Թիմոթի Դալթոն
![]() անգլ.՝ Timothy Dalton | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 21, 1946 (77 տարեկան) |
Ծննդավայր | Colwyn Bay, Ուելս |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1966)[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան |
Համատեղ ապրող(ներ) | Վանեսա Ռեդգրեյվ |
Թիմոթի Փիթեր Դալթոն (անգլ.՝ Timothy Peter Dalton մարտի 21, 1946, Colwyn Bay, Ուելս), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան։
Առավել հանրաճանաչություն է ձեռք բերել՝ հանդես գալով «Ջեյն Էյր» սերիալում (1983 թվական), Ջեյմս Բոնդի դերում «Կայծեր աչքերից» (1987) և «Սպանության արտոնագիր» (1989) ֆիլմերում, նաև մի քանի շեքսպիրյան ֆիլմերում ու ներկայացումներում[2]։
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմոթի Դալթոնը ծնվել է Հյուսիսային Ուելսի Քոլվին Բեյ քաղաքում։ Հայրը անգլիացի զինվորական էր, մայրը ամերիկուհի՝ իտալիական և իռլանդական արմատներով[3][4][5]։
1964 թվականին դպրոցն ավարտելուց հետո Դալթոնը սկսում է հանդես գալ թատրոնում և մոտ 3 տարի լինում է Մայքլ Քրոֆթի երիտասարդական թատրոնի առաջատար դերասաններից մեկը։ Թատրոնում խաղալուն զուգահեռ 1964-1966 թվականներին սովորել է դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում, ապա հանդես եկել Բիմինհեմի թատրոնում։
1966 թվականին առաջին անգամ նկարահանվել է հեռուստատեսությունում, իսկ 1968 թվականին կայացավ նրա նորամուտը կինո «Առյուծը ձմռանը» պատմական ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Պիտեր Օ'Թուլը և Քեթրին Հեփբորնը։ Այդ ֆիլմում իր նորամուտն է նշել ևս մեկ նշանավոր անգլիացի դերասան Էնթոնի Հոփքինսը։
1970-ական թվականներին արդեն Թիմոթի Դալթոնը նկարահանվում է բազմաթիվ ֆիլմերում, որոնց թվում նաև իսպանական և իտալական մի քանի նախագծերում, աշխատել է հեռուստատեսությունում, նաև թագավորական շեքսպիրյան թատրոնում և Prospect Theater թատրոնում պատմական ներկայացումներում՝ խաղալով նշանակալի դերեր։ 1978 թվականին նկարահանվում է իր առաջին ամերիկյան ֆիլմում։ Դերասանի համար նշանակալի եղավ նաև 1980 թվականին նկարահանված «Ֆլեշ Գորդոն» ֆանտաստիկ ֆիլմը։
1980-ական թվականներին մեծ ճանաչում է ձեռք բերում հանդես գալով «Ջեյն Էյր» սերիալում, ապա հաջողությամբ հանդես է գալիս Ջեյմս Բոնդի դերերում։ Ներկայումս էլ դերասանը շարունակում է նկարահանվել կինոյում և հեռուստատեսային նախագծերում։ Ընդհանուր թվով խաղացել է 60-ից ավելի ֆիլմերում և սերիալներում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմոթի Դալթոնը 1971-1986 թվականներին արտաամուսնական հարաբերությունների մեջ է եղել անգլիացի դերասանուհի Վանեսա Ռեդգրեյվի հետ, ում հետ ծանոթացել էր 1971 թվականին «Մարիա, Շոտլանդիայի թագուհի» ֆիլմի նկարահանումներին[6]։ Նա ունի մեկ որդի՝ ծնված 1997 թվականի օգոստոսի 7-ին՝ Ալեքսանդր Դալթոն, ռուս երգչուհի Օկսաննա Գրիգորևնայից[7], ում հետ նա ծանոթացել էր 1995 թվականին, որպես Նիկիտա Միխալկովի թարգմանչուհի Լոնդոնյանի կինոփառատոնում[8][9]։ Նրանց բաժանման պատճառ է դարձել Օկսաննայի սիրավեպը շվեդ գործարար Պիտեր Բլոմկվիստի հետ։ Դրանից հետո Թիմոթի Դալթոնը ապրում է միայնակ[9]։
Դալթոնը հանդիսանում է «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի երկրպագու և հաճախ է ներկա լինում իր սիրելի թիմի խաղերին Սիթի օֆ Մանչեսթեր մարզադաշտում[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Student & graduate profiles — Royal Academy of Dramatic Art.
- ↑ Թիմոթի Դալթոնի մասին peoples.ru կայքում
- ↑ Timothy Dalton Film Reference bio
- ↑ Muir Frank (1 հոկտեմբեր 1998)։ A Kentish Lad։ Corgi (publisher)#Random House, UK։ էջեր 113–114։ ISBN 0-552-14137-2
- ↑ Williams Martin (11 հունվար 2010)։ «The Bond of Colwyn Bay»։ Liverpool Daily Post։ էջ 17
- ↑ «Excerpts from Vanessa Redgrave's Autobiography:»։ Oocities.org։ Վերցված է 29 հոկտեմբեր 2012
- ↑ Hardy Rebecca (24 փետրվար 2007)։ «Daniel Craig doesn't know what he's in for»։ Daily Mai (London)։ էջ 16
- ↑ «Биография Оксаны Григорьевой» (ռուսերեն)։ 28.05.2009։ Արխիվացված օրիգինալից 2012-07-28-ին։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 10
- ↑ 9,0 9,1 Hardy Rebecca (24 փետրվար 2007)։ «Daniel Craig doesn't know what he's in for»։ Daily Mail (London)։ էջ 16
- ↑ «Former James Bond Actor Timothy Dalton – Photo»։ http://uk.eurosport.yahoo.com։ դեկտեմբերի 26, 2009։ Վերցված է 4 հունվար 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Internet Movie Database կայքում
- ԿինոՊոիսկ կայքում
- British Film Institute's Screenonline
- allmovie կայքում
- Timothy Dalton's Biography at The Timothy Dalton Chat Group
- Timothy Dalton's Biography at BBC North East Wales Showbiz Archived 2012-12-09 at Archive.is
- Timothy Dalton's Biography at BBC site
|