Քրիստինա Անապաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստինա Անապաու
անգլ.՝ Kristina Anapau
Ծնվել էհոկտեմբերի 30, 1979(1979-10-30) (44 տարեկան)
ԾննդավայրՀավայի, Հավայի շրջան, Հավայի, ԱՄՆ
ԿրթությունՍկիդմոր քոլեջ և Հավայան կղզիների համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, բալետի պարող, դաշնակահարուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ակտիվ շրջան1997–այժմ

Քրիստինա Անապաու (անգլ.՝ Kristina Elizabeth Anapau Roper, հոկտեմբերի 30, 1979(1979-10-30), Հավայի, Հավայի շրջան, Հավայի, ԱՄՆ), ամերիկյան կինոդերասանուհի։ Առավել հայտնի է դարձել Գալինայի դերով՝ Սև կարապ և Մաուրելլա փերիի դերով՝ HBO Իրական արյուն հեռուստասերիալներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինա Անապաուն ծնվել և մեծացել է Հավայի կղզում։ Նրա հայրը՝ Ռիչարդ Սթեֆան Ռոպերը գիտնական է, սկ մայրը՝ Գլորիա Լեա Քայզեր Ռոպերը՝ դերասանուհի[1]։ Քրիստինան դպրոցից հետո ընդունվել է Հավայական համալսարանը՝ Մանոայում։ Առաջին անգամ նկարահանվել է Փախուստ Ատլանտիսից հեռուստասերիալում, որը նկարահանվել է Օահուում։ Քրիստինա Անապաուն դաշնամուր է նվագում։ Բակալավրի կոչում ստանալուց հետո Քրիստինան ցանկանում էր դառնալ պարուհի և աշխատում էր հինգ տարի։

Քրիստինա Անապաու հանդիսանում է բրիտանական ազնվապետության, այսինքն Բարոն Թեյմենի հետնորդը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թ. նկարահանվել է կերպափոխուկները ֆիլմում՝ Քրիստինա Ռիչիի հետ։

2010 թ. Քրիստինան հայտնվում է Սև կարապ ֆիլմում, որը Դարրենա Արոնովսկիի հոգեբանական թրիլլերն է մի պարուհու մասին, ով աստիճանաբար խելագարվում էր «Կարապի լիճ» բեմադրության ժամանակ[2][3]։ Գլխավոր դերերը ֆիլմում կատարում են Նատալի Փորթմանը, Վենսան Քասելը և Միլա Կուսինը։

2012 թ. Անապաուն ստանում է HBO «Իրական արյուն» հեռուստասերիալում Մաուրելլա փերիի դերը։

2012 թ. Քրիստինան Sighting ֆիլմում կատարում է գլխավոր՝ Թեդի Սարաֆիանի դերը։

Քրիստինան հայտնվել է Stuff ամսագրի շապիկին և ճանաչվել է այդ ամսագրի ամենակրակոտ աղջիկներից մեկը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դերը
1997 Փախուստ Ատլանտիստից Escape from Atlantis Կատրիանա
1997 Հզոր ռենջերներ։ Տուրբո Power Rangers Turbo Միրթլ
2000 Ֆակուլտետ Undressed Ռոքսի
2000 Հակառակ սեռ Opposite Sex Էլեն
2000 100 աղջիկներ 100 Girls Սաշա
2001 Նորից և կրկին Once and Again Քեմբերլի
2002 Ուրվաանների հետ խոսողը Haunted Թիրսեը Իսթվուդ
2002 Թաքնված չարություն They Shoot Divas, Don't They? Թարա Քուին
2003 Մարդկանց համար For the People Սիսի Բանթոն
2004 Դաժան խաղեր 3 Cruel Intentions 3 Քասսիդի Մերթոյլ
2005 Մեդիսոն Madison Թեմի Ջոնսոն
2005 Պատրաստվածը Cooked Սիդնեյ
2005 Ինքնաբուժում Self Medicated Նիկոլ
2005 CSI: NY CSI: NY Վիրջինիյա Ֆելթոն
2006 Մահացու աստղային խաղեր Celebrity Deathmatch Նիկոլ Ռիչի
2008 Բժիշկ Հաուս House M.D. Մարի
2008 Մոնք Monk Ամանդա
2008 Ճանապարհների ասպետը Knight Rider Սելին Լեա
2010 Սև կարապ Black Swan Գալինա
2010 Ճահճուտ The Glades Դարսի Օուենս
2011-2012 Իրական արյուն True Blood Մարուելա
2011 Խոսիր The Speak Փեյջ Սթոուն
2011 Կանգ պատի մեջ Cornered Ջեյդ
2012 Գրիմմ Grimm Մեգան Մարսթոն
2013 Զայրույթի կառավարում Anger Management Էրիկա
2013 5 հոգի 5 Souls Ջեսիկա
2014 Բլեքջեքերը BlackJacks Լիզա Վերստբրուք
2014 Ալթերգեիստ Altergeist Թերեզա
2015 Միսս Հնդկաստան Ամերիկա Miss India America հիվանդ
2015 Երկերեսանին Two Faced Անջելա

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2006 Copper Wing Award «Լավագույն ստեղծագործական անսամբլ» Ինքնաբուժում Հաղթանակ
2010 Screen Actors Guild Award «Լավագույն ստեղծագործական անսամբլ» Սև կարապ Առաջադրված
2011 Actress No Ka Oi «Լավագույն ստեղծագործական անսամբլ» Իրական արյուն Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]