Էրցհերցոգ Ֆելիքս Ավստրիացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրցհերցոգ Ֆելիքս Ավստրիացի
Դիմանկար
Ծնվել էմայիսի 31, 1916(1916-05-31)[1][2][3]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էսեպտեմբերի 6, 2011(2011-09-06)[1][2][3] (95 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Գերեզմանformer Benedictine monastery Muri
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունռազմական գործիչ և գործարար
ԱմուսինAnna-Eugénie Prinzessin von Arenberg?
Ծնողներհայր՝ Կարլ I[3], մայր՝ Ցիտա Բուրբոն Պարմացի[3]
Պարգևներ և
մրցանակներ
Ոսկե գեղմի շքանշանի ասպետ
ԵրեխաներCarlos Felipe de Habsburgo?[3], Maria del Pilar Erzherzogin von Österreich?[3], Kinga Barbara Erzherzogin von Österreich?[3], Raimond Joseph Erzherzog von Österreich?[3], Myriam Adelheid Erzherzogin von Österreich?[3], István Franz-Leopold Erzherzog von Österreich?[3] և Viridis Aloisa Erzherzogin von Österreich?[3]
 Archduke Felix of Austria Վիքիպահեստում

Էրցհերցոգ Ֆելիքս Ավստրիացի (գերմ.՝ Felix Friedrich August Maria vom Siege Franz Joseph Peter Karl Anton Robert Otto Pius Michael Benedikt Sebastian Ignatius Marcus d'Aviano, Erzherzog von Österreich, Prinz von Ungarn, Kroatien, und Böhmen, մայիսի 31, 1916(1916-05-31)[1][2][3], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - սեպտեմբերի 6, 2011(2011-09-06)[1][2][3], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), Հաբսբուրգ-Լոթարինգյան տան ներկայացուցիչ։ Մանկուց կրել է Ավստրիայի էրցհերցոգ, Հունգարիայի, Խորվաթիայի և Բոհեմիայի արքայազն տիտղոսները։

Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրցհերցոգ Ֆելիքս Ավստրիացին ծնվել է 1916 թվականի մայիսի 16-ին Վիեննայի Շյոնբրունի պալատում։ Նա Ավստրո-Հունգարիայի վերջին կայսեր` Կարլ I-ի (1887—1922) և նրա կնոջ` Ցիտա Բուրբոն-Պարմցու (1892-1989) վերջին երրորդ որդին է, էրցհերցոգ Օտտո ֆոն Հաբսբուրգի, Ռոբերտի, Կարլ Լյուդվիգի և Ռուդոլֆի եղբայրը[4]։

Ֆելիքսը մկրտվել է Շյոնբրունում 1916 թվականի հունիսի 8-ին կայսր Ֆրանց Իոսիֆ I-ի ներկայությամբ։ Նրա կնքահայրը եղել է իր հորեղբայր, Սաքսոնիայի արքա Ֆրիդրիխ Ավգուստ III-ը, իր տատիկի` արքայադուստր Մարիա Ժոզեֆա Սաքսոնացու եղբայրը[5]։ 1916 թվականի նոյեմբերի 21-ին` 96-ամյա կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի մահից հետո, Ավստրո-Հունգարիայի նոր կայսր է դարձել նրա թոռնիկ-զարմիկ Կարլ I-ը (Ֆելիքսի հայրը)։

Էրցհերցոգ Ֆելիքս Ավստրիացին (ձախից) ավագ քրոջ` էրցհերցոգուհի Ադելաիդա Ավստրիացու հետ, 1918

1918 թվականին Ավստրո-Հունգարիան պարտություն է կրում Առաջին համաշխարհային պատերազմում և մասնատվում է առանձին պետությունների։ Ավստրիան ու Հունգարիան հռչակվում են հանրապետություններ։ 1919 թվականին կայսերական ընտանիքը ստիպված էր Ավստրիայից գաղթել Շվեյցարիա։ 1921 թվականին՝ կայսր Կարլի` Հունգարիայում իշխանության հասնելու անհաջող փորձերից հետո, կայսերական ընտանիքը արտաքսվում է պորտուգալական Մադեյրա կղզի։ 1922 թվականի ապրիլի 1-ին 34-ամյա կայսր Կարլ I-ը` Ֆելիքսի հայրը, Մադեյրայում մահանում է թոքերի բորբոքումից։ Նույն 1922 թվականին նրա այրին` Ցիտան, երեխաների հետ հաստատվում է Իսպանիայում, ապա 1929 թվականին անցնում Բելգիա։ Էրցհերցոգ Ֆելիքսը սովորել է Լյովենի կաթոլիկ համալսարանում։

