Ահա և հյուրերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ահա և հյուրերը
The Young Visiters
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրադապտացիա
ՀիմքԱհա և հյուրերը
Թվականդեկտեմբերի 26, 2003
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեյվիդ Եթս
ԴերակատարներՋիմ Բրոուդբենթ, Հյու Լորի[1], Լինդսի Մարշալ[1], Բիլ Նայի[1], Ջեֆրի Պալմեր[1], Սայմոն Ռասել Բիլ[1], Anne Reid?[1], Թոմ Բյորկ[1], Պատրիկ Բարլոու[1], Սալլի Հոուքինս[1], Ադամ Գոդլի[1], Sophie Thompson?[1], Գայ Հենրի[1] և Ռոջեր Փրոսթ[1]
ԵրաժշտությունNicholas Hooper?

«Ահա և հյուրերը» (անգլ.՝ The Young Visiters), ռեժիսոր Դեյվիդ Եթսի հեռուստաֆիլմը, որն էկրաններին է բարձրացել 2003 թվականին։ 9-ամյա Դեյվիդ Էշֆորդիի համանուն վեպի էկրանավորումը[2][3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդ Սալտինան 42 տարեկան ծեր տղամարդ է, որը սիրահարվել է իրենից բավականին երիտասարդ Էթել Մոնտիկ անունով մի աղջկա։ Բայց իր ընտրյալի սիրտը, ձեռքն ու բարեհաճությունը շահելու համար նա պետք է նախևառաջ տպավորություն գործի նրա վրա։ Անգլիայում տպավորություն գործելու ամենադյուրին ձևը հասարակության մեջ բարձր դիրք ունենալն ու բարձրաշխարհիկ լինելն է։ Բայց Ալֆրեդը ընդամենը մեկ ծանոթ լորդ ունի, որի մոտ գնալը կարող է լուծել բոլոր խնդիրները։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին ֆիլմն ստացել է BAFTA TV Award մրցանակը՝ հեռուստատեսության լավագույն օրիգինալ երաժշտության համար (Նիկոլաս Հուպեր)[4], և առաջադրվել է «լավագույն դերասան» անվանակարգում (Ջիմ Բրոդբենտ)[5]։ Կինոժապավենն արժանացել է նաև Թագավորական հեռուստատեսային հասարակության մրցանակին՝ «նկարչի լավագույն աշխատանք» (Մալկոլմ Տորնտոն) և «լավագույն մոնտաժ-դրամա» (Մարկ Դեյ) անվանակարգերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]