Գեորգի Ժուկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգի Ժուկով
ռուս.՝ Георгий Жуков
Георгий Константинович Жуков в военной форме.jpg
նոյեմբերի 19 (դեկտեմբերի 1), 1896[1][2] - հունիսի 18, 1974(1974-06-18)[1][2][3][…] (77 տարեկան)
ԾննդավայրՌուսաստան Ստրելկովա, Կալուգայի մարզ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
ՔաղաքացիությունԽՍՀՄ
ԶորատեսակՀեծելազոր և ցամաքային զորքեր
Ծառայության տարիներ1915–1957
Կոչում
Հրամանատարն էրԽՍՀՄ Զինված ուժեր
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ Համաշխարհային Պատերազմ
Պարգևներ

Hero of the USSR Gold Star.pngՍովետական Միության Հերոս4
Order of Lenin Ribbon Bar.svg Լենինի շքանշան (6)
Order of Red Banner ribbon bar.png Կարմիր Դրոշի

շքանշան (3)
Order suvorov1 rib.png Սուվորովի առաջին կարգի շքանաշան (2)
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
ՍտորագրությունSignature of Georgy Zhukov.svg

Գեորգի Կոստանտինովիչ Ժուկով (ռուս.՝ Георгий Константинович Жуков, նոյեմբերի 19 (դեկտեմբերի 1), 1896[1][2], Ստրելկովկա (գյուղ, Ժուկովսկի շրջան), Q4278485?, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն[4][1][5] - հունիսի 18, 1974(1974-06-18)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4][2]), խորհրդային զորավար, Խորհրդային Միության մարշալ (1943 թ.-ից), Խորհրդային Միության քառակի հերոս, Մոնղոլական Ժողովրդական Հանրապետության հերոս (1969 թ.)։

Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Կարմիր բանակում ծառայել է 1918 թվականից։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմում եղել է էսկադրոնի հրամանատար։ Ավարտել է հեծելազորի բարձրագույն հրամկազմի կատարելագործման դասընթացները (1930 թ.), ապա վարել հրամանատարական բարձր պաշտոններ։ 1939 թ.-ին Խալխին-Գոլի մարտերում ղեկավարել է ճապոնացիների ջախջախումը։ 1940 թ.-ից՝ Կիևի հատուկ ռազմական օկրուգի հրամանատար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Գերմանա-խորհրդային ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) ժամանակ գլխավորել է մի շարք առաջնագծերի (Պահեստային, Լենինգրադյան, Արևմտյան) գործողությունները։ 1942 թվականին նշանակվել է ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմի և Գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ։ Իրականացրել է ռազմաճակատների կոորդինացումը՝ Ստալինգրադյան ճակատամարտում (1942 թ.), Լենինգրադի շրջափակումը ճեղքելիս (1943 թ.), Կուրսկի ճակատամարտում (1943 թ.)։ Աջափնյա Ուկրաինան ազատագրելիս (1944 թ.) ղեկավարել է Առաջին ուկրաինական ռազմաճակատը։ Միավորել է Առաջին և երկրորդ բելառուսական ռազմաճակատների գործողությունները Բելառուսի ազատագրման ժամանակ։ 1944-1945 թթ.-ին ղեկավարել է Առաջին բելառուսական ռազմաճակատի զորքերը, որոնք Առաջին ուկրաինական և Երկրորդ բելառուսական ռազմաճակատների զորքերի հետ իրականացրին Վիսլա-Օդերի օպերացիան, ապա ջախջախեցին հակառակորդի բեռլինյան խմբավորումը և գրավեցին Բեռլինը։ Գերագույն գլխավոր հրամանատարության հանձնարարությամբ, 1945 թվականի մայիսի 8-ին, Ժուկովն ընդունել է Նացիստական Գերմանիայի կապիտուլյացիան։ Պատերազմից հետո եղել է Գերմանիայի խորհրդային զորախմբերի զորահրամանատար և խորհրդային կառավարչության գլխավոր պետ, 1946-1953 թթ.-ին՝ Օդեսայի և Ուրալի ռազմական օկրուգների հրամանատար, 1953 թ.-ից՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, իսկ 1955-1957 թթ.-ին՝ նախարար։ 1958 թ.-ից՝ պաշտոնաթող։ Եղել է I-IV գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր[6]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հիշողություններ և խորհրդածություններ, գիրք 1-2, Երևան, 1978:
  • Հիշողություններ և խորհրդածություններ, գիրք 1-2, 2-րդ հրտ., Երևան, 1987։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Կրուգոսվետ (ռուս.) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Gueorgui Konstantinovitch Joukov // Encyclopédie Larousse en ligne (ֆր.)
  5. 5,0 5,1 Жуков Георгий Константинович // Жуков Георгий Константинович (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. ՀՍՀ, հատոր 4, էջ 301-302։