Jump to content

Ստալինի մահը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստալինի մահը
անգլ.՝ The Death of Stalin
Երկիր Ֆրանսիա
 Միացյալ Թագավորություն
Ժանրքաղաքական երգիծանք, սև կատակերգություն, երգիծական ֆիլմ և դրամա
ՀիմքThe Death of Stalin?
Թվականսեպտեմբերի 8, 2017[1], հունվարի 25, 2018[2], մարտի 29, 2018, մարտի 15, 2018[3], մարտի 9, 2018[4], ապրիլի 4, 2018[4], հոկտեմբերի 20, 2017[4] և դեկտեմբերի 14, 2017[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱրմանդո Իանուչչի
ՊրոդյուսերՅան Զենու[6], Լորան Զեյտուն[6], Նիկոլա Դուվալ Ադասովսկի[6], Քևին Լոուդեր[6] և Sidonie Dumas?[6]
Սցենարի հեղինակԱրմանդո Իանուչչի[7], David Schneider?[7], Ian Martin?[7] և Peter Fellows?[7]
ԴերակատարներAdrian McLoughlin?, Սթիվ Բուշեմի, Օլգա Կուրիլենկո, Ջեֆրի Թեմբոր, Թոբի Քեբել, Մայքլ Փեյլին, Սայմոն Ռասել Բիլ, Փեդի Քոնսիդայն, Անդրեա Ռայսբորո, Ռուփերթ Ֆրենդ, Ջեյսոն Այզեքս, Փոլ Ուայթհաուս, Ջոնաթան Արիս, Ջասթին Էդվարդս, Ռոջեր Էշթոն Գրիֆիթս, Ռիչարդ Բրեյք, Դերմոթ Քրաուլի, Փոլ Չահիդի, Կարա Հորգան, Թոմ Բրուք[8], James Barriscale?[9], Ջոնաթան Ֆիլիպս, Sylvestra Le Touzel?, Nick Sidi?, Diana Quick?, Dave Wong?, Gerald Lepkowski?, Luke D'Silva? և Daniel Fearn?
ՕպերատորԶաք Նիքոլսոն
ԵրաժշտությունՔրիստոֆեր Ուիլլիս
Պատմվածքի վայրՄոսկվա
Նկարահանման վայրԼոնդոն և Կիև
ԿինոընկերությունGaumont
Տևողություն106 րոպե
Բյուջե13 000 000 $
Շահույթ24 646 055 $[10] և 8 047 856 $[10]
Պաշտոնական կայքէջ
 The Death of Stalin Վիքիպահեստում

«Ստալինի մահը» (անգլ.՝ The Death of Stalin), բրիտանա-ֆրանսիական քաղաքական-սատիրիկ կատակերգական գեղարվեստական ֆիլմ։ Ռեժիսորն Արմանդո Իանուչին է, ֆիլմը նկարահանվել է 2017 թվականին, ըստ 2010 թվականին ստեղծված ֆրանսիական համանուն գրաֆիկական վեպի (կոմիքսի)[11][12]։ Ֆիլմը պատմում է ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի կյանքի վերջին ժամերի և 1953 թվականի մարտին նրա մահից հետո իր ամենամտերիմ շրջանակներում իշխանության համար պայքարի մասին[12]։ Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Սթիվ Բուշեմին[13], Սայմոն Ռասել Բիլը, Ջեյսոն Այզեքսը, Ռուպերտ Ֆրենդը և Օլգա Կուրիլենկոն։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի սեպտեմբերի 15-ին Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ (Կանադա)[14]։ Մեծ Բրիտանիայում ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2017 թվականի հոկտեմբերի 20-ին[15]։ Ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում կայացել է 2018 թվականի հունվարի 25-ին, «Պիոներ» կինոթատրոնում[16], չնայած 2018 թվականի հունվարի 17-ին հանձնված վարձույթի արտոնագիրը Ռուսաստանի Մշակույթի նախարարությունը հետ է կանչել 2018 թվականի հունվարի 23-ին, ֆիլմի վարձույթից 2 օր առաջ[17]։

