Nescafé

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nescafé
Изображение логотипа
NESCAFE (96552190).jpg
Ապրանքի տեսակՍուրճ
Տնտեսության ճյուղսուրճ
Օգտագոտծման սկիզբապրիլի 1, 1938
ՍեփականատերNestlé
ԱրտադրողNestlé
ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
ԿարգախոսԱմեն ինչ սկսվում է Nescafé-ով
ԿայքOfficial website

Nescafé, Nestlé ընկերության կողմից արտադրվող սուրճի ապրանքանիշ։ Այն արտադրվում է տարբեր ձևերով։ Անվանունը երկու բառերի՝ «Nestlé» և «café» փորթմանթեու է[1]։ Nestlé ընկերությունն առաջին անգամ ներկայացրել է սուրճի իր առաջատար ապրանքանիշը 1938 թվականի ապրիլի 1-ին Շվեյցարիայում [1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Nestlé ընկերությունը սուրճի մշակումը սկսել է 1930 թվականին Բրազիլիայի կառավարության նախաձեռնությամբ, որպեսզի օգնի պահպանել բրազիլական սուրճի ամենամյա բերքի զգալի ավելցուկը։ Զարգացման ծրագիրը ղեկավարել է Մաքս Մորգենթալերը։ Nestlé ընկերությունը 1938 թվականի ապրիլի 1-ին ներկայացրել է նոր ապրանքանիշ՝ «Nescafé» անվամբ[1]։ Nescafé-ն լուծվող փոշի սուրճ է, որը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկացիների համար դարձել է սննդի հիմնական բաղադրիչ[2]։

1965 թվականին Nestlé ընկերությունը Եվրոպայում ներկայացրել է սառեցված սուրճի ապրանքանիշը՝ «Nescafé Gold»[1] անվամբ, իսկ մեկ տարի անց զարգացրել է սառեցված սուրճի ապրանքանիշը՝ «Taster's Choice» անվամբ[2]։

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում Nestlé-ն օգտագործել է Nescafé անվանումը իր արտադրանքներում մինչև1960-ական թվականների վերջը։ Ավելի ուշ Nestlé-ն ներկայացրել է նոր ապրանքանիշ Կանադայում և ԱՄՆ-ում, որը կոչվում է «Taster's Choice»։ Այն տարիներ շարունակ շուկայից դուրս է մղել Nescafé-ին։ Ընկերությունը շարունակում է վաճառել «Taster's Choice»-ը՝ որպես առանձին ապրանքատեսակ, որը բրենդավորված է որպես լավագույն Nescafé և ունի բարձր գին։

Մեծ Բրիտանիայում «The Gold Blend couple» հեռուստատեսային գովազդային արշավը՝ Էնթոնի Հեդի և Շերոն Մոհանի մասնակցությամբ, անցկացվել է 1987-1993 թվականներին[3]։ 1993 թվականին առաջին 11 դրվագները թողարկվել են որպես «Love Over Gold» անվանումով գովազդային կոմպիլյացիոն տեսահոլովակ։ Նույն թվականին լույս է տեսել Սյուզան Մուդիի (Սյուզաննա Ջեյմս կեղծանունով) համանուն նովելը[4]։

2003 թվականին ընկերությունը կրկին ներկայացրել է Nescafé ապրանքանիշը Կանադայում և ԱՄՆ-ում։ Այդ ժամանակ արտադրանքը հայտնի էր որպես Nescafé Taster's Choice։ Այն վաճառվում էր Հյուսիսային Ամերիկայի սուպերմարկետներում ինչպես ապակե, այնպես էլ պլաստիկ փաթեթավորմամբ։

Թեև Nescafé ապրանքանիշը ստեղծվել է լուծվող սուրճի համար, այն հետագայում օգտագործվել է որպես հովանոցային բրենդ մի շարք լուծվող սուրճի արտադրանքների համար՝ ներառյալ Մեծ Բրիտանիայում Gold Blend-ը և Blend 37-ը սուբլիմացված սուրճը։

2006 թվականին Nescafé ընկերությունը գործարկել է «Dolce Gusto» (քաղցր համ) համակարգի նոր սրճեփը։ Համակարգը թույլ է տալիս սպառողներին ինքնուրույն պատրաստել սուրճի տարբեր տեսակներ (կապուչինո, լատե Մակիատո, էսպրեսսո, լունգո և այլն)։ Բացի այդ, մեքենան կարող է պատրաստել տաք շոկոլադ և սառը ըմպելիքներ։ Մեքենաները այժմ վաճառվում են աշխարհի ավելի քան 60 երկրում։ Ի տարբերություն Nescafé-ի այլ արտադրանքի՝ Dolce Gusto-ի ըմպելիքների մեծ մասը լուծվող սուրճի փոխարեն օգտագործում է բոված և աղացած սուրճի հատիկներ։

2009 թվականի օգոստոսին Nescafé-ն Մեծ Բրիտանիայում ներկայացրել է 43 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ Nescafé գովազդային արշավը, որտեղ հիմնական ուշադրությունը հատկացվել է սուրճի մաքրությանը և «սուրճն ամենապայծառ աշխարհում» շարքի ցուցադրությանը[5]։

Համաձայն Trust Research Advisory-ի անցկացրած Brand Trust Report 2012-ի՝ Nescafé-ն Հնդկաստանի ամենահուսալի ապրանքանիշերի շարքում դասվել է 153-րդ հորիզոնականում, 2013 թվականի հետազոտությամբ՝ 230-րդ հորիզոնականում, իսկ 2014 թվականի հետազոտությամբ՝ 209-րդ հորիզոնականում[6]։ Nestle India-ն անվանել է սուրճը որպես Nescafe Classic[7]։

Պակիստանում Nescafe-ն թողարկել է Coke Studio-ի թեմայի վրա հիմնված ամենամյա երաժշտական շոու, որը կոչվում էր Nescafe Basement։

Դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի փետրվարին Associated Press-ը հայտնեց, որ Nestlé-ն պարտվել է դատական ​​հայցը և պարտավորվել Ռասսել Քրիսթոֆին վճարել 15,6 միլիոն ԱՄՆ դոլար՝ նրա պատկերն առանց թույլտվության շուրջ հինգ տարի (1998-2003) իրենց Taster's Choice պիտակի վրա օգտագործելու համար[8]։ 15,6 միլիոն դոլար արժողությամբ վճիռը հետագայում Կալիֆոռնիայի վերաքննիչ դատարանում ամբողջովին փոխվեց[9]։ 2007 թվականի հոկտեմբերի 31-ին Կալիֆոռնիայի Գերագույն դատարանը 6-0 քվեարկությամբ բավարարեց բողոքը։ 2009 թվականի օգոստոսի 17-ին դատարանը վերանայեց վճիռը (կարծիք S155242) և գործը վերադարձրեց դատական ​​նիստին՝ դիտարկելու, թե արդյոք գովազդի արշավը ընդգրկել է «մեկ հրապարակում», որը կկանխեր Քրիսթոֆի կողմից դատական հայցը, քանի որ վաղեմության ժամկետը ավարտված կլիներ, թե եղել են բազմաթիվ հրապարակումներ[10]։

Ազդեցություն աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981 թվականին նկարահանվել է գնացքի գովազդային հոլովակը՝ Ռոդոլֆո Այքարդիի հեղինակած «La Colegiala» երաժշտական թեմայով։
  • Nescafé-ի հսկայական ժողովրդականության պատճառով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «ամերիկյան գործարանի ամբողջ արտադրանքը վերապահված էր միայն զինվորականների օգտագործման համար»։
  • Էկվադորում AeroGal ընկերության Boeing 737-200-ը ներկվել է կարմիրով` ի պաշտպանություն ապրանքանիշի առաջխաղացման։
  • Չիլիում 2009 թվականից ապրանքանիշը հովանավորել և օգնել է վերականգնել Չիլիական հայտնի թատրոնը՝ այն դարձնելով աշխարհում առաջին Նեսկաֆեի թատրոնը։ Այն կոչվել է Նեսկաֆեի արվեստի թատրոն։ Նախորդ տարիներին ապրանքանիշը հովանավորել է Canal 13-ի տարբեր աստղերի, ինչպիսիք են Esta Noche Fiesta-ն և Tuesday 13-ը։
  • 2003 թվականին անգլիական Muse խումբը հաջողությամբ դատի է տվել Nescafé-ին, երբ նրանց «Feeling Good» երգը հեռուստատեսային գովազդում օգտագործվել է առանց թույլտվության, և 500 000 ֆունտ ստերլինգ փոխհատուցումը նվիրաբերել Oxfam-ին[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Coffee History (Nescafé History section)»։ Nescafé։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 22, 2011-ին։ Վերցված է հուլիսի 31, 2011 
  2. 2,0 2,1 Smith Andrew (2013-01-31)։ The Oxford Encyclopedia of Food and Drink in America (անգլերեն)։ OUP USA։ ISBN 9780199734962 
  3. Vera Betsy (2001-04-01)։ «Gold Blend/Taster's Choice»։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-18-ին։ Վերցված է 2010-10-25 
  4. «Susan Moody»։ United Kingdom: Contemporary Writers։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-15-ին։ Վերցված է 2010-10-25։ «Susan Moody is also the author of the romantic fiction title Love Over Gold (1993, writing as Susannah James) inspired by a television advertising campaign» 
  5. Nescafé launches £43m ad push
  6. «India's Most Trusted Brands 2014»։ Trust Research Advisory։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-02-ին 
  7. Chicory notification may not hit HLL, Nestle — `PFA rule amendment only minor'
  8. CBS News Article $15.6M Award For Coffee 'Mug' Archived 2013-08-05 at the Wayback Machine. February 2, 2005.
  9. (Christoff v. Nestlé USA, Inc. (July 24, 2007, B182880) __ Cal.Rptr.3d __ [2007 WL 2111013].
  10. «Christoff v. Nestlé USA - 47 Cal. 4th 468, 213 P.3d 132, 97 Cal. Rptr. 3d 798 S155242 - Mon, 08/17/2009 | California Supreme Court Resources»։ Scocal.stanford.edu։ Վերցված է 2013-06-19 
  11. «NME article»։ NME։ 2003։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-13-ին։ Վերցված է 2008-01-19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]