Մամբո (պար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մամբո պար

Մամբոն Կուբայի լատինամերիկյան պար: Առաջացել է 1940-ական թվականներին, երբ նույն անունը կրող երաժշտական ժանրը հայտնի դարձավ ամբողջ Լատինամերիկայում: Յուրօրինակ պարահանդեսային պարը, որը առաջացել է Կուբայում և Մեխիկոյում, կապված է դանսոնին, թեև ավելի արագ և պակաս կոպիտ է: Միացյալ Նահանգներում դրան փոխարինեց ռումբան՝ որպես ամենաժամանակակից լատինամերիկյան պար: Հետագայում սալսայի և դրա ավելի բարդ պարատեսակի հայտնվելով՝ մամբո պարի նոր տեսակը, ներառյալ կտրուկ քայլերը, հանրածանոթ դարձավ Նյու Յորքում: Այս ձևաչափը ստացավ «սալսա երկուսում», «մամբո երկուսում» կամ «ժամանակակից մամբո» անվանումը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամբոյի ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-ականների կեսերին խմբի ղեկավար Դամասո Պերես Պռադոն մշակեց մի պար երաժշտական նոր ձևաչափով՝ հայտնի որպես մամբո, վերցնելով նրա անունը 1983 թվականին Առկանոն և նրա հրաշքները խմբի կողմից ստեղծված «Մամբո» երգից, մի խումբ, որը ստեղծեց դանսոնի մի նոր ձև՝ հայտնի որպես դանսոնի նոր ռիթմը կամ դանսոն-մամբո: Դա դանսոնի մի հապավում էր, քիչ կոպիտ ձև, որը թույլ տվեց պարողներին իրենց ավելի ազատ արտահայտել վերջին հատվածում՝ հայտնի որպես մամբո հատված: Պերես Պռադոն տեղափոխեց իր երաժշտությունը Հավանայից Մեխիկո, որտեղ ընդունվեց իր պարն ու երաժշտությունը: Իսկական Մամբո պարը բնութագրվում է ազատությամբ և բարդ ոտնաքայլերով: Որոշ Մեքսիկացի հանդիսավարներ դարձան հայտնի պարողներ ինչպես Տոնգոլելեն, Ադալբերտո Մարտինեսը, Ռոզա Կարմինան, Տին Տանը և Լիլիա Պռադոն: Նրանցից շատերը ուղեկցեցին Պերես Պռադոին կենդանի ներկայացումներում կամ նկարահանվեցին Մեքսիկական ֆիլմերում:

Մամբո պարը, որի սկիզբը դրել է Պերես Պռադոն և 1940-ականներին և 50-ականներին հայտնի էր Կուբայում, Մեխիկոյում և Նյու Յորքում, ամբողջությամբ տարբերվում է այն ժամանակակից պարից, որը Նյու Յորքի բնակիչներն հիմա անվանում են «մամբո», և որը հայտնի է նաև սալսա «երկուսում»: Իսկական մամբոն բոլորովին չունի կտրուկ կամ հիմնական քայլեր: Կուբական պարը չի ընդունվել շատ պրոֆեսիոնալ պարուսույցների կողմից: Կուբայի պարողները մամբոն նկարագրում են որպես «երաժշտության զգացում», որի մեջ ձայնն ու շարժումը միաձուլվում են մարմնի միջոցով[1]: Միացյալ Նահանգներում պրոֆեսիոնալ պարուսույցները այս մոտեցումը պարին համարեցին «ծայրահեղ»,«անբավարար» և այսպիսով անհրաժեշտ համարեցին պարը հարմարեցնել ստանդարտներին, որպեսզի այն ներկայացվի որպես վաճառվող ապրանք սոցիալական և պարահանդեսային շուկայի համար[1]:

Պարի Ազգայնացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորքի ժամանակակից մամբո պարը հայտնի դարձավ 1960-ականների վերջին 1970-ականների սկզբին Նյու Յորքի Բրոնքս շրջանից Ջորջ Վասկոնեսի կողմից, ով պարային խմբի նախագահն էր՝ հայտնի որպես լատինական սիմվոլիկա: Ջորջ Վասկոնեսը շարունակեց մամբո պարային ավանդույթը, որը սկսվել էր երկու տասնամյակ առաջ «Արվեստի ոսկե դարաշրջանում»: Դրան հետևեցին 1980-ական թվականներին Էդի Տորեսը, Անժելա Ռոդրիգեսը Ռազ էմ Տազ մամբո պարային ընկերությունից և ուրիշներ: Այս ոճը երբեմն պարում են մամբո երաժշտության ներքո, բայց ավելի հաճախ սալսա դուրայի ներքո (հին դպրոցական սալսա): Այն կոչվում է «մամբո 2-ում», քանի որ կտրուկությունը կամ ուղղութան փոփոխությունը հիմնական քալում տեղի է ունենում երկրորդ հաշվարկում: Էդի Տորես և Ռազ էմ Տազ դպրոցներից յուրաքանչյուրը ունեն տարբեր հիմնաքայլեր, նույնիսկ եթե նրանք կիսում են նույն հիմնական առանձնահատկությունը: Էդի Տորեսը իր տարբերակը նկարագրում է որպես «փողոցային» ոճ, նա զարգացրեց այն ինչ տեսել էր Բրոնքսի փողոցներում: Ռազ Էմ Տազի տարբերակը ավելի մոտ է արվեստի ոսկեդարյան մամբոին, ու հիմնական քայլերը իր հերթին վերցված է Կուբաական ժողովրդական ոճից, ինչի հետ այն կիսում է իր ժամանակաշրջանը, (234 - 678, դադարներով մեկում և հինգում) երկու ոճերն էլ վերցված է Ամերիկյան մամբոից ազատ ոճի քայլերով՝ հինված ջազի և թեթև քայլի վրա [2]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Garcia D. F. (1 December 2006)։ «Going Primitive to the Movements and Sounds of Mambo»։ The Musical Quarterly 89 (4): 505–523։ doi:10.1093/musqtl/gdm006 
  2. Hutchinson Sydney (Fall 2004)։ «Mambo on 2: The birth of a new form of dance in New York City»։ Centro Journal XVI (2): 108–137։ ISSN 1538-6279։ Արխիվացված օրիգինալից September 11, 2012-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]