»։
1935 թվականի նոյեմբերի 27-ին Ռեյնսը երկարաժամկետ պայմանագիր ստորագրեց «Warner Bros»-ի հետ, որը նրան այլ ստուդիաներից փոխառություն կատարելու իրավունք կտար, իսկ Ռեյնսը յոթ տարվա ընթացքում կունենար մինչև $750,000 պոտենցիալ եկամուտ[19]։ Նա խաղացել է արքայազն Ջոնի չարագործ դերը «Ռոբին Հուդի արկածները» (1938) ֆիլմում։ Ռոդի Մակդոուոլը մի անգամ հարցրեց Ռեյնսին, թե արդյոք նա միտումնավոր է ծաղրել Բեթ Դեյվիսին արքայազն Ջոնի դերում, և Ռեյնսը ընդամենը «առեղծվածային ժպիտով» ժպտաց։ Ավելի ուշ Ռեյնսը հայտնեց իր դստերը, որ նա հաճույք էր ստանում խաղալ արքայազնի դերը որպես համասեռամոլ՝ օգտագործելով քնքուշ շարժուձև։ Ավելի ուշ Ռեյնսը կինոդերասանության ավելի թերագնահատված պահանջները, կամ «ինչ չի կարելի անել տեսախցիկի առջև» ուսուցումը վերագրեց ֆիլմի համառեժիսոր Մայքլ Քերթիզին[20]։ «Columbia Pictures»-ից փոխառությամբ նա մարմնավորել է կոռումպացված ԱՄՆ սենատորին «Պարոն Սմիթը գնում է Վաշինգտոն» (1939) ֆիլմում, որի համար նա ստացել է իր առաջին Օսկար անվանակարգը երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում:«Warner Bros»-ի համար նա խաղացել է բժիշկ Ալեքսանդր Թաուերի դերը՝ «Kings Row» ֆիլմում (1942), ով սպանություն-ինքնասպանություն է գործում՝ իր դստերը խելագարությունից փրկելու համար և ցինիկ ոստիկանապետ Կապիտան Ռենոյի դերը «Կասաբլանկա»-ում (նույնպես 1942)։ Կրկին փոխառությամբ Ռեյնսը Universal-ի «Օպերայի ուրվականը» (1943) ռիմեյքում մարմնավորել է գլխավոր դերը։
1987 թվականի իր հուշերում՝ «This 'N That»-ում‚ Բեթ Դեյվիսը բացահայտեց, որ Ռեյնսը (որի հետ նա չորս անգամ նկարահանվել է «Juarez»‚ «Now»‚ «Voyager»‚ «Mr. Skeffington» և «Deception» ֆիլմերում) իր սիրելի դերակատարն է[21]։ Ռեյնսը դարձավ առաջին դերասանը, ով ստացավ մեկ միլիոն դոլար աշխատավարձ, երբ Բրիտանիայում մեծ բյուջեի դիմաց մարմնավորեց Հուլիոս Կեսարին, բայց Շոուի «Կեսարը և Կլեոպատրան» (1945) ֆիլմի անհաջող տարբերակում։ Ըստ երևույթին, Շոուն ընտրեց նրան այդ դերի համար, թեև Ռեյնսն ինտենսիվորեն չէր սիրում Գաբրիել Պասկալին՝ ֆիլմի ռեժիսորին և պրոդյուսերին[22]։ Ռեյնսը շարունակեց Ալֆրեդ Հիչքոքի «Տխրահռչակ» (1946) ֆիլմը՝ որպես փախստական, նացիստական գործակալ, Քերի Գրանտի և Ինգրիդ Բերգմանի հետ։ Վերադառնալով Բրիտանիա նա հայտնվեց Դեյվիդ Լինի «Կրքոտ ընկերները» (1949) ֆիլմում։
Նրա միակ երգող և պարող դերը եղել է 1957 թվականին Ռոբերտ Բրաունինգի «The Pied Piper of Hamelin» հեռուստատեսային երաժշտական տարբերակում, որտեղ Վան Ջոնսոնը մարմնավորել է Փայփերին։
NBC-ի գունավոր հատուկ հաղորդումը, որը հեռարձակվում էր որպես ֆիլմ, այլ ոչ թե ուղիղ կամ տեսանկարահանված հաղորդում, մեծ հաջողություն ունեցավ հանրության շրջանում։ Իր առաջին հեռարձակումից հետո այն վաճառվել է սինդիկացիայի մեջ և ամեն տարի կրկնվել է բազմաթիվ տեղական ԱՄՆ հեռուստաընկերությունների կողմից։
Ռեյնսը գործունյա մնաց որպես կերպարային դերասան 1950-ական և 1960-ական թվականներին՝ նկարահանվելով ֆիլմերում և որպես հյուր՝ հեռուստասերիալներում։ Նա ձեռնամուխ եղավ գիտաֆանտաստիկ գրականությանը՝ Իրվին Ալենի «Կորուսյալ աշխարհը» (1960) և Անտոնիո Մարգերիտիի «Աշխարհների ճակատամարտը» (1961) ֆիլմերի համար։ Նրա վերջին երկու էկրանային դերերից էին Դրայդենը, ցինիկ բրիտանացի դիվանագետի կերպարը «Լոուրենս Արաբացի ֆիլմում» (1962) և Հերովդես թագավորի կերպարը «Երբևէ պատմված ամենահոյակապ պատմությունը» (1965) ֆիլմում, որը նրա վերջին ֆիլմն էր։ CBS-ի Rawhide-ում նա մարմնավորել է ուրվականների քաղաքի փաստաբան Ալեքսանդր Լանգֆորդին «Դատաստանի օրվա միջադեպը» (1963) դրվագում։
Նա նաև մի քանի աուդիո ձայնագրություններ է արել՝ պատմելով Աստվածաշնչի որոշ պատմություններ երեխաների համար Capitol Records-ում և արտասանելով Ռիչարդ Շտրաուսի պատմողական դրվագը և Թենիսոնի «Էնոք Արդեն» դաշնամուրային դրվագը՝ Գլեն Գուլդի դաշնամուրային մեներգերով։ Նա նկարահանվել է The Jeffersonian Heritage-ում, 1952 թվականի տասներեք ու կես ժամանոց ռադիոհաղորդումների շարքում, որը ձայնագրվել է Կրթական հեռարձակողների ազգային ասոցիացիայի կողմից և սինդիկացվել է առևտրային հեռարձակման համար կայուն (այսինքն՝ առանց գովազդի) հիմունքներով[23]։
Հուշեր Ռեյնսի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեսիկա Ռեյնսը հիշում էր հոր աշխատանքային էթիկան.
