Jump to content

Հանելուկասաց (DC comics)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանելուկասացը
Հանելուկասացը

Հանելուկասաց (անգլ. The Riddler), DC կազմակերպության Բեթմենի մասին պատմող կոմիքսներում հանդիպող չարագործ։ Կերպարը ստեղծվել է սցենարիստ Բիլ Ֆինգերի և նկարիչ Դիք Սփրանգի կողմից։ Առաջին անգամ հայտնվել է 1948 թվականին Detective Comics -ի 140-րդ համարում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Նիգման դեռ մանկուց տարված է եղել հանելուկներով։ Այդ ասպարեզում ունեցած իր գիտելիքների հիման վրա որոշել է իր հմտություններն օգտագործել մեծամասշտաբ հանցագործություններ կատարելու համար՝ հիմարեցնելով Գոթեմ քաղաքի ոստիկանությանը։ Նա ինքն իրեն տվել է Է. Նիգմա կեղծանունը, ինչը հունարենից թարգմանաբար նշանակում է հանելուկ։ Հագնելով հարցական նշաններով պատված իր կանաչ զգեստը, և կոչելով իրեն Հանելուկասաց՝ նոր չարագործը սկսում է իր հանցավոր գործունեությունը։ Որպես զենք Հանելուկասացը օգտագործում է մի ձեռնափայտ, որի գլխիկը հարցական նշանի տեսք ունի։ Իր «Հանելուկասաց» կեղծանունը Էդդին ստացել է հանցագործության վայրերում ճամպրուկով գլուխկոտրուկներ, հանելուկներ և ապացույցներ թողնելու պատճառով։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]