Ալեքսանդր Սկարսգորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Ալեքսանդր Սկարսգորդ
Alexander Skarsgård WonderCon 2012.jpg
Ալեքսանդր Սկարսգորդ, 2012 թվական
Ծնվել է 1976 թվական, օգոստոսի 25
Ծննդավայր Ստոկհոլմ, Շվեդիա
Կրթություն Leeds Metropolitan University և Marymount Manhattan College
Քաղաքացիություն Շվեդիա Շվեդիա
Ազգություն շվեդացի
Այլ անուն(ներ) Ալեքսանդր Յուհան Յալմար Սկարսգորդ
Alexander Johan Hjalmar Skarsgård
Մասնագիտություն դերասան, ռեժիսոր
Ակտիվ շրջան 1984 - այժմ
Ծնողներ հայր՝ Ստելլան Սկարսգորդ, մայր՝ Մյու Սկարսգորդ
Պարգևներ և մրցանակներ
Commons-logo.svg Ալեքսանդր Սկարսգորդ՝ Վիքիպահեստ

Ալեքսանդր Յուհան Յալմար Սկարսգորդ[1] (շվեդ.՝ Alexander Johan Hjalmar Skarsgård [ˈskɑːʂɡoːɖ], ծնվել է 1976 թվականի օգոստոսի 25-ին, Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ դերասան, ռեժիսոր, սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Սկարսգորդը ծնվել է 1976 թվականի օգոստոսի 25-ին Ստոկհոլմում (Շվեդիա)։ Նրա մայրը՝ Մյու Գյունտեր (My Guenther), բժշկուհի է, իսկ հայրը՝ հայտնի շվեդացի դերասան Ստելան Սկարսգորդը։ Ալեքսանդր Սկարսգորդու ունի չորս հարազատ եղբայր՝ Գուստավ (1980 թվական), Բիլլ (1990 թվական), ովքեր նույնպես դերասաններ են հանդիսանում, Սեմ (1982 թվական), Վալտեր (1995 թվական), քույր Էիյա (1992 թվական), երկու արյունակից եղբայր՝ Օսսիան (2009 թվական) և Քոլբեյն (2012 թվական)։

Նկարահանվել Ալեքսանդրը սկսել է վաղ տարիքից, 8 տարեկան հասակից։ Նրա առաջին աշխատանքն է դառնում «Օկեն և նրա աշխարհը» ֆիլմը։ 1989 թվականին հասկանում է, որ այդպիսի հայտնի կյանքը իր համար չէ։ Այդքան վաղ տարիքում նրան չէր հրապուրում պապարացիների և փողոցում անցորդների ուշադրությունը։ Այդ պատճառով նա ցանկանում է ուսուցանել քանդակագործություն Ստոկհոլմում։ Այդ պահին նա դադարեցնում բոլոր դերասանական գործունեությունը։

Տարիներ անց Ալեքսանդրը ընդունվում է քոլեջ՝ քաղաքագիտություն ուղղությամբ։ Այնուտհետև, 19 տարեկան հասակում, ծառայության է մեկնում Արքայական ծովային հետևակ։ Մեկ տարուց ավել ծառայում է Ստոկհոլմի արշիպելագի առափնյա հրետանազորային հակաահաբեկչական ստորաբաժանումում։

Ծառայության ընթացքում խորհրդածելով իր կյանքի մասին, Ալեքսանդրը որոշում է կրկին զբաղվել դերասանական աշխատանքով։ 1996 թվականին լքում է Շվեդիան և ուղևորվում Անգլիա, որտեղ ընդունվում է Լիդսի քաղաքային համալսարան, անգլերեն լեզվի ուսուցման ուղղությամբ։ Այնուհետև 1997 թվականին տեղափոխվում է Նյու Յորք և այնտեղ դերասանական վարպետություն է ուսումնասիրում «Մերիմաունթ Մանհեթեն» քոլեջում։

Վեց ամիս անց դերասանի վաղեմի ռոմանտիկ հարաբերությունները նրան վերադարձնում են հայրենիք, սակայն այնուհետև դրանք դադարում են։ Այդպես Ալեքսանդրը որոշում է մնալ Շվեդիայում և սկսում է դերեր փորձել կինոյում և հեռուստատեսությունում։

