Պերֆեկցիոնիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերֆեկցիոնիստ այգեգործը չափով խոտ է կտրում

Պերֆեկցիոնիզմ, հոգեբանության մեջ մատնանշում է դիրքորոշում, որ հարկավոր է (կամ հնարավոր է) հասնել լավագույն արդյունքին։ Պաթոլոգիկ դրսևորման դեպքում նշանակում է համոզմունք, որ աշխատանքի ոչ կատարյալ արդյունքը անթույլատրելի է։ Կարող է ի հայտ գալ իբրև անձնային որակ կամ նևրոտիկ խանգարում։

Ուղղվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերֆեկցիոնիզմը կարող է ուղղված լինել.

  • սեփական անձին - մշտական ինքնաքննադատություն և կատարելության ձգտում,
  • այլ մարդկանց - շրջապատողներին ներկայացվող բարձր պահանջներ,
  • ամբողջ աշխարհին - համոզմունք, որ աշխարհում ամեն ինչ պետք է լինի ճիշտ[1],
  • սոցիալապես վերագրվող պերֆեկցիոնիզմ - այլ մարդկանց նորմերին և սպասելիքներին համապատասխանելու պահանջմունք։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերֆեկցիոնիզմը կարող է դրսևորվել.

Դրսևորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • չափազանց բարձր ստանդարտներ (հանգեցնում է սեփական գործունեության արդյունքներով չբավարարվածության),
  • կենտրոնացում սխալների վրա,
  • կասկածներ գործունեության կատարման որակի վերաբերյալ,
  • զգայունակություն բարձր սպասելիքների նկատմամբ,
  • ընկալունակություն քննադատության նկատմամբ,
  • անհավասարակշռություն իրեն և ուրիշներին գնահատելու մեջ,
  • կարգախոս՝ «ամեն ինչ կամ ոչինչ»։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Հորնին նշում է.

Պերֆեկցիոնիզմը հանդիսանում է «իդեալականացված կերպարի» անբաժան մասը[2]։

Իրեն որպես սեփական իդեալ դիտարկող նևրոտիկը սկսում է դաժանորեն քննադատել իրեն, երբ գտնում է մի բան, որը հակասում է այդ համոզմունքին։ Օրինակ՝ եթե իր պատկերացման համաձայն ինքը շատ տաղանդավոր է, սակայն հանկարծ չի կարողանում բանաստեղծություն գրել կամ գրել իդեալական բանաստեղծություն, սկսում է քննադատել իրեն՝ միաժամանակ արհամարհելով։

Կարծելով, որ ինքն իդեալական է, նա սկսում է մտածել, որ շրջապատողները և, առհասարակ, ամբողջ աշխարհը իրեն պետք է այդպես վերաբերվեն։

Նևրոտիկը միաժամանակ շատ զգայունակ է դառնում քննադատությունների նկատմամբ և ձգտում է խուսափել այն ամենից, ինչը կարող է խաթարել իր մասին իդեալական պատկերացումները և պատրանքները։

Եթե ստեղծված իդեալը չի ենթարկվում քննադատությունների, գնահատողական վերաբերմունքի, այն կարող է կրել այլ բնույթ։ Օրինակ՝ իդեալը հավերժական ձգտում է հասնել իդեալին։ Այսինքն՝ այն անհասանելի է։ Սակայն եսասիրության կամ այլ քայքայող մտքերի և հույզերի ազդեցությունը կարող են դեգրադացնել մարդուն։

Հոգեթերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեթերապիայի ժամանակ առաջադրվում են հետևյալ խնդիրները[2]` սեփական անձի մասին պատրանքային պատկերացումների քայքայում, սեփական անձի ընդունում այնպիսին, ինչպիսին կա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Эмпирические исследования исключили данный аспект из структуры перфекционизма как психического расстройства.
  2. 2,0 2,1 Хорни К. "Невроз и рост личности"; Хорни К. «Наши внутренние конфликты».

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тал Бен-Шахар. Парадокс перфекциониста — М.: «Манн, Иванов и Фербер», 2013. — С. 256
  • Хайнц Мария. Перфекционистка из Москвы. Роман о лечении от перфекционизма. Электронное издание, 2013. 214 С