Ռուդոլֆ (Ավստրիայի կրոնպրինց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ռուդոլֆ (այլ կիրառումներ)
Picto infobox prétendant à un trône.png
Ռուդոլֆ
Rudolf von Österreich-Ungarn
կրոնպրինց, գահաժառանգ
Crown Prince Rudolf 1886 (cropped).jpg
Տիտղոսներ Ավստրիայի էրցհերցոգ
Ծնվել է՝ օգոստոսի 21, 1858({{padleft:1858|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:21|2|0}})[1]
Ծննդավայր Լաքսենբուրգ, Ավստրիա
Մահացել է՝ հունվարի 30, 1889({{padleft:1889|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:30|2|0}})[1] (30 տարեկանում) ինքնասպանություն
Վախճանի վայր Մայերլինգ ամրոց
Կայսերական դամբարան
Քաղաքացիություն Flag of Austria.svg Ավստրիա
Ամուսին Ստեֆանիա Բելգիացի
Թագավորական Տուն Հաբսբուրգններ
Տոհմ Լոթարինգյան տուն
սպա և բնագետ
Հայր Ֆրանց Իոսիֆ I
Մայր Ելիզավետա Բավարիացի
Երեխաներ Ելիզավետա Մարիա Ավստրիացի
Կրոնական հավատքներ կաթոլիկ
Պարգևներ

Կրոնպրինց Ռուդոլֆ (գերմ.՝ Kronprinz Rudolf von Österreich-Ungarn; 21 օգոստոս 1858, Լաքսենբուրգ, Վիեննայի մոտակայք, Ավստրիական կայսրություն, հետագայում՝ Ավստրո-Հունգարական կայսրություն30 հունվար 1889, Մայերլինգ որսորդական ամրոց, Ավստրո-Հունգարական կայսրություն), Ավստրիայի կայսր Ֆրանց Իոսիֆ I-ի և կայսրուհի Ելիզավետա Բավարիացու միակ որդին, Ավստրիական կայսրության, հետագայում՝ Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ[2][3]: Կրոնպրինցը բավականին կրթված, զարգացած երիտասարդ էր, տիրապետում էր բազմաթիվ եվրոպական լեզուների (գերմաներեն, ֆրանսերեն, հունգարերեն, թուրքերեն և այլն)։

Կրոնպրինց Ռուդոլֆ
Կրոնպրինցի և Ստեֆանիայի նշանադրությունը

Ստացել է Ռուդոլֆ անվանումն ի պատիվ Հաբսբուրգների նախահայր, գերմանական թագավոր Ռուդոլֆ I-ի։ Երիտասարդ տարիներից տարբերվում էր մտածելակերպի անկախությամբ, լիբերալ հայացքներով։ Նա ցանկանում էր ընդունվել համալսարան, իսկ վիեննական թերթերում տպագրում էր քաղաքական հոդվածներ Հուլիոս Ֆելիքս կեղծանվամբ։ Ընդ որում, իր հոդվածներում և քննարկումներում բազմաթիվ անգամներ կանխատեսում էր միապետության անկումն ու կործանումը Եվրոպայում, նույնիսկ հանդես էր գալիս կաթոլիկ եկեղեցու դեմ, հիմք ընդունելով այն, որ մարդկանց բռնադատում են կրոնով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդոլֆի հայրը համարում էր, որ որդին ունի թույլ բնավորություն և պետք է ստանա խիստ զինվորական դաստիարակություն, որպեսզի դառնա արհեստավար զինվորական, մոլի որսորդ և բարի կաթոլիկ։ Ռուդոլֆին դաստիարակել է գեներալ-մայոր, կոմս Լեոպոլդ Հոնրեկուրը, որը գահաժառանգին արշավների էր ուղարկում ցրտի ու անձրևի ժամանակ, արթնացնում էր նրան ատրճանակի կրակոցով, կամ կարող էր միայնակ թողնել Լայնցեր Թիրգարդեն անտառում: Նման դաստիարակության վերջը տվեց Ռուդոլֆի մայրը, որը որպես դաստիարակ նշանակեց կոմս Իոսիֆ Լատուրա ֆոն Թուրմբուրգին: Նպատակն այն էր, որ որդու մոտ զարգանան բնական գիտությունների նկատմամբ հետաքրքրությունները։ Այս նպատակով արքունիքում հայտնվեց գերմանացի կենդանաբան Ալֆրեդ Բրեմը, որը դարձավ Ռուդոլֆի ուսուցիչը։ ռուդուլֆն ունեցել է բազմաթիվ հանրաճանաչ ուսւոցիչներ, որոնք բոլորն էլ նշել են կրոնպրինի լայն մտածելակերպն ու մտավոր մեծ ընդունակությունները։ Ռուդոլֆը բավականին հարգված էր նւյնիսկ հասարակ ժողովրդի կողմից, նույնիսկ այն ազգերի կողմից, որոնք գտնվում էին Ավստրիական կայսրության կազմում։

