Ջեյն Բիրկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյն Բիրկին
Jane Birkin07.JPG
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունJane Birkin
Ի ծնե անունՋեյն Մելորի Բիրկին
Ծնվել էդեկտեմբերի 14, 1946(1946-12-14)[1][2][3] (72 տարեկան)
Մեծ Բրիտանիա Լոնդոն
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտություներգչուհի, սցենարիստ, կինոդերասանուհի, recording artist և կինոռեժիսոր
Գործիքներվոկալ
ԼեյբլUniversal Music Group
ԱմուսինՋոն Բարրի և Սերժ Գենսբուրգ
ՊարգևներԱրվեստների և գրականության շքանշանի ասպետ, Բրիտանական Կայսրության շքանշանի սպա, Պատվո ազգային շքանշանի ասպետ և Վիկտուար դե լյա մյուզիք տարվա լավագույն կին կատարողին
Կայքjanebirkin.net
Jane Birkin Վիքիպահեստում

Ջեյն Մելորի Բիրկին (անգլ.՝ Jane Mallory Birkin, դեկտեմբերի 14, 1946(1946-12-14)[1][2][3], Մարլիբոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), թատրոնի և կինոյի անգլո-ֆրանսիացի դերասան, երգչուհի: Հայտնի է ֆրանսիացի երգիչ, դերասան և ռեժիսոր Սերժ Գենսբուրգի հետ ունեցած սիրային և ստեղծագործական կապերով։ Նրա դուստրերեն են ֆրանսիացի դերասանուհիներ և երգչուհիներ՝ Քեյթ Բարիի (լուսանկարիչ և դերասանուհի (1967-2013), Շարլոտտա Գենսբուր (դերասանուհի և երգչուհի, ծնվել է 1971 թվականին) և Լու Դուայոն (դերասանուհի, մոդել և երգչուհի, ծնվել է 1982 թվականին)։

Կենսագրություն և ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյն Մելլորի Բիրկինը ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 14-ին Լոնդոնում, զինվորական Դեյվիդ Բիրկինի և դերասանուհի Ջուդի Կեմպբելլի ընտանիքում։ Բացի նրանից ընտանիքում արդեն կար մեկ որդի՝ Էնդրյու Բիրկինը, ով հետագայում դարձավ հայտնի ռեժիսոր («Ցեմենտային այգի») և սցենարիստ («Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմությունը»

Բիրկինը, մեծանալով 1960-ական թվականների Լոնդոնի ազատ միջավայրում, արդեն 17 տարեկանում որոշել է գնալ մոր քայլերով և առաջին անգամ մասնակցել է լսումների։ Հենց այդ տարիքում կայացել է նրա առաջնաելույթը Լոնդոնի Haymarket Theater բեմում, որտեղ նա խաղացել է երիտասարդ խուլուհամրի դեր Գրեմա Գրինի Carving a Statue ներկայացումում։

Որոշ ժամանակ անց նա մասնակցում է Passion Flower Hotel մյուզիքլի լսումներին. այդ ժամանակ նա ծանոթանում է հայտնի կոմպոզիտոր Ջոն Բարրիի հետ։ 19 տարեկան հասակում Ջեյն Բիրկինը ամուսնանում է Բարիի հետ։ 1967 թվականին ծնվում է նրանց աղջիկը՝ Քեյթ Բերրին, ով հետագայում դարձել է հայտնի լուսանկարիչ: Բիրկինի և Բերրիի ամուսնությունը երկար չտևեց: Ամուսնալուծությունից անմիջապես հետո Ջեյնը որոշում է աղջկա հետ տեղափոխվել Ֆրանսիա։