ԽՍՀՄ, մարտի 5, 1953 թվական[18]։ Մահանում է խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինը։ Նրա թաղումից հետո այնպիսի մրցավազք է սկսվում իշխանության համար, որ երկիրը ճգնաժամի մեջ է հայտնվում։ Իշխանության համար ակտիվ պայքարի մեջ են մտնում Նիկիտա Խրուշչովն ու Լավրենտի Բերիան։ Երկու թեկնածուներն էլ փորձում են իրենց կողմ թեքել ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հին անդամներին, ինչպես նաև` օգտագործել Ստալինի երեխաներին` Սվետլանային և Վասիլիին, իրենց նպատակների համար։ Արդյունքում, պայքարի մեջ է մտնում նաև «խորհրդային զորքերի հրամանատար» Գեորգի Ժուկովը, ով դժգոհ էր Բերիայի գործողություններից։ Ի վերջո, համատեղ գործողությունների արդյունքում Խրուշչովն ու Ժուկովը կարողանում են դուրս մղել Բերիային։

  • Ջեֆրի Տեմբոր-Գեորգի Մալենկով, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ
  • Սթիվ Բուշեմի-Նիկիտա Խրուշչով, ՀԿ(բ)Կ Մոսկվայի շրջանային առաջին քարտուղար
  • Օլգա Կուրիլենկո- Մարիա Յուդինա, դաշնակահարուհի
  • Մայքլ Պեյլին-Վյաչեսլավ Մոլոտով, ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար
  • Սայմոն Ռասել Բիլ-Լավրենտի Բերիա, ԽՄԿԿ ԿԿ անդամ և ԽՍՀՄ Ներքին գործերի նախարար
  • Պէդդի Կոնսիդայն- Անդրեյ Անդրեևիչ Անդրեև, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի փոխնախագահ
  • Անդրեա Ռայսբորո, Սվետլանա Ալիլուևա, Իոսիֆ Ստալինի դուստրը
  • Ռուփերթ Ֆրենդ, Վասիլի Ստալին, Իոսիֆ Ստալինի որդին
  • Ջեյսոն Այզեկս- Գեորգի Ժուկով, ԽՍՀՄ մարշալ
  • Էնդրիան Մակլաֆլին-Իոսիֆ Ստալին
  • Պոլ Ուայթհաուս-Անաստաս Միկոյան, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի Ժողովրդական Կոմիսարների խորհրդի փոխնախագահ
  • Պոլ Չախիդի-Նիկոլայ Բուլգանին, ԽՍՀՄ Պաշտպանության նախարար
  • Դերմոտ Կրաուլի-Լազար Կագանովիչ, ԽՄԿԿ ԿԿ նախագահության անդամ
  • Ջասթին Էդվարդս-Սպարտակ Սոկոլով
  • Ռիչարդ Բրեյք-Տարասով
  • Ջոնաթան Արիս-Մեժնիկով
  • Ռոջեր Էշթն-Գրիֆիթս-երաժիշտ
  • Լիդիա Տիմաշուկ-սրտաբան
  • Ջերալդ Լեպկովսկի-Լեոնիդ Բրեժնև, ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրի անդամի թեկնածու
  • Դենիել Ֆիրն-Իվան Կոնև, ԽՄ մարշալ

Ֆիլմը հիմնված է ֆրանսիացի հեղինակներ Ֆաբիեն Նուրիի և Տիերի Ռոբենի (ֆր.՝ La Mort de Staline. Une histoire vraie… soviétique) «Ստալինի մահը։ Պատմություն, իսկապես... խորհրդային» գրաֆիկական վեպի (կոմիքսի) վրա, որի առաջին հատորը հրատարակվել է 2010 թվականին[19], իսկ երկրորդը` 2012 թվականին[20]։ Ֆաբիեն Նուրին անդրադարձել է խորհրդային առաջնորդի մահվան սարսափելի պատմությանը` փորձելով ստեղծել թրիլլերի սեփական կինոսցենար, սակայն արդյունքում Տիերի Ռոբենի հետ նա ստեղծել է կոմիքս, որի ձևաչափն ավելի լավ էր արտահայտում պատմության ողբերգությունը։ Ինչպես պնդում է Ֆաբիեն Նուրին, ինքը «ոչինչ չի ստեղծել», այլ, ընդհակառակը, ստօպված է եղել հանել որոշակի պատմական մանրամասներ, որոնք չափազանց անմիտ էին, իսկ սյուժեի հիմնական ներշնչանքը նա համարում է ռեժիսոր Սթէնլի Կուբրիկի «Դոկտոր Ստրեյնջլավ» ֆիլմը (1964)[21]։ Սցենարի վրա աշխատելիս բրիտանացի հեղինակներ Արմանդո Իանուչին, Դեվիդ Շնայդերը, Իէն Մարտինը, Պիտեր Ֆելլոուզը օգտագործել են Նուրիի և Ռոբենի ստեղծած պատմողական կառուցվածքը և ուժեղացրել են սատիրական ուղերձը` համեմատած առավել լուրջ գրաֆիկական վեպի հետ` պահպանելով պատմության սարսափն ու ողբերգությունը[22]։ Ըստ Իանուչիի, հեղինակները փորձել են պատմական փաստերին առավելագույն հարգանքով վերաբերվել և հաշվի առնել, որ կատարվածը խորհրդային միլիոնավոր մարդկանց համար ծիծաղելի չէր, սակայն կատակերգությունը կարելի է օգտագործել խորհրդային քաղաքագետների աշխարհայացն ուսումնասիրելու համար և ծաղրելու «այն հասուն մարդկանց ծածկված ինտրիգները, ովքեր հանկարծ իրենց երեխաների նման էին պահում[22][23]։ Նկարահանումների ժամանակ հեղինակները եղել են Մոսկվաում, որտեղ այցելել են Կրեմլ, Ստալինի ամառանոցը, շփվել են պատմաբանների ու 1950-ականներին Մոսկվայում եղած բնակիչների հետ, ինչպես նաև դիտել են այնպիսի ռուսական ֆիլմեր, ինչպիսիք են Նիկիտա Միխալկովի «Արևից կիզվածները» (1994) և Ալեքսեյ Գերմանի «Խրուստալյո՛վ, մեքենա՛ն» (1998)[22][24]։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոցարտ: Համերգ նվագախմբի և ֆորտեպիանիոյի համար, № 23: II Ադաջիո:

Ֆիլմն սկսվում է Մոցարտի № 23 համերգի ադաջիոյի հնչյուններով, դաշնամուրի մոտ նստած է Ստալինի սիրելի դաշնակահարուհի Մարիա Յուդինան (դերակատարուհին Օլգա Կուրիլենկոն է)[25]։ Ֆիլմն ավարտվում է նույն երաժշտությամբ, դահլիճում Յուդինայի կատարումը լսում են արդեն այլ ղեկավարներ։ Իանուչին ձգտել է ֆիլմն սկսել Մոցարտի հիանալի երաժշտությամբ, որպեսզի աստիճանաբար գեղեցկությունը փոխակերպվի մի սարսափելի երևույթի[26]։ Ստալինն իրականում սիրել է դաշնակահարուհու նվագը, և ֆիլմում ցուցադրվող պատմությունը, երբ հապճեպ ձայնագրվում է առաջնորդին դուր եկած կատարումը, նկարագրված է Դմիտրի Շոստակովիչի հիշողություններում, այնտեղ կոմպոզիտորը նաև պատմում է, որ ձայնապնակը եղել է նվագարկիչի մեջ Ստալինի մահվան պահին[24][27][28][29]։ Ֆիլմի սաունդթրեքը գրել է կոմպոզիտոր Քրիստոֆեր Ուիլլիսը, երաժշտությունը գրելիս նա ոգեշնչվել է 1950-ական թվականների խորհրդային կոմպոզիտորների, նախ և առաջ` Դմիտրի Շոստակովիչի և Մոիսև Վայնբերգի աշխատանքներից։ Ըստ Ուիլլիսի, Շոստակովիչն ու Վայնբերգն այդ ժամանակաշրջանի գործերում «փորձում են երջանիկ լինել, սակայն չի ստացվում», և ֆիլմին հարմար այդ տրամադրությունը փորձել է պահպանել նաև Ուիլլիսը` ֆիլմի երաժշտությունը գրելիս[30]։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի աշխատանքներն սկսվել են 2016 թվականի մայիսին, իսկ նկարահանումները` նույն տարվա հունիսին[31][32]։ Այս կինոնկարի աշխատանքների պատճառով Արմանդո Իանուչին թողել է պրոդյուսերական աշխատանքը «Փոխնախագահ» հեռուստանախագծում` մինչև վերջինիս եթերաշրջանի ավարտը[33]։ Նկարահանումներն անց էին կացվում Լոնդոնում` Բլայթ-հաուսում ու Ալեքսանդրա-փելեսում, և Կիևում. Կիևի քաղաքային խորհրդի շենքը ֆիլմում դարձել է Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի շենքը, իսկ Էքսպոկենտրոնի տաղավարը` Միությունների տունը[34][35]։

Առաջխաղացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 11-ին դուրս է եկել ֆիլմի թրեյլերը[36]։ Թրեյլերի ռուսերեն կրկնօրինակված տարբերակը թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 7-ին[37]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի սեպտեմբերի 15-ին, Տորոնտոյի կինոփառատոնում (Կանադա)[14]։

Եվրոպական կինոշուկայում «IFC Films» ներկայացուցչական ընկերությունը գնել է Հյուսիսային Ամերիկայում ֆիլմի ցուցադրման իրավունքը[38]։ Ֆիլմը վարձույթի է հանվել Ավստրալիայում, Գերմանիայում, Հունաստանում, Լեհաստանում, Ռումինիայում և Շվեյցարիայում[39]։ Ֆիլմի վարձույթը Մեծ Բրիտանիայում սկսվել է 2017 թվականի հոկտեմբերի 20-ին, ֆիլմը մտել է շաբաթվա ամենահաջողված պրեմիերաների հնգյակի մեջ[40]։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում պլանավորվում է 2018 թվականի մարտի 9-ին[41]։ Ֆիլմի ցուցադրությունն ու տոմսերի վաճառքը Բելառուսում դադարեցվել է։ Բելառուսի Մշակույթի նախարարությունը որոշել է նախօրոք դիտել ֆիլմը, հետո վերջնական որոշում կայացնել դրա ցուցադրության վերաբերյալ[42]։ Դիտումից հետո ֆիլմի վարձույթը թույլատրվել է, քանի որ այնտեղ չեն հայտնաբերվել օրենքի խախտումներ[43]. Комедия будет показана в ряде кинотеатров Беларуси с 8 февраля[44]. 2018 թվականի հունվարի վերջին և փետրվարի սկզբին ֆիլմի պրեմիերան կայացել է Հայաստանում[45], Ղազախստանում[46] և Ուկրաինաում[47]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է քննադատների դրական արձագանքներին։ «Rotten Tomatoes» կայքը ֆիլմին տվել է 97% վարկանիշ` միջին 8,3/10 բալով` հիմնվելով կինոքննադատության 60 անդրադարձերի վրա, որոնք ընդհանրացվել են ««Ստալինի մահը» ֆիլմի ռեժիսոր և սցենարի համահեղինակ Արմանդո Իանուչիին ապստամբող է դարձնում` ստիպելով իր քաղաքական հումորը ցույց տալ պատմության մեջ` ժամանակակից իրականության հետ զուգահեռներ անցկացնելով» արտահայտությամբ[48]։ Քննադատ Դոնալդ Քլարքը «The Irish Times» ամսագրում գրում է, որ ֆիլմը «սկսվում է բարոյական խուճապով և գտնվում է այդ իրավիճակում մինչև սարսափելի ավարտը[49]։ Պիտեր Բրէդշոուն «The Guardian»-ում գրել է, որ «այս փայլուն սատիրական սարսափ ֆիլմում վախը մեծանում է` ինչպես դիակների գազը»[50]։ «Ռուսական թերթ»-ի կինոքննադատ Վալերի Կիրչինը ֆիլմի ժանրը բնորոշել է որպես «կոպիտ, սակայն, դժբախտաբար, արդարացի տրագիֆարս» և նշել է, որ այն փաստի գիտակցումը, թե գրոտեսկի հիմքում դաժան ճշմարտությունն է, «անկարողության և սարսափի զգացողություն է թողնում», որը համեմատելի է Ֆրանցիսկո Գոյայի և Հիերոնիմոս Բոսխի գործերի թողած զգացողության հետ[51][52]. «Օգոնյոկ»-ի հեղինակ Անդրեյ Արխանգելսկին համարում է, որ տարօրինակ կերպով հենց կատակերգությունն է կարողացել փոխանցել այդ իրականության լրջությունն ու մռայլությունը, քան թե «լուրջ հակաստալինյան ֆիլմերը, որոնց պաթոսը ակամայից բարձրացնում են Ստալինին»[53]։