Ռուդոլֆը միշտ աչքի էր ընկնում հետաքրքրվածությամբ, ուսուցման նկատմամբ տածած սիրով և սուր մտածողությամբ։

Երիտասարդ տարիներին Ռուդոլֆը բազմաթիվ անգամներ շրջագայել է Եվրոպայով, իսկ այնուհետև՝ այլ մայրցամաքներով, որի մասին նա գրել է իր բազմաթիվ նոթերում։ Ռուդոլֆը ճանաչված թռչնաբան էր (օրնիտոլոգ)։ Ավստրիայում գերմանացի լիբերալների նկատմամբ տածած համակրանքի պատճառով Ռուդոլֆը հաճախ էր վիճաբանում հոր ու գործող վարչապետի հետ։ Ուսուման ավարտից հետո 1878 թվականին Ռուդոլֆը բնակություն է հաստատում Պրահայում, որտեղ ծառայության է անցնում 36-րդ հետևակային վաշտում և որտեղ սիրավեպ է ունենում հրեուհու հետ։ Սակայն այն դժբախտ ավարտ է ունենում, քանի որ հրեուհու ծնողներն իմանալով այդ մասին, նրանց բռնի ուժով ամուսնացնում են այլ տղամարդու հետ, որից հետո աղջիկը մահանում է։

1881 թվականին հոր պնդմամբ Ռուդոլֆ ամուսնանում է Բելգիայի թագավոր Լեոպոլդ II-ի դուստր Ստեֆանիա Բելգիացու հետ։ Վերջինս Ռուդոլֆին հեռավոր մորաքույր է գալիս։ Ամուսինները որոշ ժամանակ ապրում էն Պրահայում, իսկ նրանց դստեր՝ Ելիզավետա Մարիա Ավստրիացու ծննդից հետո վերադառնում են Վիեննա:

1883 թվականին Ռուդոլֆը հանձն է առնում «Die österreichisch-ungarische Monarchie in Wort und Bild» («Ավստրո-Հունգարական միապետության նկարագրությունն ու պատկերը») հանրագիտարանային ուղեցույցի հրատարակմանը։ Նրան հաջողվեց հրատարակել 24 հատոր։

1887 թվականին Ռուդոլֆը ձեռք է բերում Մայերլինգ որսորդական ամրոցը։ Մի անգամ, ընկճախտի (դեպրեսիա) նոպայի ժամանակ, Ռուդոլֆն առաջարկում է իր սիրուհի Միցցի Կասպարին համատեղ ինքնասպանություն գործել, սակայն վերջինս հրաժարվում է և այդ մասին հայտնում ոստիկանությանը։ Ոստիկանությունն ուշադրություն չի դարձնում սրա վրա։

Մահը Մայերլինգում[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ողբերգություն Մայերլինգում

1889 թվականի հունվարի 30-ին Մայերլինգում հայտնաբերվում են կրոնպրինց Ռուդոլֆի և նրա երիտասարդ սիրուհի՝ բարոնուհի Մարիա ֆոն Վեչերայի դիերը։ Ֆրանց Իոսիֆը ի սկզբանե դեմ էր որդու և Մարիայի միջև եղած կապին և դորդուն անըդհատ հորդորում էր վերադառնալ կնոջ մոտ։ Մայերլինգում պատահարից առաջ վերջին գիշերը կրոնպրինցն անցկացրել է Միցցի Կասպարի հետ։

Կրոնպրինցը և Մարիան սիրահարված էին այն աստիճան, որ կրոնպրինցը նույնիսկ նամակ էր գրել Հռոմի պապին՝ խնդրելով նրանցի ամուսնալուծության թույլտվություն։

Մայերլինգ որսորդական ամրոց 1889
Կրոնպրինցը մահվան մահճում` կայսերական ընտանիքի անդամների տեսակցության համար: Նրա գլուխը վիրակապված է, որպեսզի չերևա գնդակի տեղը: 1889
Կրոնպրինցի դագաղն իր ծնողների աճյունների կողքին, Կայսերական դամբարան, Վիեննա

Կրոնպրինց Ռուդոլֆի և Մարիայի մահվան հանգամանքները մինչև այժմ բացահայտված չեն։ Ըստ ամենատարածված վարկածի, Ռուդոլֆն ինքնասպան է եղել ատրճանակով, իսկ Մարիան նույնպես ինքասպան է եղել, կամ էլ սպանվել է կրոնպրինցի կողմից։

