Ֆլորիան Գալենբերգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլորիան Գալենբերգեր
Ծննդյան թիվ՝1972[1][2][3]
Ծննդավայր՝Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Քաղաքացիություն՝ Գերմանիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0302780

Ֆլորիան Գալենբերգեր (գերմ.՝ Florian Gallenberger, 1972[1][2][3], Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի կինոռեժիսոր։ 2001 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1992-1999 թվականներին սովորել է Մյունխենի հեռուստատեսության և կինոյի համալսարանում։ 2000 թվականին «Ես ցանկանում եմ լինել» ֆիլմի համար արժանացել է Ուսանողական Օսկար մրցանակի։ 2001 թվականին այդ ֆիլմն «Օսկար» մրցանակ է ստացել լավագույն կարճամետրաժ խաղարկային կինոնկարի համար։

2004 թվականին Գալենբերգերը հնդկացի դերասաններ Տանիշտա Չատերջիի, Պրաշանտ Նարայանանի և Իրֆան Խանի հետ նկարահանել է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Ժամանակի ստվերը»։ Ռոմանտիկ պատմությունը, որը գրել է հենց Գալենբերգերը, ընդգրկում է 6 տասնամյակի պատմություն և սկսվում է նախքան Հնդկաստանի անկախանալը՝ 1940-ական թվականներին[5][6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1990 ֆ Der Schlag ans Hoftor ռեժիսոր
1993 ֆ Mysterium einer Notdurftanstalt ռեժիսոր
1997 ֆ Tango Berlin ռեժիսոր
1997 ֆ Hure ռեժիսոր
1997 ֆ Buck ռեժիսոր
1999 ֆ Ես ցանկանում եմ լինել Quiero Ser ռեժիսոր
2001 ֆ Honolulu ռեժիսոր
2004 ֆ Ժամանակի ստվերը Schatten der Zeit ռեժիսոր
2009 ֆ Յոն Ռաբե John Rabe ռեժիսոր
2015 ֆ Գաղութ Colonia ռեժիսոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 MAK (польск.)
  3. 3,0 3,1 datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #131790153 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Chhaya, M. (2003 թ․ փետրվարի 27). «Oscar-winner to shoot Bengali film». Rediff.com.
  6. «German Oscar winner to tell a Bengali love story». Times of India. 2003 թ․ փետրվարի 27.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]