Այդ որոշման պատճառը եղել է ոչ միայն ամուսնալուծությունը, այլ նաև Ջեյն Բիրկինի՝ նոր սկսված կարիերան. «The Knack» ֆիլմում առաջնաելույթային համեստ դերից հետո Բիրկինը՝ որպես կինոդերասանուհի, ճանաչում է ձեռք բերում է Միքելանջելո Անտոնիոնի կուլտային ֆիլմի շնորհիվ, որ մրցանակի է արժանացել Կաննի կինոփառատոնում: Ջեյնը, ով խաղացել է այդտեղ մոդելներից մեկի դերը՝ հայտնվելով ամբողջովին մերկ կարճ, բայց հիշվող տեսարանում, միանգամից ուշադրության է արժանացել։ Մյուս տարի Բիրկինը մասնակցել է Ֆրանսիայում «Կարգախոս» ֆիլմի լսումներին և չնայած այն բանին, որ չէր խոսում ֆրանսերեն, ստացել է գլխավոր դեր։ Մասնակցությունը այդ ֆիլմում Բիրկինի համար դարձավ ճակատագրական. նկարահանման տարածքում նա հանդիպել է Սերժ Գենսբուրին, ով նույնպես նկարահանվում էր այդ ֆիլմում, և Բիրկինը խոսքերով՝ «դա եղել է սեր առաջին հայացքից»։

Բիրկինը և Գենսբուրը միանգամից դարձան ամենամոդայիկ զույգը Ֆրանսիայում․ 1969 թվականին նրանք թողարկում են իրենց Je t’aime… moi non plus (Ես քեզ սիրում եմ․․․Ես քեզ նույնպես ոչ) համատեղ սինգլը, որի վերջում Բիրկինը սկսել է հառաչել, իսկ հետո նմանակել օրգազմ։ Սինգլը դարձել է տարված ընթացքում ամենաշատ վաճառվածը Ֆրանսիայում և հիթ ամբողջ Եվրոպայում։ Այդ ամենը կատարվել է չնայած նրան, որ արգելել են երգը ռադիոյով հնչեցնել, իսկ Հռոմի պապը պաշտոնապես քննադատել է ստեղծագործությունը։

Բացի այդ, հենց այդ երգով է սկսվել Ջեյնի երաժշտական կարիերան: Սերժ Գենսբուրը շարունակել է գրել երգեր նրա նուրբ, մեղմ ձայնի համար։ Բիրկինի և Գենսբուրի ստեղծագործական միավորումը ամրապնդվեց նրանց անձնական հարաբերությամբ, որը տևել է տասներկու տարի։1971 թվականին զույգը ունեցել է աղջիկ Շարլոտտա Գենսբուրին, ով այժմ հայտնի դերասանուհի և երգչուհի է։ Գենսբուրի հետ ունեցած համատեղ կյանքի ընթացքում Ջեյն Բիրկինը շարունակել է ակտիվ նկարահանվել կինոյում։ Նրա մասնակցությամբ թողարկվել է ավելի քան 30 ֆիլմ, հիմնականում կատակերգություններ և դետեկտիվներ, որոնք այդքանել հաջողության չեն հասել։ Միայն թե եղել է մեկ միասնական աշխատանք Գենսբուրի հետ, «Ես քեզ սիրում եմ․․․Ես քեզ նույնպես ոչ» (երգի անվանումով)։

Գենսբուրի և Բիրկինի ամուսնությունը տևել է 12 տարի և ավարտվել է թեժ բաժանումով, բայց ստեղծագործական կապը կոմպոզիտորի և նրա մուսայի շարունակվել է մինչ Գենսբուրի մահը 1991 թվականը։

Մինչ Գենսբուրի հետամուսնալուծությունը Ջեյնը նկարահանվել է ռեժիսոր Ժակ Դուայոնի «Մոլորված աղջիկը» ֆիլմում, ով սիրահարվել է դերասանուհուն, ինչպես երեխա։ 1982 թվականին ծնվում է Ջեյնի երրորդ աղջիկը՝ Լու Դորայոնը, ով այժմ հայտնի դերասանուհի և երգչուհի է։ Ջեյնը ընդհանրապես քայլել է կյանքում համարձակորեն, առանց ինչ-որ վախի։ Եթե սիրահարվել է, առանց տստանվելու ամուսնացել է և ունեցել է երեխաներ։ Նա ունեցել է երեք ամուսին, և բոլորնել եղել են արվեստագետներ։

Վերջին 30 տարիներին Ջեյնը ապրում է Փարիզի Սենի ձախ ափում, բայց տարվա ընթացքում մի քանի ամիս նա անցկացնում է իր տանը, որը գտնվում է Բրետան ծովի ափին։ Նա շատ գործունյա մարդ է, երբեք չի նստում տեղում, անընդհատ զբաղված է երաժշտական, թատերական և ֆիլմային ծրագրերով։ Պատկառանքով է մոտենում Սերժ Գենսբուրի հիշատակին և իրենց սիրուն կյանքի երկարությամբ։

