Օրգազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանցիզեկ Ժմուրկո, «Sinnenrausch»
Օրգազմ ինքնաբավարման ճանապարհով

Օրգազմ, հեշտանք (հունարեն ὀργασμός օրգասմոս «գրգիռ, ուռած» բառից, նաև՝ սեռական կլիմաքս), սեռական ռեակցիայի ցիկլի ընթացքում կուտակված սեռական գրգռվածության հանկարծակի արտահոսք, որը բերում է կոնքի շրջանում սեռական հաճույքով բնութագրվող ռիթմիկ մկանային կծկումների։[1][2][3] Օրգազմը վերահսկվում է տղամարդկանց և կանանց վեգետատիվ նյարդային համակարգի կողմից։ Այն հաճախ բնութագրվում է նաև այլ ոչ կամային գործողություններով, այդ թվում՝ մարմնի տարբեր հատվածներում մկանային ջղաձգություն, ընդհանուր էյֆորիայի զգացում, հաճախ՝ մարմնի տարբեր շարժումներ և ձայներ։ Օրգազմին հաջորդում է ռելաքսացիան, որը պայմանավորված է օքսիտոցին և պրոլակտին նյարդահորմոնների, ինչպես նաև էնդորֆինների ներզատմամբ։[4]

Մարդու օրգանիզմում օրգազմը սովորաբար վրա է հասնում տղամարդու մոտ՝ առնանդամի (սովորաբար սերմաժայթքմամբ ուղեկցվող), կանանց մոտ՝ ծլիկի կամ հեշտոցի ֆիզիկական գրգռման արդյունքում։[2][5][6] Սեռական գրգռում կարող է առաջանալ ինքնաբավարարման կամ սեռական հարաբերության ժամանակ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մաստերս, Ուիլիամ Հ.; Ջոնսոն, Վիրջինիա Է.; Reproductive Biology Research Foundation (U.S.) (1966). Human Sexual Response. Լիթըլ, Բրաուն. էջ 366. ISBN 0-316-54987-8. 
  2. 2,0 2,1 Ռոսենթալ, Մարթա (2012). Human Sexuality: From Cells to Society. Cengage Learning. ISBN 0618755713. 
  3. «Orgasm»։ Health.discovery.com։ Վերցված է ապրիլի 21 2010 
  4. Էքստոն ՄՍ, Կրյուգեր Թ, Քոչ Մ և այլք: (ապրիլ 2001)։ «Coitus-induced orgasm stimulates prolactin secretion in healthy subjects»։ Psychoneuroendocrinology 26 (3): 287–94։ PMID 11166491։ doi:10.1016/S0306-4530(00)00053-6 
  5. Ուեյն Ուեյտեն, Դանա Ս. Դան, Էլիզաբեթ Յոստ Համեր (2011). Psychology Applied to Modern Life: Adjustment in the 21st Century. Cengage Learning. էջ 386. ISBN 1-111-18663-4. https://books.google.am/?id=CGu96TeAZo0C&pg=PT423&dq=#v=onepage&q=false։ Վերցված է հունվարի 5 2012. 
  6. Օ'Կոնել ՀԷ, Սանջիվան ԿՎ, Հատսոն ՋՄ (հոկտեմբեր 2005)։ «Anatomy of the clitoris»։ The Journal of Urology 174 (4 Pt 1): 1189–95։ PMID 16145367։ doi:10.1097/01.ju.0000173639.38898.cd։ Time for rethink on the clitoris - lay summaryBBC News (հունիսի 11 2006)