Ջանեթ Մոնտգոմերի
![]() անգլ.՝ Janet Montgomery | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Բորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Stella Mann College of Performing Arts? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ջանեթ Մոնտգոմերի (անգլ.՝ Janet Montgomery հոկտեմբերի 29, 1985, Բորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի, որը հայտնի է «Կենդանի թիրախ» սերիալի երկրորդ եթերաշրջանում իր դերով, իսկ «Պատրաստված է Ջերսիում» և «Սալեմ» սերիալներում գլխավոր դերերով։
Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջանեթ Մոնտգոմերին ծնվել է Մեծ Բրիտանիայի Դորսեթ կոմսության Բորնմութ քաղաքում։ Նա պարել է սովորել Բեդֆորդում (Բեդֆորդշիր)՝ Ստելա Մանի կատարողական արվեստի քոլեջում։
Մոնտգոմերին առաջի անգամ հեռուստատեսությունում հայտնվել է 12 տարեկանում՝ «Short Change» հեռուստաշոուում։ Մի քանի տարի Լոնդոնում ապրելուց հետո նա տեղափոխվել է Լոս Անջելես։ Կինոյում առաջնաելույթը է ունեցել 2008 թվականին, առաջին նշանակալի դերը խաղացել է 2009 թվականին՝ «Շրջադարձը այնտեղ չէ 3» սարսափ ֆիլմում։ 2011 թվականին նարահանվել է «Մերլին» հեռուստասերիալի երկու էպիզոդում[1]։
2012 թվականին «Պատրաստված է Ջերսիում» սերիալում, որը փակվել է երկու էպիզոդից հետո, խաղացել է գլխավոր դեր։ 2013 թվականի փետրվարին Մոնտգոմերին գլխավոր դեր է ստացել ABC-ի «Գոթիկա» անհաջող պիլոտային սերիալում[2]։ 2013 թվականի աշնանը ևս մեկ գլխավոր դեր է ստացել WGN America փոքր կաբելային ալիքի «Սալեմ» օրգինալ սերիալում[3]։ 2015-2016 թվականներին նա այդ դերի համար առաջադրվել է «Fangoria Chainsaw Awards» մրցանակի՝ լավագույն հեռուստատեսային դերասանուհի կատեգորիայում։
2017 թվականի նոյեմբերից հանդիպել է Ջո Ֆոքսի հետ, որից նա ունեցել է դուստր՝ Սանդեյ Ջունո Ֆոքսը[4]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2008 | հֆ | Անջատում | Dis/Connected | Լյուսի |
2009 | տ | Արյունոտված բլուրներ | The Hills Run Red | Սերինա |
2009 | տ | Շրջադարձը այնտեղ չէ 3 | Wrong Turn 3: Left for Dead | Ալեքս |
2009 | ֆ | Մեղադրյալը | Accused at 17 | Ֆելին Վերներ |
2010 | ֆ | Համբարձում | The Rapture | Ռութ |
2010 | ֆ | Մահացած վկա | Dead Cert | Ժիզել |
2010 | ֆ | Սև կարապ | Black Swan | Մեդելին |
2010 | ս | Լիգա | The League | Ամրոս |
2010-2011 | ս | Անտուրաժ | Entourage | Ջեննի |
2010-2011 | ս | Կենդանի թիրախ | Human Target | Էյմս |
2011 | ֆ | Իմ գիժ եղբայրը | My Idiot Brother | տիկին Արաբելլա |
2011-2012 | ս | Մերլին | Merlin | արքայադուստր Միտյա |
2012 | ս | Պատրաստված է Ջերսիում | Made in Jersey | Մարտին Գարեթի |
2013 | ս | Գոթիկա | Gothica | Աբրահամ Վան Հելսինգ |
2013 | ս | Վարշավայի լրտեսները | The Spies of Warsaw | Աննա Սկարբեկ |
2014 | ս | Սև հայելի | Black Mirror | Բեթ |
2014-2017 | ս | Սալեմ | Salem | Մերի Սիբլի |
2016-2017 | ս | Սա մենք ենք | This Is Us | Օլիվիա Մայն |
2017 | ս | Տիեզերքը մեր միջև | The Space Between Us | Սառա Էլոտ |
2017 | ֆ | Ռոմանովներ | Romans | Էմմա |
2018 | ս | Նոր Ամստերդամ | New Amsterdam | բժիշկ Լորեն Բլում |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Princess Mithian played by Janet Montgomery». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Lesley Goldberg (25 февраля 2013). «'Made in Jersey's' Janet Montgomery to Star in ABC Monster Drama 'Gothica'». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Nellie Andreeva (28 октября 2013). «Janet Montgomery To Topline WGN America Drama Series 'Salem'». Deadline.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ This is Us Star Janet Montgomery Welcomes Daughter Sunday Juno After Emergency C-Section
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջանեթ Մոնտգոմերի» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 29 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Անգլիացի դերասանուհիներ
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Բրիտանացի դերասաններ
- 21-րդ դարի անգլիացի դերասանուհիներ
- Բրիտանացի կինոդերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Բրիտանացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