Jump to content

Մայերլինգ (ֆիլմ, 1968)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայերլինգ
անգլ.՝ Mayerling
Երկիր Միացյալ Թագավորություն
Ֆրանսիա
Ժանրդրամա[1][2] և ռոմանտիկ ֆիլմ
Թվական1968
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹերենս Յանգ[1][2][3][…]
ՊրոդյուսերՌոբեր Դորֆման
Սցենարի հեղինակՋոզեֆ Կեսել և Թերենս Յանգ
ԴերակատարներՕմար Շարիֆ[2][3][4], Կատրին Դենյով[2][4], Ջեյմս Մեյսոն[2][3][4], Ավա Գարդներ[2][3][4], Ջեյմս Ռոբերթսոն Ջասթիս[2][4], Մորիս Տենակ[4], Մուստաշ[4], Վերոնիկ Վենդել[4], Ռոմինա Փաուեր, Բեատրիս Ռոման[4], Հովարդ Վերնոն[4], Պաժ Ժենևիև[2][4], Անդրեա Պարիզի[2][4], Իվան Դեսնի[2][4], Ժակ Բերտիե[4], Լին Շարդոնե, Իռեն ֆոն Մեյենդորֆ[4], Ալեն Սորի[4], Բեռնար Լախարիջ, Շառլ Միյո[4], Ֆրիդրիխ ֆոն Լեդեբուր[4], Ժակ Սիրոն[4], Ժան-Կլոդ Բերկ[4], Ժան-Միշել Ռուզիեր[4], Լաուրա Պայետ[4], Լիանա Դայդե[4], Մոնի Դալմես[2][4], Ռոժե Լումոն[4], Ռոժե Պիգո[4] և Ֆաբիեն Դալի
ՕպերատորԱնրի Ալկան
ԵրաժշտությունՖրանսիս Լե
ՄոնտաժMonique Bonnot?
Պատմվածքի վայրԱվստրիա
ԿինոընկերությունLes Films Corona և Associated British Picture Corporation?
Տևողություն140 րոպե

«Մայերլինգ» (անգլ.՝ Mayerling), ֆրանս-բրիտանական պատմական կինոֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Թերենս Յանգը 1968 թվականին Կլոդ Անեի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերերը կատարել են Օմար Շարիֆն ու Կատրին Դենյովը[5]։

Ֆիլմի հիմքում ընկած են իրական պատմական իրադարձություններ, ինչպես նաև Կլոդ Անեի համանուն վեպը։

Ավստրիա, 1880-ական թվականներիի վերջը։ Գահաժառանգ Ռուդոլֆը լիբերալ հայացքներ ունի իր երկրի առաջադիմական քաղաքականության վերաբերյալ, ինչի արդյունքում նա մշտական տարաձայնություններ է ունենում հոր՝ կայսր Ֆրանց Յոզեֆի հետ։ Էլիզաբեթ կայսրուհին փորձում է հասկանալ որդուն, սակայն նախազգուշացնում է արմատական գործողություններից զերծ մնալու մասին։ Ռուդոլֆը հարաբերություններ է պահպանում Ուելսի արքայազն, Մեծ Բրիտանիայի ապագա թագավոր Էդուարդ VII-ի հե ։ Գահաժառանգ արքայազնը զգում է, որ ինքը մի մարդ է, որը ծնվել է ոչ ճիշտ ժամանակ մի երկրում, որը չի գիտակցում սոցիալական բարեփոխումների անհրաժեշտությունը։ Ռուդոլֆը առանց սիրո արքայադուստր Ստեֆանիայի հետ ամուսնանալուց խուսափելու համար ապաստան է գտնում իր սիրելի բարոնուհի Մարիայի հետ։ Նրանց անժամանակ մահը, որը տեղի է ունեցել 1889 թվականի հունվարի 30-ին Մայերլինգում՝ Վիեննայից ոչ հեռու գտնվող ոչ մեծ որսորդական ամրոցում, պարուրված է գաղտնիքով, սակայն ֆիլմի եզրափակիչ մասը ենթադրում է, որ սիրահարներն ինքնասպանություն են գործել, երբ հասկացել են, որ Հաբսբուրգներն իրենց թույլ չեն տա միասին լինել։

  • Օմար Շարիֆգահաժառանգ Ռուդոլֆ
  • Կատրին ԴենյովՄարիա Վեչերա
  • Ջեյմս Մեյսոն – կայսր Ֆրանց Յոզեֆ I
  • Ավա ԳարդներԷլիզաբեթ կայսրուհի
  • Ջեյմս Ռոբերտսոն Ջասթին – Էդուարդ, Ուելսի արքայազն
  • Ժնեվև Պաժ – կոմսուհի Լարիշ
  • Անդրեա Պարիզի – արքայադուստր Ստեֆանիա
  • Շառլ Միյո – կոմս Տաաֆֆե
  • Բեռնար Լա Ժարիժ – Լոշեկ
  • Մոնի Դալմես – բարոնուհի Վեչերա
  • Լին Շարդոննե – Աննա Վեչերա
  • Մոնի Դալմես – Հելեն Վեչերա
  • Ֆաբիեն Դալի – Միցի Կասպար
  • Ժակ Բերտյե – էրցհերցոգ Յոհան Սալվատոր

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռեժիսոր՝ Տերենս Յանգ
  • Պրոդյուսերներ՝ Ռոբերտ Դորֆման, Մորիս Ժակին
  • Սցենարիստներ՝ Միշել Առնոլդ, Դենիս Քենան, Ժոզեֆ Քեսել, Տերենս Յանգ՝ Կլոդ Անեի վեպի հիման վրա
  • Օպերատոր՝ Անրի Ալեքան
  • Կոմպոզիտոր՝ Ֆրանսիս Լե
  • Ֆիլմում օգտագործվել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ադաջիո երաժշտությունը «Սպարտակ» բալետից
  • Բեմադրող նկարիչ՝ Ժորժ Վակևիչ
  • Նկարիչներ՝ Մորիս Կոլասոն, Թոնի Ռոման
  • Զգեստների նկարիչ՝ Մարսել Էսկոֆյե
  • Մոնտաժող՝ Մոնիկա Բոննո
  • 1970 - առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ անգլերեն լեզվով» անվանակարգում

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆրանսիացի գրող և լրագրող Կլոդ Անեի (1868-1931) համանուն վեպի էկրանավորումն է, որը նա գրել է 1930 թվականին։
  • Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1968 թվականի սեպտեմբերի 19-ին։

Այլ էկրանավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայերլինգի ողբերգական իրադարձությունները բազմիցս գրավել են կինեմատոգրաֆիստների ուշադրությունը։

  • 1936 – «Մայերլինգ» սև-սպիտակ կինոֆիլմ, Ֆրանսիա, ռեժիսոր՝ Անատոլ Լիտվակ, դերերում՝ Շառլ Բուայե և Դանիել Դարյո,
  • 1949 – «Մայերլինգի գաղտնիքը» սև-սպիտակ կինոֆիլմ, Ֆրանսիա, ռեժիսոր՝ Ժան Դելաննուա, դերերում՝ Ժան Մարե և Դոմինիկ Բլանշար,
  • 1957 – «Մայերլինգ» հեռուստաֆիլմ, ԱՄՆ, դերերում՝ Օդրի Հեփբըրն և Մել Ֆերերը,
  • 2006 – «Թագաժառանգ Ռուդոլֆ» գունավոր հեռուստաֆիլմ, Ավստրիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, ռեժիսոր՝ Ռոբերտ Դորնհելմ, գլխավոր դերում՝ Մաքս ֆոն Տուն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]