Ռոմինա Փաուեր
Ռոմինա Փաուեր անգլ.՝ Romina Francesca Power | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1951[1][2][3][…] (72 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | երգչուհի, կինոպրոդյուսեր, ձեռնարկատեր, բարձրաշխարհիկ հեղինակություն, հեռուստատեսային դերասանուհի և երգերի հեղինակ |
Ամուսին | Ալ Բանո |
Ծնողներ | հայր՝ Թայրոն Փաուեր կրտսեր, մայր՝ Linda Christian? |
Երեխաներ | Ylenia Carrisi? և Cristèl Carrisi? |
Կայք | rominapower.guru |
![]() |
Ռոմինա Փաուեր (ամբողջ անունը` Ռոմինա Ֆրանչեսկա Փաուեր (անգլ.` Romina Francesca Power), հոկտեմբերի 2, 1951[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկա-իտալական երգչուհի, դերասանուհի և նկարչուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոմինա Փաուերը ծնվել է Լոս-Անջելեսում, հայտնի ամերիկյան դերասան Թայրոն Փաուերի և վերջինիս երկրորդ կնոջ` դերասանուհի Լինդա Քրիստիանի ընտանիքում։ Ծնողների ամուսնալուծությունից հետո, Ռոմինան քրոջ հետ միասին մնաց մոր մոտ։ Քանի որ նրանք շատ էին ճանապարհորդում, Ռոմինայի մանկությունն հիմնականում անցել է Մեքսիկայում և Իտալիայում։ Կրթությունն ստացել է Մեծ Բրիտանիայի քոլեջներից մեկում։
Մանկության տարիներին նրա վրա ազդեցություն են թողել 1950-ական թվականների ամերիկյան մյուզիքլները և մեքսիկական ժողովրդական մարիաչի ժանրի երաժշտությունը, որի արդյունքում էլ նա հրապուրվել է երաժշտությամբ։ Իր առաջին երգը գրել է դեռահաս տարիքում ` իր ծննդյան օրը կիթառ նվեր ստանալուց հետո։ Բացի այդ, Ռոմինան սկսել էր նկարահանվել նաև եվրոպական ֆիլմերում, այդ թվում նաև իսպանացի Հեսուս Ֆրանկոյի «Ժյուստինա կամ առաքինիի դժբախտությունը» (1969 թ.) կինոնկարում, որտեղ նա նկարահանվել էր բոլորովին մերկ։ 1967 թվականին, ֆիլմերից մեկի նկարահանման ժամանակ, Ռոմինան ծանոթացել է իտալացի երգիչ Ալ Բանոյի հետ և երեք տարի անց` ամուսնացել նրա հետ։
1975 թվականից նրանք սկսեցին ելույթներ ունենալ միասին, մեծ ճանաչում ձեռք բերեցին Եվրոպայի ու Լատինական Ամերիկայի երկրներում։ Հատկապես հանրահայտ էին նրանց «Sharazan» (1981 թ.), «Felicita`» (1982 թ.), «Che angelo sei» (1982 թ.), «Ci sara» (1984 թ.), «Sempre, Sempre» (1986 թ.) և «Liberta`» (1987 թ.) երգերը, իսկ «Ci sara» երգը 1984 թվականին, Սան-Ռեմոյի փառատոնում գրավեց առաջին տեղը։ Միասին նրանք ձայնագրել են ավելի քան քսան երաժշտական ալբոմ, երկու անգամ մասնակցել են Եվրատեսիլ երգի մրցույթին (1976 թ., 1985 թ.): Նրանց երգերից շատերը դարձել են հիթեր։
1984 թվականին զույգն այցելել է ԽՍՀՄ, որտեղ նրանց մասնակցությամբ նկարահանվել է «Կախարդական սպիտակ գիշեր» երաժշտական ֆիլմը։ 1985 թվականին, «Felicita`» ալբոմի համար ստացել են գերմանական Golden Globe պարգևը։ Այդ ալբոմը միայն Գերմանիայում վաճառվել էր ավելի քան վեց միլիոն տպաքանակով։ Համատեղ ստեղծագործական կյանքի ընթացքում, մինչև 1996 թվականը, Ալ Բանո և Ռոմինա Փաուեր զույգը վաճառել է 65 միլիոն ձայնասկավառակ։
1999 թվականին Ալ Բանոն և Ռոմինա Փաուերը ամուսնալուծվեցին։ Ալ Բանոն շարունակեց իր երգչի սոլո կարիերան, իսկ Ռոմինան ժամանակավորապես հեռացավ երաժշտության աշխարհից։ Այնուամենայնիվ, 2013 թվականին, Ալ Բանոյի 70-ամյակի կապակցությամբ, հոբելյարի հետ միասին նա հայտնվեց բեմին։