Բեթ Դեյվիսը Դիկ Քավեթին տված հարցազրույցում ասել է Ռեյնսի մասին.
«Դե, իհարկե, նա զարմացրել է ինձ։ Առաջին անգամ նրա հետ խաղացել եմ Կառլոտայում (Խուարես), և ես ստիպված էի մուտք գործել Ֆրանսիայի թագավորի տիրույթ՝ փորձի համար, իսկ նա խաղում էր Ֆրանսիայի թագավորի դերը ( [իրականում ֆրանսիացիների կայսր] Նապոլեոն III) փորձի ժամանակ. Ինչպես մենք բոլորս՝ «մյուս դարաշրջանի մարդիկ», պարզապես չենք անցնում տողերի միջով և ասում «շրջիր տեսախցիկը», մենք նախօրոք փորձեր ենք անում... Ինչևէ, ես և Կլոդը չկարողացանք, իսկ նա Ֆրանսիայի թագավորն էր, ով ատում էր Կարլոտային, իսկ ես երեխա էի և սարսափում էի միստր Ռեյնսից, ուստի մտածեցի, որ նա ատում է ինձ։ Ես չգիտեի, որ նա խաղում էր իր կերպարը։ Մտածում էի, որ նա կարծում է բանի պետք չեմ։ Ի՞նչ եմ անելու։ Ի վերջո, մենք բավականին շատ աշխատեցինք միասին և դարձանք իսկապես հիանալի ընկերներ, իսկապես հիանալի ընկերներ։ |
Ավելի ուշ Դևիսը շարունակեց նկարագրել նրան. «Կլոդը սրամիտ էր, զվարճալի և գեղեցիկ, իսկապես գեղեցիկ էր, ամբողջովին հիացնում էր իր փայլով»։ Նա նաև գովաբանեց նրա կատարումները. «Նա սքանչելի էր «Deception»-ում, և արժեր այդ ամենը, քանի որ պատկերն այնքան էլ լավը չէր, բայց նա այնքան հիասքանչ էր, իսկ ռեստորանային տեսարանը, որտեղ նա խոսում է ուտելիքի մասին... փայլուն էր և‚ իհարկե‚ «Mr. Skeffington»-ում նա որպես ամուսին բացարձակապես փայլում էր‚ պարզապես փայլում»։
Ռիչարդ Չեմբերլենն աշխատել է Ռեյնսի հետ իր վերջին՝ «Պատվո մթնշաղ» ֆիլմում։ Երբ հարցազրույց է տվել «Turner Classic Movies»-ին, Չեմբերլենն ասել է.
«Պատվո մթնշաղում» Ռեյնսը խաղացել է թոշակի անցած փաստաբանի կերպար‚ ով հանդես էր գալիս Չեմբերլենի կերպարի դաստիարակ։ Հիշելով Ռեյնսի հետ իր աշխատանքի մասին՝ Չեմբերլենն ասաց.
«Այդ ժամանակ նա յոթանասունն անց էր և վատառողջ էր, սակայն նկարահանման հրապարակում նա հմայիչ և լիովին պրոֆեսիոնալ էր։ Մեզ համար պարզ էր, որ նա սիրում էր զբաղվել իր արհեստով. նա շլացրեց մեզ բոլորիս։ Կլոդը չափազանց փակ մարդ էր. նա երբեք չէր քննարկում իր համեստ անցյալը, իր վեց ամուսնությունները։ Բայց համոզեք նրան զրույց սկսել դերասանության մասին, և նա սքանչելի անեկդոտներով և հետաքրքրաշարժ պատմություններով կպատմեր իր երկարակյաց կյանքի մասին։
Մի օր նկարահանման հրապարակում ես ասացի նրան, որ «Տխրահռչակ» ֆիլմն իմ սիրելի ֆիլմերից մեկն է, և Կլոդը զվարճությամբ պատմեց Ինգրիդ Բերգմանի հետ մի տեսարանի նկարահանման մասին։ Ռեյնսը շատ ցածրահասակ մարդ էր, իսկ Բերգմանը բավականին բարձրահասակ, այնպես որ, որպեսզի նրանք միասին նկարահանվեն մոտիկից (առանցքային տեսարանում) հնարամիտ Ալֆրեդ Հիչքոքը տեղադրեց թեքահարթակ, այնպես որ, երբ Ռեյնսը մոտենում է Բերգմանին տեսախցիկի առջև, նա ավելի բարձրահասակ է թվում, քան իր խաղընկերը։ Կլոդը այս թեքահարթակի բիզնեսը մի փոքր ամոթալի և շատ զվարճալի համարեց։ Ես նորից համտեսեցի Կլոդի սրամիտ էությունը՝ նկարահանելով մի տեսարան իր (հաջորդող-վերջին) ֆիլմում, որտեղ նա երկար երկխոսություն ուներ։ Ընդհանրապես, նա խնդիր չուներ հիշելու իր տողերը, չնայած տարիներ շարունակ համակերպվելուն։ Այնուամենայնիվ, կար մի շատ երկար տեսարան, նկարահանված ուշ գիշերին, որտեղ նա դժվարանում էր երկխոսության հետ կապված և շարունակում էր արդարացումներ գտնել։ Եվ ի վերջո նա կանգ առավ և ոչխարի հայացքով ասաց.«Ալիբի Այք, հին բարի Ալիբի Այկե» («Ալիբի Այկե» արտահայտությունը հիմնված է 1935 թվականի համանուն ֆիլմի վրա, որտեղ գլխավոր հերոսը արդարացումներ հորինելու հակում ունի)։ Իհարկե, ավարտված ֆիլմում նա ինչպես միշտ անթերի խաղաց տեսարանը։ Կլոդ Ռեյնս. իսկապես դասակարգային գործ ՝ էկրանից դուրս և էկրանի ներսում։ |
