Լուսնի լույս (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Լուսնի լույս
Ժանրթրիլլեր հեռուստասերիալ և vampire television program?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն[1]
Գլխավոր
դերերում
Ալեքս Օ'Լաֆլին[2], Սոֆիա Մայլս[2], Jason Dohring?[2], Շանյոն Սոսսամոն[2], Բրայան Ջի Ուայթ[2], Ջեկոբ Վարգաս[2], Հոլի Վելանս[2], Rudolf Martin?[2], Jordan Belfi?[2], Abigail Spencer?[2], Կլաուդիա Բլեք[2], Lisa Sheridan?[2], Բոննի Բարոուզ[2], Կսենիա Սոլո[2], Փեյթոն Լիսթ[2], Nick E. Tarabay?[2], Պատրիկ Ֆիշլեր[2], Shelbie Bruce?[2], Meredith Monroe?[2], Բիթսի Թալոչ[2], Heather Stephens?[2], Alice Greczyn?[2], Թիա Սիրկար[2], Նեյթ Մունի[2], Casey LaBow?[2], Գիդեոն Էմերի[2], Kevin Weisman?[2], Richard Cox?[2], Elizabeth Chambers?[2], Todd Giebenhain?[2], Gigi Rice?[2], Hal Williams?[2] և Վինսենթ դե Փոլ[2]
ԵրաժշտությունԹրևոր Մորիս
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ16
Էկրաններին էսեպտեմբերի 28, 2007[1]-ից մայիսի 16, 2008
ՀեռուստաալիքCBS
ԸնկերությունSilver Pictures[3] և Warner Bros. Television[3]
ԴիստրիբյուտորWarner Bros. Television
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

«Լուսնի լույս» (անգլ.՝ Moonlight), ամերիկյան միստիկ-դրամատիկ հեռուստասերիալ, ստեղծել են Ռոն Կոզլովը և Թրևոր Մենսոնը։ Շոուն հեռարձակվել է CBS ալիքով 2007 թվականի սեպտեմբերի 28-ից 2008 թվականի մայիսի 16-ը։

2008 թվականի մայիսի 13-ին CBS-ը պաշտոնապես հայտարարեց, որ սերիալը չեղարկվել է[4]։ Դրանից հետո Warner Bros.-ը սկսել է առաջարկել սերիալը այլ ալիքներում, բայց անհաջող[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Միք Սենտ-Ջոնը մասնավոր դետեկտիվ է և վապիր։ 1952 թվականին, երբ նա 30 տարեկան էր, ամուսնանում է գեղեցկուհի Կառոլինայի հետ, որը ստուգումից հետո պարզ է դառնում, որ 300 տարեկան վամպիր է։ Ցանկանալով հավերժ մնալ Միքի հետ՝ առաջին ամուսնական գիշերվա ժամանակ կծում է Միքին, որից հետո Միքը լքում է նրան։ 1985 թվականին Կառոլինան առևանգում է 14-ամյա աղջկա՝ Բեթ Թյորներ անունով։ Բեթի մայրը վարձում է Միքին, որպեսզի գտնի իր աղջկան։ Գտնելով Բեթին Միքը մարտի մեջ է մտնում իր նախկին կնոջ՝ Կառոլինայի հետ, որն ավարտվում է կնոջ ակնհայտ մահով։ Այդ ժամանակից ի վեր Միքը ուշադրությունից չի հեռացնում Բեթին՝ հեռու պահելով նրան գերբնական վտանգներից և միևնույն ժամանակ աննկատ մնալով։

Այժմ Միքը շարունակում է աշխատել որպես մասնավոր դետեկտիվ, հրաժարվում է խմել կենդանի մարդկային արյուն և օգնում է մահկանացուներին։ Բեթը դարձել է առցանց լրագրող, անընդհատ ընկնում է վտանգի մեջ կապված վամպիրների հետ։ Դաժան սպանության հետաքննության ժամանակ նա կրկին հանդիպում է Միքի հետ, չնայած նա նրան չէր հիշում։

Վերջիվերջո Բեթը իմանում է, թե ով է իրենից ներկայացնում Միքը և անգամ նրա հետ սիրավեպ է սկսում, թեև Միքի մոտիկ ընկերը՝ 400 տարեկան Ջոզեֆ Կոստանը խորհուրդ է տալիս նրան չկառուցել հարաբերություններ մահկանացուների հետ։ Բայց հետո Միքի և Բեթի հարաբերություններում պարզվում է շշմեցուցիչ ճշմարտություն՝ Կառոլինան ողջ է ու ինչ-որ կերպ կարող է դառնալ մահկանացու, որը համարվում էր Միքի բաղձալի երազանքը…

