Nesquik
![]() | |
Ապրանքի տեսակ | Ապրանքային նշան, բրենդ և food brand? |
---|---|
Օգտագոտծման սկիզբ | 1950 |
Սեփականատեր | Nestlé |
Արտադրող | Nestlé |
Կայք | nesquik.com |
Nesquik («Նեսքվիկ», կազմված է Nestlé և անգլ.՝ quick, «արագ» բառերից), Nestlé ընկերության լուծվող շոկոլադե ըմպելիքի ապրանքանիշ։
Մշակվել է 1948 թվականին ԱՄՆ-ում և թողարկվել Nestlé Quik անվանումով։ 1950 թվականին թողարկվել է Եվրոպայում՝ Nesquik անվամբ։ Թողարկվում է ինչպես սեփական արտադրություններում, այնպես էլ երրորդ կողմի ձեռնարկություններում լիցենզային պայմանագրերով (օրինակ, Ռուսաստանում 2001 թվականից թողարկվում է Օստանկինի կաթի կոմբինատը[1])։
Այս ապրանքանիշի տակ վաճառվում են նաև չոր շոկոլադե նախաճաշեր, շոկոլադներ, լուծվող կակաո և այլ կակաոս պարունակող արտադրանքներ։
Մասքոտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քվիկի ճագարը (հայտնի է Եվրոպայում Quicky the Nesquik Bunny և ԱՄՆ-ում Nesquik Bunny անուններով) Nesquik ապրանքանիշի մասքոտն է, անտրոպոմորֆ նապաստակ, որը կարողանում է պտտեցնել մի ականջը մյուսի շուրջը։
Առաջին անգամ Քվիկիի ճագարը հայտնվել է 1973 թվականին՝ որպես «Quik» խմիչքի գովազդի հերոս, և այդ պահին կոչվում էր Quik Bunny[2]։ Այդ ժամանակ նա կրում էր միայն մեդալիոն «Q» տառի տեսքով։ 1999 թվականին «Quik» ապրանքանիշը վերանվանվել է «Nesquik», դրա հետ մեկտեղ փոխվել է նաև ճագարի անունը։ Նաև փոխարինվել է մեդալյոնի տառը «N»-ով[3]։
Սկսած 2000-ականների երկրորդ կեսից, Քվիկիի կերպարը համալրվել է կապույտ տաբատով և դեղին շապիկով ու բեյսբոլի գլխարկով։ Ճագարի անգլիախոս բնագրում Քվիկի ձայնը հնչեցնում է Բարրի Գորդոնը, իսկ Ռուսաստանում՝ Դմիտրի Պոլոնսկին։ Նրա մրցակցին՝ արջ Ջերին, անգլալեզու բնօրինակում հնչեցնում է Փոլ Նյումանը, մինչդեռ Ռուսաստանում դա անում է Ալեքսանդր Գրուզդևը։
Բացի անիմացիոն գովազդից, Քվիկին եղել է «DC Universe» կոմիքսների հերոսը։ Նա նաև հայտնվում է «Հարավային այգի» մուլտֆիլմի «Երևակայություն, էպիզոդ III» սերիայում որպես երևակայության բնակիչներից մեկը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Владимир Моторин (2001-02-07)։ «Кролик попал в молоко»։ Время МН։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2015-06-04
- ↑ ClioStage Archived 2011-02-08 at the Wayback Machine.
- ↑ TripAtlas.com — About Nesquik(չաշխատող հղում)(չաշխատող հղում)