Շատ տարիներ անց այն բանից հետո, երբ Ռեյնսը գնաց Հոլիվուդ և դարձավ հայտնի կինոդերասան, Ջոն Գիլգուդը, ինչպես հայտնի է, մեկնաբանել է. «Կար մեկը, ով ինձ շատ բան է սովորեցրել դրամատիկական դպրոցում, և ես, անկասկած, շնորհակալ եմ նրան իր բարության և ուշադրության համար։ Նրա անունն էր Կլոդ Ռեյնս։ Ես չգիտեմ, թե ինչ պատահեց նրա հետ։ Կարծում եմ, որ նա ձախողվեց և ստիպված էր գնալ Ամերիկա»[24]։ Այնուամենայնիվ, Գիլգուդը հետագայում շարունակեց հիշել մի ժամանակ, երբ նա Նյու Յորքում էր և միջոցառման ժամանակ՝ հանդիսատեսի առջև, որը գրավում էր Բեթ Դևիսի ուշադրությունը։
Բեթ Դեյվիսը հաճախ նշում էր որ‚ Ռեյնս իր սիրելի դերասաններից և գործընկերներից մեկն է։ Գիլգուդը մեկնաբանել է, որ մի անգամ գրել է. «Լոնդոնյան բեմը մեծ կորուստ ունեցավ, երբ Կլոդ Ռեյնսը հեռացավ ֆիլմերից», բայց ավելի ուշ նա շարունակեց ասել, «բայց երբ ես տեսնում եմ նրան հիմա էկրանին և հիշում եմ նրան, պետք է խոստովանեմ‚ որ լոնդոնյան բեմի կորուստը կինոյի ձեռքբերումն էր։ Եվ այն ապշեցուցիչ վիրտուոզությունը, որին ես ականատես եղա որպես երիտասարդ դերասան, այժմ հանդիսատեսի համար միշտ և ամենուր է տեսնելու համար։ Ես շատ ուրախ եմ դրա համար»։
Անձնական կյանք և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1939 թվականին Ռեյնսը դարձավ Միացյալ Նահանգների օրինական քաղաքացի։ Նա ունեցել է վեց ամուսնություն և բաժանվել առաջին հինգ կանանցից՝ Իզաբել Ջինսից (ամուսնացած 1913-1915 թվականները), Մերի Հեմինգուեյից (ում հետ Ռեյնսը ամուսնացած է եղել մեկ տարուց քիչ՝ 1920 թվականին), Բեատրիքս Թոմսոնից (1924-1935 թվականի ապրիլի 8-ը), Ֆրանսիս Փրոփերից (1935 թվականի ապրիլի 9-ից-1956 թվականը), և դասական դաշնակահար Ագի Յեմբրից (1959 թվականի նոյեմբերի 4-ից-1960 թվականը)։ 1960 թվականին նա ամուսնացավ Ռոզմերի Քլարք Շրոդի հետ, ում հետ մնաց ամուսնացած մինչև կյանքի վերջ՝ 1964 թվականի Դեկտեմբերի 31-ը։ Նրա միակ երեխան՝ Ջենիֆերը, ծնվել է 1938 թվականի հունվարի 24-ին՝ Ֆրանսիս Փրոփերի դուստրը։ Որպես դերասանուհի նա հայտնի էր Ջեսիկա Ռեյնս անվամբ[25]։
1941 թվականին նա ձեռք բերեց 380 ակր (1,5 կմ²) «Stock Grange» ֆերման, որը կառուցվել է 1747 թվականին Փենսիլվանիայի Վեսթ Բրեդֆորդ Թաունշիփում (Քոութսվիլից անմիջապես դուրս)։ Ֆերման դարձավ նրա կյանքի «ամենամեծ հպարտություններից»[26] մեկը։ Այսպիսով, նա դարձավ «ջենթլմեն ֆերմեր», և կարող էր հանգստանալ և վայելել ֆերմերական կյանքը ներկայի կնոջ հետ (Ֆրանսիսի)՝ կարագ հարելով, նրանց աղջիկը հավաքում էր ձվերը, ինքը՝ Ռեյնսը, վարում էր դաշտերը և մշակում բանջարանոցը։ Նա՝ ֆիլմերի նկարահանումների միջև իր ժամանակի մեծ մասը անցկացնում էր կարդալով գյուղատնտեսական տեխնոլոգիաների մասին, որպեսզի կարողանար փորձարկեր այն, երբ տուն գնար։ Նա վաճառեց ֆերման, երբ 1956 թվականին ավարտվեց Փրոփերի հետ ամուսնությունը։ Այժմ շենքը, ինչպես այն ժամանակ, անվանում են «Ռեյնսի բնակավայր»[27]։ Ռեյսն անցկացրել է կյանքի վերջին տարիները Նյու Հեմփշիր նահանգի Սենդվիչ քաղաքում[28]։
