Կառլոս I Հաբսբուրգ (Ավստրիայի կայսր)
Կառլոս I Հաբսբուրգ կամ Կառլոս Ֆրանց Յոզեֆ (անգլ.՝ Karl I. Franz Josef, օգոստոսի 17, 1887[1][2][3][…], Persenbeug Castle, Persenbeug-Gottsdorf, Ավստրո-Հունգարիա - ապրիլի 1, 1922[4][1][2][…], Ֆունշալ, Պորտուգալիա[4]), Ավստրո-Հունգարիայի կայսր, Չեխիայի (որպես Կարել III, չեխ․՝ Karel III) և Հունգարիայի (որպես Կարոյ IV, հունգ.՝ IV. Károly) թագավոր 1916 թվականի հոյեմբերի 21-ից մինչև 1918 թվականի նոյեմբերի 12-ը։
Ժառանգորդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաբսբուրգների արքայատոհմի վերջին գահակալն է։ Կարլը պատկանել է նրա ենթաճյուղին. ուղիղ գծով միայն նրա նախապապ Ֆրանց II-ն է եղել կայսր։ Կարլի հայրը եղել է էրցհերցոգ Օտտոն (1865-1906), ով կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի զարմիկն է եղել։ Ծնվելու պահին Կարլը գահի հավակնորդների թվում հինգերորդն էր, ընդ որում նոր հետնորդների ծնունդը նրան ավելի կհեռացներ գահից։ Սակայն Ֆրանց Յոզեֆը ավելի երկար ապրեց իր միակ որդուց` Ռուդոլֆից (մահացել է 1889 թվականին՝ չթողնելով որդիներ), իր եղբայր էրցհերցոգ Կարլ Լյուդվիգից (մահացել է 1896 թվականին), փոքր զարմիկ Օտտոյից (մահացել է 1906 թվականին հիվանդությունից) և վերջապես ավագ զարմիկ Ֆրանց Ֆերդինանդից (սպանվել է 1914 թվականին Սարաևոյում), ում երեխաները, ծնված լինելով մորգանատիկական ամուսնությունից, չէին կարող հավակնել գահին։
Դրանից հետո` Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես, 27-ամյա էրցհերցոգ Կարլը դարձավ իր 84-ամյա ազգակից պապի հերթական ժառանգորդը։
Գահակալում
[խմբագրել | խմբագրել կոդը]1916 թվականի նոյեմբերի 21-ին Ֆրանց Յոզեֆի մահը Կարլ I-ին բերեց Ավստրիայի ու Հունգարիայի գահին։ Այդ ժամանակ երկրի ռազմական ու ներքաղաքական վիճակը ծայրահեղ ծանր էր։ Կայսր Կարլը իր վրա է վերցնում զորքերի կառավարումը` ձգտելով հասնել հունգարների սատարմանը։ Նա թագադրվել է Բուդապեշտում 1916 թվականի դեկտեմբերի վերջին` չնայած պատերազմական ժամանակին։
Տապալում և աքսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]ավստրո-հունգարիայի անկումից հետո` 1918 թվականի նոյեմբերին, կայսրը հայտարարեց, որ հեռանում է երկրի կառավարումից` ընդգծելով, որ դա չի նշանակում գահից հրաժարում։
1921 թվականի մարտի 26-ին նա հունգարական գահը վերադարձնելու առաջին փորձն է կատարել, որը պատմագրության մեջ հայտնի է «Զատկի ճգնաժամ» անվանումով։ Ծպտյալ կայսրը ժամանում է Բուդապեշտ` հույս դնելով Արիստիդ Բրիանի անիրական խոստումների վրա, ում օգնությամբ Կարլը փորձում էր փրկվել (ապրիլի 3-ին Բրիանը հանրայնորեն հայտարարեց, որ ինքը կապ չունի շնորհազրկված միապետի հետ)` հույս դնելով հունգարական ռոյալիստների, այդ էվում` ծովակալ Միկլոշ Հորթիի աջակցության վրա։ Սակայն Փոքր Անտանտի ազդեցության պատճառով Հաբսբուրգների վերականգնումը գահին չի իրականանում։ Ինքը Միկլոշ Հորթին, ով լավ ըմբռնում էր ժամանակի քաղաքական իրավիճակը, գործնականում հրաժարվում է Կարլ I-ին պաշտպանելուց, քանի որ Չեխոսլովակիան ու Սլովենիայի, Խորվաթիայի ու Սերբիայի թագավորությունները նրա առաջխաղացման դեպքում կարող էին իրենց զորքերը մտցնել երկիր (1921 թվականի մարտի 28-ին Պրահան ու Բելգրադը պաշտոնական նոտա են հղում, որ նման առաջխաղացումը իբրև պատերազմի նշան կդիտարկեն)։ Ավելի ուշ իր հուշերում ծովակալը հիշում է, որ վերապրել է իր կյանքի ծանրագույն երկու ժամերը` համոզելով վճռական տրամադրվածություն ունեցող կայսերը անխելամիտ քայլեր չկատարել։ Նրա դիրքորոշումը սատարում էր Հունգարիայի վարչապետ կոմս Պալ Տելեկին։ Խորհրդարանի արտակարգ նիստը, որը տեղի է ունեցել ապրիլի 1-ին, իր վստահությունն է հայտնել ծովակալ Հորթիին, ով գնացքով մեկնել էր Շվեյցարիա` խոր հակակրանք տածելով ծովակալի հանդեպ և առիթ ստանալով նրան դավաճան համարելու։
