Ռեստլերը (ֆիլմ)
Ռեստլերը անգլ.՝ The Wrestler | |
---|---|
Երկիր | ԱՄՆ Ֆրանսիա[1] |
Ժանր | դրամա[2][3][4][…] և սպորտային ֆիլմ |
Թեմա | պրոֆեսիոնալ ըմբշամարտ[5], մարզական կարիերայի ավարտ[5], ծերացում[6], միայնություն[7] և ձախողում[6] |
Թվական | սեպտեմբերի 5, 2008, մայիսի 21, 2009[8] և փետրվարի 26, 2009[9] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դարրեն Արոնոֆսկի[10][2][3][…] |
Պրոդյուսեր | Դարրեն Արոնոֆսկի և Սկոտ Ֆրենկլին |
Սցենարի հեղինակ | Ռոբերտ Սիգել |
Դերակատարներ | Միքի Ռուրկ[10][11][3][…], Մարիսա Թոմեյ[10][11][12][…], Էվըն Ռէյչըլ Ուուտ[10][11][12][…], Մարկ Մարգոլիս[10][11][4], Էռնեստ Միլլեր[11][4], Չուդա Ֆրիդլենդեր[11][12][4], Աջայ Նայդու[11], Սեզարո[11], Նայջել ՄակԳինես, Ջեյ Լիթալ, Ջոն Դ'Լեո[11], R-Truth[11] և Նեկրո Բուտչեր |
Օպերատոր | Մարիզա Ալբերտի[13][14][15] |
Երաժշտություն | Քլինթ Մենսել |
Մոնտաժ | Էնդրյու Վայսբլում |
Պատմվածքի վայր | Նյու Ջերսի |
Նկարահանման վայր | Նյու Յորք և Նյու Ջերսի |
Կինոընկերություն | Saturn Films, Wild Bunch և Protozoa Pictures |
Տևողություն | 105 րոպե |
Բյուջե | 6 000 000 $[16] |
Շահույթ | 44 700 000 $[16] |
Պաշտոնական կայքէջ | |
The Wrestler (film) Վիքիպահեստում |
«Ռեստլերը» (անգլ.՝ The Wrestler), ռեժիսոր Դարեն Արոնոֆսկու կողմից 2008 թվականին նկարահանված սպորտային դրամա։ Գլխավոր դերում խաղում է Միքի Ռուրկը, ով 2009 թվականին ներկայացվում է Օսկարի` լավագույն դերասանի անվանակարգում։
Ռուրկը մարմնավորում է պատկառելի տարիքի հասած մի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկի, ով չնայած ունեցել էր մեծ հաջողություններ 80-ականներին, սակայն արդեն քիչ հայտնի էր և դեռ շարունակում էր հանդես գալ տարբեր մանր կազմակերպություններում` մասամբ երբեմնի փառքը վերականգնելու և ինչ-որ տեղ նաև գոյատևելու համար։
Ֆիլմը 2008 թվականին Վենետիկի կինոփառատոնում ստանում է «Ոսկե առյուծ» մրցանակը, իսկ Միքի Ռուրկը ստանում է BAFTA մրցանակ, Ոսկե Գլոբուս, ինչպես նաև «Անկախ ոգի» կոչվող մրցանակ։ Մարիսա Տոմեյը նույնպես առաջադրվում է Ակադեմիայի մրցանակաբաշխության լավագույն երկրորդ պլանի դերասանուհու անվանակարգում։
Ֆիլմի սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբին Ռեմզինսկին (Միքի Ռուրկ), առավել հայտնի որպես Ռենդի «Բաբան» Ռոբինսոն (անգլ.` Randy "The Ram" Robinson), պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) է, ով 1980-ականներին հասել էր կարիերայի բարձարկետին։ 20 տարի հետո նրա փառքն արդեն խամրել էր, սակայն նա ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս Նյու Ջերսիի տարբեր անկախ կազմակերպություններում։ Ռենդին կանոնավոր այցելում էր տեղի սթրիփ ակումբներից մեկը, որտեղ ընկերանում է Կասիդի անունով մի պարուհու (Մարիսա Տոմեյ) հետ։ Վերջինս, ինչպես և Ռենդին, արդեն ծերանում էր իր աշխատանքի համար։ Ռենդին շուտով ստանում է առաջարկ մենամարտելու իր քսան տարվա «վաղեմի թշնամի» Այոթոլայի հետ (Էռնեստ Միլլեր) և ստիպված է լինում ինտենսիվ պարապել մարտի համար՝ օգտագործելով նաև ստերոիդներ։
