ՄԱԿ-Կանայք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույց
ՄԱԿ-Կանայք

UN Women logo.jpg
Տեսակկազմակերպություն
Հիմնադրված2010
Իրավ. կարգավիճակգործող
Նպատակներ
  • Կանանց նկատմամբ բռնության կանխարգելում
  • Կայուն զարգացման նպատակներ
  • Առաջնորդություն և կանանց՝ քաղաքականությունում մասնակցություն
Գլխադասային գրասենյակՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՏեղագրությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, ԱՄՆ
Գործադիր տնօրենՖումզիլե Մլամբո-Նգյուկա
Կայքunwomen.org

ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույց (անգլ.՝ United Nations Entity for Gender Equality and the Empowerment of Women, հայտնի է նաև որպես ՄԱԿ-Կանայք անգլ.՝ UN Women), ՄԱԿ-ի մի կազմակերպություն, որի նպատակն է ողջ աշխարհում խթանել կանանց և աղջիկների կարիքների բավարարումը։ Կանանց և աղջիկների հավասարությունը ոչ միայն մարդու հիմնարար իրավունքներից է, այլ նաև սոցիալական և տնտեսական անհրաժեշտություն։

2010 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Ընդհանուր վեհաժողովը միաձայն կողմ քվեարկեց գենդերային հավասարության և կանանց իրավազորման միավոր ստեղծելուն։ «ՄԱԿ-Կանայք» կառույցը գործել են 2011 թվականի հունվարից[1]։ Ներկայիս գործադիր տնօրենը Ֆումզիլե Մլամբո-Նգյուկան է (Հարավային Աֆրիկա)։ Ինչպես UNIFEM-ը նախկինում, այնպես էլ «ՄԱԿ-Կանայքը» ՄԱԿ-ի Զարգացման խմբի անդամ է[2]։

Գլխավոր գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում, Նյու Յորք 1119։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63/311 բանաձևին ի պատասխան, 2006 թվականի հունվարին Գլխավոր քարտուղարը ներկայացրեց A/64/588 զեկույց, որն ուներ «Գենդերային հավասարության և կանանց հզորացման համար համապարփակ համալիր առաջարկություն» վերնագիրը։ Իր զեկույցում Գլխավոր քարտուղարը վճռել է, որ այս գործով պետք է զբաղվի այլ՝ առանձին կազմակերպություն, և ՄԱԿ-ի մյուս կազմակերպությունները պետք է ազատվեն գենդերային հարցերով զբաղվելու պատասխանատվությունից։ «ՄԱԿ-Կանայք» կառույցը համախմբեց ՄԱԿ-ի չորս գործակալությունների և գրասենյակների՝ ՄԱԿ-ի Կանանց զարգացման հիմնադրամի, Կանանց առաջընթացի բաժնի, Գենդերային հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակի և կանանց առաջընթացի համար ՄԱԿ-ի Վերապատրաստման և գիտահետազոտական ինստիտուտի առկա մանդատները և գործառույթները։

Բացի այդ, Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը ՄԱԿ-Կանայք կառույի հիմնադրման կապակցությամբ ասել է․

Aquote1.png Միավորելով կանանց հարցերով զբաղվող ՄԱԿ-ի համակարգի չորս բաղադրիչները՝ անդամ պետությունները գլոբալ մակարդակով ստեղծել են կանանց և գենդերային հավասարության հարցերը բարձրացնող շատ ավելի հզոր միավոր[3] Aquote2.png
Ֆումզիլե Մլամբո-Նգյուկան, Գործադիր տնօրեն, ՄԱԿ-Կանայք

Այս կառույցի տարեկան տարեկան սկզբնական բյուջեն կազմում է 500 միլիոն դոլար[3]։

ՄԱԿ-ի անդամ երկրների, կանանց խմբերի և քաղաքացիական հասարակության միջև երկար տարիներ տևած բանակցություններից հետո ահա 2010 թվականի հուլիսի 2-ին Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է 64/289 բանաձևը` ստեղծելով ՄԱԿ-ի Կանայք կառույցը, որում միավորել է միավորել ՄԱԿ-ի Կանանց զարգացման հիմնադրամի (DAW), կանանց առաջընթացի համար ՄԱԿ-ի Վերապատրաստման և գիտահետազոտական ինստիտուտի (INSTRAW, հիմնադրվել է 1976 թվական), Գենդերային հարցերի և կանանց առաջընթացի հատուկ խորհրդատուի գրասենյակի (OSAGI, 1997 թվականին) և ՄԱԿ-ի Կանանց զարգացման հիմնադրամի (UNIFEM, հիմնադրվել է 1976 թվականին) մանդատները։

Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարերել է շարժման հիմնադրման մասին, ասելով, որ նա.