Կան նաև այս տեսակետներ։ Մասնավորապես, կարծում են, որ Ռուդոլֆը սպանվել է քաղաքական նկատառումներով, հեղափախականների կողմից, որոնց կողմնակիցն է եղել կրոնպրինցը, իսկ Մարիայի սպանությունը նրա համար է, որ ինքնասպանության պատկեր ստացվի։ Կրոնպրինցի մահվան հանգամանքները կոծկվեցին կառավարության կողմից, վերագրելով այն որպես դժբախտ պատահար, սակայն մանրամասներն արագորեն տարածվեցին Եվրոպայով։

Գահի ժառանգումը կրոնպրինիցի մահից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդոլֆը չուներ որդի կամ եղբայր, այդ պատճառով Ֆրանց Իոսիֆի I-ի ժառագորդ է դառնում նրա փոքր եղբայրը՝ Ավստրիական էրցհերցոգ Կարլ Լյուդվիգը, իսկ 1896 թվականին վերջինիս մահից հետո՝ Կարլի որդին և Ռուդոլֆի զարմիկ Ֆրանց Ֆերդինանդը:[4] Վերջինս նույնպես չի կարողանում ժառանգել գահը, քանի որ սպանվում է 1914 թվականին Սարաևոյում: Նրա մահը պատճառ է հանդիսանում առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն։ Ընդ որում, Ռուդոլֆը բազմաթիվ անգամներ կանխատեսել է ապագա մեծ պատերազմի սկիզբը և խորհուրդ էր տալիս քայլեր ձեռնարկել՝ այն կանխելու համար։ 1916 թվականին Ֆրանց Իոսիֆի մահից հետո գահը ժառանգում է Ֆրանց Ֆերդինանդի փոքր եղբայր Օտտո Ֆրանցի որդին՝ Կարլ I-ը (ավստրիական կայսր)։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կրոնպրինց Ռուդոլֆի պատվին է կոչվում Ռուսաստանին պատկանող արկտիկական Ռուդոլֆի կղզին, որը մտնում է Ֆրանց-Իոսիֆի երկրի մեջ (արշիպելագ Բարենցի ծովում
  • Ռոդոլֆի անվամբ է ժամանակին կոչվել Աֆրիկայի արևելքում գտնվող լիճը (այժմ՝ Տուրկանա լիճ
  • 14 տարեկան հասակում Ռուդոլֆը նշանակվում է Ռուսական կայսրության 34-րդ հետևակային հյուսիսային վաշտի հրամանատար, որը մինչև 1889 թվականը անվանվում էր Ավստրիայի կրոնպրինցի անվամբ։
  • Ռուդոլֆի անունով է կոչվում մի մասնավոր խոշոր կլինիկա Վեննայում՝ Ռուդոլֆիներհաուս: Այն հիմնադրվել է ավստրիական մեծագույն վիրաբույժ Թոդոր Բիլլռոտի կողմից 1882 թվականին։ Առաջին հարկում կարելի է տեսնել կրոնպրինցի կիսանդրին 10 տարեկան հասակում։
  • 1887 թվականին ջուր է իջեցվում SMS Kronprinz Erzherzog Rudolf զրահանավը:

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայերլինգում պատահած ողբերգությունը հիմք է հանդիսացել բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերի ստեղծման համար (Կրոնպրից Ռուդոլֆ (ֆիլմ, 2006), գլխավոր դերում՝ Մաքս ֆոն Տուն

Ժողովրդի մեջ խոսվում էր, որ Ռուդոլֆը կենդանի է և ապրում է Բրազիլիայում։ Սրա մասին գրել է մասնավորապես Իվան Ֆրանկոն: Համարվում էր, որ Ռուդոլֆը կվերադառնա և կգահակալի։ Սրա մասին է պատմվում Ավգուստ Ցեսարցի “Կայսերական թագավորություն” վեպում։

Վարկածը, թե Ռուդոլֆն ու Մարիան ողջ են, հիմք է հանդիսացել Իմրե Կալմանի կողմից Մարինկա օպերետտայի ստեղծման համար (Բրոդվեյ, 1945)։

Ռուդոլֆի կյանքից որոշ դրվագներ խաղարկվում են Էդվարդ Նորթոնի դերակատարմամբ Իլյուզիոնիստը ֆիլմում (2006)։ Մայերլինգում պատահարի մասին է նաև Էլիզաբեթ մյուզիքլը, Մայերլինգ բալետը (բրիտանացի պարուսույց Քեննեթ Մաքմիլլան[5][6].

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118603698 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. "European royalty Austria: Crown Prince Rudolf". Retrieved 27 January 2015
  3. "Crown Prince Rudolf (1858-1889)" (museum notes), Natural History Museum of Vienna, 2006, NHM-Wien-Rudolfe
  4. "The Crown Prince’s Successor". New York Times. 2 February 1889.
  5. «Майерлинг»։ // stanislavskymusic.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-04-ին։ Վերցված է 2013-3-25 
  6. ««Майерлинг» на русской сцене»։ // teatr.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-04-ին։ Վերցված է 2013-3-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]