Jump to content

Դարրեն Արոնոֆսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դարեն Արոնոֆսկիից)
Դարրեն Արոնոֆսկի
Ծննդյան թիվ՝փետրվարի 12, 1969(1969-02-12)[1][2][3] (57 տարեկան)
Ծննդավայր՝Բրուքլին, Նյու Յորք
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
 Լեհաստան
Մասնագիտություն՝կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, գրող, կինոդերասան և ռեժիսոր
IMDb։ID 0004716
darrenaronofsky.com

Դարրեն Արոնոֆսկի (անգլ.՝ Darren Aronofski, փետրվարի 12, 1969(1969-02-12)[1][2][3], Բրուքլին, Նյու Յորք), հրեական ծագմամբ ամերիկացի կինոռեժիսոր։ Նրա ֆիլմերը աչքի են ընկնում իրենց սյուրռեալիստական, դրամատիկ և հաճախ ճնշող թեմաներով, որոնք մշտապես դրսևորվում են հոգեբանական ռեալիզմի ոճով։ Բազում միջազգային և հեղինակավոր մրցանակաների դափնեկիր է. որոնց թվում՝ «Ոսկե առյուծ» և «Էմմի» մրցանակները, առաջադրվել է նաեւ «Օսկար», «Ոսկե գլոբուս» մրցանակների։[4][5]

Մինչ կինոմատոգրաֆիա մուտք գործելը, ուսանել է մարդաբանություն՝ Հարվարդի համալսարանում։[6]

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյու Յորքի՝ Բրուքլին շրջանում, ԱՄՆ, 1969 թվականի փետրվարի 12-ին, ուսուցիչներ Շարլոթ և Աբրահամ Արոնոֆսկիների ընտանիքում, որոնք երկուսն էլ լեհ-հրեական ծագում ունեն։[7] Նա մեծացել է Բրուքլինի Մանհեթեն Բիչ թաղամասում։[8] Բազմիցս շեշտել է, որ «դաստիրակվել է ՝ մշակույթային առումով որպես հրեա, եւ որ հրեական ինքնության կրողն է, չնայած որ դեռ մանկուց չի սիրել Սինագոգ այցելել։[9]

Երիտասարդության տարիներին Արոնոֆսկին՝ 1985 թվականին Քենիայում, և 1986 թվականին՝ Ալյասկաում՝ կենսաբանության դասընթացներ է անցել։ Արոնոֆսկու բնության հանդեպ հետաքրքրությունը նրան դրդել է ճամփորդել Եվրոպայով և Մերձավոր Արևելքով։ 18 տարեկանում նա ընդունվել է Հարվարդի համալսարան, որտեղ մասնագիտացել է որպես մարդաբան։[10]

Արոնոֆսկու անդրանիկ երկու ֆիլմերը՝ «Պի»-ն և «Ռեքվիեմ երազանքի համար»-ը, ցածր բյուջե ունեին և օգտագործում էին չափազանց կարճ մոնտաժ, որոնք հայտնի են նաև որպես հիփ-հոփ մոնտաժներ: Մինչդեռ միջինում 100 րոպեանոց ֆիլմն ունի 600-ից 700 մոնտաժ։[11] «Ըմբիշը» և «Սև կարապ (ֆիլմ)»-երում օգտագործել է ավելի նուրբ ռեժիսուրա, ցուցադրելով՝ դերասանական խաղը։[12][13]

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-ականներին հանդիպել է անգլիացի դերասանուհի Ռեյչել Վայսի հետ. նրանք նշանադրվել են 2005 թվականին։ Ապրել են միասին Մանհեթենի Իսթ քաղաքում և 2006 թվականի մայիսի 31-ին ծնվել է նրանց որդին։ 2010 թվականի նոյեմբերին նրանք հայտարարել են, որ երկար ժամանակ բաժանված են եղել, բայց միասին են մեծացնում իրենց որդուն։[14]

