Բերտրան Կանտա
Բերտրան Կանտա ֆր.՝ Bertrand Cantat | |
---|---|
Ծնվել է | մարտի 5, 1964[1][2][3][…] (60 տարեկան) |
Ծննդավայր | Պո, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | կիթառահար և հեղինակ-կատարող |
Ամուսին | Krisztina Rády? |
Անդամություն | Noir Désir և Détroit?[4] |
Bertrand Cantat Վիքիպահեստում |
Բերտրան Կանտա (ֆր.՝ Bertrand Cantat, մարտի 5, 1964[1][2][3][…], Պո, Ֆրանսիա), երաժիշտ, բանաստեղծ, ֆրանսիական Noir Désir ռոք խմբի առաջատարը և մենակատարը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինելով Noir Désir խմբի առաջատար` Բերտրան Կանտան դարձել է 1990-ական թվականների ֆրանսիական երաժշտության ամենահայտնի դեմքերից մեկը։
Հետևելով իր քաղաքական ձախ հայացքներին՝ նա հանդես է եկել ընդդեմ գլոբալիզացիայի, ֆաշիզմի, Բորդոյի տեղանքի անապատացմանը և 2003 թվականին Իրաք ներխուժմանը։
Ամուսնացել է 1997 թվականին Քրիստինա Ռադիի հետ, ունեցել են երկու երեխա՝ որդին՝ Միլոն (ծնված 1997 թվականին) և աղջիկը՝ Ալիսան (ծնված 2002 թվականին)։
Մարի Տրենտինյանի մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականի հուլիսի 27-ի գիշերը Վիլնյուսի հյուրանոցում կոնֆլիկտ է տեղի ունեցել կոնֆլիկտ Բերտրան Կանտայի և նրա ուղեկցուհու՝ ֆրանսիացի հայտնի դերասանուհի Մարի Տրենտինյանի (դերասան Ժան Լուի Տրենտինյանի դուստրը) միջև, որի հետ նա մեկ ու կես տարի սիրային հարաբերություններ է ունեցել։ Դաժան ծեծի և դեմքին բազմաթիվ հարվածների հետևանքով Մարին ընկել է կոմայի մեջ և առանց գիտակցության գալու օգոստոսի 1-ին Նյոյի սյուր Սենի ֆրանսիական կլինիկայում մահացել է ուղեղի այտուցվածությունից, որը գլխի ծանր վնասվածքի պատճառով էր[5]։
Հայտնի դերասանուհու մահը Ֆրանսիայում զգացմունքների տարափ առաջացրեց։ Կանտան ձերբակալվեց և տարվեց Լիտվայի բանտային հիվանդանոց։ Մարիի մայրը՝ Նադին Տրենտինյանը, խիստ պատիժ էր պահանջում Բերտրանի համար։ Կանտայի ընկերները պնդում էին, որ նա ոչ գիտակից վիճակում է եղել և դիտավորություն չի ունեցել վնաս պատճառել։ 2004 թվականի մարտին նա դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։ Նախ Մարիի ընտանիքի, ապա Բերտրան Կանտայի կողմից բողոքարկում է ստացել, սակայն երկու կողմերն էլ ի վերջո որոշել են հետ վերցնել իրենց բողոքարկումը, այդ իսկ պատճառով 8 տարվա ազատազրկման դատավճիռը դարձել է վերջնական։ Իր փաստաբանների խնդրանքով Կանտան լիտվական բանտից 2004 թվականի սեպտեմբերի 28-ին տեղափոխվել է Մյուրեում (Ֆրանսիա) գտնվող բանտ[6]։
2003 թվականի սեպտեմբերի 11-ին Լանդերում գտնվող Կանտայի տանը հրդեհ է բռնկվում։ Շատերը կասկածում էին, որ դա կապված է եղել Մարի Տրենտինյանի մահվան հետ։
2007 թվականի հոկտեմբերի 16-ին Կանտան ժամկետից շուտ ազատվում է[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ https://www.bfmtv.com/people/musique/bertrand-cantat-son-nouvel-album-finance-en-quelques-heures-sur-ulule_AN-202402070884.html
- ↑ «Французская актриса Мари Трентиньян скончалась в Париже после шести дней комы». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Осуждённого в Литве Бертрана Канта экстрадируют на родину
- ↑ Виновный в гибели Мари Трентиньян певец освобождён из тюрьмы
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերտրան Կանտա» հոդվածին։ |
|