Սարսափ հեքիաթներ (հեռուստասերիալ)
Սարսափ հեքիաթներ | |
|---|---|
| Ժանր | սարսափ հեռուստասերիալ, թրիլլեր հեռուստասերիալ, հեռուստադրամա, ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ, վամպիրների մասին հեռուստատեսային ծրագիր, մարդագայլ հեռուստահաղորդում և ֆենթզի հեռուստասերիալ |
| Ստեղծող | Լոգան Ջոն |
| Երկիր | |
| Լեզու | անգլերեն[1] |
| Ռեժիսոր | Խուան Բայոնա |
| Գլխավոր դերերում | Եվա Գրին, Թիմոթի Դալթոն, Ջոշ Հարթնեթ, Հարրի Թրեդեուեյ, Բիլի Փայփեր, Ռորի Քիններ, Հելեն ՄակՔրորի, Հաննա Թոյնթոն, Դևիդ Ուորներ, Ռիվ Քարնի, Փաթի ԼյուՓոն, Ուես Ստյուդի և Սառա Գրին |
| Պրոդյուսեր | Սեմ Մենդես |
| Գործադիր պրոդյուսեր | Սեմ Մենդես |
| Սցենարիստ | Ջոն Ա․ Լոգան |
| Երաժշտություն | Աբել Կոժենյովսկի |
| Պատմվածքի վայր | Լոնդոն |
| Նկարահանման վայր | Դուբլին |
| Եթերաշրջանների քանակ | 3 |
| Սերիաների քանակ | 27 |
| Էկրաններին է | մայիսի 11, 2014[1]-ից հունիսի 19, 2016-ը |
| Հեռուստաալիք | Showtime |
| Դիստրիբյուտոր | All3Media, Նեթֆլիքս և Հուլու |
| Պատկերի ձևաչափ | 16:9? |
| Պաշտոնական կայքէջ | |
«Սարսափ հեքիաթներ», «Սարսափներ աղջկա մասին» կամ «Բուլվարային սարսափներ» (անգլ.՝ Penny Dreadful), ամերիկյան և բրիտանական հեռուստասերիալ է սարսափ-թրիլլեր ժանրում։ Ստեղծվել է հատուկ Showtime հեռուստաալիքի համար։ Ծրագրի հեղինակը և սցենարիստը եղել է Ջոն Լոգանը, որը նաև հանդես է եկել Սեմ Մենդեսի հետ։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հունվարին Showtime հեռուստաալիքը ցուցադրել է անոնս նոր ամերիկյան միստիկ թրիլլերի մասին, որը կկրի Penny Dreadful անվանումը։ Հայտարարվել է, որ ծրագրով զբաղվում են Սեմ Մենդեսը և Ջոն Լոգանը, որոնք եղել են «007. Կոորդինատներ „Սքայֆոլ“» ֆիլմի հեղինակները[2]։ Showtime-ի նախագահ Դեյվիդ Նևինսը հայտարարել է, որ հեռուստասերիալը կլինի «շատ իրական և հիմնավորված, ոչ այնպիսին, ինչպիսին „Դրակուլա“ ֆիլմն էր, Բելա Լոգուշի կատարմամբ»[3]։ Ջոն Լոգանը՝ որպես հրեշների մոլի երկրպագու, որոշում է գրել սցենար, որտեղ բոլոր գործողությունները կատարվում են վիկտորիական դարաշրջանի Լոնդոնում՝ մի վայրում, որտեղ բնակվում են միստիկ թրիլլերների հորինված կերպարներ, ինչպիսիք են դոկտոր Ֆրանկենշտեյնը և Դորիան Գրեյը[4]։
2013 թվականի մայիսին հեռուստասերիալի պաշտոնական կայքում հայտարարվել է, որ առաջին եթերաշրջանը պետք է կազմված լինի ութ սերիաներից։ Այդ ժամանակ իսպանացի ռեժիսոր Խուան Անտոնիո Բայոնան հայտարարել է, որ նա դեռ պետք է աշխատի հեռուստասերիալի առաջին և երկրորդ սերիաների վրա, որոնց նկարահանումները պետք է սկսվեն 2013 թվականի սեպտեմբերի երկրորդ կեսին[5]։ Երրորդ և չորրորդ սերիաների ստեղծման գործը կատարել է Դիրբլա Ուոլշը[6], հինգերորդ և վեցերորդ սերիաների վրա աշխատել է Կոկի Հիդրոյչը[7], իսկ յոթերորդ և վեցերորդ սերիաների վրա՝ Ջեյմս Հոուզը[8]։