Պարգևներ և առաջադրում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բրիտանական անկախ կինոյի մրցանակ, 2017 թվական[54]։
    • Երկրորդ պլանի լավագույն դերասան. Սայմոն Ռասել Բիլ
    • Լավագույն քասթինգ. Սառա Քրոու
    • Լավագույն դիմահարդարում. Նիկոլ Ստաֆորդ
    • Լավագույն նկարիչ. Քրիստինա Կասալի
  • Թուրինի կինոփառատոն (2017). Միջազգային կինոմամուլի ֆեդերացիայի մրցանակ` լավագույն ֆիլմի համար[55][56]

Առաջադրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Միջազգային կինոփառատոն Դուբայում, 2017 թվական, «Cinema of the World» մրցանակ
  • Տորոնտոյի միջազգային կինոփառատոն, 2017 թվական, «Platform» մրցանակ
  • Բրիտանական անկախ կինոյի մրցանակ, 2017 թվական
    • Լավագույն ֆիլմ
    • Լավագույն ձեռքբերում. Արմանդո Իանուչի
    • Լավագույն սցենար. Արմանդո Իանուչի, Դէվիդ Շնայդեր և Յան Մարտին
    • Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի. Անդրեա Ռայսբորո

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Death of Stalin co-written by David Schneider premieres at TIFF — 2017.
  2. (unspecified title)Russia.
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
  5. Դանիական ազգային ֆիլմագրություն
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 https://web.archive.org/web/20190706164023/https://www.europeanfilmacademy.org/Winners-2018.832.0.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 https://web.archive.org/web/20200225173812/https://www.europeanfilmacademy.org/2018.854.0.html
  8. ČSFD (չեխերեն) — 2001.
  9. Internet Movie Database — 1990.
  10. 10,0 10,1 Box Office Mojo — 1999.
  11. ««После Сталина – комедия». — Комедию «Смерть Сталина» снимут по комиксу» (ռուսերեն). Интернет-журнал «Триколор ТВ» // tricolortvmag.ru. 15 мая 2016 года. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  12. 12,0 12,1 Олег Сулькин. «Смерть Сталина» — сатирический взгляд на критический момент советской истории. Արխիվացված 2017-10-02 Wayback Machine Официальный сайт Русской службы радиокомпании «Голос Америки» // golos-ameriki.ru (16 сентября 2017 года)
  13. «Стив Бушеми снимется в комедии о смерти Сталина». // vesti.ru. 13 мая 2016 года. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  14. 14,0 14,1 Общественный совет при Минкульте хочет заранее посмотреть фильм «Смерть Сталина». Радиостанция «Говорит Москва» под руководством Сергея Доренко // govoritmoskva.ru (18 сентября 2017 года)