1937 թվականի աշնանը էրցհերցոգ Ֆելիքս ֆոն Հաբսբուրգը թույլտվություն է ստանում Ավստրիա վերադառնալու, որտեղ սովորում է Վիներ Նոյշտադտի Թերեզիանա ակադեմիայում։ Նա միապետության անկումից հետո դառնում է առաջին Հաբսբուրգը, ով կարիերան շարունակել է որպես ավստրիական բանակի սպա[6]։ 1938 թվականին՝ Անշլյուսից հետո, էրցհերցոգ Ֆելիքսը քրոջ` Ադելաիդայի հետ Ավստրիայից փախել է Չեխոսլովակիա[7][8]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ էրցհերցոգ Ֆելիքսը և Կարլ Լյուդվիգը, ով այդ ժամանակ գտնվում էր ԱՄՆ-ում, ծառաության են կանչվել 101-րդ հետևակային զորագնդում, որը հայտնի էր «Ավստրիական ազատ զորագունդ» անվանումով։ Սակայն այդ զորագունդը, որտեղ զինվորների մեծամասնությունը հրեա կամավորներ էին, հրաժարվում է ավստրիացի էրցհերցոգներին իր շարքերում ընդունելուց[9]։

Վերադարձ Ավստրիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրցհերցոգ Ֆելիքսը, ի տարբերություն իր եղբայր Օտտոյի, չի հրաժարվել ավստրիական գահի հանդեպ ունեցած իր իրավունքներից և հայտարարել է, որ դա կհանգեցնի իր իրավունքների խախտմանը։ Արդյունքում նրան արգելել են Ավստրիա մտնել` բացառությամբ 1989 թվականին եռօրյա մուտքից` իր մոր` Ցիտայի թաղմանը մասնակցելու համար[10]։ 1996 թվականի մարտի 10-ին` այն բանից հետո, որբ Ավստրիան մտել է Եվրամիություն, Ավստրիայի և հարևան երկրների միջև սահմանային անցակետերը դադարել են աշխատել։ Էրցհերցոգ Ֆելիքսը նույն օրը ևեթ Գերմանիայից անցնում է Ավստրիա և հաջորդ օրը հրավիրում մամուլի ասուլիս, որպեսզի հայտարարի իր` հայրենիքում ապօրինի գտնվելու մասին[11]։ Այն բանից հետո, երբ նրա ներկայությունը բացահայտվում է, նա զգուշացվում է ավստրիական իշխանությունների կողմից, որ քրեական հետապնդման կենթարկվի, եթե երբևէ կրկին փորձի մտնել երկիր[12]։ Ի վերջո, համաձայնություն է ձեռք բերվում էրցհերցոգ Ֆելիքսի և Կարլ Լյուդվիգի ու ավստրիական կառավարության միջև։ Եղբայրները հայտարարում են իրենց հավատարմությունը հանրապետական ձևին և հրաժավում են ավստրիական գահի նկատմամբ իրենց ունեցած հավակնությունները հիշեցնելուց[11]։

19998 թվականին էրցհերցոգ Ֆելիքսը իր եղբոր` Կարլ Լյուդվիգի հետ համաձայնեցված ծրագերի համաձայն` փորձում է վերադարձնել իր նախնիների` Մարիա-Թերեզայի և նրա ամուսնու` Ֆրանց I-ի գույքը, որ նացիստներն առգրավել էին Անշլյուսի ժամանակ[13]։

Էրցհերցոգ Ֆելիքս Ավստրիացին հաջողությամբ զբաղվել է բիզնեսով Մեքսիկայում և Բրյուսելում, աշխատել է որպես մարքեթինգի խորհրդատու[11][14]։

