Ինքնասպանների ջոկատ (ֆիլմ, 2021)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ինքնասպանների ջոկատ
անգլ.՝ The Suicide Squad
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, ֆիլմ սուպերհերոսների մասին և մարտաֆիլմ
ՀիմքԻնքնասպանների ջոկատ
Թվական2021 և օգոստոսի 5, 2021[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյմս Գան
ՊրոդյուսերՉարլզ Ռովեն
Սցենարի հեղինակՋեյմս Գան
ԴերակատարներԻդրիս Էլբա[2], Ջեյ Կորտնի, Մարգո Ռոբբի, Մայքլ Ռուկեր, Շոն Գան, Դևիդ Դասթմալչյան, Ջոն Սինա, Խոակին Կոսիո, Նաթան Ֆիլիոն, Ջոել Քինաման, Ֆլուլա Բորգ, Խուան Դիենո Բոտտո, Ստորմ Ռիդ, Pete Davidson?, Տայկա Վայտիտի, Ալիսե Բրագա, Սթիվ Էյջի, Tinashe Kajese?, Daniela Melchior?, Փիթեր Կապալդի, Jennifer Holland? և Վիոլա Դեվիս
ՕպերատորՀենրի Բրեհեմ
ԵրաժշտությունJohn Murphy?
ՄոնտաժՖրեդ Ռասկին
Պատմվածքի վայրCorto Maltese? և Լուիզիանա
Նկարահանման վայրԱտլանտա և Պանամա
Տևողություն132 րոպե
ՆախորդԻնքնասպանների ջոկատը
Պաշտոնական կայքէջ

«Ինքնասպանների ջոկատ» (անգլ.՝ The Suicide Squad), նաև հայտնի է որպես «Ինքնասպանների ջոկատ 2» (անգլ.՝ Suicide Squad 2), ներկայացվող ամերիկյան սուպերհերոսական ֆիլմ, որը հիմնված է DC Comics հրատարակչության համանուն կոմիքսի վրա։ Ֆիլմը, որը թողարկվելու է Warner Bros. Pictures ընկերության կողմից և համարվում է «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմի սիքվելը հանդիսանում է DC-ի ընդարձակ տիեզերքի տասնմեկերորդ ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Ջեյմս Գանն Է, իսկ դերասանական կազմում հանդես են գալիս Իդրիս Էլբան, Ջոն Սինան, Մարգո Ռոբին, Ջայ Քորթնին, Ջոել Քինամանը, Նեյթան Ֆիլիոնը, Մայքլ Ռուքերը, Պիտ Դևիդսոնը, Սթորմ Ռիդը, Թայկա Վայտիտին, Շոն Գանը, Դևիդ Դաստմալչյանը, Պիտեր Կապալդին և Վիոլա Դևիսը։

«Ինքնասպանների ջոկատ»-ը շարունակելու պլանները հայտնվել են դեռ ֆիլմի թողարկումից առաջ և հաստատվել են 2016 թվականի մարտին։ Թեև Դեյվիդ Էյերը սկզբնական շրջանում պետք է վերադառնար ռեժիսորական աթոռին, նա նախագծից դուրս էր մնացել 2016 թվականի դեկտեմբերին։ Warner Bros-ի կողմից դիտարկվել են մի քանի ռեժիսորներ, այդ թվում՝ Մել Գիբսոնին և Դանիել Էսպինոսին, նախքան 2017 թվականի սեպտեմբերին Գևին Օ’Քոնորի վարձելը։ Սակայն մեկ տարի անց Օ’Քոնորը լքել է նախագիծը ստեղծագործական տարաձայնությունների պատճառով։ 2018 թվականի հոկտեմբերին Ջեյմս Գանը, որին The Walt Disney Company-ն հեռացրել էր Marvel«Գալակտիկայի պահապանները. մաս 3» ֆիլմի ռեժիսորի պաշտոնից։ Գանը ոգեշնչվել է 1980-ական թվականների «Ինքնասպանների ջոկատ»-ի մասին կոմիքսներով, ինչպես նաև որոշել է կենտրոնանալ նոր կերպարների վրա, քան շարունակել 2016 թվականի ֆիլմի պատմությունը։ Նկարահանումները սկսվել են 2019 թվականի սեպտեմբերին՝ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։

