Բեթմեն (ֆիլմ, 1966)
Բեթմեն անգլ.՝ Batman | |
---|---|
![]() | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | կինոկատակերգություն, մարտաֆիլմ և ֆենթեզի ֆիլմ |
Հիմք | Բեթմեն |
Թվական | 1966 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Լեսլի Հ․ Մարթինսոն |
Պրոդյուսեր | Ուիլյամ Դոզիե |
Սցենարի հեղինակ | Լորենցո Սեմփլ կրտսեր և Բոբ Քեյն |
Դերակատարներ | Ադամ Ուեսթ, Բերտ Ուորդ, Լի Մերիուեթեր, Սեսար Ռոմերո, Մերեդիթ Բյորջես, Ֆրենկ Գորշին, Ալան Նապյե, Նիլ Հեմիլթոն, Սթեֆֆորդ Ռեպ, Մեջ Բլեյք, Reginald Denny?, Միլթոն Ֆրոմ, Ջիլ Փերքինս, Դիք Կրոկետ, Ջորջ Սավայա, Ուիլյամ Դոզիե, Վան Ուիլյամս, Sivi Aberg? և Corinne Calvet? |
Օպերատոր | Հովարդ Շվարց |
Երաժշտություն | Նելսոն Ռիդլ |
Մոնտաժ | Հարրի Վ․ Գերստադ |
Նկարահանման վայր | Կալիֆոռնիա |
Կինոընկերություն | 20th Century Studios |
Տևողություն | 105 րոպե |
![]() |
«Բեթմեն» (անգլ.՝ Batman), 1966 թվականի ամերիկյան արկածային ֆիլմ, որի ռեժիսորն է Լեսլի Մարտինսոնը։ Ֆիլմը հիմնված է «Բեթմեն» հեռուստասերիալի վրա։ Ֆիլմում նկարահանվել են այն դերասանները, որոնք նկարահանվել էին հեռուստասերիալում։ Ֆիլմի բյուջեն եղել է 1 540 000 դոլար[1]։
Ֆիլմի կարգախոսն է․ «MEN DIE! WOMEN SIGH! Beneath that Batcape — he’s all man!»[2]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեթմենի հիմնական չարագործները՝ Պինգվինը, Ջոկերը, Կատու կինը և հանելուկասացը միավորվում են, որպեսզի առևանգեն ՄԱԿ֊ի աշխատողներին և նրանք փրկագնի համար պահանջեն 9 միլիարդ դոլար։ Բեթմենը և նրա օգնական Ռոբինը ազատում են նրանց և ետ վերադարձնում իրենց նախնական տեսքին։ Վերջ, ուք երջանիկ ե՞ք․․․
Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ադամ Ուեսթ՝ Բեթմեն/ Բրյուս Ուեյն
- Բերթ Ուորդ՝ Ռոբին/ Դիք Գրեյսոն
- Լի Մերիվիզեր՝ Կատու Կին
- Սեզար Ռոմերո՝ Ջոկեր
- Բիրջես Մերեդիթ՝ Պինգվին
- Ֆրենկ Գորշին՝ Հանելուկասաց
- Ալան Նապյե՝ Ալֆրեդ Պենիուորթ
- Նիլ Հեմիլթոն՝ հանձնակատար Ջեյմս Գորդոն
- Ստեֆորդ Ռեպ՝ Օ՛Հարա
- Վան Ուիլյամս՝ նախագահ, հնչյունավորում
- Ուիլյամ Դոզե՝ պատմող
Հետաքրքիր փասեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բեթմենի դերի համար Ադամ Ուեսթը ստացել է 100 000 դոլար գումար։
- 1955 թվականին «Միս Ամերիկա» մրցույթը հաղթած Լի Մերիվիզերը փոխարինել է Ջյուլի Նյումարին, ով կատարում էր Կատու կնոջ դերը նույնանուն հեռուստասերիալում։
Պրեմիերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԱՄՆ ֊ հուլիսի 30, 1966
- Իտալիա ֊ հոկտեմբերի 26, 1966
- Նիդեռլանդներ ֊ դեկտեմբերի 8, 1966
- Ֆինլանդիա ֊ դեկտեմբերի 9, 1966
- Մեծ Բրիտանիա - դեկտեմբերի 16, 1966
- Շվեդիա ֊ դեկտեմբերի 24, 1966
- Գերմանիա ֊ փետրվարի 10, 1967
- Ճապոնիա ֊ մարտի 11, 1967
- Դանիա ֊ ապրիլի 5, 1967
- Հոնգ Կոնգ ֊ օգոստոսի 3, 1967
- Ֆրանսիա ֊ սեպտեմբերի 6, 1967
- Իսպանիա ֊ հուլիսի 2, 1979
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Solomon, Aubrey. Twentieth Century Fox: A Corporate and Financial History (The Scarecrow Filmmakers Series). Lanham, Maryland: Scarecrow Press, 1989. ISBN 978-0-8108-4244-1. p254
- ↑ Max Pemberton (21 августа 2001)։ «BATMAN – THE MOVIE (1966) DVD Review» (անգլերեն)։ Films In Review։ Արխիվացված օրիգինալից 2013-03-14-ին։ Վերցված է 2013-02-17
|