Պրոֆեսիոնալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բժշկի մասնագիտությունը նպաստում է առողջության խթանմանը, պահպանմանը կամ վերականգնմանը

Պրոֆեսիոնալ, գործունեության որևէ բնագավառի որակյալ մասնագետ կամ անձ է, որն իր ապրուստը վաստակում է հատուկ պրոֆեսիոնալ գործունեության միջոցով:

Այս եզրույթը բնութագրում է նաև կրթության և ուսուցման չափորոշիչները, որոնցով պատրաստում են մասնագետներին`զինելով նրանց տվյալ մասնագիտության շրջանակներում իրենց հատուկ դերը կատարելու համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով: Բացի այդ՝ մասնագետների մեծամասնությունը ենթարկվում է վարքագծի խիստ կանոնների՝ խստագույնս հետևելով էթիկական և բարոյական պարտավորություններին[1]: Կոնկրետ բնագավառի համար պրակտիկայի մասնագիտական և էթիկական ստանդարտները սովորաբար համաձայնեցվում և պահպանվում են լայն ճանաչում ունեցող մասնագիտական այնպիսի ասոցիացիաների միջոցով, ինչպիսին է IEEE-ը (Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտը)[2]:«Պրոֆեսիոնալների» որոշ սահմանումներ սահմանափակում են այս տերմինը մի քանի մասնագիտություններով, որոնք ծառայում են հանրային հետաքրքրություններին[3] և հասարակության ընդհանուր շահին[4] [5]:

Որոշ մշակույթներում այս եզրույթը օգտագործվում է նկարագրելու համար լավ կրթված աշխատողների կոնկրետ սոցիալական շերտը, որոնք աշխատանքային ինքնավարություն ունեն և ներգրավված են ստեղծագործ ու ինտելեկտուալ բարդ աշխատանքի մեջ[6][7][8][9]:

Արհեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեղ առումով՝ ոչ բոլոր աշխատանքներն են մասնագիտություն համարվում: Թեև երբեմն սխալմամբ մասնագիտություններ են անվանվում այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են շինարարությունը և սպասարկման ոլորտի աշխատանքները, որոնք ավելի լայն առումով համարվում են զբաղմունք կամ արհեստներ: Հանրակրթության ավարտը հիմնականում կապվում է հմուտ աշխատանքային ուժի պահանջի կամ այնպիսի մասնագիտությունների հետ, ինչպիսիք են ատաղձագործությունը, էլեկտրատեխնիկությունը, պատշարությունը, ներկարարությունը, ջրմուղագործությունը և նմանատիպ այլ զբաղմունքներ: Հիմնական տարբերությունն այն է, որ պրոֆեսիոնալը կատարում է ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր աշխատանք[10]:

Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև մասնագիտական կրթությունը գաղափարապես չեզոք է, այն կարող է կողմնակալ դրսևորում ունենալ նրանց նկատմամբ, ովքեր պատկանում են ավելի բարձր դասակարգի և ունեն ավելի կանոնավոր կրթություն: Իր 2000 թվականի աշխատության մեջ՝ «Դասակարգված մտքեր. քննադատական հայացք աշխատավարձով ապրող մասնագետներին և հոգիների ոչնչացման համակարգին, որը ձևավորում է նրանց կյանքը», Ջեֆ Շմիդտը նշում է, որ որակյալ մասնագետները ավելի պակաս ստեղծագործունակ և ինքնատիպ են իրենց հայացքներով ու սովորույթներով, քան ոչ պրոֆեսիոնալները, որոնց նա վերագրում է ճկուն մտածելակերպ, ինչը մասնագիտական կրթական գործընթացի ուղեկիցն է: Նրա փաստերը և՛ որակական են, և՛ քանակական՝ ներառյալ մասնագիտական հետազոտությունները, արդյունաբերական վիճակագրությունը և սովորողների ու մասնագետների անձնական հաշիվները[11]: Հիմնական տեսական վեճը առնչվում է այն դիտարկմանը, որ որոշ մասնագիտությունների կրողներ (օրինակ՝ իրավաբանները, բժիշկները, ճարտարապետները, շինարարները) ենթարկվում են վարքագծի խիստ կանոնների: Շատերը պնդում են, որ այս վարքագծի կանոնները վերահսկվում են լայնորեն ճանաչված մասնագիտական ասոցիացիաների կողմից և համաձայնեցված են նրանց հետ. դրանք այս կամ այն մասնագիտության կարևոր տարրն են կազմում[12]:

Մյուսները պնդում են, որ վարքի խիստ կանոնները և դրանք պահպանող մասնագիտական ասոցիացիաները պարզապես «հաջող» պրոֆեսիոնալիզմի հետևանք են. դա ենթադրում է, որ մասնագիտությունը ծագում է ընդհանուր նպատակների և հասարակության շահագրգիռ կողմերի ակնկալիքների և որոշումների փոխհամաձայնությունից[13]:

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ տերմինի ստուգաբանությունը և պատմական նշանակությունը բխում է միջին անգլերենից:

Երբ մարդիկ ավելի ու ավելի մասնագիտացան իրենց առևտրում, նրանք սկսեցին «հրապարակելլ» իրենց հմտությունը, ներկայացնել ուրիշներին և «խոստանալ» իրենց առևտուրն իրականացնել ամենաբարձր մակարդակի վրա:

Հասարակության կողմից վստահություն վայելող աշխատողները, ովքեր ունեն կոնկրետ մասնագիտություն, համարվում են պրոֆեսիոնալներ:

Ճակատագրի քմահաճույքով «հրապարակել» բառի օգտագործումը նվազել է 1800-ական թվականներից մինչեւ 1950-ական թվականները այնպես, ինչպես պրոֆեսիոնալ եզրույթը սկսել է ժողովրդականություն վայելել 1900–2010 թվականներին[14][15]: Հատկանշական է, որ ամերիկյան անգլերենում «պրոֆեսիոնալ» հասկացության գործածությունն սկսվել է 20-րդ դարի սկզբին[16], մինչդեռ բրիտանական անգլերենում սկսվել է 1930-ական թվականներին և հաճախակիացել 1960-ական և 70-ական թվականներին[17]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Postema, Gerald J. (1980). "Moral responsibility in professional ethics" (PDF). NYUL Rev. 55. Retrieved March 26, 2016
  2. "IEEE.org Index Page". IEEE.ORG. IEEE.ORG. Archived from the original on 2015-05-15. Retrieved March 26, 2016.
  3. Harvey, L.; Mason, S.; Ward, R. (1995). Role of Professional Bodies in Higher Education Quality Monitoring. Birmingham: Quality in Higher Education Project. ISBN 1-85920-108-3.
  4. Sullivan, William M. (2nd ed. 2005). Work and Integrity: The Crisis and Promise of Professionalism in America. Jossey Bass.
  5. Gardner, Howard and Shulman, Lee S., The Professions in America Today: Crucial but Fragile. Daedalus, Summer 2005. (pgs. 13–14)
  6. Gilbert, D. (1998). The American class structure: In an age of growing inequality. Belmont, CA: Wadsworth Press.
  7. Beeghley, L. (2004). The structure of social stratification in the United States. Boston: Allyn & Bacon.
  8. Eichar, D. (1989). Occupation and Class Consciousness in America. Westport, CT: Greenwood Press. ISBN 978-0-313-26111-4
  9. Ehrenreich, B. (1989). Fear of falling: The inner life of the middle class. New York: Harper Perennial.
  10. Merriam-Webster www.merriam-webster.com/dictionary/professional
  11. Schmidt, J. (2000). Disciplined Minds – A Critical Look at Salaried Professionals and the Soul-Battering System that Shapes their Lives. Rowman & Littlefield, pp.293.
  12. Barker, R. (2010), The big idea: No, management is not a profession. Harvard Business Review: https://hbr.org/2010/07/the-big-idea-no-management-is-not-a-profession.
  13. Romme, G. (2016). The Quest for Professionalism: The Case of Management and Entrepreneurship. Oxford: Oxford University Press. https://global.oup.com/academic/product/the-quest-for-professionalism-97n80198737735[permanent dead link]
  14. "Simple Definition of profess". merriam-webster.com. Merriam Webster. 2015. Retrieved 26 March 2016.
  15. "Google Books NGram Viewer". books.google.com/ngrams. Google. 2018. Retrieved 14 November 2018.
  16. "Google Books NGram Viewer (American English)". books.google.com/ngrams. Google. 2018. Retrieved 14 November 2018.
  17. "Google Books NGram Viewer (British English)". books.google.com/ngrams. Google. 2018. Retrieved 14 November 2018.