Jump to content

Ռուփերթ Ֆրենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուփերթ Ֆրենդ
անգլ.՝ Rupert Friend
Ծնվել էհոկտեմբերի 1, 1981(1981-10-01)[1] (45 տարեկան)
ԾննդավայրՔեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԴրամատիկական արվեստի Ուեբեր Դուգլասի ակադեմիա, Marlborough School?, The Cherwell School? և d'Overbroeck's?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, կինոդերասան, թատրոնի դերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան և կինոռեժիսոր
Ամուսին(ներ)Էյմի Մալինզ
Համատեղ ապրող(ներ)Քիրա Նայթլի

Ռուփերթ Ֆրենդ (անգլ.՝ Rupert Friend, հոկտեմբերի 1, 1981(1981-10-01)[1], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Առավել հայտնի է «Հպարտություն և նախապաշարմունք», «Զոլավոր գիշերազգեստով տղան», «Երիտասարդ Վիկտորիան», «Հեթմեն» ֆիլմերում և «Հայրենիք» հեռուստասերիալում խաղացած դերերով («Էմմի» մրցանակի առաջադրում)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուփերթ Ֆրենդը ծնվել և մեծացել է Օքսֆորդշիր կոմսության Սթոունսֆիլդ գյուղում։ Սովորել է Վուդստոկի «Marlborough» դպրոցում, բայց ավելի ուշ տեղափոխվել է Օքսֆորդ, որպեսզի հաճախի հեղինակավոր «Cherwell» դպրոց և «d’Overbroeck’s» քոլեջ։ Դերասանական կրթություն Ֆրենդն ստացել է Լոնդոնում` Ուեբեր Դուգլասի դրամատիկական արվեստի ակադեմիայում, որտեղ իր ժամանակ ուսանել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Անջելա Լենսբերին, Հյու Բոնևիլը և Նատալի Դորմերը։

Սկզբնական շրջանում Ֆրենդը ցանկացել է դառնալ հնագետ և ճանապարհորդել ամբողջ աշխարհով՝ նայելով «Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը» ֆիլմը։ Բայց հրաժարվել է գաղափարից՝ գիտակցելով մասնագիտության անշահավետությունը։ Դրա հետ մեկտեղ նա զբաղվել է դերասանական վարպետությամբ՝ ոգեշնչելով Հարիսոն Ֆորդի և Մառլոն Բրանդոյի աշխատանքներով։ Ռուփերթը առաջնելույթել է 2004 թվականին՝ նկարահանվելով «Ազատամիտը» կինոնկարում։ Այս ֆիլմում դերի համար նա առաջադրվել Է «British Independent Film Awards» մրցանակի՝ «Ամենախոստումնալից առաջնելույթող» անվանակարգում և, որպես «Նշանավոր նոր տաղանդ», ստացել է «Satellite Award» մրցանակը[2]։ Մի քանի ֆիլմերում հանդես գալուց հետո, որտեղ հիմնականում խաղացել է երկրորդական պլանի դերեր, դերասանը հայտնվել է այնպիսի նշանավոր ֆիլմերում, ինչպիսիք են «Զոլավոր գիշերազգեստով տղան», «Շերին» (Միշել Պֆայֆերի հետ) և «Երիտասարդ Վիկտորիան» (Էմիլի Բլանտի հետ)[3]։

2008 թվականին Ֆրենդը դերասան Թոմ Միսոնի հետ նկարահանել է կարճամետրաժ ֆիլմ՝ «Երկար ու տխուր սագա ինքնասպան եղած եղբայրների մասին», որի համար նրանք համատեղ գրել են սցենար, ինչպես նաև խաղացել են գլխավոր դերերը։ 2010 թվականի հունվարին Ֆրենդն առաջնելույթել է որպես թատրոնի դերասան՝ Դուգլաս Կարտեր Բինի «The Little Dog Laughed» պիեսում խաղալով Միտչելի դերը[4]։

2010 թվականին Ֆրենդը բեմադրել և ստեղծել է ևս մեկ կարճամետրաժ ֆիլմ՝ «Սթիվ» անվանումով, որի համար նա արդեն ինքնուրույն է գրել սցենարը։ Ֆիլմում նկարահանվել են Քոլին Ֆերթը, Քիրա Նայթլին և Թոմ Միսոնը։ Կինոնկարի պրեմիերան կայացել է Լոնդոնի կինոփառատոնի շրջանակներում[5]։

2012 թվականից սկսել է աշխատել նաև հեռուստատեսությունում՝ ստանալով դեր ամերիկյան «Հայրենիք» հեռուստասերիալում։ Սերիալում մասնակցելու համար Ֆրենդն առաջադրվել է «Էմմի» մրցանակի։

2015 թվականին դերասանին գլխավոր դերով կարելի է տեսնել «Հիթմեն» ֆիլմում, որը «Hitman» վիդեոխաղերի շարքի էկրանավորումն է։ 2017 թվականին Ֆրենդն Արմանդո Իանուչիի «Ստալինի մահը» սատիրական կատակերգությունում խաղացել է Իոսիֆ Ստալինի որդու՝ Վասիլիի դերը։

