Նախավերջինը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Նախավերջինը
L'Avant dernier
Предпоследний (кино).jpg
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
ԺանրՊոստապոկալիպտիկա
Թվական1981
Լեզուչկա
ՌեժիսորԼյուկ Բեսոն
Սցենարի հեղինակԼյուկ Բեսոն
Պեր Ժոլիվե
ԴերակատարներԺան Ռենո, Լյուկ Բեսոն և Pierre Jolivet?
ՕպերատորԿառլո Վարինի
ԵրաժշտությունԷրիկ Սեռա
ԿինոընկերությունLes Films du Loup
Տևողություն11:25

«Նախավերջինը» (ֆր.՝ L'Avant dernier), սև-սպիտակ կարճամետրաժ ֆիլմ, որի ռեժիսորն է Լյուկ Բեսոնը։ Նկարահանվել է 1981 թվականին:

Ֆիլմում խաղացել է Ժան Ռենոն, իսկ կոմպոզիտորը եղել է Էրիկ Սեռան:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ներկայացնում է մի փոքր դրամա առանց խոսքերի՝ ծավալվելով պոստապոկալիպտիկական ժանրում:

Մի մարդ մուգ ակնոցներով թափանցում է մեկ այլ մարդու տուն վառվող նետերի օգնությամբ և այրում է ռետինե տիկնիկին: Երկրորդը հագնում է խողովակներից պատրաստված պաշտպանողական կոստյում ձեռքերին և ոտքերին, ինչպես նաև մեծ գլխարկ խողովակով, վերցնում է վահան և ձեռքով պատրաստված ձեռնափայտ ու գնում է առաջինին փնտրելու: Նա անցնում է քանդված քաղաքով, շուրջը ավերակներ էին և քարերի կույտեր: Վերջապես, նա գտնում է առաջինին և սկսում են միասին մենամարտել: Մենամարտի ընթացքում երկու հերոսներնել վիրավորում են միմյանց: Մմիայն թե երկրորդին հաջողվում է սպանել իր թշնամուն: Նա հեռանում է, միայն թե պատերի մոտից հայտնվում է երրորդ հերոսը, նա զինված է և նրա դեմքը ծածկված է մեծ հրեշանման գլխարկով: Նա սպանում է մենամարտի հաղթողին:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պեր Ժոլիվե
  • Ժան Ռենո
  • Ֆաբրիս Ռոշ
  • Լյուկ Բեսոն

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]