Արիստիդ Բրիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արիստիդ Բրիան
ֆր.՝ Aristide Briand
Aristide Briand 2.jpg
 
Կուսակցություն՝ Սոցիալիստական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, պետական գործիչ, լրագրող, դիվանագետ, գրող և փաստաբան
Ծննդյան օր մարտի 28, 1862(1862-03-28)[1][2][3][4][5]
Ծննդավայր Նանտ, Ֆրանսիա[6]
Վախճանի օր մարտի 7, 1932(1932-03-07)[6][1][2][3][4][5] (69 տարեկանում)
Վախճանի վայր Փարիզ, Ֆրանսիա[6]
Գերեզման Q2972512?
Թաղված Q2972512?
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Ի ծնե անուն ֆր.՝ Aristide Pierre Henri Briand
 
Պարգևներ

Խաղաղության Նոբելյան մրցանակ

Արիստիդ Բրիան (ֆր.՝ Aristide Briand, մարտի 28, 1862(1862-03-28)[1][2][3][4][5], Նանտ, Ֆրանսիա[6] - մարտի 7, 1932(1932-03-07)[6][1][2][3][4][5], Փարիզ, Ֆրանսիա[6]), Ֆրանսիայի պետական գործիչ, դիվանագետ։ Մասնագիտությամբ՝ փաստաբան։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1926)։

Քաղաքական գործունեությունը սկսելով 1880-ական թվականներին՝ մտել է սոցիալիստական կուսակցության մեջ, սակայն հետո հեռացել է։ Քանիցս եղել է վարչապետ (1909-1911, 1913, 1915-1917, 1921-1922), արտաքին գործերի նախարար (1915-1917, 1921-1922, 1925-1931)։ Աջակցել է Անտանտի ստեղծմանն ու ամրապնդմանը։ 1914-1918 թվականների առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ թուրքական իշխանությունները իրականացնում էին արևմտահայերի ցեղասպանությունը, Բրիանը հանդես է եկել հայ ժողովրդի «պաշտպանի» դերում, խոստացել բավարարել հայերի օրինական պահանջները և «ապահովել նրանց գոյությունը, առաջընթացը և խաղաղությունը»։ Սակայն 1921-1922 թվականներին շատ ջանքեր է գործադրել՝ հասնելու Ֆրանսիայի և քեմալական Թուրքիայի մերձեցմանը, ստորագրել է անջատ պայմանագիր և ֆրանսիական զորքերը դուրս բերել Կիլիկիայից, որի հետևանքով տեղի հայերը ստիպված լքել են իրենց հայրենիքը, նրանց հետ հեռացել են նաև հույն բնակիչները։[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sycomore / Assemblée nationale
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Бриан Аристид // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. Ռ. Սահակյան։ «Հայկական հարց» հանրագիտարան, Ե., 1996, էջ 91։