Ժիլբեր Բեկո (ֆրանսերեն՝Gilbert Bécaud, ʒil.bɛːʁ be.ko, ի ծնե Ֆրանսուա Ժիլբեր Լեոպոլդ Սիլլի/François Gilbert Leopold Silly[10]հոկտեմբերի 24, 1927(1927-10-24)[3][4][5][…], Տուլոն - դեկտեմբերի 18, 2001(2001-12-18)[3][4][5][…], Բուլոն Բիյանկուր[6]), ֆրանսիացիերգիչ, կոմպոզիտոր, դաշնակահար, դերասան, որը հայտնի էր «Մըսյե 100 հազար վոլտ» ("Monsieur 100.000 Volts") մականունով, որը տրվել էր նրա եռանդով, էներգիայով լեցուն կատարումների համար[11][12]։ Նրա հանրահայտ երգերից էին «Նատալի»-ն և "Et maintenant"-ը, որի անգլերեն տարբերակի ձայնագրությունը թողարկվել է 1961 թվականինWhat Now My Love վերնագրով և նույնպես հիթ դարձել։ Ժիլբեր Բեկոն սիրված ու հանրահայտ արվեստագետ է մնացել կես դար շարունակ։ Երբ նրան խնդրել են, որ բացահայտի իր շնորհի գաղտնիքը, ասել է. «Ծաղիկը բուսաբանության մասին պատկերացում չի ունենում» ("A flower doesn't understand botany.")[13]: Ժիլբեր Բեկոյի սիրած հանդիսասրահը Փարիզի «Օլիմպիա»-ն էր, որտեղ առաջին անգամ ելույթ է ունեցել 1954 թվականին։ Հաջորդ տարում նրա տված համերգն այդտեղ է բերել 6 հազար երաժշտասերի՝ երեք անգամ ավելի, քան համերգասրահի նստատեղերի քանակն էր։ 1997 թվականինոյեմբերի 13-ին Ժիլբեր Բեկոն ներկա է գտնվել վերակառուցման ենթարկված «Օլիմպիա» համերգասրահի վերաբացման հանդիսավոր արարողությանը։
2003: Bécolympia (re-released with different order of track list and 1 more bonus)
2002: 50 Ans en Chansons (Long box 3 CDs, many unreleased materials)
2004: 100 Chansons d'or (4 CDs, with 6 unreleased tracks)
2009: Best of (3 CDs, 49 tracks)
2011: Best of Eternel (2 CDs, 46 tracks remastered)
2011: Anthologie Gilbert Becaud 1953–1959 (edited by Frémeaux & Associés – 2 CDs, 36 tracks chosen by André Bernard)
2011: Essentiel (12 CD box, 9 studio albums remastered, plus best singles + 2 CDs live (Best of Olympia 1955–1983) + 1 CD of bonus tracks + 64-page booklet of text and rare photos)
2012: Best of 3 CD (live at l'Olympia + the album Une vie comme un roman + parts from album Ensemble and Fais-moi signe + 3 bonus tracks in German, Sony Music release)
2012: 100 Chansons (4 CDs, with 8 unreleased tracks from a concert at L’Olympia in 1960)