2016 թվականի սեպտեմբերին Արոնոֆսկին սկսեց հանդիպել ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի հետ, որին ճանաչեց «Մայրիկ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Հարաբերություններն ավարտվել են 2017 թվականի նոյեմբերին։ 2018 թվականին Արոնոֆսկին հարաբերությունների մեջ էր ռուս դերասանուհի Ագլայա Տարասովայի հետ, որը դերասանուհի Քսենիա Ռապոպորտի դուստրն է։ 2020 թվականին նա սկսել է հանդիպել ֆուտուրիստ Ալիս Լլոյդ Ջորջի հետ։ Արոնոֆսկին 2022 թվականին ասել է. «Ես զբաղվում եմ Տրանսցենդենտալ Մեդիտացիայով և սիրում եմ այն»։[15]

2024 թվականին նա և իր քույրը՝ Պատին, դարձան Լեհաստանի քաղաքացիներ։ Արոնոֆսկու լեհ փաստաբանը բացատրել է, որ Արոնոֆսկին դիմել է Լեհաստանի քաղաքացիություն ստանալու համար՝ իր ծնողների ցանկությունը կատարելու համար։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ֆիլմ Ռեժիսոր Պրոդյուսեր Սցենարիստ Ուրիշ Նշումներ
1991 Supermarket Sweep Այո Այո
Fortune Cookie Այո Այո
1993 Protozoa Այո Այո
1994 No Time Այո
1996 Phat Beach Այո Ռեժիսորի երկրորդ օգնական
1998 Pi Այո Այո Այո Assistant positive cutter
2000 Ռեքվիեմ երազանքի համար (ֆիլմ) Այո Այո Այո Visitor (uncredited cameo)
2002 Below Այո Այո
2006 Շատրվանը Այո Այո
2008 Ռեստլերը Այո Այո
2010 Սև կարապ Այո Այո
The Fighter Այո Գործադիր տնօրեն
2014 Նոյ Այո Այո Այո
Տարի Մրցանակ Կատեգորիա Ֆիլմ Արդյունք
1999 Sundance Film Festival Լավագույն ռեժիսոր "Պի"
(Pi)
Հաղթանակ
Ժյուրիի մեծ մրցանակ Առաջադրված
Independent Spirit Awards Լավագույն առաջին սցենար Հաղթանակ
Լավագույն առաջին ֆիլմ Առաջադրված
2001 Լավագույն ֆիլմ "Ռեքվիեմ երազանքի համար"
(Reaquiem for a Dream)
Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Առաջադրված
2006 Վենետիկի կինոփառատոն Ոսկե առյուծ "Շատրվանը"
(The Fountain)
Առաջադրված
2008 Ոսկե առյուծ "Ռեստլերը"
(The Wrestler)
Հաղթանակ
2009 Independent Spirit Award Լավագույն ֆիլմ Հաղթանակ
London Critics Circle Film Awards Լավագույն ֆիլմ Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Հաղթանակ
National Board of Review[16] Լավագույն ֆիլմ Առաջադրված
2010 Վենետիկի կինոփառատոն[17] Ոսկե առյուծ "Սև կարապ"
(Black Swan)
Առաջադրված
Broadcast Film Critics Association Award Լավագույն ռեժիսոր Առաջադրված
Independent Spirit Awards Լավագույն ռեժիսոր Հաղթանակ
Լավագույն ֆիլմ Հաղթանակ
Gotham Awards[18] Լավագույն ֆիլմ Առաջադրված
Chicago Film Critics Association[19] Լավագույն ռեժիսոր Առաջադրված
San Francisco Film Critics Circle Awards[20] Լավագույն ռեժիսոր Հաղթանակ
Satellite Award[21] Լավագույն ռեժիսոր Առաջադրված
Toronto Film Critics Association[22] Լավագույն ռեժիսոր Առաջադրված
Vancouver Film Critics Circle[23] Լավագույն ռեժիսոր Առաջադրված
Washington D.C. Area Film Critics Association[24] Լավագույն ռեժիսոր Առաջադրված
2011 British Academy of Film and Television Arts[25] Լավագույն ռեժիսոր Առաջադրված
Ոսկե գլոբուս Լավագույն ռեժիսոր Առաջադրված
Օսկար Լավագույն ռեժիսոր Առաջադրված
Scream Awards[26] Լավագույն ռեժիսոր Հաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 BD Gest' (ֆր.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Chester, Tim (January 20, 2011). "Black Swan - Director Darren Aronofsky On Creating A Disturbing Masterpiece".
  5. "Darren Aronofsky Biography (1969-)". FilmReference.com. Archived from the original on July 3, 2017.
  6. Pfefferman, Naomi (July 23, 1998). "The Arts". The Jewish Journal of Greater Los Angeles. Archived from the original on May 19, 2018.