Իր կյանքի վերջին տարիներին նա որոշեց գրել իր հուշերը և դիմեց լրագրող Ջոնաթան Ռութի օգնությանը։ Ռեյսնի առողջական վիճակի վատթարացումը հետաձգեց իրենց աշխատանքի ավարտը, և 1967 թվականի մարտին Ռութի մահով նախագիծն այդպես էլ չավարտվեց[29]։ Քրոնիկ ալկոհոլիկ Ռեյնսը մահացավ լյարդի ցիռոզից[30]։ Ռեյնսը մահացավ որովայնի արյունահոսությունից 1967 թվականի մայիսի 30-ին, Լակոնիայում, 77 տարեկան հասակում։ Նրա դուստրն ասել է. «Եվ, ինչպես դերասաններից շատերը, նա մահացավ՝ սպասելով իր գործակալի զանգին»[31]։ Նա թաղված է Նյու Հեմփշիր նահանգի Մուլթոնբորո քաղաքի «Red Hill» գերեզմանատանը։ Հենց ինքն է նախագծել է իր տապանաքարը, որի վրա գրված է. «Ամեն ինչ մեկանգամյա է, ամեն ինչ հավերժ է։ Հոգին, երբ ապրում է, ապրում է հավերժ»։
2010 թվականին Ռեյնսի անձնական իրերից շատերը աճուրդի են հանվել «Heritage Auctions-ում», ներառյալ՝ նրա 1951 թվականի Թոնի մրցանակը, հազվագյուտ պաստառները, նամակները և լուսանկարները։ Աճուրդում ներառված էին նաև նրա անձնական կաշվե մատյանների բազմաթիվ հատորներ, որոնք պարունակում էին նրա կարիերայի սկզբից մնացած բազմաթիվ տպագրություններ և ակնարկներ։ Իրերի մեծ մասն օգտագործվել է Դեյվիդ Ջ. Սկալին օգնելու նպատակով, որպեսզի գրի Ռեյնսի մասին՝ «Դերասանի ձայն» գիրքը։ Կասաբլանկա ֆիլմում, կապիտան Ռենոյի կերպարի համար կրած փղոսկրյա զինվորական համազգեստը (ամբողջական շքանշաններով) 2011 թվականին աճուրդի է հանվել, երբ հայտնի դերասանուհի և կինոպատմաբան Դեբի Ռեյնոլդսը վաճառեց հոլիվուդյան տարազների և հուշանվերների իր հավաքածուն, որը նա հավաքել էր 1970թ. «MGM» աճուրդից[32]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Վերնագիր | Դեր | Ռեժիսոր | Դերասանական կազմի այլ անդամներ | Նշումներ |
---|---|---|---|---|---|
1920 | Կառուցիր քո տունը | Քլարքիս | Ֆրեդ Գուդվինս | Հենրի Էյնլի | Կինոյի դեբյուտ |
1933 | Անտեսանելի մարդը | Դոկտոր Ջեք Գրիֆին/Անտեսանելի մարդը | Ջեյմս Ուեյլ | Գլորիա Ստյուարտ, Հենրի Թրավերս, Ունա Օ'Քոնոր | |
1934 | Հանցագործություն առանց կրքի | Լի Ջենթրի | Բեն Հեխտ, Չարլզ ՄաքԱրթուր | Մարգո, Ուիթնի Բորն | |
Մարդ,ով ետ պահանջեց իր գլուխը | Փոլ Վերին | Էդվարդ Լյուդվիգ | Լիոնել Աթվիլ, Ջոան Բենեթ | ||
1935 | Էդվին Դրուդի առեղծվածը | Ջոն Ջեսփր | Ստյուարտ Ուոքեր | Դուգլաս Մոնտգոմերի, Հիզեր Էնջել, Դեյվիդ Մաններս | |
Պայծառատեսը | Մաքսիմուս | Մորիս Էլվի | Ֆեյ Ռեյ | ||
Վերջին Ֆորպոստը | Ջոն Ստեֆենսեն | Լուի Գասնիեր, Չարլզ Բարտոն | Քերի Գրանտ | ||
Սքրուջ | Ջեքոփ Մարլի | Հենրի Էդվարդս | Սեյմուր Հիքս, Դոնալդ Քալթրոպ, Ռոբերտ Քոքրան | Չգրանցված | |
1936 | Բաժանված սրտեր | Նապոլեոն Բոնապարտ | Ֆրենկ Բորզագե | Մարիոն Դեյվիս, Դիկ Փաուել, Չարլի Ռագլս, Էդվարդ Էվերեթ Հորթոն | |
Էնթոնի Ադվերս | Մարկիզ Դոն Լուիս | Մերվին Լերոյ | Ֆրեդրիկ Մարչ, Օլիվիա դե Հևիլենդ, Գեյլ Սոնդերգաարդ | ||
1937 | Գողացված տոն | Ստեփան Օրլոֆ | Մայքլ Քերթիզ | Քեյ Ֆրենսիս, Յան Հանթեր | |
Արքայազնն ու Աղքատը | Հերթֆորդի կոմս | Ուիլյամ Քեյլի | Էրոլ Ֆլին, Բիլի և Բոբի Մաուչ | ||
Նրանք չեն մոռանա | թաղ. Աթթի. Էնդրյու Ջ. «Էնդի» Գրիֆին | Մերվին Լերոյ | Գլորիա Դիքսոն, Լանա Թերներ | ||
1938 | Սպիտակ պաստառներ | Փոլ Վորդ | Էդմունդ Գուլդինգ | Ֆեյ Բեյնտեր, Ջեքի Կուպեր, Բոնիտա Գրանվիլ, Հենրի Օ'Նիլ, Քեյ Ջոնսոն | |
Աստված այնտեղ է,որտեղ փնտրում ես | Գնդապետ Քրիստոֆեր «Քրիս» Ֆերիս | Մայքլ Կուրտիզ | Ջորջ Բրենտ, Օլիվիա դե Հևիլենդ, Թիմ Հոլտ | Տեխնոգունավորում | |
Ռոբին Հուդի արկածները | Արքայազն Ջոն | Մայքլ Քերթիզ, Ուիլյամ Քեյլի | Էրոլ Ֆլին, Օլիվիա դե Հևիլենդ, Բազիլ Ռաթբոն | Տեխնոգունավորում | |