2009 թվականից հանդիպել է ամերիկացի դերասանուհի և մոդել Քեյթ Բոսուորթի հետ[2], սակայն 2011 թվականի հուլիսի վերջին հայտնի է դառնում, որ դերասանները բաժանվել են[3]։

2011 թվականի հուլիսի 20-ին նա ավարտում է իր ուսումնառությունը Լիդսի համալսարանում և արժանանում մշակույթի դոկտորի գիտական աստիճանին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Alexander Skarsgard by Gage Skidmore 2.jpg

Սկարսգորդը մասնակցություն է ունեցել մի քանի շվեդական հեռուստատեսային սերալներում և ֆիլմերում։ 2003 թվականին նա անվանակարգվում է կինոարտադրության բնագավառում շվեդական ազգային «Ոսկե բզեզ» պաշտոնական մրցանակին, «Շնային մեթոդ» ֆիլմում երկրորդական պլանի լավագույն դերասանի համար[4]։

Դերասանի հոլլիվուդյան նորամուտը կայացել է 2001 թվականին, «Օրինակելի արու» կատակերգությունում, որտեղ նա խաղում է ֆոտոմոդել-տխմարի, Բեն Սթիլերի կերպարի հարևանին։

2005 թվականին Սկարսգորդը գլխավոր դերերից մեկն է խաղում Օթման Կարիմի «Սառայի մասին» («Om Sara») կինոդրամայում։ Մոսկվայի միջազգային XXVIII կիոփառատոնում (2006 թվական) այս ֆիլմը արժանանում է գլխավոր մրցանակի՝ «Ոսկե Սուրբ Գեորգիի»։

2005 թվականին «Անկեղծություն» սերիալում և «Վերջին ափհանում» ֆիլմերում աշխատանքներից հետո նա սկսում է մասնակցել նաև միջազգային բեմադրություններում։ 2007 թվականին նա խաղում է գլխավոր դերերից մեկը «Մարդասպանների սերունդը» սերիալում։

Սկսած 2008 թվականից Սկարսգորդը նկարահանվում է HBO-ի «Իրական արյուն» հեռուստասերիալում, նկարահանած Ալան Բոլի կողմից, «Հաճախորդը միշտ մահացած է» սերիալի ստեղծող։ Սկարսգորդը խաղում է վամպիր Էրիկ Նորթմանին, «Fangtasia» վամպիրական գինետան տիրոջ։

2009 թվականին Ալեքսանդրը նկարահանվել է Լեդի Գագայի «Paparazzi» երգի տեսահոլովակում, նաև նա ձայնավորել է «Մետրոպիա» մուլտֆիլմի հերոսներից մեկին։ Նաև 2009 թվականին թողարկվում է նրա մասնակցությամբ «Beyond the Pole» մոկյումենտարի ոճով գեղարվեստական ֆիլմը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1984 «Օկեն և նրա աշխարհը» Åke och hans värld Կելի Նուբ
1987 «Idag röd» Idag röd Ֆրեդ
1989 «Ծիծաղող շունը» Hunden som log Ջոջո
1999 «Vita lögner» Vita lögner Մարկուս Էնգլունդ
«Երջանիկ ավարտ» Happy End Բամս Վիկտորսոն
2000 «D-dag — Lise» D-dag — Lise Լիզայի հայրը
«D-dag» D-dag Լիզայի հայրը
«Սուզորդը» Dykaren Ինգմար
«Յուդիթ» Judith Անտե Լինդստրյոմ
«Järngänget» Järngänget Անդերս
«Ապակե թևեր» Vingar av glas Յոհան
«Hundtricket» Hundtricket Միկի
2001 «Drakarna över Helsingfors» Drakarna över Helsingfors Ռոբին Էստրյոմ
«Օրինակելի արու» Zoolander Միկուս
«D-dag — Den færdige film» D-dag — Den færdige film Լիզայի հայրը
2002 «Շնային մեթոդ» Hundtricket — The movie Միկի
2004 «Hjärtslag» Hjärtslag օդաչու
2005 «Դու հարդարել ես քո անկողինը…» Som man bäddar… Նիսե
«Անկեղծություն» Revelations Գունար Էկլունդ
«Վերջին ափհանում» The Last Drop լեյտենանտ Յուրգեն Վոլեր
«Սառայի մասին» Om Sara Կալլե
2006 «Երբեք իմը չես լինի» Never Be Mine Քրիստոֆեր
«Սպանել մերձավորներին» Kill Your Darlings Գիրտ
«Cuppen» Cuppen Միկի
«Ելք» Exit Ֆաբիան ֆոն Կլերկինգ
2007 «Leende guldbruna ögon» Leende guldbruna ögon Բուգի Կնայտ Սանգար
«Մետաղի աստվածուհիներ» Järnets änglar Ստեֆան
2008 «Մարդասպանների սերունդ» Generation Kill սերժանտ Բրեդ «Այսման» Կոլբերտ
2008—2014 «Իրական արյուն» True blood Էրիկ Նորթման
2009 «Պապարացի» Paparazzi բոյֆրենդ
«Մետրոպիա» Metropia Ստեֆան Յունգ, ձայնավորում
«Բևեռից այն կողմ» Beyond the Pole Տերիե
2010 «Տասներեք» 13 Ջեք
«Իրական արյան կաթիլ» A Drop of True Blood Էրիկ Նորթման
«Մումի տրոլները և գիսաստղը» Muumi ja punainen pyrstötähti Մումի տրոլ, ձայնավորում
«Քաղցրիկ» Puss Ալեքս
2011 «Ծղոտե շներ» Straw Dogs Չարլիլ Վեներ
«Մելամաղձություն» Melancholia Մայքլ
2012 «Փախուստ երկինք։ Դևյատաև» Побег в небо. Девятаев Հելմութ Բերնհարթ
«Ծովամարտ» Battleship Սթոուն Հոպպեր
«Ամուսնալուծություն մեծ քաղաքում» What Maisie Knew Լինքոլն
«Կապ չկա» Disconnect Դերեկ Հալլ
««Արևելք» խմբավորում» The East Բենջի
2014 «Նվիված» The Giver Ջոնասի հայրը
2015 «Թաքնված» Hidden Ռեյ
2016 «Տարզան։ Լեգենդ» Tarzan Տարզան