ԱՄՆ-ում ֆիլմի թողարկումը նախատեսվել է 2021 թվականի օգոստոսի 6-ին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարգո Ռոբի՝ Հարլին Քուինզել/Հարլի Քուին, խելագար հանցագործ և նախկին հոգեբան։
  • Վիոլա Դևիս՝ Ամանդա Ուոլեր, կառավարական պաշտոնյա, որը հիմնել է Ինքնասպանների ջոկատը և հրամաններ է տալիս թիմին։
  • Ջոել Քինաման՝ Րիկ Ֆլեգ, ինքնասպանների ջոկատի առաջնորդը[3]։
  • Քորթնի Ջայ՝ Ջորջ «Դիգեր» Հարկնես/Նավապետ Բումերանգ, խելագար գող, որը օգտագործում է բումերանգները որպես զենք։
  • Իդրիս Էլբա` Ռոբերտ Դյուբա/Բլադսպորտ, ֆիլմի բոլոր հերոսներից ամենաշատ զենքով զինված դատապարտյալ հանցագործ, որը բանտարկվել է Սուպերմենի վրա Կրիպտոնի գնդակից կրակելու համար։
  • Ջոն Սինա` Քրիստոֆեր Սմիթ/Խաղարարար, անխիղճ մարդասպան, որը հավատում է ամեն գնով խաղաղության հասնելուն։
  • Փիթեր Կապալդի` Քլիֆորդ Դևո/Մտածող, սուպերչարագործ տելեպատիկ ունակություններով և նոր «Ինքնասպանների ջոկատ»-ի անդամ։
  • Ալիսա Բռագա` Սոլ Սորիա, հարավ-ամերիկացի հեղափոխական և նոր «Ինքնասպանների ջոկատ»-ի դաշնակից։
  • Փիթ Դևիսոն` Ռիչարդ Հերց/Բլեկգարդ, վարձկան և նոր «Ինքնասպանների ջոկատ»-ի անդամ։
  • Դավիթ Դաստմալչյան` Աբներ Քրիլ/Կետերով-մարդ
  • Մայքլ Ռուկեր` Բռայան Դյոռլին/Սավանտ, համակարգչային հաքեր և «Ինքնասպանների ջոկատ»-ի նոր անդամ։
  • Նաթան Ֆիլոն` Ֆլոյդ «ՏԴԿ» Բելկին/Ձեռքերը պոկող տղա, սուպեր չարագործ որը կարողանում է պոկել իր ձեռքերը և դրանք որպես զենք օգտագործել։
  • Սթորմ Ռիդ` Թիլա. Դյուբայի դուստրը։
  • Դանիելա Մելշիոր` Առնետ որսացող 2։
  • Սթիվ Էիջի` Ջոն Էկոնոմոս և Նեունե/Շնաձուկ Արքա, մետամարդ շնաձկանը բնորոշ ունակություններով։
  • Շոն Գան` Ջոն Մոնրո/Աքիս, սարսափեցնող կես առնետ, կես մարդ։
  • Խոակին Կոսիո` Մատեո Սուարես/Լուսնի օգնականը։
  • Խուան Դիեգո Բոտտո` Սիլվո Լուսին, հարավ-ամերիկացի բռնապետ։
  • Ֆլուլա Բոռգ` Նիզակ, գերմանացի մարզիկ, որը դարձել է սուպերչարագործ, նա օգտագործում է նետերը որպես զենք։
  • Մեյլին Ին` Մոնգալ, այլմոլորակային և նոր «Ինքանասպանների ջոկատ»-ի անդամ։
  • Ջենիֆեր Հոլլանդ` Էմիլիա Հարկորտ, Ամանդա Ուոլերի օգնականը։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Warner Bros.-ը մտադիր է թողարկել «Ինքնասպանների ջոկատ 2»-ը 2021 թվականի օգոստոսի 6-ին ԱՄՆ-ում[4]։

Ծանոթագրություններ [խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին  հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]