Չորս քույրեր | Ադամ Լեմփ | Մայքլ Կուրտիզ | Ռոզմարի, Լոլա և Պրիսցիլա Լեյն, Գեյլ Փեյջ, Ջոն Գարֆիլդ | ||
1939 | Նրանք դարձրեցին ինձ հանցագործ | Մոնթի Ֆելան | Բասբի Բերքլի | Ջոն Գարֆիլդ, Գլորիա Դիքսոն, Մեյ Ռոբսոն | |
Խուարես | Կայսր Լուի Նապոլեոն III | Ուիլյամ Դիթերլ | Փոլ Մունի, Բեթ Դևիս, Բրայան Ահերն, Ջոն Գարֆիլդ | ||
Ազատության որդիներ | Հեյմ Սոլոմոն | Մայքլ Կուրտիզ | Գեյլ Սոնդերգաարդ | Տեխնոգունավորում;կարճամետրաժ ֆիլմ | |
Համարձակ դուստրերը | Ջիմ Մեսթրս | Մայքլ Կուրտիզ | Ռոզմարի, Լոլա և Պրիսցիլա Լեյն, Գեյլ Փեյջ, Ջոն Գարֆիլդ | ||
Միսթր Սմիթը գնում է Վաշինգտոն | Սենատոր Ջոզեֆ Հարիսոն Փեյն | Ֆրենկ Կապրա | Ժան Արթուր, Ջեյմս Ստյուարտ, Թոմաս Միտչել | Անվանակարգ — Ակադեմիայի մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար | |
Չորս կանայք | Ադամ Լեմփ | Մայքլ Կուրտիզ | Էդդի Ալբերտ, Ռոզմարի, Լոլա և Պրիսցիլա Լեյն, Գեյլ Փեյջ, Ջոն Գարֆիլդ | ||
1940 | Շաբաթ օրվա երեխաներ | Միսթր Հենրի Հելվի | Վինսենթ Շերման | Ջոն Գարֆիլդ, Էն Շիրլի | |
Ծովային բազեն | Դոն Խոսե Ալվարես դե Կորդոբա | Մայքլ Կուրտիզ | Էրոլ Ֆլին, Բրենդա Մարշալ, Հենրի Դանիել, Ֆլորա Ռոբսոն, Ալան Հեյլ | Սեպիայի տոն (հաջորդականություն) | |
Կարմիր մազերով լեդին | Դեյվիդ Բելասկո | Կուրտիս Բերնհարդտ | Միրիամ Հոփկինս, Լաուրա Հոուփ Քրյուս | ||
1941 | Չորս մայրեր | Ադամ Լեմփ | Ուիլյամ Քեյլի | Ռոզմարի, Լոլա և Պրիսցիլա Լեյն, Գեյլ Փեյջ | |
Ահա գալիս է Միսթր Ջորդանը | Միսթր Ջորդան | Ալեքսանդր Հոլ | Ռոբերտ Մոնտգոմերի, Էվելին Քիս, Էդվարդ Էվերեթ Հորթոն | ||
Գայլ մարդը | Պարոն Ջոն Տալբոտ | Ջորջ Վագներ | Լոն Չեյնի, կրտսեր, Էվելին Անկերս, Պատրիկ Նոուլզ, Ռալֆ Բելամի, Ուորեն Ուիլյամ, Բելա Լուգոսի, Մարիա Օուսպենսկայա | ||
1942 | Քինգս Ռոու | Դոկտոր Ալեքսանդր Թաուեր | Սեմ Վուդ | Էն Շերիդան, Ռոբերտ Քամմինգս, Ռոնալդ Ռեյգան, Բեթի Ֆիլդ, Չարլզ Քոբուրն | |
Լուսնի ալիք | Նացի | Արչի Մայո | Ժան Գաբեն, Իդա Լուպինո, Թոմաս Միտչել | ||
Առա՛ջ, ճանապարհորդ | Դոկտոր Ջաքիթ | Իրվինգ Ռեփեր | Բեթ Դևիս, Փոլ Հենրեյդ, Գլեդիս Կուպեր | ||
Կասաբլանկա | Կապիտան Լուի Ռենո | Մայքլ Կուրտիզ | Համֆրի Բոգարտ, Ինգրիդ Բերգման, Փոլ Հենրեյդ, Կոնրադ Վայդտ, Ս.Զ. Սակալ, Սիդնեյ Գրինսթրիթ, Փիթեր Լոր, Դուլի Ուիլսոն | Անվանակարգ — Ակադեմիայի մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար | |
1943 | Ընդմիշտ և մեկ օր | Ambrose Pomfret | Հերբերտ Ուիլքոքս (հաջորդը Ռեյնս) | Աննա Նիգլ, Ռեյ Միլենդ, Ք.Օբրի Սմիթ | |
Օպերայի ուրվականը | Էրիկ Կլոդեն/Օպերայի ուրվականը | Արթուր Լյուբին | Նելսոն Էդդի, Սյուզաննա Ֆոսթեր | Տեխնոգունավորում | |
1944 | Ճանապարհ դեպի Մարսել | Կապիտան Ֆրեյսինետ | Մայքլ Կուրտիզ | Համֆրի Բոգարտ, Միշել Մորգան, Ֆիլիպ Դորն, Սիդնեյ Գրինսթրիթ, Փիթեր Լոր, Հելմուտ Դանտին | |
Միսթր Շեֆինգտոն | Ջոբ Սքեֆինգթոն | Վինսենթ Շերման | Բեթ Դևիս, Վալտեր Աբել, Ջորջ Կուլուրիս, Ռիչարդ Ուորինգ | Անվանակարգ — Ակադեմիայի մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար | |
1945 | Տարօրինակ տոն | Կապիտան Լուի Ռենո | Արչ Օբելեր | Բարբարա Բեյթ, Մարտին Կոսիեկ, | |
Մեր սերը | Ջոզեֆ Թարգել | Ուիլյամ Դիթերլ | Մերլ Օբերոն | ||
Կեսար և Կլեոպատրա | Հուլիոս Կեսար | Գաբրիել Պասկալ | Վիվիեն Լի, Ստյուարտ Գրեյնջեր, Ֆլորա Ռոբսոն | Տեխնոգունավորում | |
1946 | Տխրահռչակ | Ալեքսանդր Սեբաստիան | Ալֆրեդ Հիչքոք | Քերի Գրանտ, Ինգրիդ Բերգման, Լուի Կալհերն | Անվանակարգ — Ակադեմիայի մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար |
Պահապան հրեշտակներ | Նիկ | Արչի Մայո | Փոլ Մունի, Անն Բաքսթեր | ||
Խաբեություն | Ալեքսանդր Հոլենիուս | Իրվինգ Ռեփեր | Բեթ Դևիս, Փոլ Հենրեյդ | ||
1947 | Անկասկածը | Վիկտոր Գրանդիսոն | Մայքլ Կուրտիզ | Ջոան Քոլֆիլդ, Օդրի Տոտեր, Կոնստանս Բենեթ, Հերդ Հեթֆիլդ | |
1949 | Կրակոտ ընկերները | Հովարդ Ջասթին | Դեյվիդ Լին | Էնն Թոդ, Թրևոր Հովարդ | |
Ավազի պարանը | Արթուր «Ֆրեդ» Մարտինգեյլ | Ուիլյամ Դիթերլ | Բուրթ Լանկաստեր, Փոլ Հենրեյդ, Փիթեր Լոր | ||
Հանձնվելու երգը | Էլիշա Հանթ | Միտչել Լեյզեն | Վանդա Հենդրիքս, Մակդոնալդ Քերի | ||
1950 | Սպիտակ աշտարակը | Փոլ Դելամբր | Թեդ Թեցլաֆ | Գլեն Ֆորդ, Ալիդա Վալի, Օսկար Հոմոլկա, Սեդրիկ Հարդվիկ, Լլոյդ Բրիջս | Տեխնոգունավորում |
Որտեղ ապրում է վտանգը | Ֆրեդերիկ Լանինգթոն | Ջոն Ֆերոու | Ռոբերտ Միչում, Ֆեյթ Դոմերգ, Մորին Օ'Սալիվան | ||
1951 | Կնքված բեռ | Կապիտան Սքալդեր | Ալֆրեդ Լ. Վերկեր | Դանա Էնդրյուս, Լլոյդ Բրիջս | |
1952 | Մարդ,ով դիտում էր թե ինչպես են գնացքները անցնում | Քիս Փոփինգա | Հարոլդ Ֆրենչ | Մարտա Տորեն, Մարիուս Գորինգ | Տեխնոգունավորում |
1956 | Լիսաբոն | Արիստիդես Մավրոս | Ռեյ Միլենդ | Ռեյ Միլենդ, Մորին Օ'Հարա | Թրուքալր
Նատուրամա |
1957 | Համելինի կարկանդակը | Համելինի քաղաքապետ | Բրեթեյն Վինդասթ | Վան Ջոնսոն, Լորի Նելսոն | Տեխնոգունավորում |
1959 | Աշխարհն իմն է | Ֆիլիպ Ռամբո | Հենրի Քինգ | Ռոք Հադսոն,Ջին Սիմոնս,Դորոտի Մքգուար | Տեխնոգունավորում CinemaScopeCinemaScope |
Նուրեմբերգի դատավճիռը | Դատավոր Հեյվուդ | Ջորջ Ռոյ | Մաքսիմիլիան Շել, Փոլ Լուկաս, Մելվին Դուգլաս | Playhouse 90 | |
1960 | Կորուսյալ աշխարհ | Պրոֆեսոր Ջորջ Էդվարդ Չելենջեր | Հիլ Իրվին | Մայքլ Ռեննի, Ջիլ Սենտ Ջոն, Դեյվիդ Հեդիսոն, Ֆերնանդո Լամաս, Ռիչարդ Հայդն | Լյուքս գունավորում CinemaScope |
1961 | Աշխարների ճակատամարտը | Պրոֆեսոր Բենսոն | Անտոնիո Մարգերիտի | Բիլ Քարթեր | Գունավորում |
1962 | Լոուրենս Արաբացի | Պարոն Դրայդեն | Դեյվիդ Լին | Փիթեր Օ'Թուլ, Ալեք Գինես, Ջեք Հոքինս, Օմար Շարիֆ, Էնթոնի Քուին, Էնթոնի Քուեյլ, Արթուր Քենեդի, Խոսե Ֆերեր | Տեխնոգունավորում Super Panavision 70 |
1963 | Պատվի մթնշաղ | Արտ Հարփեր | Բորիս Սագալ | Ռիչարդ Չեմբերլեն, Նիկ Ադամս, Ջոյ Հիզերթոն, Լինդա Էվանս | |
1965 | Երբևէ պատմված ամենահոյակապ պատմությունը | Հերովդես Մեծ | Մաքս ֆոն Սիդովը, գումարած բազմաթիվ կամերոներ | Վերջին ֆիլմ |
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Վերնագիր | Ձայնագրման ընկերություն |
---|---|---|
1946 | Տոնածառ | Մերկուրի մանկական ձայնագրություն |
1948 | Մանկական Աստվածաշունչ | Կապիտոլիում ձայնագրություն |
1950 | Ամերիկայի ստեղծողները | Կոլումբիա Մաստերորք |
1952[33] | Դավիթ և Գողիաթ | Կապիտոլիում ձայնագրություն |
1960 | Հիշեք Ալամոն | Նոբլ ձայնագրություն |
1962 | Ենոք Արդն | Կոլումբիա Մաստերորք |
Ռադիո ելույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Նախագիծ | Էպիզոդ/Աղբյուր |
---|---|---|
1952 | Ամերիկայի հեծելազոր | Երեք բառ[34] |
1959 | Փլեյհաուս 90 | Դատաստան Նյուրնբերգում |
Նշանավոր թատերական ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեյնսն իր կարիերայի ընթացքում նկարահանվել է բազմաթիվ բեմադրություններում՝ խաղալով մի շարք առաջատար և երկրորդական դերեր։ Երբ նրա կինոկարիերան սկսեց ծաղկել, նա ավելի քիչ ժամանակ ուներ թատրոնում հանդես գալու համար ինչպես Անգլիայում, այնպես էլ Ամերիկայում։