Հաջորդ ծանր ռեստլինգային մարտից հետո Ռենդին հանդերձասրահում սկսում է իրեն վատ զգալ. հետ տալուց և ուշաթափվելուց հետո Ռենդին աչքերը բացում է հիվանդանոցի պալատում, որտեղ բժիշկը նրան ասում է, որ այդ ընթացքում բժշկական անձնակազմը կատարել է սրտի վիրահատություն, որից հետո բժիշկը խստիվ կերպով զգուշացնում է, որ Ռենդին թոշակի անցնի, հակառակ դեպքում՝ կմահանա։ Ռենդին ստիպված հետևում է բժշկի խորհրդին և որոշում է ամեն ինչ սկսել նոր էջից. աշխատանքի է անցնում տեղի սուպերմարկետներից մեկի մսի բաժնում՝ որպես հսկիչ-վաճառող։
Կասիդիի առաջարկով Ռենդին որոշում է այցելել և հարաբերությունները վերականգնել դեռահաս աղջկա՝ Ստեֆանիի հետ (Էվան Ռեյչել Վուդ), ում նա լքել էր երեխա ժամանակ։ Աղջիկը չի ընդունում հորը։ Ստեֆանիի սիրտը շահելու համար Ռենդին Կասիդիի օգնությամբ գնում է հագուստի խանութ՝ որևէ շոր գնելու և աղջկան նվիրելու համար։ Այդ ընթացքում Կասիդին բացահայտում է, որ արու զավակ ունի։ Ռենդին խոստովանում է, որ սիրում է Կասիդիին, սակայն վերջինս վանում է նրան՝ պատճառաբանելով աշխատանքի բնույթը։ Հետո Ռենդին աղջկան է տալիս նվերները ու ներողություն խնդրում։ Հոր և աղջկա հարաբերությունները զգալիորեն լավանում են։ Ստեֆանին Ռենդիին հրավիրում է ընթրիքի՝ եկող շաբաթ օրը։
Ռենդին գնում է Կասիդիի աշխատավայր և շնորհակալություն հայտնում օգնության համար, որից հետո կրկին է առաջարկում իր սերը։ Նորից մերժում ստանալուց հետո, Ռենդին խիստ վիրավորվում է Կասիդիից և հեռանում ակումից։ Հանդիպելով իր ռեստլեր ընկերներին, Ռենդին այցելում է մի ռեստլինգային շոու, որից հետո ընկերների հետ գնում է բար։ Բարում հարբելուց և Կոկային ներշնչելուց հետո, Ռենդին բարի զուգարանում սեքսով է զբաղվում մի երիտասարդ կնոջ հետ։ Ամբողջ շաբաթ օրը քնած մնալով՝ նա բաց է թողնում աղջկա հետ հանդիպումը։ Գնալով աղջկա տուն՝ Ռենդին փորձում է ստանալ դստեր ներողամտությունը, սակայն վերջինս նրան չի ներում և դառնորեն հեկեկալով ասում է, որ էլ երբեք չի ուզում նրան տեսնել։
Սուպերմարկետում մի հաճախորդ ճանաչում է Ռենդիին, երբ վերջինս սպասարկում էր նրան։ Ռենդին, սակայն, հրաժարվում է ընդունել, որ ինքը 80-ականների գերաստղ Ռենդի Ռոբինսոնն է, քանի որ անցյալը նրան ցավ էր պատճառում։ Հաճախորդի անդադար պնդումներից ջղաձվելով և լարվելով՝ Ռենդին խստորեն վնասում է բութ մատը՝ այն պատահաբար դնելուվ միս կտրող գործիքի շեղբի տակ։ Արյան դուրս ժայթքումից և ցավից՝ Ռենդին գոռում է ամբողջ սուպերմարկետով և վիրավորում այնտեղի մարդկանց՝ ասելով, որ թքած ունի ամեն ինչի վրա և դուրս է գալիս այդ աշխատանքից։ Արդեն ոչինչ չմանալով՝ Ռենդին որոշում է հետ վերադառնալ դեպի պրոֆեսիոնալ ըմբշամարտ` ընունելով պրոմոտերների առաջարկը մասնակցելու «Ռենդի Ռոբինսոնն ընդդեմ Այոթոլայի» մարտի 20-ամյա տարեդարձին, որի շրջանակներում նա հանդիպելու էր իր 20 տարվա կարիերայի ամենահաջողված սցենարային հակառակորդին՝ Այոթոլային։ Կասիդին փորձում է Ռենդիին ետ պահել այդ մարտից՝ զգուշացնելով նրա սրտի վիճակի մասին։ Սակայն Ռենդին սկսում է աղիողորմ լաց լինել՝ ասելով, որ նա ամեն ինչ կորցրել է, և ամենքը թքած ունեն վրան, ուստի միակ բանը որ մնացել է՝ ռեստլինգն է։
