Սերժ Գենսբուրգ
Սերժ Գենսբուրգ ֆր.՝ Serge Gainsbourg | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 2, 1928[1][2][3] |
Ծննդավայր | Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ[4] |
Մահացել է | մարտի 2, 1991[1][2][3][…] (62 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ[5][4] |
Կրթություն | Կոնդորսե լիցեյ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Russian Jews? |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող |
Ժանրեր | շանսոն, ջազ, փոփ երաժշտություն, ռեգգի, ռոք, պրոգրեսիվ ռոք, Չա-չա-չա, Մամբո (պար), Ֆանկ և middle of the road? |
Ամուսին(ներ) | Lise Levitzky?, Caroline von Paulus? և Ջեյն Բիրկին |
Համատեղ ապրող(ներ) | Բրիժիտ Բարդո, Ջեյն Բիրկին և Caroline von Paulus? |
Երեխա(ներ) | Շառլոտ Գեինսբուր[6] և Lulu Gainsbourg? |
universalmusic.fr/serge-gainsbourg/ | |
Սերժ Գենսբուրգ (ֆր.՝ Serge Gainsbourg [sɛʁʒ ɡɛ̃zbuʁ], իսկական անունը՝ Լյուսիեն Գինսբուրգ (ֆր.՝ Lucien Ginsburg), ապրիլի 2, 1928[1][2][3], Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ[4] - մարտի 2, 1991[1][2][3][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ[5][4]), ֆրանսիացի հայտնի պոետ, երգահան, երգերի հեղինակ և երգիչ, դերասան, կինոռեժիսոր և կինոսցենարիստ:
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Թեոդոսիայից Ֆրանսիա գաղթած հրեաների զավակը սկզբում ուզում էր դառնալ նկարիչ: Իսկ հայտնի դարձավ որպես տարբեր երաժշտական ժանրերով երգերի հեղինակ, կատարող և երգահան, ինչպես նաև կինոյում և գրականության մեջ: Նրա բեմական կարիերայի սկիզբը դժվար էր նրա ինքնատիպ արտաքինի պատճառով: Ողջ կյանքի ընթացքում Սերժ Գենսբուրգը տառապում էր մերժված լինելու զգացումից և այն տեսքից, որը նա տեսնում էր հայելու մեջ՝ ծայրահեղ տգեղ տղամարդու արտաքին: Նա բազմաթիվ ֆիլմեր նկարահանեց, հեղինակեց ավելի քան 40 երաժշտական կոմպոզիցիաներ տարբեր ֆիլմերի համար:
Տարիների ընթացքում նա իր համար ստեղծում է անիծված պոետի և պրովոկատորի կերպար, սակայն ոչ նրա համար, որպեսզի ճգնավոր դառնա: («Ես շրջեցի իմ բաճկոնը, երբ հասկացա, որ աստառը ջրաքիսի մորթուց է պատրաստված», — ասում է նա:): Իր երգերում նա հաճախ է խաղում երկիմաստ բառերի հետ, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս նրա սերը տարբեր տիպի պրովոկացիաների նկատմամբ, հատկապես բանավիճական (Lemon Incest) կամ էրոտիկ (Love on the Beat, Les Sucettes): Միաժամանակ նա սիրում է խաղալ գրական տարբեր հեղինակների ստեղծագործությունների հետ, ինչպես օրինակ Ալֆոնս Ալլեն (l’Ami Caouette) կամ Պոլ Վեռլեն (Je suis venu te dire que je m’en vais): Միևնույն ժամանակ երգը, մասնավորապես երգի բառերը, նա համարում է «երկրորդական արվեստ» ի տարբերություն, օրինակ, գեղանկարչության, քանի որ երգը չի պահանջում ինչ-որ զոհողություն, գնահատվելու համար: Սակայն չնայած դրան, ժամանակ առ ժամանակ նա երկար մշակման է ենթարկում իր տեքստերի պոետիկ տեսքը:
Գենսբուրգը զգալի ազդեցություն ունեցավ ֆրանսիացի այնպիսի դերասանների ստեղծագործության վրա, ինչպես «Taxi Girl» խումբը, Ռենո կամ Étienne Daho, ինչպես նաև արտասահմանյան արտիստների վրա, ինչպես Բեք Հենսեն, «Portishead» և երգահան Դևիդ Հոլմս: Գենսբուրգի երգերի քավեր տարբերակներն անում էին այնպիսի կատարողներ, ինչպես Նիք Քեյվը, Քայլի Մինոուգը, Սքարլեթ Յոհանսոնը, Բելինդա Կարլայլը, Arcade Fire, իսկ 2006 թվականին լույս տեսավ հուշ-ալբոմ «Monsieur Gainsbourg Revisited», որի համար կոմպոզիցիաների իրենց տարբերակներն հեղինակեցին այնպիսի երգիչներ և խմբեր, ինչպես Franz Ferdinand (երգեցին Ջեյն Բիրքինի հետ), Placebo, The Kills, Tricky, Մարկ Ալմոնդը, Կառլա Բրունին և ուրիշներ:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1958 - 1996 Վերջին 5 րոպեի ընթացքում / Les cinq dernières minutes - Սեբաստիան
- 1959 - Պարիր ինձ հետ / Voulez-vous danser avec moi? - Լեոն
- 1960 - Ստրուկների ըմբոստությունը / La rivolta degli schiavi - Կորվինո
- 1963 - Անծանոթուհին Հոնկոնգից / L’inconnue de Hong Kong - Ժան, դաշնակահար
- 1967 - Կարիբյան Էստուֆադ / Estouffade à la Caraïbe - Կլայդ
- 1967 - Վալմի / Valmy - մարկիզ դը Սադ
- 1967 - Ախ, այդ պապիկը ! / Ce sacré grand-père - Ռեմի
- 1968 - Կյանքը գիշերը / Vivre la nuit — Մատյո
- 1969 - Նշանաբան / Slogan - Սերժ Ֆաբերժե
- 1969 - Կատմանդուի ճանապարհները / Les chemins de Katmandou - Թեդ
- 1970 - Մարիխուանա / Cannabis - Սերժ Մորգան
- 1971 - 19 աղջիկներ և մեկ նավաստի / Devetnaest djevojaka i jedan mornar - նավաստի
- 1972 - Չափազանց գեղեցիկ, ազնիվ լինելու համար / Trop jolies pour être honnêtes - Ալբերտ
- 1973 - Մահն արտացոլվում է կատվի աչքերում / La morte negli occhi del gatto - ոստիկանության տեսուչ
- 1980 - Ես սիրում եմ ձեզ / Je vous aime - Սիմոն
- 1986 - Շարլոտտան ընդմիշտ / Charlotte For Ever - Սթեն
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1976 - Ես քեզ սիրում եմ.. Ես քեզ նույնպես ոչ / Je t’aime moi non plus
- 1983 - Հասարակած / Équateur
- 1986 - Շարլոտտան ընդմիշտ / Charlotte For Ever
Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1967 - Աննա / Anna
- 1976 -Ես քեզ սիրում եմ.. Ես քեզ նույնպես ոչ / Je t’aime moi non plus
- 1983 - Հասարակած / Équateur
- 1986 - Շարլոտտան ընդմիշտ / Charlotte For Ever
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 RKDartists
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Nederlandse Top 40
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://deces.matchid.io/id/lIWxXJIZO9Gn
- ↑ 5,0 5,1 5,2 https://d-nb.info/gnd/118957643
- ↑ Lundy D. R. The Peerage
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Tout sur Gainsbourg / Ամեն ինչ Գենսբուրգի մասին
- A discussion of lyrics and themes in English
- Pastis 102*
- Gainsbarre.com — La totale Gainsbourg sur le web
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սերժ Գենսբուրգ կատեգորիայում։ |
- Ապրիլի 2 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Մարտի 2 մահեր
- 1991 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Ֆրանսիացի դերասաններ
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Ֆրանսիացի կոմպոզիտորներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Ֆրանսիացի երգիչներ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի դաշնակահարներ
- Ֆրանսիացի կինոդերասաններ
- Ֆրանսիացի նկարիչներ
- Ֆրանսիացի երաժիշտներ