Բիրկինի մեծ աղջիկը՝ Քեյթը կյանքին վերջ է տվել ինքնասպանությամբ 2013 թվականի դեկտեմբերի 11֊ին, ցատկելով իր տան չորրորդ հարկից, որը գտնվում էր Փարիզի XVI շրջանում։

Նրա անունով է անվանած «Hermès» ապրանքանիշի կանացի «Բիրկիմ» պայուսակների հատուկ մոդելը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյն Բիրկինը 2016 թվականին
  • 1966Blow-upՇիկահեր
  • 1968 — Ջրավազան / La PiscineՊենելոպա, Հարրիի աղջիկը
  • 1969 — Կարգախոս / Slogan
  • 1970 — Մարիխուանա — Ջեյն Սվենսոն
  • 1971 — «19 աղջիկ և մեկ նավաստի»
  • 1973 — «Դոն Ջուան-73 » / Don Juan ou Si Don Juan était une femme… Կլառա Պրեվո
  • 1974 — Նա սկսում է բարկանալ — Ջեյքի Լոգան
  • 1974 — Ինչպես հասցնել ամեն ինչ անել, երբ դու հիմար ես և լացկան / Comment réussir quand on est con et pleurnichard
  • 1974 — Խելագարված ոչխար / Le Mouton EnrageՄարի Պոլ
  • 1975 — Տեսադաշտից բաց չթողնես / La Course à l'échaloteԺանետա
  • 1975 — Ուշադիր ինչպես հաճույք / Serieux Comme le Plaisir
  • 1976 — Ես քեզ սիրում եմ․․․Ես քեզ նույնպես ոչ — Ջոննի
  • 1976 — Հրեշ սրտում/ Le diable au coeur — Լինդա
  • 1978 — Մահ Նիլայում / Death On The NileԼուիզա Բուրժե
  • 1979 — Մելանխոլիկ տղան /Melancoly Baby - Օլգա
  • 1980 — Egon Schiele - Exzesse und Bestrafung — Վալլի
  • 1981 — Չարը արևի տակ — Քրիստինա Ռեդֆերն
  • 1983 — Վենսանի ընկերը / L’Ami de Vincent
  • 1984 — Ծովահենուհին / La pirate
  • 1986 — Իմ երազանքների կինը / La femme de ma vie
  • 1988 — Jane B. par Agnès V. — Joan Arc / Ժաննա դ'Արկ
  • 1990 — Այս հիմարությունները — Կարոլինա
  • 1991 — Հիանալի չարաճճին — Լիզ, նկարիչ Էդուարդ Ֆրենհովենի կինը
  • 1997 — Հայտնի հին երգեր / On connaît la chanson
  • 1999 — Վերջին սեպտեմբերը / The last septemberՖրենսի Մոնմորանսի
  • 2001 — Սա իմ մարմին է / Ceci est mon corps
  • 2003 — Ծանոթացեք, Ձեր այրի կինը / Mariées mais pas tropՌենե
  • 2007Boxes (Les Boîtes)
  • 200936 vues du Pic Saint Loup
  • 2010 — Թելմա, Լուիզա և Շանտալ / Thelma, Louise et Chantal
  • 2012 — Երկու անգամ ծնված / Venuto al mondo — հոգեբան

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիային ալբոմներ

  • 1969 — Je t’aime… moi non plus with Serge Gainsbourg
  • 1971 — Serge Gainsbourg — Histoire de Melody Nelson
  • 1973 — Di doo dah
  • 1975 — Lolita go home
  • 1978 — Ex fan des sixties
  • 1983 — Baby alone in Babylone
  • 1987 — Lost song
  • 1990 — Amours des feintes
  • 1996 — Versions Jane
  • 1998 — Best Of
  • 1999 — À La Légère
  • 2004 — Rendez-Vous
  • 2006 — Fictions
  • 2008 — Enfants d’Hiver

Համերգային ալբոմներ

  • 1987 — Jane Birkin au Bataclan
  • 1992 — Integral au Casino de Paris
  • 1996 — Integral a l’Olympia
  • 2002 — Arabesque
  • 2009 — au palace (live)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]