1921 թվականի հոկտեմբերի 21-ից 24-ը Կարլը կրկին փորձում է իրեն վերադարձնել գահը և իր զինվորներով հասնում է մինչև Բուդապեշտ, սակայն ձերբակալվում է և նույն թվականի նոյեմբերի 19-ին հասցվում Մադեյրա կղզի, որը դառնում է նրա աքսորավայրը։ Նույն թվականին Հունգարիայի խորհրդարանը իրավաբանորեն չեղյալ է հայտարարում Հաբսբուրգների իշխանությունը և 1713 թվականի Պրագմատիկ սանկցիան, ինչի արդյունքում հունգարական գահը զբաղեցրել էր Հաբսբուրգ-Լոթարինգյան տունը։
1922 թվականի մարտին նախկին կայսրը մրսում և հիվանդանում է թոքերի բորբոքումով և ապրիլի 1-ին մահանում է ու թաղվում Մադեյրայում։
Հետմահու ճակատագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին կաթոլիկ եկեղեցու կողմից երանելիների շարքին է դասվել[5]։
Ընտանիք և հետնորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարլ I-ը ամուսնացած էր 1911 թվականից արքայադուստր Ցիտա Բուրբոն-Սաքսոնացու հետ, ով Պարմայի վերջին հերցոգ Ռոբերտ I-ի դուստրն էր։ Նա մահացել է ամուսնու մահից շատ ուշ` 1989 թվականին։ Ամուսնությունից ծնվել են հինգ որդի և երեք դուստր։ Ավագ որդին` Օտտո ֆոն Հաբսբուրգը (1912-2011), ավստրիական կայսերական տան ղեկավարն է եղել և Եվրախորհրդարանի պատգամավոր։
Ընդամենը 35 տարի ապրած Կարլ I-ի հետնորդներն աչքի են ընկնում երկարակեցությամբ. նրա հինգ որդիներից երեքն ապրել են 90 և ավելի տարի, իսկ ավագը մահացել է 98 տարեկան հասակում։ Կարլն ունեցել է 13 թոռ և 23 ծոռ միայն ուղղակի տղամարդկային գծով, ինչի շնորհիվ Հաբսբուրգները համարվում են ներկայացուցիչների թվով խոշորագույն դինաստիաներից մեկը Եվրոպայում` զիջելով միայն Բուրբոններին։ 2011 թվականի սեպտեմբերի 6-ին 95 տարեկան հասակում մահացել է նրա հինգ որդիներից վերջինը` Ֆելիքսը։
Կայսեր կրտսեր որդին` Ռուդոլֆը (1919-2010) ամուսնացել է ռուս կոմսուհի Քսենյա Չեռնիշևա-Բեզոբրազովայի հետ, իսկ նրանց ավագ դուստրը 1981 թվականին դարձել է իշխան Պյոտր Գոլիցինիկինը։
Ռազմական կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ավստրիականգեներալ-մայոր և կոնտրծովակալ (14 հուլիսի, 1915)
- ավստրիական ֆելդմարշալ-լեյտենանտ և փոխծովակալ (12 մարտի, 1916)
- ավստրիական հեծելազորի գեներալ և ծովակալ (1 օգոստոսի, 1916)
- ավստրիական գներալ-գնդապետ և գրոսծովակալ (1 նոյեմբերի, 1916)
- ավստրիական ֆելդմարշալ (21 նոյեմբերի, 1916)
- գերմանական ծովակալ (30 նոյեմբերի, 1915)
- պրուսական գեներալ-ֆելդմարշալ (12 փետրվարի, 1917)
- թուրքական մուշիր (մարշալ) (21 մայիսի, 1918)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 Schäfer J. Ökumenisches Heiligenlexikon — 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Карл I // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Pope Beatifies Last Emperor of Austria; Reaction Mixed - The New York Times
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «The Last Empress, The Life & Times of Zita of Austria-Hungary 1892—1989» by G.Brook-Shepherd 1991,ISBN 0-00-215861-2.
- Flavia Foradini, «Otto d’Asburgo. L’ultimo atto di una dinastia», mgs press, Trieste, 2004. ISBN 88-89219-04-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլոս I Հաբսբուրգ (Ավստրիայի կայսր)» հոդվածին։ |
|