Նեստլե
Նեստլե | |
|---|---|
| Տեսակ | կոնգլոմերատ, ձեռնարկություն, հանրային ընկերություն, բազմազգ ընկերություն, սնունդ արտադրող և կազմակերպություն |
| Հիմնադրված է | 1866 |
| Հիմնադիր | Հենրի Նեստլե |
| Վայր | Վևե, Շվեյցարիա |
| Երկիր | |
| Տնօրեն | Philipp Navratil? |
| Արդյունաբերություն | սննդի արդյունաբերություն |
| Հասույթ | ▼89,5 մլրդ Fr (2025)[3] |
| Աշխատողների թիվ | ▼270 000 մարդ (2023)[4] |
| Դուստր ընկերություններ | Nestlé Waters, Nestlé (United States)?, Nestlé (Canada)?, Orion?, Օսեմ, Froneri, Nestlé Česko?, BlueTriton Brands?, Nespresso?, Nestlé Rossiya?, Nestlé Deutschland?, Nestlé India?, Nestle España?, Cereal Partners Worldwide?, Unilac, Inc.?, Tivall CZ?, Rowntree's?, Nestlé Pakistan?, Blue Bottle Coffee Company?, Alcon, Nestlé United Kingdom?, Nestlé Ireland? և Gerber Products Company? |
| Նախկին | Hollandia?[5] |
| Սեփականատեր | Գանձապետական բաժնետոմսեր[6], BlackRock[6] և Norges Bank Investment Management?[7] |
| Կայք | nestle.com(անգլ.) |
| Մասնակից է | German-Swiss Chamber of Commerce?[8] |
| Բորսա | NESN |
«Նեստլե», (ֆրանսերեն՝ «Nestlé S.A.»), սննդի և խմիչքի շվեյցարական անդրազգային ընկերություն, կոնցեռն։ Եկամտի ծավալով հանդիսանում է սննդի խոշորագույն արդյունաբերությունն աշխարհում[9][10]։
Մասնագիտացված է մանկական սննդի, նախաճաշի շիլաների, սուրճի, թեյի, կաթնամթերքի, շշլացված ջրի, հրուշակեղենի, սառեցված սննդի, ընտանի կենդանիների սննդի և նախաճաշիկների արտադրության և իրացման մեջ։ «Nestlé»-ին պատկանող շուրջ 29 ապրանքանիշի տարեկան վաճառքի ծավալը գերազանցում է 1 միլիարդ շվեյցարական ֆրանկը (մոտավորապես 1,1 ԱՄՆ դոլար)։ Առավել լայն սպառում ունեցող ապրանքանիշներն են «Nescafé» սուրճը, «KitKat» շոկոլադե կոնֆետը, «Nesquik» նախաճաշը, «Maggi» արագ պատրաստվող սննդի ապրանքանիշը և այլն։
Ընկերությանն են պատկանում 447 գործարաններ, որոնք տեղակայված են 194 երկրներում։ Աշխատողների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում հասնում է մոտ 333 000-ի։
Հիմնադրվել է 1905 թվականին՝ Ջորջ և Չարլզ Փեյջերի «Anglo-Swiss Milk Company» (Անգլո-շվեյցարական կաթնամթերքի ընկերություն) և Հենրի Նեստլեի «Farine Lactée Henri Nestlé» (Անրի Նեստլեի կաթի փոշի) ընկերությունների ձուլման արդյունքում։ Ընկերություն մեծ հաջողություններ է գրանցում առաջին և երկրորդ աշխարհամարտերի տարիներին՝ խտացրած կաթին և կաթնախառնուրդներին ավելացնելով բազմաթիվ այլ ապրանքատեսակներ։
Ընկերության գրասենյակը տեղակայված է Շվեյցարիայի Վեվե քաղաքում։ Առավել նշանավոր շուկայական մրցակիցներն են «PepsiCo» և «Kraft Foods» ընկերությունները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ https://www.lobbyfacts.eu/datacard/nestlé-sa?rid=15366395387-57
- ↑ տարեկան հաշվետվություն — 2026.
- ↑ տարեկան հաշվետվություն — 2017.
- ↑ 20th Century Press Archives — 1908.
- 1 2 տարեկան հաշվետվություն
- ↑ http://www.4-traders.com/NESTLE-SA-9365334/company/
- ↑ https://www.handelskammer-d-ch.ch/de/mitglieder
- ↑ "Nestlé's Brabeck: We have a "huge advantage" over big pharma in creating medical foods", «CNN Money», ապրիլի 1, 2011(անգլ.)
- ↑ "Nestlé: The unrepentant chocolatier", «The Economist», հոկտեմբերի 29, 2009(ֆր.)