Սգո արարողություն Մուրի եկեղեցում` ի հիշատակ մահացած Ֆելիքս Ավստրիացու

Իր արտաքսման ընթացքում էրցհերցոգն ապրել է Պորտուգալիայում, Բելգիայում, Մեքսիկայում և ԱՄՆ-ում[10]։ Նա ապրել է Մեխիկոյի Սան Անխել գաղութում, որտեղ էլ մահացել է 2011 թվականի սեպտեմբերի 11-ին 95 տարեկան հասակում[15]։ Նա թաղվել է Մուրի աբբայության ընտանեկան դամբարանում` Ցյուրիխի մոտ։ Այդ աբբայությունը հանդիսանում է Հաբսբուրգների տոհմի անդամների թաղման սիրելի տեղը[16]։

Ամուսնություն և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականի նոյեմբերի 18-ին Բոլյո սյուր Մերում (Ֆրանսիա) էրցհերցոգ Ֆելիքս Ավստրիացին ամուսնացել է արքայադուստր և հերցոգուհի Արենբերգցու հետԱննա-Եվգենյա (1925-1997), ով Արենբերգի հերցոգ Ռոբերտ-Պրոսպեր Պաուլի (1895-1972) և Գաբրիելա ֆոն Վրեդեի (1895-1971) փոքր դուստրն էր[4]։ Նրանք ունեցել են յոթ երեխա և քսաներկու թոռնիկ։

  • Էրցհերցոգուհի Մարիա դել Պիլար Ավստրիացի (ծնվ. հոկտեմբերի 18, 1953), муж сամուսնացել է 1980 թվականին Ֆոլրադ Իոահիմ ֆոն Պոշինգերի հետ (ծնվ. հունվարի 2, 1952)։ Ունեն հինգ երեխաներ
    • Կինգա (ծնվ. 1981)
    • Կարլ Լյուդվիգ (ծնվ. 1982)
    • Մարիա Բենեդիկտա (ծնվ. 1983)
    • Մարիա Ֆրանցիսկա (ծնվ. 1987)
    • Անտոնիա Ժոզեֆա (ծնվ. 1991)
  • Էրցհերցոգ Կարլ Ֆիլիպ Ավստրիացի (իսպաներեն` Կառլոս Ֆելիպե) (ծնվ. հոկտեմբերի 18, 1954), 1-ին կինը` (1994—1997) Մարտինա Դոնատ (ծնվ. 1955), 2-րդ կինը 1998 թվականից` Աննի Կլեր Քրիստին Լակրամբ (ծնվ. 1959): Ունի երկու զավակ, մեկը առաջին ամուսնությունից, մյուսը` երկրորդ։
    • Ժյուլիեն (ծնվ. 1994)
    • Լուի Դամիան (ծնվ. 1998)
  • Էրցհերցոգուհի Կինգա Բարբարա Ավստրիացի (ծնվ. 13 հոկտեմբերի, 1955), ամուսնացել է 1985 թվականին բարոն Վոլֆգանգ ֆոն Էրֆայի հետ (ծնվ. 6 սեպտեմբերի, 1948)։ Ունի մեկ որդի և չորս դուստր։
    • Ցիտա (ծնվ. 1986)
    • Լասլո Հուբերտ (ծնվ. 1988)
    • Մարիա Ասունտա (ծնվ. 1990)
    • Մարիա-Իզաբել (ծնվ. 1993)
    • Կոնստանցիա (ծնվ. 1999)
  • Էրցհերցոգ Ռայմունդ Ավստրիացի (իսպաներեն` Ռամոն) (հունվարի 2, 1958 — ապրիլի 24, 2008), ամուսնացել է 1994 թվականին Բետինե Գյոտցի հետ (ծնվ. 25 սեպտեմբերի, 1969)։ Ունի մեկ զավակ և երկու դուստր։
  • Ֆելիքս (ծնվ. 1996)
  • Սոֆյա (ծնվ. 1998)
  • Մարիա (ծնվ. 2000)
  • Էրցհերցոգուհի Միրիամ Ավստրիացի (ծնվ. 21 սեպտեմբերի, 1959), ամուսնացել է 1983 թվականին Հայմե Կորկուերա Աչեսոնի հետ (ծնվ. 12 հունվարի, 1955), կոնս Հորֆորդի մեքսիկացի ժառանգորդը (Ֆերնանդո Կորկուերայի և Մերի Վիրջինյա Շիրլի Աճենսոնի որդին։ Ունի չորս երեխա։
  • Կարլ Սեբաստիան (ծնվ. 1984)
  • Պեդրո Յոհանես (ծնվ. 1985)
  • Ֆելիպե (ծնվ. 1987)
  • Անդրես (ծնվ. 1988)
  • Էրցհերցոգ Իշտվան Ավստրիացի (Էստեբան) (ծնվ. 22 սեպտեմբերի, 1961), ամուսնացել է 1993 թվականին Պաոլ դե Տեմեշվարիի հետ (ծնվ. 4 հունիսի, 1971)։ Ունի երեք երեխա։
    • Անդրաշ Ֆրանչեսկո (ծնվ. 1994)
    • Փոլ Մելխիոր (ծնվ. 1997)
    • մարգարետա (ծնվ. 1999)
  • Էրցհերցոգուհւ Վիրիդիս Ավստրիացի (ծնվ. 23 սեպտեմբերի, 1961), Իշտվանի զույգ քույրն է։ 1990 թվականին ամուսնացել է Կարլ Դունինգ-Գրիբլի հետ (մայիսի 29, 1961)։ Ունի չորս երեխա։
    • Կարլ-Լեոպոլդ (ծնվ. 1991)
    • Ֆերդինանդ (ծնվ. 1992)
  • Մաքսիմիլիան (ծնվ. 1996)
  • Մարիա-Շառլոտա (ծնվ. 2001)