2018 թվականին թողարկվել է «Պարզ խնդրանք» ֆիլմը, որտեղ Ֆրենդը խաղացել է Բլեյկ Լայվլիի և Աննա Քենդրիկի հետ։ Միաժամանակ նույն տարում՝ Վենետիկի 75-րդ կինոփառատոնի պաշտոնական մրցույթի ժամանակ, կայացել է «Հավերժության շեմին» ֆիլմի պրեմիերան։ Կինոնկարում Ռուփերթ Ֆրենդը կերտել է Վինսենթ վան Գոգի եղբոր՝ Թեոդորուսի կերպարը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականից հանդիպել է Քիրա Նայթլիի հետ, որի հետ ծանոթացել է «Հպարտություն և նախապաշարմունք» ֆիլմի նկարահանումների ժամանակ[6][7]։ Զույգը բաժանվել է 2010 թվականի դեկտեմբերին, ինչը «The Sun» լրագրի հարցազրույցում հաստատել է Քիրա Նայթլիի հայրը[8]։

2013 թվականից հանդիպել է Էյմի Մալինզի հետ[9]։ Նրանց հարսանիքը տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 1-ին[10]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 ֆ «Ազատամիտը» The LibertineԲիլլի Դաունս
2005 ֆ «Հպարտություն և նախապաշարմունք» Pride and PrejudiceՋորջ Ուիքհեմ
2005 ֆ «Պարոն Պալֆրեյը Քլեյրմոնթում» Mrs. Palfrey at the ClaremontԼյուդովիկ Մայեր
2007 ֆ «Աստղերը լուսնի տակ» The Moon and the StarsՌենցո Դավերիո/Սփոլետա
2007 ֆ «Վերջին լեգեոն» The Last LegionԴեմետրի
2007 ֆ «Կանոնից դուրս» OutlawՍենդի Մարդել
2007 ֆ «Կույսերի տարածքը» Virgin TerritoryԱլեսանդրո Ֆելիչե
2008 ֆ «Ջոլին» JoleneԿոկո Լեժե
2008 ֆ «Զոլավոր գիշերազգեստով տղան» The Boy in the Striped PyjamasՔուրթ Քոթլեր
2009 ֆ «Շերի» CheriՖրեդ «Շերի» Պելու
2009 ֆ «Երիտասարդ Վիկտորիան» The Young Victoriaարքայզն Ալբերտ
2009 ֆ «Երկար ու տխուր սագա ինքնասպան եղած եղբայրների մասին» The Continuing and Lamentable Saga of the Suicide BrothersԲուրբոն
2010 ֆ «Օրոր Պիի համար» Lullaby for PiՍեմ
2010 ֆ «Մանուկ» The KidՔևին Լյուիս
2010 ֆ «Օգոստոսի 5 օր» 5 Days of AugustԹոմաս Անդերս
2012-2017 ս «Հայրենիք» HomelandՓիթեր Քուին
2012 ֆ «Ռենի» / «Նրա ձեռքերում գրել սեր» ReneeԴևիդ ՄաքՔեննա
2013 ֆ «Զանգից զանգ» Starred UpՕլիվեր
2014 ֆ «Կհանդիպենք Չեռնոգորիայում» Meet Me in MontenegroՍթիվեն
2015 ֆ «Հիթմեն. Գործակալ 47» Hitman: Agent 47Գործակալ 47
2017 ֆ «Ստալինի մահը» The Death of StalinՎասիլի Ստալին
2018 ֆ «Պարզ խնդրանք» A Simple FavorԴենիս Նայլոն
2018 ֆ «Հավերժության շեմին» At Eternity's GateԹեոդորուս վան Գոգ
2018-2019 ս «Տարօրինակ հրեշտակ» Strange AngelԷռնեստ Դոնովան
2019 ֆ «Ապահարզան» SeparationՋեֆ
2020 ֆ «Ֆրանսիացի դիսպետչեր» The French Dispatch
ֆ «Ուոլդո» WaldoՈւիլսոն Սիկորսկի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 filmportal.de — 2005.
  2. ↑ «Awards for Rupert Friend» (անգլերեն). imdb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 16-ին.
  3. ↑ «A Rupert Friend indeed» (անգլերեն). independent.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 17-ին.
  4. ↑ «Friend & Greig Laugh in Little Dog's UK Premiere» (անգլերեն). whatsonstage.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 16-ին.
  5. ↑ «Close Friends and Family Only» (անգլերեն). bfi.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 18-ին.
  6. ↑ «Руперт Френд и Кира Найтли» (ռուսերեն). Glamour. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 16-ին.
  7. ↑ «'The horrifying moment I was abused by a thug,' by The Duchess star Keira Knightley» (անգլերեն). dailymail.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 16-ին.
  8. ↑ «Keira's Not Getting It Knightley: MOVIE beauty KEIRA KNIGHTLEY has split from her actor love RUPERT FRIEND after five years» (անգլերեն). The Sun. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
  9. ↑ Radnor, Abigail (2014 թ․ փետրվարի 15). «What I've Learnt». London: The Times. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
  10. ↑ Petit, Stephanie. «Surprise! Rupert Friend and Aimee Mullins Secretly Got Married One Month Ago». People. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուփերթ Ֆրենդ» հոդվածին։