Հեռուստասերիալի նկարահանումները անցկացվել են Մեծ Բրիտանիայում, բայց հետո շատ բարձր հարկերի պատճառով նկարահանումները ստիպված են եղել շարունակել Իրլանդիայի Դուբլին և Բրեյ քաղաքներում[9]:Նկարահանումները սկսվել են հոկտեմբերի 7-ին և շարունակվել են 5 ամիս[10]։
Հեռուստասերիալի ցուցադրումը նախատեսվում էր տարբեր ամերիկյան և բրիտանական հեռուստաալիքներով, բայց արդյունքում ստեղծողները կանգնեցրին իրենց ընտրությունն ամերիկյան Showtime և բրիտանական Sky Atlantic հեռուստաալիքների վրա[2]։
Հեռուստասերիալը ներկայացվել է 2014 թվականի մարտի 9-ին կայանցած South by Southwest փառատոնին, որտեղ հայտարարվել է ցուցադրման ամսաթիվը՝ 2014 թվականի մայիսի 11[11][12]։ 2014 թվականի փետրվարի 14-ին Showtime-ը ներկայացրել է հեռուստասերիալի պաշտոնական լիամետրաժ թրիլլերը[13]։ 2014 թվականի հունիսի 14-ին հայտնի է դարձել, որ հեռուստասերիալը երկարացվել է մինչև երկրորդ եթերաշրջան[14]։
2016 թվականի գարնանը նշանակված է «Սարսափ հեքիաթներ» հեռուսռասերիալի երրորդ եթերաշրջանի պրեմիերան՝ նախատեսված 9 սերիայով[15]։
Դերասաններ և կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասանների՝ եթերաշրջանններին մասնակցելու ցանկը | |||||
|---|---|---|---|---|---|
| Դերասան | Կերպար | Էպիզոդներ | Եթերաշրջաններ | ||
| 1 | 2 | 3 | |||
| Հիմնական կազմ | |||||
| Ռիվ Կարնի | Դորիան Գրեյ | 12 | Կանոնավոր կերպով | ||
| Թիմոթի Դալթոն | Պարոն Մալկոլմ Մյուրրեյ | 17 | Կանոնավոր կերպով | ||
| Էվա Գրին | Վանեսա Այվզ | 17 | Կանոնավոր կերպով | ||
| Ռորի Քիններ | Ստեղծում / Ջոն Քլեր / Կալիբան | 15 | Կանոնավոր կերպով | ||
| Բիլի Փայփեր | Բրոնա Կրոֆտ / Լիլի Ֆրակնշտեյն | 14 | Կանոնավոր կերպով | ||
| Դեննի Սպանի | Սեմբեն | 17 | Կանոնավոր կերպով | ||
| Հարրի Թրեդևեյ | Վիկտոր Ֆրանկենշտեյն | 16 | Կանոնավոր կերպով | ||
| Ջոշ Հարթնեթ | Լարի Տալբոտ | 16 | Կանոնավոր կերպով | ||
| Հելեն ՄակԿորորի | Էվելին Փուլ | 11 | Պարբերաբար | Կանոնավոր կերպով | |
| Սայմոն Ռասսել Բիլ | Ֆերդինանդ Լայլ | 10 | Պարբերաբար | Կանոնավոր կերպով | |
| Պետտի Լյուպոն 1 | Դոկտոր Սիվարդ | Կանոնավոր կերպով | |||
| Ուես Սթյուդի | Կաետինեյ | Կանոնավոր կերպով | |||
| Երկրորդական կազմություն | |||||
| Օլիվյա Լլևելին | Մինա Հարքեր | 10 | Պարբերաբար | ||
| Ալեքս Փրայս | Պրոտեյ | 4 | Պարբերաբար | ||
| Ռոբերտ Նեյրին | Վամպիր | 4 | Պարբերաբար | ||
| Օլլի Ալեքսանդր | Ֆենտոն | 3 | Պարբերաբար | ||
| Նոնի Ստեփլթոն | Գլեդիս Մյուրրեյ | 7 | Հյուր | Պարբերաբար | |
| Գրեմ Բաթլեր | Փիթեր Մյուրրեր | 5 | Հյուր | Պարբերաբար | |
| Ալան Արմսթրոնգ | Վինսենթ Բրենդ | 3 | Պարբերաբար | ||
| Հաննա Թայթոն | Մոդ Հաննեսոն | 4 | Պարբերաբար | ||
| Գևին Ֆոուլեր | Սայմոն | 4 | Պարբերաբար | ||
| Դևիդ Ուորներ | Աբրահամ Վան Հելսինգ | 2 | Պարբերաբար | ||
| Սթիվեն Լորդ | Ուորրեն Փոփար | 6 | Հյուր | Պարբերաբար | |
| Սառա Գրին | Գեկատա Փուլ | 8 | Պարբերաբար | ||
| Դուգլադ Հոջ | Բարտոլոմեյու Ռասկ | 8 | Պարբերաբար | ||
