Որակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Որակը կոմպլեքսային հասկացություն է, որը բնութագրում է գործունեության բոլոր կողմերը՝ ռազմավարության մշակում, արտադրության կազմակերպում, մարքեթինգ և այլն։ Ժամանակակից գրականության և պրակտիկայի մեջ գոյություն ունեն որակ հասկացության բազմաթիվ մեկնաբանություններ։ Ստանդարտավորման միջազգային կազմակերպությունը որակը սահմանում է որպես ծառայության կամ արտադրանքի հատկությունների այն ամբողջությունը/ միասնությունը/, որը տվյալ արտադրանքին կամ ծառայությանը հնարավորություն է տալիս բավարարելու խոստացված/պայմանավորված/ կամ ենթադրելի պահանջմունքները։

Հիմնական հասկացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  Կազմակերպությունների գործունեության հիմնական ցուցանիշներից է համարվում արտադրանքի որակը։ Շուկայական տնտեսության պայմաններում արտադրանքի որակի բարելավման հիմնահարցը դառնում է յուրաքանչյուր կազմակերպության գործարար ակտվության ռազմավարության հիմքը և ֆինանսատնտեսական կայունության գրավականը, կենսամակարդակի բարձրացման, սոցիալական, տնտեսական և էկոլոգիական ապահովության գործում։ Արտադրանքի որակի բարձր մակարդակը նպաստում է արտադրանքի պահանջարկի բարձրացմանը և շահույթի գումարի ավելացմանը ոչ միայն իրացման ծավալի հաշվին, այլ նաև բարձր գների հաշվին։ Արտադրանքի որակը մի հասկացություն է, որը բնութագրում է արտադրանքի պարամետրական, շահագործման, սպառողական, տեխնոլոգիական հատկանիշները և երկարակեցության մակարդակը ։ Մեր երկրի տնտեսության համար արտադրանքի որակը անհրաժեշտ է դիտարկել, որպես ճգնաժամային երևույթների հաղթահարման առավել արդյունավետ միջոցներից մեկը, որը վճռական դեր կունենա շուկայական բարեփոխումների հաջողությամբ իրականացման գործում։ Արտադրանքի որակի մակարդակի բարձրացումը, ինչպես նաև արտաքին շուկայի պահանջների կատարումը ձեռնարկություններին միջազգային ապրանքաշրջանառության մեջ կթույլատրի դառնալ իրավահավասար գործընկեր առավել զարգացած ընկերությունների հետ։ Որակի կառավարումը նկարագրվում է Բուրգի տեսքով։

Բուրգի վերնամասում գտնվում է TQM (total quality management)-ը, որը ենթադրում է ամբողջ աշխատանքի բարձր որակ՝ արտադրության պահանջվող որակը ապահովելու համար։ Առանձնահատուկ նշանակություն ունի աշխատանքի որակը, որն անմիջականորեն կապված է արտադրանքի թողարկման հետ։ Արտադրանքի որակը հիմք է հանդիսանում, ինչպես նաև հետևանք աշխատանքի որակի։ Այստեղ հաշվի է առնվում տարեկան արտադրանքը, սպառողների կարծիքը։ Աշխատանքի որակն անմիջականորեն կապված է կազմակերպության ֆունկցիոնալացման հետ։ Դա կառավարման և ղեկավարման որակն է (պլանավորում, վերլուծություն, վերահսկում)։ Պլանավորման որակից է կախված նպատակադրված պլաններին հասնելը և կազմակերպության որակը։ Շուկայական տնտեսությունում որակը դիտակվում է սպառողի տեսանկյունից։ Ապրանքի որակի համապատասխանեցումը իր անմիջական սպառողի պահանջներին ծագել է հենց շուկայական տնտեսության պայմաններում։ Որակի գնահատման կարևարագույն հատկանիշներն են՝

  • Տեխնիկական մակարդակ-այն արտացոլում է գիտատեխնիկական նվաճումներում մատերիալիզացիան,
  • Էսթետիկ մակարդակ- այն բնութագրվում է հատկանիշների մի ամբողջությամբ՝ կապված գեղագիտական/գեղարվեստական զգացողությունների և հայացքների հետ,
  • Շահագործման /օգտագործման/ մակարդակ- կապված արտադրության օգտագործման տեխնիկական կողմի հետ (վերանորոգում ևայլն),
  • Տեխնիկական որակ- ներկայացնում է համահունչ կապը ենթադրյալ փաստացի սպառողական հատկանիշների և արտադրանքի օգտագործման միջև (ֆունկցիոնալ հստակություն, վստահություն, ծառայութըան տևողության ծամկետ)։

Այսպիսով, որակը հանդիսանում է կոմպլեքսային հասկացություն, որն արտացոլում է կազմակերպության գործունեության բոլոր կողմերը։ Այն կարևոր դեր է խաղում սպառման շուկայում և ապահովում է ապրանքի մրցունակությունը։ Որակի համար, որպես կառավարման օբյեկտի, էական են կառավառման բոլոր հիմնական մասերը՝ պլանավորում, վերլուծություն, վերահսկում։ Աստիճանավորումը (градация) վերաբերում է ապրանքների որակը գնահատելուն՝ կախված նախօրոք որոշված չափանիշներից։ Ըստ այս մոտեցման, բարձր գինը դեռևս չի նշանակում բարձր որակ, և հակառակը։ Գնահատումը կախված է նախապես մեր կողմից ընտրված չափանիշներից։ Օրինակ՝ եթե գնահատելու լինենք հացը՝սև հացն ավելի թանկ է գնով է վաճառվում, քանի որ դրա բաղադրության մեջ կա տարեկանի ալյուր, որը թանկ է։ Սակայն սա դեռևս չի նշանակում, որ սև հացն ավելի լավն է, քան սպիտակը(նայած որակի գնահատման ինչ տեսանկյունից կնայենք)։