Սեմ Մենդես
| Սեմ Մենդես | |
|---|---|
| Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 1, 1965[1][2][3][…] (61 տարեկան) |
| Ծննդավայր՝ | Ռեդինգ, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
| Քաղաքացիություն՝ | |
| Մասնագիտություն՝ | թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, հեռուստառեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և ռեժիսոր |
| Պարգևներ՝ | |
| IMDb։ | ID 0005222 |
Սեմուել Ալեքսանդր (Սեմ) Մենդես (անգլ.՝ Samuel Alexander «Sam» Mendes, օգոստոսի 1, 1965[1][2][3][…], Ռեդինգ, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), կինոյի և թատրոնի անգլիացի ռեժիսոր, պրոդյուսեր և դրամատուրգ։ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում արժանացել է «Օսկար» մրցանակի. համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ վեց ռեժիսորներից մեկն է, որ ստացել է այս մրցանակն առաջնելութային ֆիլմի համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեմ Մենդեսը ծնվել է 1965 թվականի օգոստոսի 1-ին Անգլիայի Բերքշիր կոմսության Ռեդինգ քաղաքում՝ բողոքական պորտուգալացու և հրեական ծագմամբ անգլուհու ընտանիքում։ Երբ Սեմը հինգ տարեկան էր, նրա ծնողներն ամուսնալուծվել են։
Սեմը սովորել է Քեմբրիջի համալսարանում, մասնակցել է Չիչեստերի թատերական փառատոնին։ Նրա ամենահայտնի թատերական բեմադրություններն են՝ «Կաբարե» մյուզիքլը, «Բալի այգին» Ջուդի Դենչի հետ[7], «Երկնագույն սենյակը» Նիկոլ Քիդմանի հետ[8], «Ընկերություն» մյուզիքլը։
1999 թվականին տեղի է ունեցել Սեմ Մենդեսի ռեժիսորական առաջնելույթը՝ «Գեղեցկություն ամերիկյան ձևով» ֆիլմը, որը ստացել է 5 «Օսկար», այդ թվում՝ լավագույն ռեժիսորի համար։
Ամուսնացած է եղել Քեյթ Ուինսլեթի հետ։ 2010 թվականի մարտին նրանք հայտարարել են իրենց բաժանման մասին[9]։
2003 թվականին պրոդյուսերներ Կարո Նյուլինգի և Փիպա Հարիսի հետ հիմնել է ֆիլմերի, թատերական բեմադրությունների և հեռուստասերիալների արտադրությամբ զբաղվող «Neal Street Productions» ընկերությունը[10][11]։
2012 թվականին բեմադրել է Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայության հատուկ գործակալ Ջեյմս Բոնդի մասին 23-րդ ֆիլմը, որը ստացել է «Սքայֆոլ» անվանումը։ Ֆիլմը հաղթանակով անցել է Միացյալ Նահանգների կինոթատրոններում, քննադատները նշել են, որ «Սքայֆոլը» նրա ողջ պատմության ընթացքում Բոնդի լավագույն ֆիլմերից մեկն է։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2003-2011 թվականներին ամուսնացած է եղել դերասանուհի Քեյթ Ուինսլեթի հետ, որից ունի որդի (2003)։ 2017 թվականից ամուսնացած է շեփորահար Էլիսոն Բոլսոմի հետ, նրանց դուստրը ծնվել է նույն տարում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 1993 | հֆ | «Կաբարե» | Cabaret | ռեժիսոր |
| 1996 | հֆ | «Ընկերություն» | Company | ռեժիսոր |
| 1999 | ֆ | «Գեղեցկություն ամերիկյան ձևով» | American Beauty | ռեժիսոր |
| 2002 | ֆ | «Անիծված ճանապարհ» | Road to Perdition | ռեժիսոր, պրոդյուսեր |
| 2005 | ֆ | «Նավատորմեր» | Jarhead | ռեժիսոր |
| 2006 | ֆ | «Հասնել տասնյակին» | Starter for 10 | գործադիր պրոդյուսեր |
| 2007 | հֆ | «Ստյուարտ. Նախկին կյանք» | Stuart: A Life Backwards | գործադիր պրոդյուսեր |
| 2007 | հֆ | «Այն, ինչ մենք կորցրել ենք» | Things We Lost in the Fire | պրոդյուսեր |
| 2007 | ֆ | «Քամու հետ վազորդ» | The Kite Runner | գործադիր պրոդյուսեր |
| 2008 | ֆ | «Փոփոխությունների ճանապարհ» | Revolutionary Road | ռեժիսոր, պրոդյուսեր |
| 2009 | ֆ | «Ճանապարհին» | Away We Go | ռեժիսոր |
| 2010 | ֆ | «Մոխրից դուրս» | Out of the Ashes | գործադիր պրոդյուսեր |
| 2012 | ֆ | «Սքայֆոլ» | Skyfall | ռեժիսոր |
| 2012 | ս | «Դատարկ թագ» | The Hollow Crown | գործադիր պրոդյուսեր |
| 2012 | ֆ | «Արյուն» | Blood | գործադիր պրոդյուսեր |
| 2014 | ս | «Ազգային թատրոն ուղիղ եթերում. Լիր արքա» | National Theatre Live | ռեժիսոր |
| 2014 | ս | «Սարսափ հեքիաթներ» | Penny Dreadful | գործադիր պրոդյուսեր |
| 2015 | ֆ | «Սպեկտր» | Spectre | ռեժիսոր |
| 2020 | ֆ | «1917» | 1917 | ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 Internet Broadway Database — 2000.
- 1 2 Lundy D. R. The Peerage
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/2000
- ↑ https://dfwcritics.com/dfw-film-critics-pick-1917-as-best-film-of-2019/
- ↑ https://www.bafta.org/awards/film/director
- ↑ «Вишневый сад» Сэма Мендеса
- ↑ Николь Кидман | Fashionista.ru | Мода, дизайн, стиль жизни(չաշխատող հղում)
- ↑ «Kate Winslet splits with husband Sam Mendes» (անգլերեն). movies.ndtv.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 16-ին.
- ↑ Официальный сайт компании «Neal Street Productions»
- ↑ Интервью продюсера Pippa Harris газете «The Guardian»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դատարկություն, որը միշտ քեզ հետ է. «Փոփոխության ճանապարհը» ֆիլմի մասին(ռուս.)
- Սեմ Մենդես. Հաջողակ ռեժիսորի 25 կանոն «Գեղեցկություն ամերիկյան ձևով» ֆիլմի ստեղծողից Արխիվացված 2020-12-05 Wayback Machine(ռուս.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմ Մենդես» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Օգոստոսի 1 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռեդինգ քաղաքում ծնվածներ
- Լոուրենս Օլիվիեի մրցանակի դափնեկիրներ
- Լավագույն ռեժիսոր Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 21-րդ դարի անգլիացիներ
- 21-րդ դարի կինոռեժիսորներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Դրամա Դեսկ» մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի կինոպրոդյուսերներ
- Բրիտանացի գրողներ
- Բրիտանացի դրամատուրգներ
- Բրիտանացի կինոպրոդյուսերներ
- Բրիտանացի կինոռեժիսորներ
- Բրիտանացի ռեժիսորներ
- Բրիտանացի սցենարիստներ
- Թատերական ռեժիսորներ այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