  15. ««The Death of Stalin» (2017)». Официальный сайт Британского совета по классификации фильмов (British Board of Film Classification) // bbfc.co.uk. 2017 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  16. Ксения Болецкая (2018 թ․ հունվարի 25). «В «Пионере» начался показ запрещённого Минкультом фильма «Смерть Сталина». — Чиновники сочли фильм оскорбляющим советский народ». Газета «Ведомости» // vedomosti.ru. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  17. Минкультуры отозвало прокатное удостоверение у фильма «Смерть Сталина». — Просьба отозвать прокатное удостоверение поступила от деятелей культуры, которые посмотрели эту картину. Информационное агентство России «ТАСС» // tass.ru (23 января 2018 года)
  18. Garth Franklin. News Shorts: February 12th 2017. — «The Death of Stalin». // darkhorizons.com (Ստուգված է 15 փետրվարի 2017)
  19. Fabien Nury, Thierry Robin, Lorien «La mort de Staline». 1, «Agonie». — Paris: «Dargaud», 2010. — Т. 1. — 56 с. — ISBN 9782205066760 // worldcat.org
  20. Fabien Nury, Thierry Robin, Lorien «La mort de Staline». 2, «Funérailles». — Paris: «Dargaud», DL 2012, cop. 2012. — Т. 2. — 62 с. — ISBN 9782205068221 // worldcat.org
  21. Bill Watters (2017 թ․ հոկտեմբերի 6). «'The Death Of Stalin' Film Adaptation Of The Graphic Novel At NYCC» (ամերիկյան անգլերեն). // bleedingcool.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  22. 22,0 22,1 22,2 Татьяна Шорохова (2018 թ․ հունվարի 12). «Режиссёр «Смерти Сталина»: «После Горбачёва у вас было занятное кино»» (ռուսերեն). ԿինոՊոիսկ // kinopoisk.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  23. Brent Lang (2017 թ․ սեպտեմբերի 7). «Armando Iannucci on 'Death of Stalin,' Trump and Leaving 'Veep'» (ամերիկյան անգլերեն). // variety.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  24. 24,0 24,1 Антон Долин, кинокритик (2018 թ․ հունվարի 12). ««Это своеобразная комедия тревоги». — Режиссёр Армандо Ианнуччи рассказал кинокритику о фильме «Смерть Сталина», деликатных темах и паранойе» (ռուսերեն). «Meduza» // meduza.io. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  25. Антон Долин, кинокритик (2018 թ․ հունվարի 24). ««Сталин умирает, когда умирает страх». — О чём фильм «Смерть Сталина», который сняли с проката в России?» (ռուսերեն). «Meduza» // meduza.io. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  26. Jack Needham (2017 թ․ դեկտեմբերի 15). «Armando Iannucci on classical music and soundtracking The Death of Stalin» (ամերիկյան անգլերեն). // thevinylfactory.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  27. Ведущий: Евгений Киселёв (20 сентября 2009 года). «Программа «Наше всё» (проект «История отечества в лицах» в XX веке). «Мария Юдина, пианистка». — В гостях у программы Марина Дроздова, пианистка, ученица Марии Юдиной, музыковед, профессор Музыкальной академии имени Гнесиных» (ռուսերեն). Радиостанция «Эхо Москвы» // echo.msk.ru. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  28. Соломон Волков «Свидетельство. Воспоминания Дмитрия Шостаковича». — «Limelight editions», 1979.
