Ռոբերտ Հարդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Հարդի
Robert Hardy (actor).jpg
Ծնվել էհոկտեմբերի 29, 1925(1925-10-29)[1][2][3][4]
ԾննդավայրՉելթնեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Մահացել էօգոստոսի 3, 2017(2017-08-03)[5][2][3][4] (91 տարեկանում)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[1]
ԿրթությունՄագդալեն քոլիջ և Ռագբի դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներԲրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր և Լոնդոնի հնությունների ընկերության անդամ

Թիմոթի Սիդնի Ռոբերտ Հարդի (անգլ.՝ Timothy Sydney Robert Hardy; հոկտեմբերի 29, 1925(1925-10-29)[1][2][3][4], Չելթնեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] - օգոստոսի 3, 2017(2017-08-03)[5][2][3][4], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1]), անգլիացի դերասան և հաղորդավար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմոթի Սիդնի Ռոբերտ Հարդին ծնվել է 1925 թվականի հոկտեմբերի 29-ին Չեթնեմում, Գլոսթերշիր, Անգլիա՝ Չելթենհեմ քոլեջի տնօրեն Հենրի Հարիսոն Հարդիի և նրա կնոջ Ժոսլին Հարդիի ընտանիքում (իսկական ազգանունը Դագդեյլ):

Ռոբերտը ավարտել է Ռեգբի դպրոցը և Օքսֆորդի համալսարանի Մագդալեն քոլեջը:

Մահացել է 2017 թվականի օգոստոսի 3-ին Բրիստոլում[6]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ կինոյում Ռոբերտի առաջնախաղը եղել է 1955 թվականին: Նա խաղացել է Կասսիոյի դերը՝ «Օթելլո» ֆիլմում: 1981 թվականին Հարդին խաղացել է Ուինսթոն Չերչիլի դերը «Ուինսթոն Չերչիլ, խուլ տարիներ» հեռուստասերիալում, որի համար ստացել է «Broadcasting Press Guild Awards» (1982)՝ «լավագույն դերասան» անվանակարգում: 2002—2007 թվականներին նկարահանվել է Կոռնելիուս Ֆադջի դերում՝ Հարրի Փոթերի մասին պատմող չորս ֆիլմերում՝ «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» (2002), «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» (2004), «Հարրի Փոթերը և Հրե գավաթը» (2005) և «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» (2007) ֆիլմերում: Ընդհանուր առմամբ նկարահանվել է 133 ֆիլմերում և հեռուստասերիալներում: Վարել է նաև BBC-ի փաստավավերագրական մի շարք հաղորդումներ:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1952—1956 թվականներին Ռոբերտն ամուսնացած է եղել Էլիզաբեթ Ֆոքսի հետ: Այդ ամուսնությունից ծնվել է Հարդիի ավագ որդին՝ Փոլ Հարդին:

1961—1986 թվականներին Ռոբերտն ամուսնացած է եղել հագուստի դիզայներ Սալլի Փիրսոնի հետ: Այդ ամուսնությունից ծնվել են նրա դուստրերը էմմա Հարդին և Ժյուսթին Հարդին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]