Ռեժիսորական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Att döda ett barn - 2003 թվական (կարճամետրաժ)

Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ Անվանակարգ Ֆիլմ Արդյունք
2003 Odense International Film Festival «Grand Prix» Att Döda Ett Barn Հաղթանակ
2003 Odense International Film Festival «Press Award» Att Döda Ett Barn Հաղթանակ
2003 Ոսկե բզեզ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» Մարդասպանների սերունդ Առաջադրված
2009 Scream Award «Լավագույն չարագործ» Իրական արյուն Հաղթանակ
2009 Scream Award «Լավագույն դերասան սարսափ ֆիլմում» Իրական արյուն Առաջադրված
2009 Scream Awards «Լավագույն ստեղծագործական թիմ» Իրական արյուն Առաջադրված
2009 Սպուտնիկ «Լավագույն թիմ հեռուստասերիալում» Իրական արյուն Հաղթանակ
2010 SAG Awards «Թիմի լավագույն խաղ դրամատիկական սերիալում» Իրական արյուն Առաջադրված
2010 ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ «Լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում» Իրական արյուն Առաջադրված
2010 Սատուրն «Երկրոդ պլանի լավագույն կինոդերասան» Իրական արյուն Առաջադրված
2010 NewNowNext Awards «Հայտնիության նախաշեմին. դերասան» Իրական արյուն Առաջադրված
2010 Scream Award «Լավագույն խաղ սերիալում» Իրական արյուն Առաջադրված
2010 Scream Award «Լավագույն դերասան սարսափ ֆիլմում» Իրական արյուն Հաղթանակ
2010 Scream Awards «Լավագույն ստեղծագործական թիմ» Իրական արյուն Առաջադրված
2011 Teen Choice Awards «Choice Vampire» Իրական արյուն Առաջադրված
2011 Scream Award «Լավագույն դերասան սարսափ ֆիլմում» Իրական արյուն Հաղթանակ
2011 Scream Award «Լավագույն ստեղծագործական թիմ» Իրական արյուն Հաղթանակ
2011 Hamptons International Film Festival «Լավագույն դերասան» Մելամաղձություն Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Правильнее — Скашгорд.
  2. Alexander Skarsgard and Kate Bosworth Split : People.com
  3. Spletnik — Кейт Босуорт и Алекс Скарсгард расстались
  4. «Alexander Skarsgård - Awards»։ IMDb։ IMDb.com, Inc.։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-31-ին։ Վերցված է 2008-07-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]