2006-2007 թվականներին, Ռոմինան Միլանում կազմակերպեց իր նկարների ցուցահանդեսը։ 2007 թվականին, նա Արիզոնայում տուն գնեց և որոշեց լքել Իտալիան։ Նա ցանկանում էր ինքնահաստատվել որպես երգիչ և գրող, որը չէր կարող անել Իտալիայում, քանի որ այնտեղ նրան դեռևս ընկալում էին որպես Ալ Բանոյի կին։ 2012 թվականին թողարկվել է նրա «Da lontano» ալբոմը, որը ձայնագրվել էր դեռևս 1998-1999 թվականներին։ 2014 թվականից Ռոմինա Փաուերն ու Ալ Բանոն հաճախակի ելույթներ են ունենում միասին։
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
1970-1999 թվականներին Ռոմինա Փաուերն ամուսնացած է եղել իտալացի երգիչ Ալ Բանոյի հետ։ Նրանք ունեցել են չորս երեխա` մեկ որդի և երեք դուստր։ 1994 թվականի հունվարի 6-ին նրանց ավագ դուստրը` Իլենիա Կարիզին, Նոր Օռլեանում, դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ կորել է և մինչ օրս նրա գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ։
Ֆիլմագրության ընտրանին[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1965 | Տնային տնտեսություն իտալական ձևով | Menage all'italiana | Ստելլա Ռոբոտտի |
1966 | Ես ինչպես սովորեցի սիրել կանանց | Come imparai ad amare le donne | Իռենե |
1967 | Արևի տակ | Nel sole | Լորենա Վիվալդի |
1968 | Աշխարհի ոսկին | L'oro del mondo | Լորենա Վիվալդի |
1968 | 24 ժամ կնոջ կյանքից | Vingt-quatre heures de la vie d'une femme | Մարիետա |
1969 | Մարքիզ դը Սադի Ժյուստինան | Marquis de Sade: Justine | Ժյուստինա |
1969 | Անկուշտները | Femmine insaziabili | Գլորիա Բրիգհտոն |
1970 | Հրեշտակներն առանց դրախտի | Angeli senza paradiso | Աննա Ռոսկոֆ |
1983 | Շամպայն դրախտում | Champagne in paradiso | - |
1996 | Սանդոկանի վերադարձը | Il ritorno di Sandokan | Մահառանի Սուրամա |
2007 | Սթրիփ - ակումբի հեքիաթները | Go Go Tales | Յոլանդա Վեգա |
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալ Բանոյի հետ
Տարեթիվը | Անվանումը |
---|---|
1975 | Atto I |
1978 | 1978 |
1979 | Aria pura |
1981 | Sharazan (իսպաներեն) |
1982 | Felicità |
1982 | Felicidad (իսպաներեն) |
1982 | Che angelo sei |
1983 | Que ángel será (իսպաներեն) |
1984 | The Golden Orpheus Festival 1984 |
1984 | Effetto amore |
1986 | Sempre sempre |
1986 | Siempre siempre (իսպաներեն) |
1987 | Libertà! |
1987 | Libertad (իսպաներեն) |
1988 | Fragile |
1988 | Fragile (իսպաներեն) |
1990 | Fotografia di un momento |
1990 | Fotografía de un momento (իսպաներեն) |
1990 | Weihnachten bei uns zu Hause (also known as Corriere di Natale) |
1991 | Navidad ha llegado (իսպաներեն) |
1991 | Vincerai |
1991 | Vencerás (իսպաներեն) |
1993 | Notte e giorno |
1993 | El tiempo de amarse (իսպաներեն) |
1995 | Emozionale |
1995 | Amor sagrado (իսպաներեն) |
1996 | Ancora... Zugabe |
2015 | The Very Best – Live aus Verona |
Սոլո
Տարեթիվը | Անվանումը |
---|---|
1969 | 12 canzoni e una poesia |
1974 | Ascolta, ti racconto di un amore |
1974 | Con un paio di Blue-Jeans |
2012 | Da lontano |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հոկտեմբերի 2 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Իտալացի երգչուհիներ
- Իտալացի դերասանուհիներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Իտալացի պրոդյուսերներ
- Իտալացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- Իտալիայի մասնակիցները Եվրատեսիլ երգի մրցույթում
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դեմքեր
- Ամերիկացի փոփ երգչուհիներ
- Ամերիկացի նկարչուհիներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի ձեռնարկատերեր
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Իտալացի երգահաններ