Նրանք բոլորն ապրել են Մեքսիկայում, նրանցից ոմանք մինչ օրս էլ ապրում են այնտեղ։ Նրանց անվանում են իսպանական անուններին համարժեք անուններով։

Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մալթական ասպետ
  • Ոսկե գեղմի օրդենի ասպետ

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1916թվականի մայիս - 2011 թվականի սեպտեմբեր` «Ձերդ կայսերական և թագավորական մեծությունէրցհերցոգ Ֆելիքս Ավստրիացի, Հունգարիայի ու բոհեմիայի կայսերական արքայազն»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://pantheon.world/profile/person/Archduke_Felix_of_Austria
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 Lundy, Darryl. «Felix Ferdinand Erzherzog von Österreich». The Peerage. Արխիվացված օրիգինալից փետրվարի 9, 2008-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 15-ին.
  5. «Austrian Heir Given only fifteen names». The Day. 1916 թ․ հուլիսի 17. էջ 10.
  6. Lennhoff, Eugene (2007). The Last Five Hours of Austria. էջ 258. ISBN 1-4067-2851-9.
  7. Harding, Bertita (2007). Lost Waltz – A Story of Exile. էջ 256. ISBN 1-4067-3206-0.
  8. «Charge flight from Austria 'Fradulent'». Schenectady Gazette. 1938 թ․ մայիսի 30. էջ 1.
  9. Brook-Shepherd, Gordon (2003). Uncrowned Emperor. Hambledon Continuum. էջեր 156. ISBN 1-85285-439-1.
  10. 10,0 10,1 Bridge, Adrian (1996 թ․ մարտի 12). «Habsburg seeks right to return». The Independent. UK. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 15-ին.
  11. 11,0 11,1 11,2 Gedye, Robin (1996 թ․ ապրիլի 15). «Austria to end law barring Habsburgs from family home». The Daily Telegraph. London. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 15-ին.
  12. «Habsburg row shakes Austria». The Independent. UK. 1996 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 15-ին.
  13. Gimson, Andrew (1998 թ․ հունիսի 1). «Habsburgs seek property 'taken by Nazis'». The Daily Telegraph. London. Վերցված է 2008 թ․ փետրվարի 15-ին. (չաշխատող հղում)
  14. James, Barry (1996 թ․ մարտի 12). «Son of Last Kaiser Meets Vienna Press : A Habsburg Defies Exile From Austria». International Herald Tribune. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 15-ին.
  15. Félix de Hapsburgo — El Mañana — Opinión Արխիվացված 22 Հուլիս 2011 Wayback Machine
  16. «Felix von Habsburg wird am Samstag in Klosterkiche Muri beerdigt — Freiamt — Aargau — Aargauer Zeitung». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • HAMANNOVÁ, Brigitte. Habsburkové. Životopisná encyklopedie. - Praha : Brána ; Knižní klub, 1996. - 408 s. - ISBN 80-85946-19-X.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրցհերցոգ Ֆելիքս Ավստրիացի» հոդվածին։