  7. Romney, Jonathon (August 12, 2011). "Blood, sweat and murder at the ballet". The Independent. Archived from the original on August 14, 2012.
  8. Walker, Tim (January 15, 2011). "Darren Aronofsky: Hollywood's most ambitious director". The Independent. Archived from the original on May 18, 2013.
  9. Collin, Robbie (April 7, 2014). "Darren Aronofsky interview: 'The Noah story is scary'". The Telegraph. Archived from the original on May 27, 2018.
  10. Hogg, Trevor (December 22, 2010). "Visual Linguist: A Darren Aronofsky Profile". Flickeringmyth.com. Archived from the original on July 16, 2012.
  11. "In-Depth Interview With Darren Aronofsky for Black Swan – Starring Natalie Portman". FlicksAndBits.com. January 17, 2011. Archived from the original on September 22, 2012.
  12. Vittorio, Carli. "Darren Aronofsky Interview/Story". Artininterviews. Archived from the original on May 24, 2011.
  13. Stein, Ruthe (July 19, 1998). "Filmmaker's Success as Easy as 'Pi'". SFGate. Archived from the original on May 28, 2018.
  14. Laine, Tarja (2015). Bodies in Pain: Emotion and the Cinema of Darren Aronofsky. Berghahn Books.
  15. Skorin-Kapov, Jadranka (2015). Darren Aronofsky's Films and the Fragility of Hope. Bloomsbury Academic.
  16. Hayes, Dade (2008 թ․ դեկտեմբերի 13). «NBR names 'Slumdog' best of year». Variety. Reed Business Information. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 21-ին.
  17. Child, Ben (2010 թ․ օգոստոսի 1). «Venice film festival opens with Darren Aronofsky's Black Swan». The Guardian. London: Guardian News and Media Limited. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
  18. «Awards Tour: 2011 Gotham Independent Film Awards Nominations». Rotten Tomatoes. Flixster. 2010 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18–ին-ին.
  19. «Chicago Film Critics Awards – 2008 – 2010». Chicago Film Critics Association. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 20–ին-ին.
  20. Soares, Andre (2010 թ․ դեկտեմբերի 13). «The Social Network, Colin Firth, Michelle Williams: San Francisco Film Critics Winners». Alternative Film Guide. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20–ին-ին.
  21. Knegt, Peter (2010 թ․ դեկտեմբերի 20). «"Social Network," "Scott Pilgrim" Lead Wacky Satellite Awards». indieWIRE. SnagFilms. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 3–ին-ին.
  22. «TFCA Names "The Social Network" Best Picture of 2010 Winners». Toronto Film Critics Association. 2010 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 21–ին-ին.
  23. Knegt, Peter (2011 թ․ հունվարի 11). «"Social Network," "Incendies" Leads Vancouver Critics' Awards». indieWIRE. SnagFilms. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 28–ին-ին.
  24. «2010 WAFCA Winners». Washington D.C. Area Film Critics Association. 2012 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 12–ին-ին.
  25. «2011 Film Awards Winners and Nominees». British Academy of Film and Television Arts. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 28–ին-ին.
  26. Castillo, Michelle (2011 թ․ հոկտեմբերի 17). «Scream Awards celebrates 2011's fan favorites». CBS News. CBS. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3–ին-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարրեն Արոնոֆսկի» հոդվածին։