| Ջոննի Բոշամ | Անժելիկա | 5 | Պարբերաբար | ||
| Դեյվիդ Հեյգ | Օսկար Պուտնի | 5 | Պարբերաբար | ||
| Ռութ Հեմմել | Օկտավիա Պուտնի | 5 | Պարբերաբար | ||
| Թեմզին Տոպոլսկի | Լավինիա Պուտնի | 5 | Պարբերաբար | ||
| Ռոնան Վայբերտ | Պարոն Ջոֆֆրի Հոուքս | 2 | Պարբերաբար | ||
| Շազադ Լատիֆ | Դոկտոր Ջեքիլի և պարոն Հայդայի տարօրինակ պատմությունը | Պարբերաբար | |||
| Քրիստիան Կամարգո | Դոկտոր Ալեքսանդր Սվիթ | Պարբերաբար | |||
| Սամյուել Բարնեթ | Դոկտոր Սվիթի քարտուղար | Պարբերաբար | |||
| Ջեսսիկա Բարդեն | Ջաստինա | Պարբերաբար | |||
* ^1 Փեթթի Լյուպոնը Ջոն Քլեյթոնի դերում երկրորդ եթերաշրջանի «Գիշերով եկածները» էպիզոդում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Sam Mendes to direct vampire TV series? | The List
- ↑ Caroline Westbrook (15 февраля 2014). «The first full trailer for US series Penny Dreadful looks amazing» (անգլերեն). Metro.
- ↑ Margie Wilson Mars (1 мая 2014). ««Penny Dreadful» Brings Something New to the Horror Genre» (անգլերեն). CableTV. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Brendon Connelly (13 июня 2013). «The Orphanage's JA Bayona To Direct Sam Mendes And John Logan's «Penny Dreadful»» (անգլերեն). Bleeding Cool. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Syringe (17 декабрь 2013). ««Penny Dreadful» will be the best series of 2014» (անգլերեն). ComicBookMovie. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «PJ Dillon Director of Photography» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «OWEN McPOLIN News» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Chris Curtis (25 марта 2013). «Tax breaks to bring Showtime's Penny Dreadful to UK» (անգլերեն). ScreenDaily.
- ↑ Kevin Cronin (20 августа 2013). ««Penny Dreadful», Set to Film in Ireland, Adds Billie Piper to Cast» (անգլերեն). IFTN.
- ↑ Reiher, Andrea (2014 թ․ հունվարի 16). «'Penny Dreadful,' 'Nurse Jackie' and 'Californication' get premiere dates». Zap2It. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Ben Travers (11 марта 2014). «SXSW: «Penny Dreadful» Scares Its Audience Right Out of the Theater» (անգլերեն). Indiewire.
- ↑ «Showtime Releases Full-Length Trailer for 'Penny Dreadful' (Video)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Fienberg, Daniel (2014 թ․ հունիսի 4). «Showtime renews 'Penny Dreadful' for an expanded second season». HitFix. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Showtime : Penny Dreadful». SHO.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
- Հեռուստասերիալի պաշտոնական կայք Արխիվացված 2013-12-24 Wayback Machine(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարսափ հեքիաթներ (հեռուստասերիալ)» հոդվածին։ |
| ||||||||||||||