Դոննա Ռիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոննա Ռիդ
Donna Reed (Studio).jpg
ստուդիական լուսանկար
Բնագիր ԱԱՀ Donna Belle Mullenger
Հասակը՝ 1,70 մ
Ծնվել է՝ 1921 թ., հունվարի 27 (1921-01-27)
Ծնվելու վայր՝ Դենիսոն, Այովա, ԱՄՆ
Վախճանվել է՝ Բևեռլի Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
Վախճանի օր՝ հունվարի 14, 1986 (64 տարեկան)
Ազգություն՝ ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտություն դերասանուհի
Ակտիվ շրջան 1941-1985
Ընտրանի «Այս հրաշալի կյանքը», «Այսուհետև և դարեդար»
Ամուսին(ներ) Ուիլյամ Թեթլ (1943–1945)

Թոնի Օուեն (1945–1971, 4 երեխա)
Գրոուվեր Ասմուս (1974–86; մինչև իր մահը)

Պարգևներ և մրցանակներ՝ 1 Օսկար, 1 Ոսկե Գլոբուս
էջ IMDb-ում ID 0001656
էջ ԿինոՊոիսկ-ում ID 205093

Դոննա Ռիդ (անգլ.՝ Donna Reed; հունվարի 27, 1921, Դենիսոն, Այովա, ԱՄՆ - հունվարի 14, 1986, Բևեռլի Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, «Օսկարի» դափնեկիր 1953 թվականին «Այսուհետև և դարեդար» ֆիլմի համար Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար անվանակարգում։

Ջեյմս Ստյուարտի հետ
«Այս հրաշալի կյանքը» ֆիլմում

Առավելապես հայտնի է նաև ռեժիսոր Ֆրենկ Կապրայի «Այս հրաշալի կյանքը» ֆիլմում Մերիի դերով, ուր նրա խաղընկերն էր Ջեյմս Ստյուարտը։

Ընդհանուր թվով խաղացել է 45-ից ավելի ֆիլմերում և սերիալներում։