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքս Օ'Լաֆլին՝ Միք Սենտ-Ջոն, 85 ամյա վամպիր և մասնավոր դետեկտիվ[6]։ Ի տարբերություն շատ այլ վամպիրների Միքը հրաժարվում է բաժանվել իր մարդ լինելուց և երբեք առանց որևէ պատճառի հարձակվել արդու վրա։ Արյունը խմում էր բացառապես դոնորներից կամ գնում էր վամպիր Գիլերմոյից, ով աշխատում էր դիահերձարանում, որպես ախտաբան[7][8]։
  • Սսոֆիա Մայլս՝ Բեք Տյորներ, առցանց-լուրերի թղթակից Buzz Wire կայքում, սքանչելի, հետաքրքրասեր և նախաձեռնող, մանկության տարիներին նրան առևանգել են, որը նա աղոտ է հիշում, բայց չի մոռանում, թե որքան բան կարող էր կորցնել։ Արդեն մեկ տարի նա Ջոշի հետ մոտ հարաբերությունների մեջ է, ով աշխատում էր շրջանի դատախազությունում։ Նրա սահուն կյանքը փոփոխվում է, երբ նա հանդիպում է հետաքրքիր մի տղամարդու, ով չէր ցույց տալիս իր իրական էությունը։ Նա թուլություն ուներ Միք Սեն-Ջոնի նկատմամբ և ֆիլմի ամեն դրվագում սահուն կերպով սահում է կրքոտ սիրո մեջ։
  • Ջեյսոն Դորինգ՝ Ջոզեֆ Կոստան, 400-ամյա վամպիր և Միքի լավ ընկերն ու ուսուցիչը[9][10]։ Ի տարբերություն Միքի, Ջոզեֆը չէր անտեսում շքեղությունը և անգամ ուներ իր սեփական «հարեմը» գեղեցիկ կանանցով, ովքեր ավելի քան ուրախ էին բավարարելու նրա արյան ծարավը։ Ջոզեֆը չուներ նաև խիստբարոյական սահմանափակումները ինչպես Միքը[7]։
  • Շենին Սոսսամոն՝ Կոռալինա Դյուվալ, Միքի նախկին կինը, ով նրան դարձրել է վամպիր։ Ֆրանսիացի կուրտիզանուհի XVIII դարից,ինչը վկայում է նրա մեջքի նշանը Ֆլյոր-դը-Լիս-ի տեսքով։ Միքը երկար ժամանակ համարում էր որ սպանել է նրան։ Բայց Կորալինան հետո վերադարձավ, ինչպես մարդ, պնդելով, որ գտել է դեղամիջոց վամպիրիզմի դեմ։ Կորալինան համարվում էր Լյուդովիկ XVI-ի բարեկամուհին[11]։

Երկրորդական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյքոբ Վարգաս՝ Գիլերմո Գասոլ, աշխատում է դիահերձարանում և ապահովում է վամպիրներին արյունով, որը հանում էր դիակներից[7]։
  • Բրայան Ջ․ Ուայտ՝ լեյտենանտ Կառլ Դեվիս, Բեթի կապերից մեկը և Միքի ընկերը[7]։
  • Ջորդան Բելֆի՝ Ջոշ Լինդսի, Բեթի ընկերը, ով աշխատում էր շրջանի դատախազությունում[12]։ Սպանվել է ավազակների կողմից, ովքեր առևանգել էին նրան[13]։
  • Տամի Ռոման՝ Մորին Ուիլյամս, Բեթի տնօրենը Buzz Wire-ում, սպանվել է վամպիրի կողմից իր հետաքննություններից մեկի պատճառով[14]։
  • Քեվին Ուայզման՝ Սթիվ Բալֆուր, Բեթի ընկերը և նրա կոլլեգան Buzz Wire-ում[7]։
  • Դեվիդ Բլու՝ Լոգան Գրիֆֆին, վամպիր, համակարգչային հաքեր, որին Միքը հաճախ է օգնում[11][13]։
  • Էրիկ Վինտեր՝ Բենջամին Տելբոտ, ընթերակա շրջանային դատախազությունում[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
  4. TV Guide Staff (2007-05-13)։ «Fall TV: Moonlight Has Drawn its Last Blood»։ TV Guide։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-17-ին։ Վերցված է 2008-05-17 
  5. TV Guide Staff (2007-05-14)։ «Will the CW Bring Moonlight Back to Life?»։ TV Guide։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-17-ին։ Վերցված է 2008-05-17 
  6. Howland Kara (սեպտեմբերի 29, 2007)։ «Episode Recap: "No Such Thing as Vampires"»։ TV Guide։ Արխիվացված է օրիգինալից 2007-07-18-ին։ Վերցված է 2008-07-05 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Trevor Munson, Ron Koslow (writers) & Gerard Bocaccio, Rod Holcomb (directors) (2007-09-28). «No Such Thing as Vampires». Moonlight. Season 1. Episode 1. CBS. 
  8. Erin Maher, Kathryn Reindl (writers) & Paul Holahan(director) (2007-11-02). «B.C.». Moonlight. Season 1. Episode 6. CBS. 
  9. Lowry Brian (սեպտեմբերի 21, 2007)։ «Moonlight Review — TV Show Reviews — Analysis of Moonlight The TV Series»։ Variety։ Վերցված է 2008-06-08 
  10. Josh Pate (writer) & Chris Fisher (director) (2007-11-09). «The Ringer». Moonlight. Season 1. Episode 7. CBS. 
  11. 11,0 11,1 Chip Johannessen (writer) & Eric Laneuville (2008-01-18). «The Mortal Cure». Moonlight. Season 1. Episode 12. CBS. 
  12. Jill Blotevogel (writer) & Fred Toye (2007-10-19). «Fever». Moonlight. Season 1. Episode 4. 42 րոպե. CBS. 
  13. 13,0 13,1 Josh Pate (writer) & Paul Holahan (director) (2008-01-11). «Love Lasts Forever». Moonlight. Season 1. Episode 11. CBS. 
  14. 14,0 14,1 Gabrielle Stanton, Harry Werksman (writers) & David Barrett (director) (2008-04-25). «Fated To Pretend». Moonlight. Season 1. Episode 12. CBS.