  29. Алексей Семёнов (2018 թ․ հունվարի 31). «Нереальность зла». Псковская губерния (газета). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
  30. Alex Moreland (2017 թ․ հոկտեմբերի 19). «Exclusive Interview - Composer Christopher Willis on The Death of Stalin, with a special preview of the film's score!» (ամերիկյան անգլերեն). // flickeringmyth.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  31. Ali Jaafar. All-Star Cast Boards Armando Iannucci’s ‘The Death Of Stalin’ — Cannes. // deadline.com (May 12, 2016)
  32. Armando Iannucci’s ‘The Death Of Stalin’ Starts Shoot, Adds Cast, Closes Deals. // deadline.com (June 20, 2016)
  33. Jordan Raup. First Look at Armando Iannucci’s ‘The Death of Stalin,’ Acquired by IFC Films. // thefilmstage.com (February 13, 2017) (Ստուգված է 15 փետրվարի 2017)
  34. «The Death of Stalin (2017)». IMDB. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
  35. «The Death of Stalin / «Смерть Сталина» - ITC.ua». ITC.ua (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
  36. «VIDEO. 'The Death Of Stalin' — Official Trailer (HD)». // youtube.com (Entertainment One UK). 2017 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  37. «ВИДЕО. Трейлер фильма «Смерть Сталина» (Франция, Великобритания; 2017). В кино с 25 января 2018 года». // youtube.com («Вольга»). 2017 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  38. «IFC Films acquires Armando Iannucci's "The Death Of Stalin"» (ամերիկյան անգլերեն). // panarmenian.net. 2017 թ․ փետրվարի 13. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  39. Elsa Keslassy (2017 թ․ փետրվարի 12). «Berlinale: Armando Iannucci's 'Stalin' Proves a Hot EFM Title for Gaumont (exclusive)» (ամերիկյան անգլերեն). «Variety» // variety.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  40. Charles Gant (2017 թ․ հոկտեմբերի 24). «The Death of Stalin weathers Geostorm at UK box office» (ամերիկյան անգլերեն). «The Guardian» // theguardian.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  41. Greg Evans (2017 թ․ հոկտեմբերի 5). «'Death Of Stalin' Author Says Trumpian Comedies Must Wait For Final Tweet – NY Comic-Con» (ամերիկյան անգլերեն). // deadline.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  42. Алексей Обухов. «Смерть Сталина» запрещают и в Белоруссии: фильм отправили на цензуру. Газета «Московский комсомолец» // mk.ru (24 января 2018 года)
  43. Беларуси все-таки покажут скандальную "Смерть Сталина": Минкульт дал добро. Արխիվացված 2018-02-05 Wayback Machine Афиша TUT.BY // tut.by (5 февраля 2018 года)
  44. Міністэрства культуры дазволіла паказ камедыі «Смерць Сталіна»: паказы з 8 лютага // Наша Ніва (1991) (բելառուս.)
  45. ««Ստալինի մահը» ֆիլմն անարգել կցուցադրվի Հայաստանում». www.aysor.am.
  46. Панченко, Татьяна (2018 թ․ փետրվարի 2). «Фильм «Смерть Сталина» показали в Алматы». www.forbes.kz (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
  47. «В Запорожье показывают фильм про Сталина, снятый по комиксам». Индустриалка - новости Запорожья (ռուսերեն). 2018 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
  48. ««The Death of Stalin» (2017)» (անգլերեն). «Rotten Tomatoes» // rottentomatoes.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  49. Donald Clarke (2017 թ․ հոկտեմբերի 20). «The Death of Stalin: Mortal panic with a ghastly conclusion» (ամերիկյան անգլերեն). «The Irish Times». Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  50. David Hudson (2017 թ․ սեպտեմբերի 10). «„The Daily" Toronto 2017: The Death of Stalin» (ամերիկյան անգլերեն). «The Criterion Collection» // criterion.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  51. Кира Долинина , Михаил Трофименков (31 августа 1999 года). ««Мой друг Иосиф Сталин». — Фильм Алексея Германа «Хрусталёв, машину!», наконец-то, показан в России». Газета «Коммерсантъ» // kommersant.ru. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  52. Валерий Кичин (2017 թ․ դեկտեմբերի 19). «В Москве представили комедию «Смерть Сталина»» (ռուսերեն). «Российская газета» // rg.ru. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  53. Андрей Архангельский Смех о страхе // Журнал "Огонёк". — 2018. — № 2. — С. 36.
  54. Nancy Tartaglione (2017 թ․ դեկտեմբերի 10). «British Independent Film Awards: 'God's Own Country' Takes Top Honor – Full List» (ամերիկյան անգլերեն). // deadline.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  55. Андрей Плахов. «Оскорбление чувств заведующих». — О запрете «Смерти Сталина». // Газета «Коммерсантъ» (kommersant.ru). — 24 января 2018 года. — № 12. — С. 11.
  56. «35th Torino Film Festival Official Awards» (ամերիկյան անգլերեն). // torinofilmfest.org. 2017 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստալինի մահը (ֆիլմ)» հոդվածին։