Քսենիա Սոլո
Արտաքին տեսք
անգլ.՝ Ksenia Solo | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 8, 1987 (38 տարեկան) |
| Ծննդավայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և բալետի պարող |
Քսենիա Սոլո, (անգլ.՝ Ksenia Solo; հոկտեմբերի 8, 1987, Ռիգա, Լատվիական ԽՍՀ), ռուսական ծագում ունեցող կանադացի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քսենիա Սոլոն ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 8-ին Լատվիայում՝ արտիստական ընտանիքում։ Նրա մայրը բալետի նախկին պարուհի է։ Քսենիան ռուսական արմատներ ունի։ Երբ նա հինգ տարեկան էր, նրա ընտանիքը իր հետ տեղափոխվել է Կանադայի Տորոնտո քաղաք, որտեղ նա մեծացել է[1][2]։
Վաղ մանկությունից զբաղվել է բալետով, սակայն, 14 տարեկանում մեջքի լուրջ վնասվածք ստանալով, ստիպված է եղել թողնել պարուհու կարիերան։
Կինոյում նորամուտը կատարել է 2000 թվականին։ Առավել հայտնի է «Սև կարապ» ֆիլմում[3], «Արյան կանչը»[4][5] և «Շրջադարձ։ Վաշինգթոնի լրտեսները» հեռուստասերիալներում կատարած դերերով։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած չէ։ Այսօրվա դրությամբ ապրում է Լոս-Անջելեսում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 2000 | ս | Ես օտար էի 6-րդ դասարանում | I Was a Sixth Grade Alien | Կսանտիպա |
| 2000 | ս | Երկիր։ Վերջին հակամարտությունը | Earth: Final Conflict | Քեթի Սայմոնս |
| 2001 | կֆ | Մարդ, ըստ էության | A Man of Substance | Հաննա |
| 2001 | հֆ | Իմ Լուիզիանայի երկինքը | My Louisiana Sky | Էբի Լին Անդրես |
| 2001 | հֆ | Ինչ են սովորում աղջիկները | What Girls Learn | աղջիկ |
| 2002 | հֆ | Հոր մեղքերը | Sins of the Father | Լյուսինդա |
| 2002 | ս | Արկածային կորպորացիա | Adventure Inc. | Նատալի |
| 2003 | հֆ | Պաշտպանենք մեր երեխաներին | Defending Our Kids: The Julie Posey Story | Կրիստին Պոսի |
| 2003 | ֆ | Սիրո երկիր | The Republic of Love | Միշել |
| 2004 | ս | Բացակայողը | 1-800-Missing | Մեգան Հեն |
| 2004-2008 | ս | Renegadepress.com | Renegadepress.com | Զոե Ջոնս |
| 2005 | ս | Կոժակ | Kojak | АԱնժելա Հովարդ |
| 2005 | հֆ | Աղետի ազդանշան | Mayday | Էմի Շտայն |
| 2006 | հֆ | Սիրիր քո մերձավորին | Love Thy Neighbor | Էրին Բենսոն |
| 2007 | ս | Խուզարկու Ռաշ | Cold Case | Լենա |
| 2008 | ս | Լուսնի լույս | Moonlight | Բոննի Մորոու |
| 2009 | ս | Քրեական պատմություններ | Crime Stories | մատուցողուհի |
| 2009 | ս | Մաքրասերը | The Cleaner | ԿԵլլի Բել |
| 2010 | ֆ | Սև կարապ | Black Swan | Վերոնիկա |
| 2011 | հֆ | Ամրոցը և բանալին | Locke & Key | Դոջ |
| 2010-2011 | ս | Կյանքն անկանխատեսելի է | Life Unexpected | Նատաշա |
| 2010-2015 | ս | Արյան կանչը | Lost Girl | Կենզի |
| 2011 | ս | Նիկիտա | Nikita | Իրինա |
| 2012 | ֆ | Գործարան | The Factory | Էմմա |
| 2015-2017 | ս | Շրջադարձ։ Վաշինգտոնի լրտեսները | Turn | Մարգարետ «Պեգի» Շիպեն |
| 2015 | ս | Մթին երեխան | Orphan Black | Շեյ Դավիդովա |
| 2016 | ֆ | Ընտանի կենդանի | Pet | Հոլլի |
| 2017 | ֆ | Մեկ այլ դու | Another You | Սիդնի |
| 2017 | ֆ | Ֆելինիի որոնումներով | In Search of Fellini | Լյուսի |
| 2017 | ֆ | Կակաչներ։ Սեր, պատիվ և հեծանիվ | Tulipani, Love, Honour and a Bicycle | Աննա |
| 2018 | մս | Սիմփսոնները | The Simpsons | Անաստասիա Ալեկովա |
| 2019 | ս | Նախագիծը գաղտնի է («Կապույտ գիրքը» նախագիծ) | Project Blue Book | Սյուզի Միլլեր |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Մարցանակ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
|---|---|---|---|---|
| 2005 | Ջեմինի | Սերիալի լավագույն դերասան-երեխա | Renegadepress.com | Հաղթանակ |
| 2006 | Սերիալի լավագույն դերասան-երեխա | Հաղթանակ | ||
| 2011 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի դրամատիկ սերիալում | Արյան կանչը | Հաղթանակ | |
| 2013 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի դրամատիկ սերիալում | Առաջադրված | ||
| 2017 | Ferrara Film Festival | Լավագույն դերասանուհի | Ֆելինիի որոնումերով | Հաղթանակ |
| iHorror Awards | Հորորի լավագույն դերասանուհի | Ընտանի կենդանին | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ksenia Solo Biography and Profile». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Ksenia Solo». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Exclusive! 'Black Swan' Star Ksenia Solo Talks Nat Portman — and Chanel!». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
- ↑ Ksenia Solo By Brianna Gunter, 11/6/2010 Արխիվացված 2012-08-16 Wayback Machine
- ↑ Ksenia Solo On Leaving 'Lost Girl,' Her Fans, And What She’s Going To Do Next
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քսենիա Սոլո (անգլ.) Internet Movie Database կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քսենիա Սոլո» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||