Սև կարապ (ֆիլմ)
«Սև կարապ» (անգլ.՝ Black Swan), ամերիկյան հոգեբանական թրիլլեր/սարսափ ֆիլմ[13][14], որի ռեժիսորն է Դարրեն Արոնոֆսկին։ Գլխավոր հերոսներին մարմնավորել են Նատալի Փորտմանը, Միլա Կունիսը, Վենսան Կասելը, Բարբարա Հերշինը և Ուայնոնա Ռայդերը։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին բալետի պարուհի է, ով «Կարապի լիճ» ներկայացման բեմադրության ժամանակ սկսում է խենթանալ։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2010 թվականի սեպտեմբերի 1-ին Վենետիկի 67-րդ կինոփառատոնում։ Ֆիլմի հերոսուհուն մարմնավորած Նատալի Փորտմանը իր դերի համար Օսկարի 83-րդ մրցանակաբաշխությունում ստացել է «Լավագույն դերասանուհու» մրցանակը։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Նինա Սայերսը բալետի պարուհի է, ով ապրում է մոր հետ Նյու Յորքում։ Նինայի մայրը հիվանդագին ուշադրություն ունի իր աղջկա հանդեպ։ Նինան այնքան երջանիկ է, քանի որ նրանց բալետի խմբակում սկսվելու է «Կարապի լիճ» բալետային ներկայացման հերոսուհու ընտրությունը։ Այդ օրվանից նա սկսում է քրտնաջան պարապել որպեսզի ներկայացման հերոսուհի ընտրեն իրեն։ Օրեր անց երբ հայտարարվում է որ ներկայացման հերոսուհին ինքն է, Նինայի համար այդ օրը իր երազանքի իրականացման օրն է դառնում և նա պետք է լրջորեն սկսեր պարապել որպեսզի արդարացնի իրեն։ Այդ ընթացքում Նինան հայտնաբերում որ իր մաշկի վրա արյունահոսություն է տեղի ունենում։ Անցնելով բազում դժվարությունների միջով ֆիլմի վերջում Նինան հայտնվում է ներկայացման բեմում որպես «Սև կարապ»։
Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերակատար | Դեր |
---|---|
Նատալի Փորտման | Նինա Սեյերս |
Միլա Կունիս | Լիլի |
Վենսան Կասել | Թոմա Լերուա |
Բարբարա Հերշի | Էրկա Սեյերս |
Ուայնոնա Ռայդեր | Բեթ Մակինտայր |
Բենջամին Միլլեր | Դեյվիդ |
Քսենիա Սոլո | Վերոնիկա |
Քրիստիան Անապո | Գալինա |
Ջանեթ Մոնտգոմերի | Մեյդելին |
Սեբաստիան Ստեն | Էնդրյու |
Թոբի Հեմինգուեյ | Թոմ |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը բազմաթիվ մրցանակների է արժանացել, ընդհանուր թվով 47 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 112 մրցանակի, այդ թվում՝
- Օսկար
- ստացել է Օսկար լավագույն դերասանուհու համար - Նատալի Փորտման
- ներկայացվել է ևս 4 անվանակարգերում
- Ոսկե Գլոբուս
- ստացել է Լավագույն դերասանուհի (դրամա) - Նատալի Փորտման
- ներկայացվել է ևս 3 անվանակարգերում
ստացել է նաև 1 BAFTA, Վենետիկի կինոփառատոնի 1 մրցանակ և այլն։
250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) ցանկում ֆիլմը 127-րդն է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.filmaffinity.com/en/film458406.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=125828.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://stopklatka.pl/film/czarny-labedz-2010
- ↑ http://www.nytimes.com/2010/12/03/movies/03black.html?_r=0
- ↑ http://www.imdb.com/title/tt0947798/
- ↑ 6,0 6,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 http://www.ofdb.de/film/197900,Black-Swan
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 http://www.bbfc.co.uk/releases/black-swan-2010
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 http://www.imdb.com/title/tt0947798/fullcredits
- ↑ 11,0 11,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ "Direct Effect Season 1, Episode 7 Darren Aronofsky of BLACK SWAN". Archived 2014-10-06 at the Wayback Machine. Fox Movie Channel Originals. TV Guide. October 8, 2011.
- ↑ "'Black Swan' director Darren Aronofsky likes a challenge". Los Angeles Times. December 9, 2010
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմի պաշտոնական կայք Archived 2020-04-09 at the Wayback Machine.
- «Սև կարապ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Սև կարապ»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- http://www.allrovi.com/movies/movie/v494816(չաշխատող հղում)
- «Սև կարապ» ֆիլմը kinopoisk.ru կայքում (ռուս.)
|
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010 ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Դարրեն Արոնոֆսկու ֆիլմեր
- Օսկարակիր ֆիլմեր
- Fox Searchlight Pictures ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Ամերիկյան ԼԳԲՏ ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր դրամա ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- 2010-ականների դրամա ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ թրիլեր ֆիլմեր