Հիբրիդային բառ
Հիբրիդային բառ կամ փորթմանթեու (անգլ.՝ portmanteau), բառերի լեզվական խառնուրդ, որում բազմաթիվ բառերի մասեր կամ դրանց հնչյունները միավորված են նոր բառում, ինչպես օրինակ՝ «ծխամշուշ» բառը (անգլ.՝ smoge) ստեղծվել է ծուխ և մշուշ բառերից (անգլ.՝ smoke and fog) կամ «մոթել»-ը՝ շարժիչ (անգլ.՝ motor) և հյուրանոց (անգլ.՝ hotel) բառերից[1][1][2][2][2][3][4][4]։ Լեզվաբանության մեջ հիբրիդային բառը սահմանվում է որպես առանձին ձևույթ, որը ներկայանում է երկու կամ ավելի ձևույթների միացությամբ[5][6][7][8]։
Սահմանումը համընկնում է քերականական եզրույթի՝ հապավման հետ, բայց հապավումը կազմվում է այնպիսի բառերից, որոնք հաջորդաբար գործածվող երկու կամ ավելի բառերի կրճատ գրություն են, ինչպես օրինակ՝ ուսմասվար (ուսումնական մասի վարիչ), մինչդեռ հիբրիդային բառը կազմվում է գոյություն ունեցող երկու կամ ավելի բառերի միացումից, որոնցից յուրաքանչյուրը առնչվում է առանձին հասկացության հետ։ Հիբրիդային բառը տարբերվում է նաև բարդ բառերից. այն չի ներառում խառնուրդ բառերի արմատներ։ Օրինակ՝ ծովաստղ-ը բարդ բառ է. այն կազմված է ծով և աստղ բառերից, մինչդեռ ծով և աստղ բառերի ենթադրյալ հիբրիդային բառը կլինի ծոտղ։
Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուիս Քերոլն առաջին անգամ հիբրիդային բառեր գործածեց «Հայելու միջով» գրքում, որտեղ Համփթի Դամփթին Ալիսին բացատրում է, թե ինչպես են ստեղծվում արտասովոր բառերը «Անիմաստ լեզվում» (անգլ.՝ Jabberwocky)[9][10]: Այսպես՝ (անգլ.՝ slithy) նշանակում է կեղտոտ և ճկուն (անգլ.՝ slimy and lithe), իսկ mimsy՝ թշվառ և փխրուն (անգլ.՝ miserable and flimsy): Համփթի Դամփթին բացատրում է Ալիսին ինչպես համադրել բառերը տարբեր ձևերով։
Տեսնո՞ւմ եք՝ սրանք հիբրիդային բառեր են. այստեղ երկու իմաստ ներառված է մեկ բառում։
Քերոլը իր՝ «Սնարքին որսալիս» գրքի ներածության մեջ կիրառում է հիբրիդային բառեր, երբ քննում է բառապաշարի ընտրությունը։ Սնարք բառը (անգլ.՝ Snark) ինքնին հորինված է. այն Քերոլի երևակայական հերոսն է, որը ծագում է անգլերեն օձ (անգլ.՝ snake) և շնաձուկ (անգլ.՝ shark) բառերի միացումից։
Ժամանակակից անգլերենում հիբրիդային բառը (անգլ.՝ portmanteau) նմանվում է բառ-ճամպրուկի, որը բացելիս բաժանվում է երկու հավասար մասերի, այդպես էլ հիբրիդային բառերն են։ Ստուգաբանորեն բառը ծագում է ֆրանսերենի (ֆր.՝ porte-manteau) բառից, որ նշանակում է հագուստի կախիչ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Garner's Modern American Usage Archived 27 February 2017 at the Wayback Machine., p. 644
- ↑ 2,0 2,1 2,2 «Portmanteau»։ Merriam-Webster Offline Dictionary։ Արխիվացված օրիգինալից մայիսի 9, 2008-ին։ Վերցված է հունիսի 21, 2008
- ↑ «Portmanteau word»։ The American Heritage Dictionary of the English Language: Fourth Edition։ 2000։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 26, 2007-ին։ Վերցված է հունիսի 21, 2008
- ↑ 4,0 4,1 «portmanteau word»։ Webster's New World College Dictionary։ Cleveland: Wiley։ 2010։ ISBN 0-7645-7125-7
- ↑ «What is a portmanteau morph?»։ LinguaLinks Library։ 2003։ Արխիվացված օրիգինալից հունիսի 19, 2008-ին
- ↑ Thomas David (1983)։ «An invitation to grammar»։ Summer Institute of Linguistics։ Bangkok: Mahidol University։ էջ 9
- ↑ Crystal David (1985)։ «A dictionary of linguistics and phonetics» (2nd ed.)։ New York: Basil Blackwell։ էջ 237
- ↑ Hartmann R.R.K., Stork F.C. (1972)։ «Dictionary of language and linguistics»։ London: Applied Science։ էջ 180
- ↑ «portmanteau, n.»։ Oxford English Dictionary, third edition։ Oxford: Oxford University Press։ 2010։ Վերցված է փետրվարի 23, 2011
- ↑ Fromkin, V., Rodman, R., and Hyams, N. (2007) An Introduction to Language, Eighth Edition. Boston: Thomson Wadsworth. 1-4130-1773-8.
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |