Jump to content

Հանցագործների բանակը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանցագործների բանակը
ֆր.՝ L'Armée du crime
Երկիր Ֆրանսիա
Ժանրռազմական ֆիլմ[1][2][3] և դրամա[1][2][3]
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Թվական2009
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՌոբեր Կետիկյան[1][4][2][…]
Սցենարի հեղինակՌոբեր Կետիկյան, Ժիլ Տորան և Սերժ լը Պերոն
ԴերակատարներՎիրժինի Լեդուայեն[4][2][1], Սիմոն Աբգարյան[4][1], Գրեգուար Լեպրենս-Ռենգե[4][1], Ադրիեն Ժոլիվե[1], Ալեն Լենգլե[5], Արիան Ասկարիդ[1], Բորիս Բերգման[1], Էստեբան Կարվախալ Ալեգրիա[5], Ժերար Մեյլան[5], Ժան Կլոդ Բուրբո[5], Ժան-Պիեռ Դարուսեն[1], Լոլա Նայմարկ[1], Լյուկա Բելվո[5], Պատրիկ Բոնել[5], Պիեռ Նինե[5], Ռոբինսոն Ստևենեն[4][1], Սերժ Ավետիքյան[5], Վոլֆգանգ Պիսորս[5], Յան Տրեգուե[1], Ալեքսանդրու Պոտոչան[1], Պասկալ Սերվո[1], Յան Լուբատիե[5], Իվան Ֆրանեկ[5], Հորատյու Մալաելե[5], Ժյուլիեն Բուանիշ[5], Xavier Hosten?[5], Ֆիլիպ լը Մերսիե[5], Vincent Crouzet?[5], Ջերեմիա Նուսբաում[5], Նիկոլաս Ռոբին[5], Պիեռ Բանդերե, Գարանս Մազուրեկ և Ալեն Գոտրե
ԵրաժշտությունԱլեքսանդր Դեպլա
Պատմվածքի վայրՓարիզ
ԿինոընկերությունAgat Films & Cie - Ex Nihilo
Տևողություն139 րոպե
Պաշտոնական կայքէջ

Հանցագործների բանակը (բնօրինակ անվանումը՝ L'armée du crime), 2009 թվականին Սերժ Լը Պերոնի պատմվածքի հիման վրա վերջինիս գրած սցենարով կինոռեժիսոր Ռոբեր Կետիկյանի նկարահանած ֆրանսիական ռազմական դրամա։ Գլխավոր դերերում հանդես են եկել դերասաններ Վիրժինի Լեդուայենը, Սիմոն Աբգարյանը, Ռոբինսոն Սթևենենը, Հորացիու Մալաելեն։

Փարիզում գերմանական օկուպացիայի ժամանակ առաջանում են դիմադրության շարժումներ, այդ թվում՝ ներգաղթյալների կողմից։ Վտարանդի հայ Միսաք Մանուշյանը պատրաստ է միանալ դիմադրության շարժմանը, բայց չի ցանկանում սպանել գերմանացիներին. մարդ սպանելը նրա համար էթիկական խնդիր է։ Սակայն հանգամանքները ստիպում են նրան վերջ դնել երկմտանքին և վճռականորեն նետվել պայքարի։ Նրա ղեկավարությամբ 23 անդամից բաղկացած խումբը[6] ավելի լավ ռազմավարություն է մշակում հակաֆաշիստական գործողությունների պլանավորման և իրականացման համար և վերածվում է նացիստների մեջ ահ ու սարսափ սփռող «հանցագործների բանակի»[7], որը Փարիզում գործող շուրջ 100 դիմադրության մարտիկներից կազմված ցանցի մի մասն էր և 1943 թվականին իրականացրել է զինված դիմադրության գործողությունների մեծ մասը։ Ֆիլմը ներկայացնում է այս խմբի պատմությունը նրա կազմավորումից մինչև ձերբակալությունը, գերմանական ռազմական տրիբունալի դատավարությունը և 1944 թվականին մահապատժի ենթարկելը։

Փորձելով մեղմել այդ մահապատիժների կապակցությամբ առաջացած հանրային զայրույթը և վարկաբեկել դիմադրության մասնակիցներին՝ գերմանացի զավթիչների հետ համագործակցող Վիշիի կոլաբորացիոնիստական ռեժիմը պատրաստել և ցրել է հազարավոր պաստառներ, որոնք կարմիր ֆոնի պատճառով կոչվել են L'Affiche rouge և պարունակել են Մանուշյանի և նրա խմբի մի շարք անդամների լուսանկարներն ու նրանց գործած «հանցանքները», որ իրականում սխրանքներ էին։ Պաստառի հեղինակները փորձել են ներգաղթյալներին ներկայացնել որպես կոմունիստ դավաճանների, ահաբեկիչների, հանցագործների, սակայն իրենց ակնկալածի հակառակ արձագանքն են ստացել. մարդիկ պաստառների վրա գրել են Morts pour La France (Զոհվել են հանուն Ֆրանսիայի), որպես հարգանքի տուրք՝ ծաղիկներ են դրել[8]։

Ֆիլմում կարմիր թելի պես անցնում է այն գաղափարը, որ հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկված Միսաք Մանուշյանը կազմակերպել է պայքարը և ինքն էլ անձամբ մարտնչել հրեաների ցեղասպանություն իրագործող գերմանացի ֆաշիստների դեմ (ի դեպ, նրա ջոկատի անդամների մեջ մեծ էր հրեաների թիվը)։

Կարմիր պաստառի նմուշօրինակը

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի արտադրության արժեքը կազմել է 9,2 մլն դոլար[9]։

Թողարկում և դրամարկղային մուտքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ցուցադրությունից ստացված դրամարկղային մուտքերը կազմել են 4,4 մլն դոլար[10]։

Ֆրանսիայում 2010 թվականի հունվարի 19-ին այն թողարկվել է DVD- ով և Blu-ray սկավառակով[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 http://www.imdb.com/title/tt1258120/
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.filmaffinity.com/en/film956202.html
  3. 3,0 3,1 http://www.metacritic.com/movie/the-army-of-crime
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=135212.html
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 http://www.imdb.com/title/tt1258120/fullcredits
  6. Bowd, Gavin (2014 թ․ դեկտեմբեր). «Romanians of the French Resistance». French History. 28 (4): 541–559. doi:10.1093/fh/cru080.
  7. FTP-MOI : Francs-tireurs et partisans – main-d'œuvre immigrée
  8. Film documentary Արխիվացված 28 Հունվար 2016 Wayback Machine on the website of the Cité nationale de l'histoire de l'immigration
  9. «L'Armée du crime». JP's Box-Office. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. {{cite web}}: Unknown parameter |ccess-date= ignored (օգնություն)
  10. JP. «L\'Armée du crime (Army of Crime) (2009)- JPBox-Office». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  11. «Blu-Ray.com». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]