Ռեքվիեմ երազանքի համար (ֆիլմ)
Ռեքվիեմ երազանքի համար անգլ.՝ Requiem for a Dream | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա[1][2][3][…] և վեպի մոտիվներով ֆիլմ |
Թեմա | մարմնավաճառություն, Հերոին և Թունամոլություն |
Հիմք | Requiem for a Dream? |
Թվական | հոկտեմբերի 27, 2000, հունվարի 3, 2002[4] և նոյեմբերի 3, 2000 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դարրեն Արոնոֆսկի |
Պրոդյուսեր | Eric Watson? |
Սցենարի հեղինակ | Դարրեն Արոնոֆսկի և Hubert Selby Jr.? |
Դերակատարներ | Էլեն Բյորստին[5][6][7][…], Ջարեդ Լետո[3][5][6][…], Ջենիֆեր Քոնելի[5][6][7][…], Մառլոն Ուեյանս[5][7][8][…], Քրիստոֆեր Մաքդոնալդ[5][9], Louise Lasser?[5][9], Դևիդ Կիթ[5][9], Suzanne Shepherd?[9], Մարկ Մարգոլիս[9], Բեն Շենքման[5][9], Samia Shoaib?[5][9], Sean Gullette?[5][9], Աջայ Նայդու[10], Դիլան Բեյքեր[10], Jimmie Ray Weeks?[10], Դարրեն Արոնոֆսկի[10], Hubert Selby Jr.?[10], Պետեր Մալոնի[10] և Օլգա Մերեդիզ[10] |
Օպերատոր | Մեթյու Լիբատիկ |
Երաժշտություն | Կլինթ Մենսել |
Մոնտաժ | Ջեյ Ռաբինովից |
Պատմվածքի վայր | Բրուքլին |
Նկարահանման վայր | Նյու Յորք |
Կինոընկերություն | Thousand Words? և Protozoa Pictures? |
Տևողություն | 97 րոպե |
Շահույթ | 7 400 000 $[11] |
Պաշտոնական կայքէջ |
Ռեքվիեմ երազանքի համար (ռուս.՝ Requiem for a Dream), հոգեբանական դրամա` հիմնված Հուբերտ Սելբիի նույնանուն նովելի վրա։ Ռեժիսորը Դարեն Արոնոֆսկին է, գլխավոր դերերում են Էլեն Բյորստինը, Ջարեդ Լետոն, Ջենիֆեր Քոնելին և Մառլոն Ուեյանսը։ Ֆիլմն առաջին անգամ մեծ էկրան է բարձրացել 2000 թվականին։ Ֆիլմը պատմում է տարբեր մարդկանց մասին, որոնցից յուրաքանչյուրն իր սրտի խորքում պահած ունի մի երազանք, որին հասնելու համար օգտագործում են տարբեր միջոցներ` ոմանք կամա, ոմանք էլ ակամա զոհ գնալով այդ միջոցներին[12]:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրայթոն Բիչում ապրում է վաղուց այրիացած մի կին՝ Սառա Գոլդֆարբը։ Նրա ամենասիրելի զբաղմունքը հեռուստացույց դիտելն է։ Նա շարունակ դիտում է հեռուստացույց, մասնավորապես Թեփփի Թիբոնսի գովազդային հոլովակները։ Մի օր նա զանգ է ստանում. Նրան հրավիրում են մասնակցելու իր ամենասիրելի հոլովակին։ Կինը այնքան է ոգևորվում, այնքան է ուրախանում։ Չէ՞ որ իրականանում է իր երազանքը՝ հայտնվել մեծ էկրանին։ Նա սկսում է պատրաստվել։ Երբ ձեռքն է ընկնում որդու՝ Հարիի ավարտական երեկոյի նկարը, նա տեսնում է, թե որքան երիտասարդ ու խնամված էր այդ տարիներին։ Եվ որոշում է ջանք չխնայել՝ երիտասարդ Սառայի ողջ գրավչությունն ու հմայքը փոքր-ինչ վերականգնելու համար։ Նա ներկում է մազերը։ Որպեսզի կարողանա նորից կրել այն կարմիր զգեստը, որը կրում էր որդու ավարտական երեկոյի լուսանկարում, նա անցնում է դիետայի։ Իր նպատակին ավելի շուտ հասնելու համար նա ընդունում է իր ընկերուհու խորհուրդը և ընդունում մի շարք նիհարեցնող դեղեր ողջ օրը, իսկ գիշերն էլ հանգստացնող հաբեր է խմում։ Որդին՝ Հարրին, զգուշացնում է Սառային այդ դեղերից կախվածության և առողջության հնարավոր վնասման մասին, բայց Սառան կտրուկ մերժում է որդուն և ասում, որ իր երազանքն իրականանում է. մեծ էկրանին հայտնվելու հնարավորությունը իրեն ապրելու նոր իմաստ է տվել։ Օրեցօր նա ավելի է շատացնում դեղերի ընդունման չափաբաժինը՝ 2-ից 3, 3-ից՝ 4…. Արդյունքում Սառայի մոտ սկսվում են հալյուցինացիաներ։ Սրանց մասին Սառան պատմում է իր բժշկին։ Վերջինս նոր դեղահաբեր է նշանակում։ Սակայն Սառայի տեսիլքներն ու հալյուցինացիաները ավելի ուժեղ ու նյարդային են դառնում, նա աստիճանաբար կորցնում է կապը իրականության հետ։ Սառայի վիճակը գնալով ավելի է վատթարանում։ Նրա երևակայությունը իրեն տանում է դեպի իր սիրելի շոու, նա պատկերացնում է իրեն՝ հսկայական լսարանի առջև կանգնած։ Այս ողջ ընթացքում նա անհամբեր սպասում է իր սիրելի հեռուստաշոուից նամակի, որով պիտի նրան հայտնեին նկարահանման օրը։ Բայց նամակը չկար…
Հարրիի կերպարը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարրին Սառայի որդին է։ Նա վարում է արկածային ու խենթ կյանք իր ընկերուհու՝ Մերիոն Սիլվերի և լավագույն ընկերոջ՝ Թայրոն Լավի հետ։ Այս երեքը ներգրավված են թմրանյութի բիզնեսի մեջ։ Թայրոնը որոշում է օգնել իր ընկերներին և առաջարկում մուտք գործել թմրանյութի ապօրինի առք ու վաճառքի մեջ։ Գործարքը հաջող իրականացնելու դեպքում նրանց մեծ գումար էր սպասում։ Այս գումարի հետ ընկերներից յուրաքանչյուրը իր մի երազանքն էր կապում. Հարրին և Մերիոնը ուզում էին բացել իրենց սեփական հագուստի մոդելավորման խանութը և փախչել Մերիոնի ճնշող ու խիստ ծնողներից, Թայրոնը ուզում էր իր ընտանիքի՝ ցածր եկամուտ բերող շրջապատից, պատվել իր հանգուցյալ մոր հիշատակը և ամուր բիզնես հիմնել։ Սակայն շուտով Թայրոնը ձերբակալվում է՝ բռնվելով թմրավաճառքի պահին։ Հարրին վատնում է իրենց ողջ փողերը` ընկերոջը գրավի դիմաց ազատելու համար։
Այսպես, չունենալով այլևս գումար` 3 ընկերների համար առավել դժվար է դառնում հերոին գտնելը։ Նրանք չէին կարող երկար դիմանալ առանց թմրանյութի, նրանք թմրամոլներ էին։ Չկա գումար, չկա թմրանյութ։ Հարրին Մերիոնին առաջարկում է գումար վաստակելու միակ միջոցը այդ պահին՝ մարմնավաճառություն։ Մերիոնը սեռական կապի մեջ է մտնում իր հոգեբույժի հետ և այդպես կարողանում ինչ-որ չափով փրկել իրեն ու իր ընկերներին՝ հայթայթելով գումար թմրանյութի համար։ Բայց Հարրին կարծես չի գնահատում այս ամենը։ Նա ինքը Մերիոնին դրդում է նման քայլի և ապա սկսում է չնկատել աղջկան։ Նրանց միջև անդունդ է առաջանում, և նրանց հարաբերությունները կամաց-կամաց սկսում են խզվել։ Հարրին և Թայրոնը գնում են մի թմրավաճառի մոտ, սակայն այնտեղ ծեծկռտուք է սկսվում, և նրանք այդպես էլ չեն կարողանում գնել իրենց հերոինը։ Վերադառնալով առանց թմրանյութի՝ Հարրին սկսում է վիճել Մերիոնի հետ և նրան է տալիս մեկ այլ թմրավաճառի՝ «Փոքրիկ Ջոնի» հեռախոսահամարը, որը պատրաստ էր թմրանյութեր տրամադրել սեռական հարաբերությունների դիմաց։
Սառան դեռ շարունակում է մնալ նույն գերլարված հոգեկան վիճակում։ Նա տեսնում է իրեն իր երազանքերի շոուն վարելիս, բայց մյուս աստղերն ու հանդիսատեսները ծիծաղում են և ծաղրում նրան՝ իր անբարենպաստ կենսական պայմանների համար։ Հալյուցինացիները հասնում են իրենց գագաթնակետին։ Սառան ճամփա է ընկնում դեպի հեռուստաընկերություն։ Անհանգստանալով կնոջ անկանոն հոգեվիճակի համար՝ ստուդիայի անվտանգության աշխատակիցը դիմում է բժիշկներին։ Սառան ակամա հայտնվում է հոգեբուժական բաժանմունքում, որտեղ ենթարկվում է անհաջող բժշկական բուժման։ Նա ենթարկվում է էլեկտրաշոկի թերապիայի՝ գոնե վերջնականապես իր խելքը կորցնելու համար։
