Մեկ շաբաթ Մերլինի հետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մեկ շաբաթ Մերլինի հետ
My Week with Marilyn
Michelle Williams & Dougray Scott 7.jpg
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
Թվական2011 և ապրիլի 19, 2012[1]
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորՍայմոն Կուրտիս
Պրոդյուսեր
Դեյվիդ Փարֆիթ
Հարվեյ Վեինսթեյն
Սցենարի հեղինակAdrian Hodges?[2]
ԴերակատարներՄայքլ Վիլյամս, Քեննեթ Բրանախ, Էդդի Ռեդմայն, էմմա Ուոթսան, Ջուդի Դենչ
ՕպերատորԲեն Սմիթարդ
Երաժշտություն
Քոնդրադ Փոփ
Ալեքսանդր Դեսպլա
ՄոնտաժԱդամ Ռեչ
ԿինոընկերությունThe Weinstein Company և BBC Films
Տևողություն99 րոպե
Բյուջե6.4 միլիոն ԱՄՆ դոլար
Շահույթ$35 միլիոն ԱՄՆ դոլար
Պաշտոնական կայքէջ
My Week with Marilyn Վիքիպահեստում

Մեկ շաբաթ Մերիլինի հետ, 2011 թվականին նկարահանված բրիտանական ֆիլմ (ժանրը՝ դրամա): Ռեժիսոր՝ Սայմոն Քուրտիս, սցենարը՝ Ադրիան Հոդջես: Դերերում՝ Միշել Վիլյամս, Քենեթ Բրանախ, Էդդի Ռեյդման, Դոմինիք Կուպեր, Ջուլիա Օրմոնդ, Էմմա Ուոթսան և Ջուդի Դենչ: Հիմքում ընկած են Քոլին Կլարքսի հեղինակած երկու գրքերը, որոնք պատմում են այն ժանակաշրջանի մասին, երբ նկարահանվում էր ''Արքայազնը և գեղեցկուհին'' ֆիլմը, իսկ ֆիլմի գլխավոր դերերում էին Մերլին Մոնրոն և Լոուրենս Օլիվիերը:  Ֆիլմի սյուժեն ներկայացնում է 1957 թվականին նկարահանվող ֆիլմի ընթացքը, երբ Մերլինին Լոնդոնում ուղեկցում էր Քոլինը, մինչ Մոնրոյի ամուսինը՝ Արթուր Միլլերը, վերադառնար ԱՄՆ-ից:

Հիմնական նկարահանումները սկսվել են 2010 թվականի հոկտեմբերի 4-ին Pinewood Studios-ում: Տեսարանները նկարահանվել են Saltwood ամրոցում, White Waltham Airfield-ում և Լոնդոնի գլխավոր փողոցներում: Ֆիլմի մաշտաբային պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 9-ին Նյու Յորքում: Ֆիլմը թողարկվել է 2011 թվականի նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ում, նոյեմբերի 25-ին՝ Մեծ Բրիտանիայում:

Մերլին Մոնրոյի դերակատարման համար Վիլյամսն ճանաչվել է լավագույն դերասանուհի Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխության ժամանակ:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին, համալսարանն ավարտելուց հետո, սկսնակ ռեժիսոր Քոլին Կլարքսը մեկնում է Լոնդոն՝ Լոուրենս Օլիվիերի կինոընկերությունում աշխատանք փնտրելու: Մենեջերն ասում է, որ ազատ աշխատատեղ չկա, բայց Քոլինը որոշում է սպասել Օլիվիերին, ում նա մի անգամ խնջույքի ժամանակ էր հանդիպել: Երբ Օլիվիերը կնոջ՝ Վիվիենի հետ եկավ, Վիվիենն առաջարկեց տղային վերցնել նոր ֆիլմի աշխատանքների համար, որտեղ նկարահանվելու էր նաև Մերլին Մոնրոն: Քոլինի առաջին հանձնարարությունը Մերլինի և նրա ամուսնու՝ Արթուր Միլլերի համար հարմար բնակարան գտնելն էր: 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]