Սայմոն Ռասել Բիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սայմոն Ռասել Բիլ
Ծննդյան թիվ՝հունվարի 12, 1961(1961-01-12)[1][2] (63 տարեկան)
Ծննդավայր՝Պինանգ, Մալայզիա[3] և Միացյալ Թագավորություն[4]
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
 Մալայզիա
Մասնագիտություն՝երաժիշտ, երաժշտության պատմաբան, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստահաղորդավար, հեռուստատեսային դերասան, դերասան, գրող և պատմաբան
Պարգևներ՝
IMDb։ID 0750971

Սայմոն Ռասել Բիլ (անգլ.՝ Simon Russell Beale, հունվարի 12, 1961(1961-01-12)[1][2], Պինանգ, Մալայզիա[3] և Միացյալ Թագավորություն[4]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության անգլիացի դերասան։ Հայտնի է շեքսպիրյան պիեսներում դերեր կատարելով։ The Independent օրաթերթը Բիլին անվանել է «Իր սերնդի մեծագույն թատրոնի դերասան»[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայմոն Բիլը ծնվել է Մալայզիայի Պենանգ նահանգում, որտեղ նրա հայրը՝ Փիթեր Բիլը ծառայել է որպես ռազմական բժիշկ։ Մայրը՝ Ջուլիա Ռայթը բժշկուհի էր։

14 տարեկանում Բիլը առաջին անգամ դուրս եկավ բեմ Դեզդեմոնայի կերպարով, բեմդրված «Ռեդգրեյվ» դպրոցական թատրոնում։

Սովորել է Քեմբրիջի համալսարանում։ 2003 թվականին պարգևատվել է Բրիտանական կայսրության հրամանատարի շքանշանի կոչումով։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին ստացել է Broadcasting Press Guild Award և RTS Television Award մրցանակները՝ «Պար ժամանակի երգի տակ» ֆիլմում, որպես լավագույն դերասան։

Երեք անգամ արժանացել է «Լորենս Օլիվյե» մրցանակին․ առաջինը 1996 թվականին՝ որպես լավագույն երկրորդական դերի դերասան՝ Բենջամին Ջոնսոնի «Վոլպոն» կատակերգությունում (Volpone): Երկրորդ «Լորենս Օլիվյե» մրցանակին արժանացել է 2000 թվականին Լեոնարդ Բերնսթայնի «Կանդիտ» բեմադրությունում Պանգլոսի դերը կատարելու և լավագույն երաժշտական դերասան լինելու համար, իսկ 2003 թվականին ստացել է երրորդ մրցանակը` «Քեռի Վանյա» պիեսում լավագույն դրամատիկական դերը կատարելու համար[6]։

2013 թվականին «Աջակցող դերի լավագույն դերասան» անվանակարգում ստացել է BAFTA հեռուստատեսության մրցանակը` շեքսպիրյան պիեսների հիման վրա նկարահանված կարճ սերիալում Ֆալսթավի դերի համար[7][8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1985 ֆ Time and the Conways Հյուր խնջույքին
1988 ս A Very Peculiar Practice Մարկ Սթիբս
1992 ֆ Օրլանդո Orlando Մորեա
1993 ս The Mushroom Picker Էնտոնի
1995 ֆ Գիտական փաստարկներ Persuasion Չարլզ Մասգրուով
1996 ֆ Համլետ Hamlet Եչկրորդ գերեզմանափոր
1997 ս Պար ժամանակի երգի տակ A Dance to the Music of Time Widmerpool
1999 ֆ The Temptation of Franz Schubert Ֆրանց Շուբերտ
1999 ֆ Սև իժ Blackadder Back & Forth Նապոլեոն
1999 ֆ Իդեալական ամուսին An Ideal Husband պարոն Էդվարդ
1999 ֆ Ալիսան հրաշքների աշխարհում Alice in Wonderland Սեդրիկ թագավոր
2003 ֆ The Gathering Լյուկ Ֆրեյզր
2003 ֆ Ահա և հյուրերը The Young Visiters Արքայազն Ուելսկի
2004 ֆ Դունկերկ Dunkirk Ուինսթոն Չերչիլ
2006 ֆ The American Experience Ջոն Ադամս
2011 ֆ 1320 1320
2011 ֆ Մեկ շաբաթ Մերլինի հետ My Week with Marilyn
2011 ս Ուրվականներ Spooks Ներքին գործերի նախարար Ուիլյամ Թորուզ
2011 ֆ Խորը կապույտ ծով The Deep Blue Sea սեր Վիլյամ Կոլլիեր
2012 ֆ Հենրիխ IV Henry IV, Part 1 Ֆալստաֆ
2012 ֆ Հենրիխ IV, մաս երկրորդ Henry IV, Part 2 Ֆալստաֆ
2012 ֆ Հենրիխ V Henry V Ֆալստաֆ
2014 ֆ Հեռու անտառում Into the Woods հացագործի հայրը
2014-2016 ս Սարսափ հեքիաթներ Penny Dreadful Ֆերդինանտ Լայլ
2016 ֆ Տարզան։ Լեգենդ Tarzan պարոն Ֆրում
2017 ֆ Ստալինի մահը The Death of Stalin Լավրենտի Բերիա
2018 ֆ Թանգարան Museo Ֆրենք Գրեյվս
2018-2018 ս Փառամոլության շուկա Vanity Fair պարոն Սեդլի

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #135155606 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. David Lister (2008 թ․ փետրվարի 22). «Inside the World of Theatre's Most Reluctant Hero». The Independent. Վերցված է 2009 թ․ հունվարի 27-ին.
  6. Спектакли проходили в Donmar Warehouse, London, 2002, затем в Brooklyn Academy of Music, 2003
  7. «Television in 2013» (անգլերեն). BAFTA Awards. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
  8. «Լոնդոնում անցկացվել է հեռուստատեսության ոլորտում աշխատանքի BAFTA մրցանակաբաշխությունը». NEWS.am Style. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
  9. «Создатели «Красоты по-американски» воссоединились ради Чехова» (ռուսերեն). Lenta.ru. 2007 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սայմոն Ռասել Բիլ» հոդվածին։