Սյուժեի հետագա զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարրին և Թայրոնը մեկնում են Մայամի` այնտեղ ինչ-որ գումար աշխատելու։ Սակայն ճանապարհին Հարրիի վիճակը վատանում է, և նրան տեղափոխում են հիվանդանոց Ջորջիայում։ Բժիշկը նկատում է թմրամոլության ախտանիշներ։ Հարրիին և Թայլոնին ձերբակալում են։ Թայրոնը ստիպված էր դիմակայել որպես պատիժ հարկադրված աշխատանքին, ռասիստ բանտակիցների ճնշումներին և առանց թմրադեղերի ապրելուն։ Հարրին բանտախցից տեղափոխվում է հիվանդանոց, որպեսզի բժիշկները կարողանան անդամահատել նրա ձեռքը, որն արդեն լիովին քայքայվել էր թմրանյութերից ու սրսկումներից։ Մերիոնը կապվում է Հարրիի տված հեռախոսահամարի տեր «Փոքրիկ Ջոն» թմրավաճառի հետ և իրեն զոհաբերելով՝ սեռական հարաբերությունների մեջ է մտնում տարբեր մարդկանց հետ և կարողանում է թմրանյութեր գտնել իր համար։
Ֆիլմի ավարտը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմն ավարտվում է հերոսներից յուրաքանչյուրի՝ իր երազած ապագային ուղղված հայացքով։ Սառան երազում է, թե ինչպես է շահում մեծ մրցանակը։ Այդ պահին նրա որդին հայտնվում է և ջերմորեն շնորհավորում էկրանների թագուհի դարձած մորը։ Իր երևակայության մեջ Հարրին նշանված է Մերիոնի հետ։ Սառան ու Հարրին գրկում են միմյանց, հանդիսատեսը ծափահարում է, բեմը շողում է լույսերով։
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էլեն Բյորստին` Սառա Գոլդֆարբի դերում
- Ջարեդ Լետո` Հարրի Գոլդֆարբի դերում
- Ջենիֆեր Քոնելի` Մերիոն Սիլվերի դերում
- Մառլոն Ուեյանս` Թայրոնի դերում
- Քրիստոֆեր Մք. Դոնալդ` Թեփփի Թիբբոնսի դերում
- Մարկ Մարգոլիս` Պրն. Ռաբինովիցի դերում
- Լուիս Լասսեր` Ադայի դերում
- Մարցիա Ջին Կուրց` Ռաեի դերում
- Սին Գուլլեթի` Առնոլդի` Մերիոնի հոգեբույժի դերում
- Կեյֆ Դեյվիդ` Փոքրիկ Ջոնի դերում
- Դայլան Բեյքըր` բժշկի դերում
- Աջայ Նաիդու
- Բեն Շենքմեն` բժիշկ Սփենսերի դերում
- Հյուբերտ Սելբի` ծիծաղող պահակի դերում
- Դարեն Արոնոֆսկի՝ այցելուի դերում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.ew.com/article/2000/10/13/movie-review-requiem-dream
- ↑ http://www.imdb.com/title/tt0180093/
- ↑ 3,0 3,1 https://www.filmaffinity.com/en/film747961.html
- ↑ http://www.kinokalender.com/film3322_requiem-for-a-dream.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 5,9 http://www.bbfc.co.uk/releases/requiem-dream-2001-3
- ↑ 6,0 6,1 6,2 http://stopklatka.pl/film/requiem-dla-snu
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.adorocinema.com/filmes/filme-26602/
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=26602.html
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 http://www.imdb.com/title/tt0180093/fullcredits
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=requiemforadream.htm
- ↑ «Festival de Cannes: Requiem for a Dream»։ Festival-Cannes.com։ Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 17–ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմի պաշտոնական կայքը (անգլ.) (դիզայն-ստուդիայի արխիվում)
- Ռեքվիեմ երազանքի համար(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000 ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Դարրեն Արոնոֆսկու ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Lionsgate ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- 2000-ականների դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Summit Entertainment ֆիլմեր
- Ֆիլմեր թմրանյութերի մասին