Տարի | Բեմադրության անուն | Դեր | Թատրոն | Նշումներ |
---|---|---|---|---|
1900 | Հին Դրուրի գրավիչ Նելլին | երեխա | Հայմարկետ թատրոն | Բեմական դեբյուտը, 10 տարեկանում որպես «չհաշվառված երեխա, ով հավելավ-ճարով«վազում է շատրվանի շուրջը»։ |
1901 | Հերովդես | երեխա | Նորին Մեծության Թատրոն | Չհաշվառված |
1904 | Դանդիներից վերջինը | աչքով տվող | Ռեյնսի դեբյուտային բանախոսական դերը թատրոնում | |
1911 | Լեռան աստվածները | Թհան | Հայմարկետ թատրոն | Համատեղ դերը Ռեջինալդ Օուենի հետ |
1913 | Կանաչ կակադու | Գրասետ | Ալդվիչի թատրոն | Նաև բեմի ղեկավար |
Թայֆուն | Օմայ | Հայմարկետ թատրոն | Առաջին ծանր կերպարային դերը | |
1919 | Փոխհատուցում | Իվան Պետրովիչ | Սենտ Ջեյմսի թատրոն | Նաև բեմի ղեկավար |
Քեռի Նեդը | Միըրս | Ճեմարանի թատրոն | Երկրորդական այս դերը նշանավորեց Ռեյնսի վերադարձը բեմ Առաջին համաշխարհային պատերազմում վիրավորվելուց հետո | |
1920 | Հուլիոս Կեսար | Կասկա | Սենտ Ջեյմսի թատրոն | Էռնեստ Միլթոնը մարմնավորել է Բրուտուսին |
1925 | Մրցակիցները | Ֆոլքլենդ | Լիրիկ Համերսմիթ | Ըստ Ջոն Գիլգուդի՝ Ռեյնսի երկրորդ կինը՝ Մարի Հեմինգուեյը, կարճ ժամանակով միացել է դերասանական կազմին՝ այդպիսով Ռեյնսի առաջին 3 կանանց հավաքվել են նույն հանդերձարանում։ |
1926 | Կառավարության տեսուչ | Տեսուչ | Ուրախ թատրոն | ՌԱԴԱ-ի ուսանող Չարլզ Լութոնի պրոֆեսիոնալ դեբյուտը |
1926 | Պատրաստված է դրախտում | Մարտին Ուոլմեր | էվրիմեն թատրոն, Լոնդոն | Սա Ռեյնսի վերջին ելույթն էր լոնդոնյան բեմում։ |
1951 | Մութ կեսօրին | Ռուբաշով | Ալվին թատրոն/Ռոյալ թատրոն | արժանացել է Թոնի մրցանակի՝ պիեսում գլխավոր դերակատարի լավագույն կատարման համար |
1954 | Գաղտնի գործավար | Սըր Կլոդ Մուլհամմեր | Մորոսկոյի թատրոն | Ռեյնսի առաջին կինը՝ Իզաբել Ջինսը, խաղացել է լեդի Էլիզաբեթ Մուլհամմերի դերը 1953 թվականին Էդինբուրգի պրեմիերայում։ |
1956 | Auk-ի գիշեր | Բժիշկ Բրուներ | Փլեյհաուս թատրոն | Քրիստոֆեր Փլամերի մասնակցությամբ |
Մրցանակներ և Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Կատեգորիա | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|
1939 | երկրորդ պլանի լավագույն դերասան | Պարոն Սմիթը գնում է Վաշինգտոն | Առաջադրված |
1943 | Կասաբլանկա | Առաջադրված | |
1944 | Պարոն Սքեֆինգթոն | Առաջադրված | |
1946 | Տխրահռչակ | Առաջադրված |
Տարի | Կատեգորիա | Առաջադրված աշխատանքներ | Արդյունք |
---|---|---|---|
1951 | լավագույն դերասան պիեսում | Մութ կեսօրին | Հաղթանակ |
Տարի | Կատեգորիա | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|
1951 | Աչքի ընկնող ներկայացում | Մութ կեսօրին | Հաղթանակ |
Տարի | Կատեգորիա | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|
1963 | Լավագույն բանավոր խոսքի ալբոմ | Ենոք Արդն | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 McFarlane, Brian. «Rains, Claude (1889-1967)». BFI screenoline. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին. From McFarlane's Encyclopedia of British Film, London: Methuen/BFI, 2003, p.545
- ↑ Erickson, Hal (2016). «Claude Rains». Movies & TV Dept. The New York Times. Baseline (database) & All Movie Guide. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Rains, (William) Claude (1889–1967)». Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/55624. (Subscription or UK public library membership required.)