Մարտի ժամանակ Ռենդին սկսում իրեն ոչ հաստատուն զգալ։ Այոթոլան Ռենդիին խնդրում է իրեն ծածկել (ռեստլինգում ռինգի վրա «անգիտակից» պառկած հակառակորդին խաչաձև ծածկելով է միայն որոշվում հաղթանակողը), սակայն վերջինս չի ուզում մարտն ավարտվել։ Ռենդին մագլցում է ռինգի անկյան գագաթը՝ որպեսզի կատարի իր «Ռեմ-Ջեմ» կոչվող ֆինիշերային հարվածը։ Նայելով ամբոխին՝ Ռենդին մի պահ մոռանում է ցավերի մասին և կատարում թռիչքը, որտեղ էլ հենց ֆիլմը ավարտվում է՝ անտեղյակ պահելով հետագա զարգացման մասին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միքի Ռուրկ - Ռոբին Ռեմզինսկի / Ռենդի «Բաբան» Ռոբինսոն
- Մարիսա Տոմեյ - Պեմ / Կասիդի
- Էվան Ռեյչել Վուդ - Ստեֆանի
- Մարկ Մարգոլիս - Լեննի
- Թոդ Բերի - Ուեյն
- Ջուդահ Ֆրիդլենդեր - Սկոտ
- Էռնեստ Միլլեր - Բոբ / «Այոթոլա»
- Աջայ Նայիդու - բժիշկ
- Վես Սթիվենս - Նիք
- Ջոհն Դ'Լեո - Ադամ
- Գռեգ Բելլո - Լարի
- Ռոն Քիլինգս - Ար - Թրութ
- Կլաուդիո Կաստանյոլի - Կլաուդիո Կաստանյոլի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Unifrance — 1949.
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt1125849/
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.filmaffinity.com/en/film545673.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://www.ofdb.de/film/154942,The-Wrestler---Ruhm-Liebe-Schmerz
- ↑ 5,0 5,1 Cakarel E. MUBI — 2007.
- ↑ 6,0 6,1 The Wrestler — 2008.
- ↑ https://web.archive.org/web/20200430152739/http://archive.usccb.org/movies/W/wrestler.shtml
- ↑ http://nmhh.hu/dokumentum/158984/2009_filmbemutatok_osszes.xls
- ↑ http://www.kinokalender.com/film6929_the-wrestler.html
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 http://www.bbfc.co.uk/releases/wrestler-film
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 http://www.imdb.com/title/tt1125849/fullcredits
- ↑ 12,0 12,1 12,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=86254.html
- ↑ http://core.collectorz.com/movies/the-wrestler-2008
- ↑ http://moviepolo.com/en/movie/12163/The+Wrestler-2008
- ↑ http://flickfacts.com/movie/586/the-wrestler
- ↑ 16,0 16,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=wrestler.htm
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Ռեստլեր - IMDb էջ
- Միկի Ռուրկը նոկաուտի է ենթարկել պրոֆեսիոնալ ըմբշամարտիկին Արխիվացված 2011-09-15 Wayback Machine - հոդված «Կապիտալ» բիզնես օրաթերթի կայքում
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեստլերը (ֆիլմ)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեստլերը (ֆիլմ)» հոդվածին։ |
|
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Նյու Ջերսիում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2008 դրամա ֆիլմեր
- 2008 ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Fox Searchlight Pictures ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Դարրեն Արոնոֆսկու ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Ջերսիում
- Նյու Յորք նահանգում նկարահանված ֆիլմեր
- Փենսիլվանիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր հայր-դուստր հարաբերությունների մասին