Aquote1.png Երախտապարտ է ՄԱԿ-ի անդամ պետություններին աշխարհի կանանց և աղջիկների համար նման քայլի գնալու համար: ՄԱԿ-ի կանայք զգալիորեն կնպաստեն ՄԱԿ-ի գենդերային հավասարության խթանմանը ընդլայնելուn և ամբողջ աշխարհում կպայքարեն խտրականության դեմ[4]
- Բան Կի Մուն, ՄԱԿ-ի նախկին Գլխավոր քարտուղար
Aquote2.png


2010 թվականի սեպտեմբերի 14-ին հայտարարվել էր, որ Չիլլի նախկին նախագահ Միշել Բեչելեթը նշանակվել է ՄԱԿ-Կանայք կառույցի գործադիր տնօրենի պաշտոնին[5]։ Տարբեր պետություններ աջակցել են նման մարմնի ստեղծմանը և դիմավորել են Բեչելեթին որպես տնօրեն[6]։ Միավորված ազգերի կազմակերպության 65-րդ Գլխավոր վեհաժողովի բացման ժամանակ գլխավոր բանավեճի ժամանակ համաշխարհային առաջնորդները իրենց գոհունակությունն են ներկայացրել նման մարմնի ստեղծման և «կանանց հզորացնելու» մտադրության վերաբերյալ, ինչպես նաև ողջունել են Բեչելեթի դիրքորոշումը որպես պաշտոնակալության ղեկավար[7]։ 2011 թվականի մարտի 11-ին կանադացի Ջոն Հենդան և հնդիկ Լակշմի Պուրին առաջին անգամ նշանակվել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի մակարդակով գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում[8]։

Ընդհանուր վեհաժողովի կողմից 2010 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունված 63/311 բանաձևով սահմանված համակարգի համընդհանուր համաձայնեցման դրույթները կազմել են ՄԱԿ-Կանայք ծրագրի նախագիծը: Ձգտելով ամրապնդել Միավորված ազգերի գենդերային հավասարության և կանանց հզորացմանն ուղղված ինստիտուցիոնալ միջոցառումները, 63/311 բանաձևը աջակցում էր ՄԱԿ-ի չորս բաղադրիչների համախմբմանը, որը կենտրոնացված էր բացառապես գենդերային հավասարությանը և կանանց հզորացման վրա։ Ընդ որում, բանաձևում պահանջվում էր, որ Գլխավոր քարտուղարը պատրաստի առաջարկություն, որը ցույց կտա համապարփակ մարմնի առաքելության հայտարարությունը և դրա ինստիտուցիոնալ միջոցառումները, ներառյալ կազմակերպչական աղյուսակը, ֆինանսավորումը և գործադիր խորհուրդը, որն էլ կվերահսկի դրա գործառնական գործունեությունը[9]։

2016 թվականին Միավորված ազգերի կանանց կազմակերպությունը Թաիլանդում կազմակերպել է GEM-TECH մրցանակաբաշխություն (խոսնակ՝ Սարիտա Ռագուվանչի)[10]։

Մանդատ[խմբագրել | խմբագրել կոդը]

«ՄԱԿ-Կանայք» կառույցի նպատակն է ողջ աշխարհում խթանել կանանց և աղջիկների կարիքների բավարարումը, նպաստել գենդերային հավասարությանը աշխարհի տարբեր մասերում։

Կառույցի հիմնական գործառույթները հետևյալն է․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Frequently Asked Questions»։ UN Women - Asia and the Pacific։ Վերցված է 20 September 2016 
  2. «UNDG Members» 
  3. 3,0 3,1 «Հիմնարար Փաստեր», Միավորված ազգերի կազմակերպություն [ՄԱԿ-ի մասին] (հայերեն)։ ՄԱԿ-ի հանրային վարչություն։ 2013։ էջ 92։ ««ԲԱՆ Կի-Մունի անդրադարձը ՄԱԿ-Կանայք կառույցի ստեղծմանը»» 
  4. «Welcome to UN Women»։ Unwomen.org։ 2010-07-02։ Վերցված է 2010-09-15 
  5. *"Michelle Bachelet's Appointment to Head UN Women Widely Applauded", Inter Press Service
  6. «General Debate: 65th Session»։ Gadebate.un.org։ 2010-09-29։ Վերցված է 2011-03-11 
  7. The various speeches from all the world leader from 23-25 & 27–30 September 2010 are listed at http://gadebate.un.org/
  8. «UN Women Assistant Secretaries-General Appointed» 
  9. «Resolution on 6/311 on system-wide coherence»։ United Nations General Assembly։ 2010-11-09։ Վերցված է 2011-03-13 
  10. «Congratulations to the 2016 #GEMTechAwards winners: a powerful force for positive change!»։ 2016-11-15։ Վերցված է 2017-04-09 
  11. UN Women Leadership and political participation, November 5, 2015.
  12. UN Women Economic Empowerment, UN Women, November 5, 2015.
  13. UN Women Ending Violence against Women, November 5, 2015.
  14. UN Women Humanitarian Action, UN Women, November 5, 2015.
  15. UN Women Peace and Security, UN Women, November 5, 2015.
  16. UN Women Governance and National Planning, UN Women, November 5, 2015.
  17. UN Women 2030 Sustainable Development Agenda, UN Women, November 5, 2015.
  18. UN Women Leadership and political participation, UN Women, November 5, 2015.