- ↑ Wise, James E.; Baron, Scott (2002). International Stars at War. ISBN 9781557509659.
- ↑ Soister p. 1
- ↑ 9,0 9,1 Harmetz p. 147.
- ↑ Rains, Jessica. Interview, 2000.
- ↑ «The Sublime Claude Rains». meredy.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Welcome to The London Scottish Regiment Website». londonscottishregt.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Hastings, Max (2013). Catastrophe: Europe Goes to War 1914. William Collins. էջ 486. ISBN 978-0-007-51974-3.
- ↑ 14,0 14,1 Parkinson, David (2018 թ․ նոյեմբերի 7). «Roll of honour: 15 movie legends who served in the First World War». BFI.org.uk. British Film Institute. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Rains, Jessica (2000). «Extras». Phantom of the Opera (1943 film) (Interview) (2004 DVD ed.). Universal Pictures.
- ↑ Weaver, Tom; Brunas, Michael; Brunas, John (2007). Universal Horrors: The Studio's Classic Films, 1931-1946. Jefferson, North Carolina: McFarland. էջ https://books.google.co.uk/books?id=Wut4jYBtUdsC&pg=PA102 102].
- ↑ Skal and Rains Claude Rains: An Actor's Voice, p.48-9
- ↑ Weaver, Tom; Brunas, Michael; Brunas, John (2007). Universal Horrors: The Studio's Classic Films, 1931-1946. Jefferson, North Carolina: McFarland. էջ https://books.google.co.uk/books?id=Wut4jYBtUdsC&pg=PA79 79].
- ↑ David J. Skal, with Jessica Rains Claude Rains: An Actor's Voice, Lexington: University Press of Kentucky, 2008, p.61-62
- ↑ Harmetz p. 190.
- ↑ Davis and Herskowitz 1987, p. 26.
- ↑ Shipman, David (1989). The Great Movie Stars: 1, The Golden Years. London: Macdonald. էջ 487. ISBN 978-0600338178.
- ↑ "The Jeffersonian Heritage," Broadcasting-Telecasting, 8 September 1952, 36 (trade advertisement).
- ↑ Morley, Sheridan (2001). John Gielgud: The Authorized Biography. Simon & Schuster. էջ 50. ISBN 9781439116173.
- ↑ Skal and Rains, p.104
- ↑ «Claude Rains' Scrapbook Devoted to His Farm, Stock - Lot #49362 - Heritage Auctions». Heritage Auctions.
- ↑ «Thinking about Claude Rains and the pastoral Stock Grange Farm».
- ↑ Duckler, Ray (2012 թ․ մարտի 31). «A Star's Last Act: The great Claude Rains spent his final years in New Hampshire». Concord Monitor. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Schickel, Richard (2008 թ․ նոյեմբերի 20). «Rains was never a minor character» – via LA Times.
- ↑ «Rains was never a minor character». Los Angeles Times. 2008 թ․ նոյեմբերի 20.
- ↑ T. Soister, John (2017 թ․ հուլիսի 19). Claude Rains: A Comprehensive Illustrated to His Work in Film, Stage, Radio, Television and Recordings. ISBN 9781476612782.
- ↑ «Claude Rains "Captain Louis Renault" ivory military suit from Casablanca». iCollector.com Online Auctions. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Claude Rains - David And Goliath» – via www.45cat.com.
- ↑ Kirby, Walter (1952 թ․ փետրվարի 17). «Better Radio Programs for the Week». The Decatur Daily Review. էջ 40. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին – via Newspapers.com.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Harmetz, Aljean (1992). Round Up the Usual Suspects: The Making of "Casablanca" (hardcover) (First ed.). Westport, CT: Hyperion. ISBN 978-1-56282-941-4.
- Soister, John T.; Wioskowski, JoAnna (2006). Claude Rains: A Comprehensive Illustrated Reference to His Work in Film, Stage, Radio, Television and Recordings (softcover) (Reprint ed.). Jefferson, NC: McFarland. ISBN 978-0-7864-2855-7. OCLC 41580407.
- Skal, David J. (2008). Claude Rains: An Actor's Voice (hardcover) (First ed.). Lexington, KY: The University Press of Kentucky. ISBN 978-1-7200-3837-5. JSTOR j.ctt2jcg4f.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alistair, Rupert (2018). «Claude Rains». The Name Below the Title : 65 Classic Movie Character Actors from Hollywood's Golden Age (softcover) (First ed.). Great Britain: Independently published. էջեր 215–217. ISBN 978-1-7200-3837-5.
- Felice, Carmella (2006). The Life and Times of Claude Rains (softcover) (First ed.). Bloomington, IN: AuthorHouse. ISBN 978-1-4259-5301-0.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կլոդ Ռեյնս, IMDb
- Կլոդ Ռեյնս, AllMovie
- Կլոդ Ռեյնս, British Film Institute
- Կլոդ Ռեյնս, British Film Institute, Screenonline
- Կլոդ Ռեյնս, Internet Broadway Database
- Performances listed in Theatre Archive of the University of Bristol
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Ռեյնս» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 10 ծնունդներ
- 1889 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Մայիսի 30 մահեր
- 1967 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Բրիտանացի դերասաններ
- Օսկարակիրներ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ
- 20-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Անգլիացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Անգլիացի տղամարդ թատրոնի դերասաններ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